Գանայի ֆուտբոլի ազգային հավաքական
Գանայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Գանան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Գանայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, որը համարվում է Աֆրիկայի ամենահին ֆուտբոլային ասոցիացիան (ստեղծվել է 1920 թվականին)։ Մինչև 1957 թվականը հավաքականը հանդես է եկել որպես Ոսկե Ափ[1]։
Մականուն | The Black Stars (Սև աստղերը) | ||
---|---|---|---|
Կոնֆեդերացիա | ԱՖԿ (Աֆրիկա) | ||
Գլխավոր մարզիչ | Ջեյմս Կվեսի Ապիա | ||
Թիմի ավագ | Ասամոա Գյան | ||
Ամենաշատ խաղեր | Ասամոա Գյան (102) | ||
Ռմբարկու | Ասամոա Գյան (49) | ||
ՖԻՖԱ կոդ | GHA | ||
ՖԻՖԱ դասակարգում | 49 | ||
Ամենաբարձր դիրք | 14 (փետրվար 2008, ապրիլ-մայիս 2008) | ||
Ամենացածր դիրք | 89 (հունիս 2004) | ||
ԷԼՕ դասակարգում | 65 | ||
Ամենաբարձր դիրք | 13 (հունիսի 30, 1966) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Ոսկե Ափ 1 – 0 Նիգերիա (Աքրա, Բրիտանական Ոսկե Ափ; մայիսի 28, 1950) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Ոչ պաշտոնական Նյասալենդ 0 – 12 Գանա (Նյասալենդ; հոկտեմբերի 12, 1962) Պաշտոնական Քենիա 2 – 13 Գանա (Նայրոբի, Քենիա; դեկտեմբերի 12, 1965) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Բուլղարիա 10 – 0 Գանա (Լեոն, Մեքսիկա; հոկտեմբերի 14, 1968) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 3 (Առաջինը՝ 2006) | ||
Ամենալավ արդյունք | Քառորդ եզրափակիչ, 2010 | ||
Աֆրիկայի ազգերի գավաթ | |||
Մասնակցություն | 21 (Առաջինը՝ 1963) | ||
Ամենալավ արդյունք | Հաղթող, 1963, 1965, 1978, 1982 | ||
Կայք | ghanafa.org | ||
Ghana national football team Վիքիպահեստում |
Չնայած Գանայի հավաքականը ոչ մի անգամ չէր մասնակցել Աշխարհի առաջնություններին մինչև 2006 թվականը, նրանք որակավորվել էին 5 հաջորդական Օլիմպիական խաղերի, ինչպես նաև՝ հաղթել են Աֆրիկայի ազգերի գավաթում 4 անգամ (1963, 1965, 1978 և 1982 թվականներին) և գրավել են երկրորդ տեղը՝ 5 անգամ (1968, 1970, 1992, 2010, և 2015 թվականներին)։ 2010 թվականի Աշխարհի առաջնությանը Գանան դարձավ 3-րդ աֆրիկյան թիմը, որը հասել է քառորդ եզրափակիչ այս առաջնությունում, իսկ 2014 թվականին Գանան մասնակցեց իր 3-րդ հաջորդական Աշխարհի առաջնությանը։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ghana - Club's profile | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ FIFA.com. «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.