Ակրոբատիկա
Ակրոբատիկա, մարմնամարզական վարժությունների տարատեսակ, ինքնուրույն մարզաձև։ Ակրոբատիկան զարգացնում է շարժումների համաձայնեցում, ճկունություն, ուժ, մշակում մարմնին տիրապետելու հմտություն, համարձակություն և վճռականություն։ Ակրոբատիկական վարժությունները նպաստում են ճիշտ կեցվածքի ձևավորմանը, անդաստակային ապարատի (հավասարակշռություն, տարածության մեջ կողմնորոշում) ֆունկցիաների կատարելագործմանը։
Ակրոբատիկա | |
---|---|
Տեսակ | մարմնամարզական վարժությունների տարատեսակ և մարմնամարզություն |
Տարբերվում է | Akrobatik? |
Acrobatics Վիքիպահեստում |
Օրգանիզմն ավելի լավ է հարմարվում արյան վերաբաշխմանը մարմնի տարբեր դիրքերի դեպքում։ Ակրոբատիկայի առանձին տարրեր կիրառվում են տիեզերագնացների, պարաշյուտիստների հատուկ ֆիզիկական պատրաստության, ինչպես նաև դպրոցներում երեխաների ֆիզիկական դաստիարակության և որպես օժանդակ միջոց՝ մարմնամարզիկների, ջրացատկորդների, ֆուտբոլիստների, հոկեյիստների մարզումների ժամանակ։
Երեխաներն ակրոբատիկայով կարող են մարզվել սկսած 8-10 տարեկանից՝ բժշկի թույլտվությամբ։ Մարզումների և մրցումների ժամանակ պահանջվում է կանոնավոր բժշկական հսկողություն։ Կարևոր է պահպանել ապահովության և ինքնաապահովման կանոնները, իսկ բարդ վարժություններ կատարելիս կրել հատուկ ապահովիչ գոտիներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակրոբատիկա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 233)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |