ՈՒԵՖԱ Եվրո 2012 (ընտրական փուլ)

Եվրո-2012-ի ընտրական փուլի մրցաշարը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 11-ը և որոշել է 2012 թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասնակիցներին։ Ընտրական մրցաշարի վիճակահանությունը տեղի էր ունեցել 2010 թվականի փետրվարի 7-ին Վարշավայում։

Ընտրական մրցաշարին մասնակցել է ՈՒԵՖԱ-ի 53 անդամներից 51 թիմ։ Լեհաստանն և Ուկրաինան նախօրոք արժանացել էին եզրափակիչում հանդես գալու իրավունքին որպես հյուրընկալող երկրներ։ Բոլոր 51 թիմերը բաժանվել էին 9 խմբի՝ 6 խումբ 6 թիմերով և 3 խումբ 5 թիմերով։ Ինը խմբի հաղթողներն և լավագույն երկրորդ տեղ գրաված թիմը նվաճեցին Եվրո-2012-ի ուղեգրեր։ Մնացած 8 թիմերը, որոնք իրենց խմբերում երկրորդ տեղն էին զբաղեցրել, մրցեցին մնացած չորս տեղերի համար։

Նախքան վիճակահանությունը ՈՒԵՖԱ-ն հաստատեց, որ քաղաքական նկատառումներով, Եվրո-2012 ընտրական փուլում Հայաստանը մի խմբում չի լինի Ադրբեջանի հետ (Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի պատճառով) և Վրաստանը չի լինի մի խմբում Ռուսաստանի հետ (Հարավային Օսիայի շուրջ վեճի պատճառով)։ Վիճակահանության ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվեցին A խմբում, և ՈՒԵՖԱ-ն ստիպված էր Հայաստանին տեղափոխել B խումբ։

Զամբյուղներ խմբագրել

Զամբյուղ 1 Զամբյուղ 2 Զամբյուղ 3
Զամբյուղ 4 Զամբյուղ 5 Զամբյուղ 6

Խմբային փուլ խմբագրել

Խումբ B խմբագրել

Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
  Ռուսաստան 5 3 1 1 6 3 +3 10
  Հայաստան 5 2 2 1 9 4 +5 8
  Իռլանդիա 4 2 1 1 7 5 +2 7
  Սլովակիա 4 2 1 1 4 4 0 7
  Մակեդոնիա 4 1 1 2 4 4 0 4
  Անդորրա 4 0 0 4 1 11 −10 0