Նիկոլա Տեսլա
Նիկոլա Տեսլա (սերբ.՝ Никола Тесла, հուլիսի 10, 1856[2][1][3][…], Սմիլյան, Q31198908?, Q12745671?, Croatian Military Frontier, Military Frontier, Ավստրիական կայսրություն[4][1] - հունվարի 7, 1943[4][2][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][1]), ազգությամբ սերբ ամերիկացի ճարտարագետ, ֆիզիկոս, ինչպես նաև գյուտարար՝ էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի բնագավառում[12][13][14]։ Առավել հայտնի է փոփոխական հոսանքի ժամանակակից էլեկտրամատակարարման համակարգում ունեցած իր ներդրումով[15]։
Ծնվել և մեծացել է Ավստրո-Հունգարիայում, ապրել և աշխատել է հիմնականում Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Տեսլան 1870-ական թվականներին բարձրագույն կրթություն է ստացել տեխնիկայի ու ֆիզիկայի բնագավառում, 1880-ական թվականներին աշխատել է հեռահաղորդագրության ու էլեկտրաարդյունաբերության ոլորտում` Continental Edison ընկերությունում։ 1884 թվականին արտագաղթել է ԱՄՆ, 1891 թվականին ստացել է ամերիկյան քաղաքացիություն։ Որոշ ժամանակ նա աշխատել է Էդիսոնի մոտ (Edison Machine Works ընկերություն) Նյու Յորքում, մինչև հիմնադրել է իր սեփական ընկերությունը։ Գործընկերների ֆինանսավորման և իր գաղափարները զարգացնելու շնորհիվ` Տեսլան հիմնել է լաբորատորիա Նյու Յորքում էլեկտրական ու մեխանիկական մի շարք սարքերի ստեղծման նպատակով։ Փոփոխական հոսանքով աշխատող նրա ստեղծած շարժիչը, որն արտոնագիր է ստացել 1888 թվականին Westinghouse Electric ընկերության կողմից, մեծ շահույթ է ապահովել` դառնալով բազմաֆազ համակարգի անկյունաքարը, որն էլ վերջնական արդյունքում վաճառել է այդ ընկերությունը։
Փորձելով զարգացնել գյուտերը, որոնք նա արտոնագրել ու վաճառել է` Տեսլան մի շարք փորձեր է կատարել մեխանիկական գեներատորներով, էլեկտրական լիցքավորված խողովակներով և վաղ շրջանի ռենտգենյան պատկերներով։ Նա նաև կառուցել է նավակ` անլար կառավարմամբ, որ պատմության մեջ առաջիններից էր։ Տեսլան հայտնի է եղել որպես գյուտարար․ իր լաբորատորիայում ցուցադրել է իր ձեռքբերումները նշանավոր մարդկանց ու հարուստ հովանավորների, աչքի է ընկել նաև հասարակական դասախոսությունների իր վարպետությամբ։
1890-ական թվականների ընթացքում Տեսլան զբաղվել է անլար լուսավորման գաղափարներով և էլեկտրաէներգիայի անլար բաշխմամբ` բարձրավոլտ և բարձր հաճախականության փորձարկումներ կատարելով Նյու Յորքում և Կոլորադո Սփրինգսում։ 1893 թվականին հայտարարել է իր սարքավորումներով անլար էլեկտրահաղորդման հնարավորությունը։ Փորձել է այս գաղափարները կիրառել գործնականում իր անավարտ Wardenclyffe Tower նախագծով, որը միջմայրցամաքային անլար կապ պիտի ապահովեր, սակայն բավարար ֆինանսավորում չի ունեցել իր մտադրություններն ավարտին հասցնելու համար[16]։
Wardenclyffe ծրագրից հետո Տեսլան 1910-1920-ական թվականներին շարունակել է մշակել մի շարք գյուտեր` տարբեր ձեռքբերումներ ունենալով։ Իր գումարի մեծ մասը ծախսելով` նա ապրել է Նյու Յորքի տարբեր հյուրանոցներում` թողնելով չվճարված հաշիվներ։ Նրա վաղ շրջանի աշխատանքների բնույթը և ասույթները, որոնք թողել է մամուլում տված իր հարցազրույցներում, ամերիկյան ժողովրդական մշակույթում նրան «անմիտ գիտնականի» համբավ են ապահովել[17]։
Տեսլան մահացել է 1943 թվականի հունվարին Նյու Յորքում[18]։ Նրա գործը մահից հետո հարաբերական մոռացության է մատնվել, սակայն 1960 թվականին չափման միավորներին նվիրված միջազգային համագումարում մագնիսական հոսանքի խտության չափման միավորն ի պատիվ նրա անվանվել է տեսլա[19]։ 1990-ական թվականներին աճել է Տեսլայի հանրաճանաչությունը։
Կենսագրություն
խմբագրելՎաղ շրջան
խմբագրելՏեսլայի ընտանիքն ապրում էր Սմիլյան գյուղում՝ Գոսպիչ քաղաքից 6 կմ հեռու[20][21]։ Հայրը՝ Միլուտին Տեսլան (1819-1879), սերբական ուղղափառ եկեղեցու քահանա էր, մայրը՝ Գեորգինա Տեսլան (1822-1892, ծնունդով` Մանդիչ), եղել է քահանայի դուստր[22][23][24][25]։ Նրա հայրը նույնպես եղել է ուղղափառ քահանա և ունեցել է տան արհեստագործական իրեր ու մեխանիկական սարքեր պատրաստելու տաղանդ, լավ հիշել է սերբական էպիկական բանաստեղծություններ։ Մայրը կրթություն չի ստացել։ Տեսլայի կարծիքով իր բացառիկ հիշողությունն ու ստեղծագործական ունակությունները նա ժառանգել է մորից[26][27]։ Տեսլայի նախնիները եղել են Արևմտյան Սերբիայից` Չեռնոգորիայից ոչ հեռու[28]։
1856 թվականին ընտանիքում լույս աշխարհ է գալիս չորրորդ երեխան՝ Նիկոլան։ Ընտանիքում եղել են հինգ երեխաներ՝ երեք աղջիկ, Նիկոլան և նրա ավագ եղբայր Դանեն, որը, ձիուց ընկնելով, մահացել է, երբ Նիկոլան հինգ տարեկան էր[29]։ Տարրական դպրոցի առաջին դասարանը Նիկոլան ավարտել է Սմիլյանում` սովորելով գերմաներեն, մաթեմատիկա և կրոն[30]։ 1862 թվականին՝ Դանեի մահից որոշ ժամանակ անց, Նիկոլայի հոր աստիճանի բարձրացման արդյունքում ընտանիքը տեղափոխվում է Գոսպիչ, որտեղ էլ տղան ավարտում է տարրական դպրոցի մնացած երեք դասարանները, ապա ռեալական գիմնազիան։ 1870 թվականի աշնանը Նիկոլան ընդունվում է Կարլովացի բարձրագույն ռեալական ուսումնարան։
1870 թվականին տեսլան ուղևորվում է հեռավոր հյուսիս` Կարլովաց, որպեսզի հաճախի Բարձրագույն ռեալական գիմնազիայի միջնակարգ դպրոց[31]։ Պարապմունքներն անցկացվում էին գերմաներենով, քանի որ դպրոցը ավստրո-հունգարական ռազմական սահմանին էր[32]։
Հետագայում Տեսլան գրել է, որ ինքն էլեկտրականությամբ հետաքրքրվել է ֆիզիկայի պրոֆեսորից[33]։ Նա նշել է, որ այդ խորհրդավոր երևույթը ստիպում էր իրեն «ավելի շատ բան իմանալու նրա հրաշալի ուժի մասին»[34]։ Տեսլան կարողանում էր ինտեգրալների բարդ հաշվարկներ անել մտքով, ինչը ստիպում էր նրա ուսուցիչներին մտածել, որ Նիկոլան խաբում է իրենց[35]։ Չորսամյա դասընթացը նա ավարտում է երեք տարում[36]։ 1873 թվականի հուլիսին Նիկոլա Տեսլան, ստանալով ավարտական վկայականը, վերադառնում է ընտանիքի մոտ՝ Սմիլյան՝ հակառակ հոր կամքի. հայրենի քաղաքում խոլերայի համաճարակ էր։ Ապագա գիտնականը իսկույն վարակվում է խոլերայով և ինը ամիս գամվում անկողնուն` մի քանի անգամ հայտնվելով մահվան ճիրաններում։ Հուսահատության պահին նրա հայրը, ով ցանկանում էր, որ որդին ևս հոգևորական դառնա, խոստանում է, որ նրան կուղարկի ինժեներական լավագույն դպրոց, եթե նա ապաքինվի[37]։ Ապաքինվելուց հետո նրան պետք է երեք տարով զորակոչեին ավստրո-հունգարական բանակ, սակայն առողջական վիճակն անբավարար համարելով՝ հարազատները Տեսլային թաքցնում են սարերում` Խորվաթիայում գտվող Թոմինգայ գյուղում, որտեղ նա որսորդի հագուստով ուսումնասիրում է լեռները։ Գիտնականը հետագայում նշել է, որ բնության հետ շփումը նրան թե' ֆիզիկապես և թե' մտայնորեն ավելի ուժեղ է դարձրել։ Թոմինգայում նա շատ է զբաղվել ընթերցանությամբ` հետագայում նշելով, որ Մարկ Տվենի աշխատանքները հրաշալի ներգործություն են ունեցել իր առողջական վիճակի բարելավման գործում։ Այնտեղից նա հետ է վերադարձել միայն 1875 թվականին։
Նույն թվականին Տեսլան ընդունվում է Գրացի տեխնիկական բարձրագույն ուսումնարան (այժմ՝ Գրացի տեխնիկական համալսարան), որտեղ ուսումնասիրում է էլեկտրոտեխնիկա։ Ուսանելու առաջին տարում նա երբեք բաց չի թողել դասախոսություններ, ստացել է ամենաբարձր գնահատականները` հանձնելով ինը քննություն[38]։ Տեխնիկական ֆակուլտետի դեկանը նունյիսկ նամակ է ուղարկել Նիկոլայի հորը, որում գրված էր. «Ձեր տղան առաջին մեծության աստղ է»[39]։ Դասընթացի երկրորդ տարում Տեսլան կոնֆլիկտի մեջ է մտնում պրոֆեսոր Պեշլի հետ. հետևելով Գրամմի մեքենայի աշխատանքին՝ Տեսլան հանգում է այն մտքին, որ հաստատուն հոսանքով աշխատող մեքենաները թերի են։ Նրա այս միտքը խիստ քննադատության է արժանանում դասախոսների կողմից. պրոֆեսոր Յակով Պեշլը դասախոսություն է կարդում ողջ լսարանի առաջ՝ անհնարին համարելով փոփոխական հոսանքի կիրառումը էլեկտրական շարժիչներում։ Տեսլան վկայում էր, որ այս շրջանում աշխատել է առավոտյան ժամը երեքից մինչև երեկոյան տասնմեկը` բացի կիրակի ու տոն օրերից։ 1879 թվականին հոր մահից հետո Տեսլան գտնում է նամակների մի փունջ դասախոսներից` ուղղված իր հորը, որտեղ զգուշացնում էին, որ նրան կարող են վտարել ուսումնարանից։ Ուսումնառության երկրորդ տարվա վերջին Տեսլան կորցնում է կրթաթոշակ ստանալու հնարավորությունը` կախվածություն ձեռք բերելով ազարտային խաղերից։
Երրորդ կուրսում Տեսլան տարվում է խաղամոլությամբ՝ թղթախաղում տանուլ տալով մեծ գումար[30][31]։ Հետագայում նա խոստովանել է, որ իրեն առաջ էր մղում ոչ միայն խաղալու ցանկությունը, այլև նշված նպատակին հասնելու ձախողումը[40]։ Գումար շահելու դեպքում Տեսլան ողջ գումարը բաժանում էր տանուլ տվածներին։ Վերջապես նա այնպիսի խոշոր գումար է կորցնում, որ մայրը ստիպված պարտք է վերցնում ազգականուհուց։ Նիկոլան նշել է, որ խաղալու այդ կիրքն ինքը այդտեղ և այդ ժամանակ է ձեռք բերել, իսկ ավելի ուշ ԱՄՆ-ում նա բիլիարդ է խաղացել։ Երբ հասնում է քննություն հանձնելու ժամանակը, Տեսլան խնդրում է երկարացնել ուսման ժամկետը, սակայն մերժվում է։ Նա երրորդ տարվա վերջին կիսամյակի համար գնահատական չի ստանում և երբեք չի ավարտում համալսարանը[41]։
1878 թվականի դեկտեմբերին Տեսլան լքում է Գրացը և խզում կապերն ընտանիքի հետ, որպեսզի թաքցնի ուսումը թողնելու փաստը։ Նրա ընկերները կարծում էին, որ Նիկոլան խեղդվել է Մուրա գետում։ Տեսլան տեղափոխվում է Մարիբոր, որտեղ նկարիչ է աշխատում ամսական 60 ֆլորինով, իսկ ազատ ժամանակն անցկացնում է տեղի տղամարդկանց հետ փողոցում խաղաթուղթ խաղալով։
1879 թվականի մարտին Տեսլայի հայրն ուղևորվում է Մարիբոր` որդուն վերադարձնելու, սակայն վերջինս հրաժարվում է[42]։ 1879 թվականի մարտին Տեսլան ոստիկանների հսկողությամբ վերադառնում է Գոսպիչ։ 1879 թվականի ապրիլի 17-ին (29) 60 տարեկան հասակում չախտորոշված հիվանդությունից մահանում է Նիկոլայի հայրը։ Որոշ աղբյուրների վկայությամբ նա մահացել է կաթվածից։ Տեսլան սկսում է դասավանդել Գոսպիչի ռեալական գիմնազիայում, որտեղ ժամանակին սովորել էր։ Ընտանիքը հազիվ էր հոգում կարիքները. միայն Տեսլայի երկու քեռիների՝ Պյոտր և Պավել Մանդիչների շնորհիվ՝ 1880 թվականի հունվարին երիտասարդ Տեսլան տեղափոխվում է Պրահա։ Նա երբեք չէր ուսումնասիրել հունարեն, որն անհրաժեշտ առարկա էր համալսարան ընդունվելու համար, և չգիտեր չեխերեն` ևս մեկ պարտադիր առարկա։ Ամեն դեպքում, Տեսլան Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ է ընդունվում որպես ազատ ունկնդիր` չգնահատվելով ուսումնառության կուրսի համար։
Աշխատանք Բուդապեշտի հեռախոսակայանում
խմբագրել1881 թվականին Տեսլան տեղափոխվել է Հունգարիայի Բուդապեշտ քաղաքը, որպեսզի աշխատի Բուդապեշտի հեռախոսակայանում Տիվադար Պուշկասի ղեկավարությամբ։ Տեղ հասնելով` նա հասկանում է, որ կառուցվող ընկերությունը դեռևս չի աշխատում, այդ պատճառով էլ նա Կենտրոնական հեռախոսակայանում աշխատում է նկարիչ։ Մի քանի ամսից Բուդապեշտի հեռախոսակայանը սկսում է գործել, և Տեսլան աշխատում է այնտեղ որպես գլխավոր էլեկտրիկ[30]։ Իր աշխատանքի ընթացքում Տեսլան բարելավել է կենտրոնական կայանի սարքավորումները` պնդելով, որ կատարելագործել է էլեկտրական ուժեղացուցիչը և ռետրանսլյատորը, որոնք երբևէ չէին արտոնագրվել կամ հրապարակայնորեն նկարագրվել։
Աշխատանք Էդիսոնի մոտ
խմբագրելՄինչ 1882 թվականը Տեսլան ինժեներ-էլեկտրիկ էր Բուդապեշտի հեռագրական ընկերությունում, որը զբաղվում էր հեռախոսի գծերի անցկացումով և կենտրոնական հեռախոսակայանի կառուցմամբ։ 1882 թվականի փետրվարին Տեսլան մտածում էր, թե ինչպես կարելի է էլեկտրական շարժիչում օգտագործել այն երևույթը, որ հետագայում կոչվեց մագնիսական պտտվող դաշտ։ Ընկերությունում աշխատելը Տեսլային հնարավորություն չէր տալիս իրագործելու փոփոխական հսանքով էլեկտրական շարժիչ ստեղծելու գաղափարը։ 1882 թվականի վերջին Տեսլան Փարիզում աշխատանքի է անցնում Էդիսոնի ընկերությունում (Continental Edison Company)։ Այնտեղ նա էլեկտրատեխնիկայի բնագավառում մեծ փորձ է ձեռք բերում, իսկ ղեկավարությունը ուշադրություն է դարձնում ինժեներիայի ու ֆիզիկայի բնագավառներում ունեցած նրա գիտելիքների վրա. շուտով նա շարժիչների բարելավված իր տարբերակն է առաջարկում[43]։ Ընկերության կարևոր աշխատանքներից մեկն էր Ստրասբուրգի երկաթուղային կայարանի համար էլեկտրակայան կառուցելը։ 1883 թվականի սկզբին ընկերությունը գործուղում է Տեսլային Ստրասբուրգ՝ լուծելու աշխատանքային մի շարք խնդիրներ։ Ազատ ժամանակ Տեսլան զբաղվում էր էլեկտրական ասինխրոն շարժիչի մոդել ստեղծելու փորձերով։ 1883 թվականին նա իր աշխատանքը ներկայացրեց Ստրասբուրգի քաղաքապետարանին։
1884 թվականի գարնանը երկաթուղային կայարանի աշխատանքներն ավարտվեցին, և Տեսլան վերադարձավ Փարիզ՝ ընկերությունից ակնկալելով 25.000 դոլար պարգևատրում։ Շուտով, հասկանալով, որ այդպիսի գումար իրեն չեն տա, նա վիրավորված դուրս է գալիս աշխատանքից[40]։
ԱՄՆ-ում
խմբագրել1884 թվականին Էդիսոնի ընկերության մենեջեր Չարլզ Բատչելորը վերադառնում է ԱՄՆ, որպեսզի ղեկավարի Նյու Յորքի արտադրական բաժանմունքը և խնդրում է, որ այնտեղ ուղարկեն նաև Տեսլային[44]։ Նույն թվականի հունիսին Տեսլան տեղափոխվում է Նյու Յորք[45]։ Նա աշխատանքի է ընդունվում Թոմաս Էդիսոնի ընկերությունում (Edison Machine Works) էլեկտրական շարժիչների և հաստատուն հոսանքով գեներատորների վերանորոգման ինժեների հաստիքով։ Ընկերությունը, որն ուներ մի քանի հարյուր մեքենավար, ղեկավար կադրեր և մոտ 20 ինժեներներ, զբաղվում էր քաղաքի էլեկտրականության բարելավման աշխատանքով[46]։ Ինչպես Փարիզում, այստեղ էլ Տեսլան աշխատում է գեներատորների բարելավմամբ[47]։ Պատմաբան Բեռնարդ Կարլսոնը նշել է, որ Տեսլան, հնարավոր է, ընկերության հիմնադիր Թոմաս Էդիսոնին հանդիպել է 1-2 անգամ։ Այդ դեպքերից մեկը ներկայացված է Տեսլայի ինքնակենսագրության մեջ. ամբողջ գիշեր վերականգնելով «SS Oregon» նավի վնասված սարքը` Տեսլան հանդիպել է Բատչելորին ու Էդիսոնին, ով «փարիզցու» հետ զբոսնել էր ողջ գիշեր։ Այն բանից հետո, երբ Տեսլան նրանց ասել է, որ ամբողջ գիշեր վերանորոգել է «SS Oregon»-ի վնասված սարքը, Էդիսոնը Բատչելորին ասել է, որ Տեսլան «անիծված բարի մարդ» է։ Տեսլայի առաջարկած ծրագրերից մեկը փողոցային լուսավորության ստեղծման համակարգն էր էլեկտրական աղեղի հիման վրա[48][49]։ Աղեղային լուսավորությունը փողոցային լուսավորության ամենատարածված տեսակն էր, սակայն պահանջում էր բարձր լարում և անհամատեղելի էր Էդիսոնի ընկերության ցածրավոլտ լամպերի հետ, ինչի արդյունքում ընկերությունը կորցնում էր պայմանագրերը այն քաղաքներում, որոնք ուզում էին փողոցային լուսավորություն անցկացնել։ Տեսլայի նախագծերը չներմուծվեցին արտադրություն հավանաբար այն պատճառով, որ դրանք վերամշակելու տեխնիկական պահանջ կար, և կամ Էդիսոնը խզեց փողոցային լուսավորության համաձայնագրերը[50]։
