Ֆենտայ (չին. պարզ. 丰台, փինյին Fēngtái), Պեկինի (ՉԺՀ) կենտրոնական ենթակայության քաղաքի քաղաքային ենթակայության շրջան։ Գտնվում է քաղաքի կենտրոնից հարավ-արևմուտք։

Ֆենտայ
丰台
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էՊեկին
Կարգավիճակdistrict (China)?
Մտնում էՊեկին
Բնակչություն (2014 թվական)2,300 000
Տարածք305,8կմ²
Ժամային գոտիUTC+8:00
Փոստային ինդեքսներ100020
bjft.gov.cn

Վարչական բաժանումը խմբագրել

Ֆենտայ շրջանը բաժանվում է 14 փողոցային կոմիտեների, 2 ավանի և 5 համայնքների։

Պատմություն խմբագրել

Ցզին կայսրության ժամանակներում Ցզինի մայրաքաղաք Չժունդուում, Ֆենիմենի (չին.丰宜门) դարպասներից դուրս գտնվում էր Պայցզյոտայ (չին. 拜郊台) աշտարակը, այս երկու անվանումներից էլ առաջացել է «Ֆենտայ» անվանումը։ Ցին կայսրության օրոք Ֆենտայ ավանում բնակեցվեց կայսերական գվարդիայի երեք կայազորներից մեկը։ 1937 թվականին հենց այստեղ տեղի ունեցավ «հուլիսի 7-ի միջադեպը»՝ հանգեցնելով ճապոնա-չինական պատերազմի։

Տրանսպորտ խմբագրել

  • Արևմտյան կայարան
  • Հարավային կայարան
  • Պեկինյան պահեստ
  • Նանյուան օդանավակայան

Տնտեսությունը խմբագրել

Ֆենտայ տարածաշրջանում տեղակայված է Սինֆադի մեծածախ առևտրի շուկան, որը Պեկինի սպառողների մոտավորապես 90%-ին ապահովում է թարմ բանջարեղենով և մրգերով (այստեղ նաև վաճառում են ծովամթերք, ձուկ և միս)։ Շուկայում աշխատում են ավելի քան 10 հազար աշխատակիցներ։ Տարածաշրջանում գտնվում է նոր գործարար Լիցզե թաղամասը, որտեղ կառուցված են գրասենյակների և հյուրանոցների բարձրահարկ շենքեր[1][2]։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Մարկո Պոլոյի կամուրջ
  • Վանպին ամրոց
  • Հակաճապոնական պատերազմի չինացի ժողովրդի հուշային թանգարան
  • Համաշխարհային այգի-փոքրածավալ չինական այգի
  • Լյանհուաչի այգի
  • Ավտոմեքենաների չինական թանգարան

Սպորտ խմբագրել

Շրջանում է գտնվում 30 հազարից ավել հանդիսատես պարունակող Ֆենտայի ստադիոնը։ Այն հանդիսանում է Բեյցզին Ժենհե ֆուտբոլային ակումբի տնային խաղասպարեզը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Пекин возвращает карантин и ограничения из-за вспышки коронавируса на одном из крупнейших рынков». NEWSru.com.
  2. «В Пекине на продуктовом рынке выявлен новый очаг коронавируса». Deutsche Welle.