Գաուտենգ

նահանգ Հարավային Աֆրիկայում

Գաուտենգ (անգլ.՝ Gauteng [xaʊˈtɛŋ][2], սեսոթո՝ Gauteng [xɑ́.ú.ˈtʼè.ŋ̀], տսվանա՝ Gauteng, հս. սոթո՝ Gauteng, զուլուսերեն՝ eGoli, տսոնգա՝ Gauteng/eXilungwini, կոսա՝ iRhawuti, հվ. նդեբելեI-Gauteng, վենդա՝ Gauteng), Հարավաֆրիկյան Հանրապետության ինը նահանգներից մեկը։ Սոթո-տսվանա լեզուներով նշանակում է «ոսկու տեղ»։ Կազմավորվել է 1994 թվականին վարչական բարեփոխումների արդյունքում։ Գաուտենգը ՀԱՀ֊ի տնտեսապես ամենազարգացած նահանգն է։ Ըստ տարածության այն զբաղեցնում է վերջին տեղը (երկրի 1,4 %֊ը)[3]։ Նահանգի վարչական կենտրոնը Յոհաննեսբուրգ քաղաքն է։

Գաուտենգ
անգլ.՝ Gauteng
զուլուսերեն՝ eGoli
աֆրիկաանս՝ Gauteng
սեսոթո՝ Gauteng
հս. սոթո՝ Gauteng
կոսա՝ iRhawuti
տսվանա՝ Gauteng
տսոնգա՝ Gauteng/eXilungwini
հվ. նդեբելեI-Gauteng
վենդա՝ Gauteng
սվատի՝ Gauteng

Զինանշան

ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀարավաֆրիկյան Հանրապետության նահանգ
Մտնում էՀԱՀ
ՎարչկենտրոնՅոհաննեսբուրգ
ԲԾՄ1652 մետր
Օրենսդրական մարմինGauteng Provincial Legislature?
ՆահանգապետԴավիթ Մախուրա
ՀՆԱ (2017)34,3 %  (1 տեղն ըստ ՀՆԱ֊ի)
Հիմնական լեզուզուլուսերեն՝ 19,8 %
անգլերեն՝ 13,3%
աֆրիկաանս՝ 12,4%
սեսոթո՝ 11,6%
հյուսիսային սոթո՝ 10,6%
տսվանա՝ 9,1%
կոսա՝ 6,6 %
տսոնգա՝ 6,6 %
հարավային նդեբելե՝ 3,2 %
վենդա՝ 2,3 %
սվատի՝ 1,1 %
Բնակչություն15 099 422 մարդ (փետրվարի 2, 2022)[1]
Խտություն680/կմ2 ( 1 տեղ)
Ազգային կազմսևամորթներ՝ 77,4%
գունամորթներ՝ 3,5 %
սպիտակամորթներ՝ 15,6 %
հնդիկներ կամ ասիացիներ՝ 2,9%
Տարածք18 178 կմ²  (9 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 1913 մ
Հիմնադրված էապրիլի 28, 1994 թ.
Սահմանակցում էՄպումալանգա, Հյուսիսարևմտյան նահանգ, Լիմպոպո և Ֆրի Սթեյթ
Ժամային գոտիUTC+2
ՆախորդՏրանսվաալ
ՓոխարինեցՏրանսվաալ
ISO 3166-2 կոդZA-GP
gautengonline.gov.za

Աշխարհագրություն և կլիմա

խմբագրել

Գաուտենգը երկրի միակ նահանգն է, որը չունի ո՛չ առափնյա գիծ, ո՛չ սահման այլ երկրների հետ։ Սահմանակից է ֆրի Սթեյթ[4] (հարավում), Հյուսիսարևմտյան[4] (արևմուտքում), Մպումալանգա[4] (արևելքում) և Լիմպոպո[4] (հյուսիսում) Նահանգներին։ Գաուտենգի հարավային սահմանն անցնում է Վաալ գետով։ Տարածքի մեծ մասը գտնվում է Բարձր Վելդ սարավանդի վրա (մոտ 1500 մ ծովի մակերևույթից)։ Պրետորիայի և Յոհանեսբուրգի միջև ձգվում են Մագալիսբերգ և Վիտվատերսրանդ լեռների լեռնաշղթաները և բլուրները։

Տարածաշրջանի կլիման մերձարևադարձային է, սակայն խիստ կախված է ծովի մակերևույթից բարձրությունից։ Պրետորիայում (1300 մ ծովի մակերևույթից) և Յոհանեսբուրգում (1700 մ) այն բավականին զով է։ Ձմռանը հաճախ սառնամանիքներ են լինում, հատկապես հարավային շրջաններում։ Ձյան տեղումները հազվադեպ են, սակայն նույնպես տեղի են ունենում մի շարք շրջաններում[5]։ Յոհանեսբուրգում տեղումների միջին տարեկան մակարդակը կազմում է 713 մմ, հունվարյան առավելագույնը՝ 26 °C, նվազագույնը՝ 15 °C, հունիսյան առավելագույնը՝ 16 °C, նվազագույնը՝ 4 °C, Պրետորիայում տեղումների միջին տարեկան մակարդակը 647 մմ է, Յոհանեսբուրգի ջերմաստիճանային ցուցանիշներից փոքր-ինչ բարձր են[6]։

Բնակչություն

խմբագրել
 
Գաուտենգի բնակչության խտությունը 1 կմ² համար.
 
Գաուտենգի լեզուները

Նահանգի բնակչությունը 2011 թվականի տվյալներով կազմում է ավելի քան 12,2 մլն մարդ (ամենաբնակեցված նահանգն է, երկրի ընդհանուր բնակչության գրեթե 20 տոկոսը)։ Բացի դրանից, այստեղ բնակչության աճի ամենաբարձր մակարդակն է. 1996 թվականից մինչև 2001 թվականը բնակչությունն աճել է 20%֊ով։ Բնակչության խտությունը հասնում է 680 մարդու/կմ²։ 15 տարեկանից պակաս մարդկանց բաժինը 23,7 % է, 65 տարեկանից մեծ՝ 4,3 %: Միջին տարիքը 27 տարի է։ Սեռերի հարաբերակցությունը կազմում է 100 կին յուրաքանչյուր 101,2 տղամարդու դիմաց։

Բնակչության 19,8% համար առաջին լեզուն զուլուսերենն է, 13,3% համար՝ անգլերենը, 12,4% համար՝ աֆրիկաանսը, սեսոթոն որպես առաջին լեզու օգտագործում է բնակչության 11,6%, հյուսիսային սոթոն՝ 10,6%, տսվանան՝ 9,1%, տսոնգան և կոսան՝ 6,6%, հարավային նդեբելեն՝ 3,2%, վենդան՝ 2,3%, սվատին՝ 1,1%։ Մոտ 76% քրիստոնյա է, 1,7%՝ մուսուլման, 0,8%՝ հինդուիստ, 18,4% իրենց որևէ կրոնին չի վերագրում։ Գործազուրկների բաժինը կազմում է 25,8 տոկոս[7]։

Վարչատարածքային բաժանում

խմբագրել

Նահանգը բաժանվում է 3 քեղաքային շրջանի և 2 գավառի.

  • Յոհաննեսբուրգի քաղաքային շրջան։
  • Ցվանեի քաղաքային շրջան։ Նրա կազմում.
    • Պրետորիա
    • Ցենտուրիոն (նախքինում՝ Ֆերվուրդբուրգ)
    • Սոշանգուվե և մի շարք ավելի փոքր քաղաքներ
    • Կունգվինի (համայնք)
    • Նոկենգ-ցա-Տաէմանե (համայնք)
  • Էկուրհուլենիի քաղաքային շրջան։
  • Սեդիբենգ գավառ.
    • Էմֆուլենի (համայնք)
    • Լեսեդի (համայնք)
    • Միդվաալ (համայնք)։
  • Վեստ Ռանդ գավառ.
    • Մոգալե Սիթի (համայնք)
    • Մերաֆոնգ Սիթի (համայնք)
    • Ռանդֆոնտեյն (համայնք)
    • Վեստոնարիա (համայնք)
    • շրջանային ենթակայության տարածք։

