Բացել գլխավոր ցանկը

ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ


ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ (անգլ.՝ FIFA Confederations Cup), միջազգային ֆուտբոլային առաջնություն ազգային հավաքականների համար, որն անցկացվում է չորս տարին մեկ: Առաջնությանը մասնակցում են վեց կոնֆեդերացիաների (ՈՒԵՖԱ, ԿՈՆՄԵԲՈԼ, ԿՈՆԿԱԿԱՖ, ԱՖԿ, ԿԱՖ, ՕՖԿ) մայրցամաքային առաջնությունների հաղթողները, գործող աշխարհի չեմպիոնը և հյուրընկալող երկրի հավաքականը:

FIFA Confederations Cup
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ
Ֆուտբոլային ասոցիացիա ՖԻՖԱ
Հիմնվել է 1992
Ակումբների քանակ 8
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Գերմանիա Գերմանիա (1-ին տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Բրազիլիա Բրազիլիա (4 տիտղոս)
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017

2005 թվականից սկսած առաջնությունը անցկացվում է հաջորդ աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրում՝ որպես ավելի մեծ առաջնության անցկացման փորձ: Այնուամենայնիվ, 2021 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը կտեղափոխվի 2022 թվականի աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր Կատարից այլ ասիական երկիր, քանի որ անցկացման ամիսներին՝ հունիսին և հուլիսին Կատարում շատ շոգ է[1][2]:

Ներկայիս չեմպիոնը Գերմանիան է, որը հաղթել է 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Չիլիին:

Պատմություն և մանրամասներԽմբագրել

Առաջնությունը ի սկզբանե կազմակերպվում ու անցկացվում էր Սաուդյան Արաբիայում և կոչվում էր Ֆահդ թագավորի գավաթ: Այն անցկացվել է 1992 և 1995 թվականներին, և այդ խաղարկություններին մասնակցել են Սաուդյան Արաբիայի հավաքականը և մի քանի մայրցամաքային չեմպիոններ: 1997 թվականին ՖԻՖԱ-ն ստանձնեց առաջնության անցկացման կազմակերպումը և մրցաշարը վերանվանեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ: Առաջնությունն սկսեց անցկացվել երկու տարին մեկ:

2005 թվականից Կոնֆեդերացիաների գավաթը սկսեց անցկացվել չորս տարին մեկ՝ աշխարհի առաջնության նախորդ տարում, իսկ մրցաշարն ընդունում էր աշխարհի առաջնության հյուրընկալող երկիրը:

Ընդհանրապես, Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցում են վեց կոնֆեդերացիաների (ՈՒԵՖԱ, ԿՈՆՄԵԲՈԼ, ԿՈՆԿԱԿԱՖ, ԱՖԿ, ԿԱՖ, ՕՖԿ) մայրցամաքային առաջնությունների հաղթողները, գործող աշխարհի չեմպիոնը և հյուրընկալող երկրի հավաքականը: Եթե ինչ-որ երկիր համապատասխանում է կրիտերիաներից մեկից ավելիին (ինչպես Ֆրանսիան 2001 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին՝ որպես աշխարհի և Եվրոպայի չեմպիոն), ապա առաջնությանը մասնակցում է համապատասխան մայրցամաքային առաջնությանը երկրորդ տեղ գրաված թիմը:

Երեք դեպքերում ազգային թիմերը հրաժարվել են Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցությունից: 1997 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելուց հրաժարվեց ԵՎՐՈ 1996-ի չեմպիոն Գերմանիան, և նրան փոխարինեց ԵՎՐՈ 1996-ի փոխչեմպիոն Չեխիայի հավաքականը։ 1998 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիան հրաժարվեց մասնակցել 1999 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին և փոխարինվեց 1998 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Բրազիլիայի կողմից՝ մրցաշարին մասնակցելու հնարավորություն ընձեռնելով 1997 թվականի Ամերիկայի գավաթի փոխչեմպիոն Բոլիվիայի հավաքականին: 2003 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելուց հաջորդաբար հրաժարվեցին ԵՎՐՈ 2000-ի փոխչեմպիոն Իտալին և 2002 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Գերմանիան, և մրցաշարին մասնակցելու հրավեր ստացավ 2002 թվականի աշխարհի առաջնությանը երրորդ տեղ զբաղեցրած Թուրքիայի հավաքականը:

ՁևաչափԽմբագրել

Առաջնությունը կազմված է չորսական թիմերից բաղկացած երկու խմբից: Ամեն խմբում թիմերը խաղում են շրջանաձև համակարգով, այսինքն՝ ամեն թիմ մեկական հանդիպում է անցկացնում խմբի մյուս երեք թիմերի հետ: Նույն կոնֆեդերացիայի երկրների հավաքականները չեն կարող նույն խմբում լինել, բացի այն դեպքից երբ մրցաշարին մասնակցում է երեք թիմ նույն կոնֆեդերացիայից, ինչպես 2017 թվականի խաղարկության ժամանակ, երբ առաջնությանը մասնակցում էին հյուրընկալող երկիր Ռուսաստանը, աշխարհի չեմպիոն Գերմանիան և Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան:

Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը խաղում են կիսաեզրափակչում: Խմբի հաղթողը խաղում է մյուս խմբի երկրորդ տեղի հետ: Խմբային փուլի որակավորման կանոնները հետևյալն են.

1) Միավորներ

2) Գոլերի տարբերություն

3) Խփած գոլեր

Եթե 2 կամ ավելի թիմ հավասար են վերը նշված 3 կրիտերիաներով, ապա նրանց տեղերը որոշվում են հետևյալ կերպ.

4) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում վաստակած միավորներով

5) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում գոլերի տարբերություն

6) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում խփած գոլեր

7) Արդար խաղի միավորներ

  • առաջին դեղին քարտ. բացասական 1 միավոր
  • երկրորդ դեղին քարտ (կարմիր քարտ). բացասական 3 միավոր
  • ուղիղ կարմիր քարտ. բացասական 4 միավոր
  • դեղին քարտ և ուղիղ կարմիր քարտ. բացասական 5 միավոր

8) Վիճակահանություն ՖԻՖԱ-ի կազմակերպչական կոմիտեի կողմից

Կիսաեզրափակչի հաղթողները խաղում են եզրափակչում, իսկ պարտվողները՝ երրորդ տեղի համար խաղում: Փլեյ-օֆֆում ոչ ոքիի դեպքում թիմերը խաղում են լրացուցիչ ժամանակում, որը կազմված է 15-րոպեանոց երկու խաղակեսերից: Եթե լրացուցիչ ժամանակից հետո հաղթողը չի որոշվում, թիմերը անցկացնում են հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշար:

ԱրդյունքներԽմբագրել

Կոնֆեդերացիաների գավաթԽմբագրել

Առաջին երկու առաջնությունները կրում էին Ֆահդ թագավորի գավաթ անվանումը: Հետագայում ՖԻՖԱ-ն ճանաչեց դրանք որպես Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկություններ[3]:

Տարի Անցկացման վայրը Չեմպիոն Հաշիվ Փոխչեմպիոն Երրորդ տեղ Հաշիվ Չորրորդ տեղ Թիմերի քանակ
1992

Մանրամասն

  Սաուդյան Արաբիա   Արգենտինա 3 : 1   Սաուդյան Արաբիա   Միացյալ Նահանգներ 5 : 2   Կոտ դ'Իվուար 4
1995 Մանրամասն   Սաուդյան Արաբիա   Դանիա 2 : 0   Արգենտինա   Մեքսիկա 1 : 1 ԼԺՀ
5 : 4 ՀՏՀ
  Նիգերիա 6
1997

Մանրամասն

  Սաուդյան Արաբիա   Բրազիլիա 6 : 0   Ավստրալիա   Չեխիա 1 : 0   Ուրուգվայ 8
1999

Մանրամասն

  Մեքսիկա   Մեքսիկա 4 : 3   Բրազիլիա   Միացյալ Նահանգներ 2 : 0   Սաուդյան Արաբիա 8
2001

Մանրամասն

  Հարավային Կորեա

  Ճապոնիա

  Ֆրանսիա 1 : 0   Ճապոնիա   Ավստրալիա 1 : 0   Բրազիլիա 8
2003

Մանրամասն

  Ֆրանսիա {{Ֆուտբոլ FRA} 1 : 0 ԼԺՀ   Կամերուն   Թուրքիա 2 : 1   Կոլումբիա 8
2005

Մանրամասն

  Գերմանիա   Բրազիլիա 4 : 1   Արգենտինա   Գերմանիա 4 : 3 ԼԺՀ   Մեքսիկա 8
2009

Մանրամասն

  Հարավաֆրիկյան Հանրապետություն   Բրազիլիա 3 : 2   Միացյալ Նահանգներ   Իսպանիա 3 : 2 ԼԺՀ   Հարավային Աֆրիկա 8
2013

Մանրամասն

  Բրազիլիա   Բրազիլիա 3 : 0   Իսպանիա   Իտալիա 2 : 2 ԼԺՀ
3 : 2 ՀՏՀ
  Ուրուգվայ 8
2017

Մանրամասն

  Ռուսաստան   Գերմանիա 1 : 0   Չիլի   Պորտուգալիա 2 : 1 ԼԺՀ   Մեքսիկա 8

Լավագույն քառյակում հայտնված թիմերԽմբագրել

Թիմ Հաղթող Երկրորդ տեղ Երրորդ տեղ Չորրորդ տեղ
  Բրազիլիա 4 (1997200520092013) 1 (1999) 1 (2001)
  Ֆրանսիա 2 (20012003)
  Արգենտինա 1 (1992) 2 (19952005)
  Մեքսիկա 1 (1999) 1 (1995) 2 (20052017)
  Գերմանիա 1 (2017) 1 (2005)
  Դանիա 1 (1995)
  Միացյալ Նահանգներ 1 (2009) 2 (19921999)
  Ավստրալիա 1 (1997) 1 (2001)
  Իսպանիա 1 (2013) 1 (2009)
  Սաուդյան Արաբիա 1 (1992) 1 (1999)
  Ճապոնիա 1 (2001)
  Կամերուն 1 (2003)
  Չիլի 1 (2017)
  Չեխիա 1 (1997)
  Թուրքիա 1 (2003)
  Իտալիա 1 (2013)
  Պորտուգալիա 1 (2017)
  Ուրուգվայ 2 (19972013)
  Կոտ դ'Իվուար 1 (1992)
  Նիգերիա 1 (1995)
  Կոլումբիա 1 (2003)
  Հարավային Աֆրիկա 1 (2009)

ՎիճակագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «FIFA strips Qatar of Confederations Cup»։ CBC Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-08-04 
  2. FIFA.com (2015-02-24)։ «Late-November/late-December proposed for the 2022 FIFA World Cup»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-08-04 
  3. FIFA.com։ «FIFA Confederations Cup archive - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-08-04 

Արտաքին հղումներԽմբագրել