Էկվադորի ֆուտբոլի ազգային հավաքական
Էկվադորի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Էկվադորը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Թիմը պաշտոնական տնային խաղերն անցկացնում է Էստադիո Օլիմպիկո Ատաուալպա մարզադաշտում[1]։
Մականուն | La Tricolor (Եռագույնը) La Tri Los Amarillos (Դեղինները) | ||
---|---|---|---|
Կոնֆեդերացիա | ԿՈՆՄԵԲՈԼ | ||
Գլխավոր մարզիչ | Գուստավո Քվինտերոս | ||
Թիմի ավագ | Անտոնիո Վալենսիա | ||
Ամենաշատ խաղեր | Իվան Հուրտադո (168) | ||
Ռմբարկու | Ագուստին Դելգադո (31) | ||
Հիմնական մարզադաշտ | Էստադիո Օլիմպիկո Ատաուալպա | ||
ՖԻՖԱ կոդ | ECU | ||
ՖԻՖԱ դասակարգում | 24 | ||
Ամենաբարձր դիրք | 10 (հուլիս 2012) | ||
Ամենացածր դիրք | 63 (մայիս 1998) | ||
ԷԼՕ դասակարգում | 19 | ||
Ամենաբարձր դիրք | 11 (մարտի 27, 2013) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Բոլիվիա 1 – 2 Էկվադոր (Բոգոտա, Կոլումբիա; օգոստոսի 8, 1938) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Էկվադոր 6 – 1 Վենեսուելա (Կիտո, Էկվադոր; հունիսի 15, 1993) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Արգենտինա 12 – 0 Էկվադոր (Մոնտեվիդեո, Ուրուգվայ; հունվարի 22, 1942) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 3 (Առաջինը՝ 2002) | ||
Ամենալավ արդյունք | 1/16 եզրափակիչ, 2006 | ||
Կոպա Ամերիկա | |||
Մասնակցություն | 27 (Առաջինը՝ 1939) | ||
Ամենալավ արդյունք | 4-րդ տեղ, 1959 և 1993 | ||
Կայք | fef.ec/la-tri/seleccion-mayor/ | ||
Ecuador national football team Վիքիպահեստում |
Էկվադորի հավաքականը 3 անգամ մասնակցել է Աշխարհի առաջնություններին (2002, 2006, 2014): Առաջնության լավագույն արդյունքը գրանցել են 2006 թվականին, երբ նրանք հասան 1/16 եզրափակիչ, որտեղ պարտվեցին Անգլիային։ Հավաքականը երբեք չի հաղթել Ամերիկայի գավաթը։ Նրանց լավագույն արդյունքը եղել է 4-րդ տեղը՝ 1959 և 1993 թվականներին։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ecuador - Club's profile | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
- ↑ FIFA.com. «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.