Տնտեսություն

խմբագրել

Գաուտենգը Հարավային Աֆրիկայի և ամբողջ աֆրիկյան մայրցամաքի կարևոր տնտեսական կենտրոնն է, կարևոր դեր է խաղում արտադրության, ֆինանսական, փոխադրամիջոցային ոլորտներում, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում։

Ունենալով ՀԱՀ֊ի տարածության ընդամենը 1,4 %֊ը[3], Գաուտենգը տալիս է հարավաֆրիկյան ՀՆԱ֊ի 34 տոկոսը[8]։ Գաուտենգում է գտնվում Յոհանեսբուրգի ֆոնդային բորսան[9]՝ խոշորագույնը Աֆրիկայում։ Աֆրիկայի և արտերկրյա խոշորագույն ընկերություններից մի քանիսը հիմնավորվում են Գաուտենգում կամ ունեն գրասենյակներ և մասնաճյուղեր, օրինակ՝ Vodacom֊ը[10], MTN-ը[11], Neotel֊ը[12], Microsoft South Africa֊ն[13] և աշխարհի խոշորագույն Porsche կենտրոնը[14]։

Վերջին տարիներին քաղաքային շրջանների բնակչության արագ աճի պատճառով արդիական է դառնում փոխադրամիջոցների խնդիրը։

Այստեղ գտնվում են ոսկու հանքեր։

Քույր քաղաքներ

խմբագրել

Հնամարդաբանություն

խմբագրել

Homo naledi տեսակի ներկայացուցիչները, որոնք հայտնաբերվել են Ծագող աստղ[en] քարանձավի մոտակայքում («Մարդկության օրրան»[en]» տեղանքում), ապրում էին 236—335 հազար տարի առաջ[15]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Census 2022 Statistical ReleasePretoria: Stats SA, 2023. — P. 3.
  2. Gauteng Արխիվացված 2018-11-16 Wayback Machine, Oxford Dictionaries. Retrieved 09-10-2018
  3. 3,0 3,1 «Census in brief. 2011» (PDF). Statistics South Africa. 2011. էջ 15. ISBN 978-0-621-41388-5. Վերցված է 2020.07.15֊ին։-ին. {{cite web}}: Unknown parameter |Location of publication= ignored (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «General Overview of Gauteng». Makiti Guides and Tours (Pty) Ltd. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 հուլիսի 15֊ին։-ին.
  5. «Յոհանեսբուրգը զարմանում է հազվագյուտ ձնաբքերին». News24. Արխիվացված է օրիգինալից 2020 հուլիսի 15-ին. Վերցված է 2013 մայիսի 19֊ին։-ին.
  6. «Snow forces road closures across SA – South Africa | IOL News». IOL.co.za. Արխիվացված է օրիգինալից 2020 հուլիսի 15-ին. Վերցված է 2013 մայիսի13֊ին։-ին.
  7. «Census in brief. 2011» (PDF). Statistics South Africa. 2012. ISBN 978-0-621-41388-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 հուլիսի 15-ին. Վերցված է 2020 հուլիսի 15֊ին։-ին.
  8. «Four facts about our provincial economies». Statistics South Africa. Վերցված է 2020 հուլիսի 15֊ին։-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  9. «Յոհանեսբուրգի ֆոնդային բորսա». The City of Johannesburg. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 ապրիլի 14֊ին։-ին.
  10. «Vodacom History». https://www.loom.co.za/vodacom-history. Վերցված է 2020 հուլիսի 15֊ին-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  11. «MTN Home». MTN Group. Վերցված է 2013 ապրիլի 13։-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  12. «Neotel Contact Us». Neotel. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 ապրիլի 14֊ին։-ին.
  13. «Microsoft ZA Home». Մայքրոսոֆթ. Վերցված է 2013 ապրիլի 14֊ին։-ին.
  14. «Porsche South Africa». Porsche. Վերցված է 2013 ապրիլի 14֊ին։-ին.
  15. Paul HGM Dirks et al. The age of Homo naledi and associated sediments in the Rising Star Cave, South Africa, 2017 մայիսի 9֊ին։

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիճամփորդն ունի Գաուտենգին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաուտենգ» հոդվածին։