Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ազգային հավաքական

Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ազգային հավաքականը (լյուքս.՝ Lëtzebuergesch Foussballnationalequipe, ֆր.՝ Équipe du Luxembourg de football, գերմ.՝ Luxemburgische Fußballnationalmannschaft, ՖԻՖԱ կոդն է՝ LUX) ներկայացնում է Լյուքսեմբուրգը ընկերական և այլ պաշտոնական խաղերում։ Վերահսկվում է Լյուքսեմբուրգի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից։ Առաջին մրցույթային հանդիպումն անց է կացրել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ․ խաղն ավարտվել է 1-4 հաշվով։ Երբեք չի մասնակցել Եվրոպայի առաջնություններին և Աշխարհի առաջնություններին։ Համագործակցում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ։ 2014 թվականի հունիսի 4-ին Իտալիայի հետ խաղն ավարտել է ոչ ոքի՝ 1-1։

Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ազգային հավաքական
լյուքս.՝ lëtzebuergesch Foussballnationalekipp, գերմ.՝ luxemburgische Fußballnationalmannschaft և ֆր.՝ équipe du Luxembourg de football
ՄիությունԼՖՖ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչԼյուկ Հոլց
Թիմի ավագՄարիո Մուտշ
Հիմնական մարզադաշտԺոզի Բարտել
ՖԻՖԱ կոդLUX
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Կայքfootball.lu
 Luxembourg national football team Վիքիպահեստում

Արտաքին հղումներ խմբագրել