Էդիսոնը բավական սառնությամբ էր ընդունում Տեսլայի գաղափարները և բացահայտ արտահայտում էր իր բացասական կարծիքը։ 1885 թվականի գարնանը Էդիսոնը Տեսլային խոստանում է 50.000 դոլար (այն ժամանակ դա համարժեք էր այժմյան 1 միլիոն դոլարի), եթե նա կարողանա բարելավել հաստատուն հոսանքով աշխատող էլեկտրական մեքենաները, որ հայտնագործել էր Էդիսոնը[51][52]։ Նիկոլան անցնում է գործի. շուտով նա ներկայացնում է Էդիսոնի մեքենաների 24 տարատեսակ՝ բավական կատարելագործված։ Գովաբանելով դրանք՝ Էդիսոնը Տեսլայի՝ պարգևատրման մասին հարցին պատասխանում է, որ ներգաղթածը վատ է հասկանում ամերիկյան հումորը։ Հիասթափված Տեսլան ազատվում է աշխատանքից[53]։ Տեսլայի օրագրում միայն մեկ մեկնաբանություն կա կատարվածի մասին, այն էլ նա թողել է 1884 թվականի դեկտեմբերի 7-ին` գրելով. «Հաջողություն Edison Machine Works»:
Tesla Electric Light & Manufacturing
խմբագրելԷդիսոնի ընկերությունում ընդամենը մեկ տարի աշխատելով՝ Տեսլան հռչակ է ձեռք բերում գործարար աշխարհում։ Նա աշխատում էր էլեկտրական աղեղի համակարգի արտոնագրմամբ. հնարավոր է, դա այն նույն համակարգն է, որ Տեսլան մշակել էր Էդիսոնի մոտ աշխատելիս[54]։ 1885 թվականին նա հանդիպում է Լեմուել Սերելին (անգլ.՝ Lemuel W. Serrell), ով այն նույն իրավաբանն էր, ում միջոցով Էդիսոնը արտոնագրում էր իր գյուտերը։ Սերելը Տեսլային ներկայացնում է երկու բիզնեսմենների` Ռոբերտ Լեյնին և Բենջամին Վեյլին, ովքեր համաձայնում են ֆինանսավորել էլեկտրական աղեղի արտադրությունը։ Այսպիսով Տեսլան հիմնում է սեփական ընկերությունը` Tesla Electric Light & Manufacturing՝ կապված էլեկտրական լուսավորման հետ[55]։ Տեսլան շարունակում էր կատարելագործել փոփոխական հոսանքով գեներատորները, սակայն ներդրողները փոփոխական հոսանք օգտագործելու գաղափարով չէին ոգևորվում. նրանք սահմանափակվում են միայն փողոցային լուսավորության համար նախատեսված էլեկտրական աղեղով լամպերի մշակմամբ[56]։ Մեկ տարի անց ծրագիրը պատրաստ էր։ Գումարի փոխարեն՝ գործարարները գյուտարարին առաջարկում են բաժնետոմսերի մի մասը այն ընկերության, որ պիտի զբաղվեր լամպերի իրացմամբ[57]։ Այս առաջարկը գյուտարարին չի հրապուրում, ընկերությունն էլ իր հերթին փորձում է ազատվել Տեսլայից՝ զրպարտելով ու վատաբանելով նրան[40]։
1886 թվականի աշնանից մինչ հաջորդ գարուն գյուտարարը ստիպված էր կատարել տարբեր աշխատանքներ։ Նա օրական երկու դոլարով կատարում էր տարբեր աշխատանքներ. փորում էր առուներ, «քնում էր, որտեղ պատահի, ուտում էր, ինչ որ գտնի»։ 1886 թվականին ունեցած իր դժվարությունների մասին Տեսլան հետագայում գրել է. «Իմ բարձրագույն կրթությունը գիտության, մեխանիկայի ու գրականության տարբեր բնագավառներում ինձ ծաղր էր թվում»։
Փոփոխական հոսանքով (AC) և ինդուկցիոն շարժիչներ
խմբագրելՎերջապես 1886 թվականին Տեսլան հանդիպում է Ալֆրեդ Բրաունին և նյույորքցի իրավաբան Չարլզ Պեկին։ Այս երկու մարդիկ ընկերություն ստեղծելու և գյուտերի արտոնագրումից ֆինանսական եկամուտներ ստանալու փորձ ունեին[58]։ Հիմնվելով Տեսլայի` էլեկտրական սարքավորումներին վերաբերող նոր գաղափարների վրա` նրանք համաձայնում են հովանավորել գյուտարարին և արտոնագրել նրա գյուտերը[59]։ 1887 թվականի ապրիլին հիմնադրվում է «Տեսլա էլեքթրիք քոմփանի» (Tesla Electric Company) ընկերությունը` յուրաքանչյուրին բաժին հանելով շահույթի մեկ երրորդ մասը։ Նրանք Տեսլայի համար լաբորատորիա են հիմնում Մանհեթենի 89-րդ փողոցում, որտեղ նա զբաղվում է նոր տեսակի էլեկտրական շարժիչների, գեներատորների և այլ սարքավորումների կատարելագործմամբ։
1887 թվականին Տեսլան մշակում է փոփոխական հոսանքով շարժիչը (անգլ.՝ alternating current, AC): Շուտով ընկերության հեռանկարային լինելը ապացուցվում է պատվերների մեծ քանակով Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Շարժիչն աշխատում էր բազմաֆազ հոսանքով, որն օգտագործում էր պտտվող մագնիսական դաշտը շարժիչի աշխատանքում (մի սկզբունք, որը Տեսլայի վկայությամբ ինքը մտածել էր դեռևս 1882 թվականին)[60][61][62]։ Այս նորարական շարժիչը, որ արտոնագրվել էր 1888 թվականի մայիսին, չէր պահանջում մշտական սպասարկում և մեխանիկական խոզանակների անընդհատ փոխարինում[63][64]։
Արտոնագրված շարժիչը ձեռք բերելուց հետո Պեկն ու Բրաունը պայմանավորվում են այն թողարկելու շուրջ, որպեսզի ստուգեն նրա գործնական տվյալները` հետևելով մամուլի տեխնիկական հրապարակումներին, որոնք լույս էին տեսնում արտոնագրին զուգահեռ[65]։ Ֆիզիկոս Ուիլյամ Առնոլդ Էնթոնին, ով փորձարկել էր շարժիչը, և «Էլեկտրական աշխարհ» ամսագրի խմբագիր Թոմաս Թորմերֆորդ Մարտինը համաձայնության եկան այն հարցի շուրջ, որ Տեսլան փոփոխական հոսանքով իր շարժիչը ցուցադրել է 1888 թվականի մայիսի 16-ին ինժեներ-էլեկտրիկների Ամերիկյան ինստիտուտում[66]։ Westinghouse Electric & Manufacturing Company ընկերությունում աշխատող ինժեներները հայտնել են Ջորջ Վեսթնինգհաուսին, որ Տեսլայի` փոփոխական հոսանքով աշխատող շարժիչները կենսունակ են, և իրենց ընկերությունը դրանց կարիքը կունենա։ Westinghouse ընկերությունը դիտարկում է համանման արտոնագիր ստանալու հնարավորությունը։ Մագնիսական դաշտի հիման վրա պտտվող ինդուկցիոն շարժիչը 1888 թվականին մարտին ներկայացնում է իտալացի ֆիզիկոս Գալիլեո Ֆերարիսը, սակայն որոշում են, որ Տեսլայի շարժիչները հավանաբար գերիշխող դիրք կունենան շուկայում[67][68]։
Սակայն Տեսլայի համար ընկերության դրամական եկամուտները միայն միջոց էին ցանկալի նպատակին հասնելու համար[40]։
Շուտով Տեսլան Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում (անգլ.՝ Fifth Avenue) գրասենյակի համար տուն է վարձում ոչ հեռու այն շենքից, ուր Էդիսոնի հանրահայտ ընկերությունն էր։ Երկու ընկերությունների միջև անհաշտ պայքար է սկսվում, որ ԱՄՆ-ում հայտնի է «հոսանքների պատերազմ» (War of Currents) անունով։
1888 թվականի հուլիսին ամերիկյան նշանավոր գործարար Ջորջ Վեսթինգհաուսը Տեսլայից գնում է մոտ 40 արտոնագիր՝ յուրաքանչյուրի համար վճարելով միջինը 25.000 դոլար։ Գործարարը ամսական 2.000 դոլարով (ներկայիս կուրսով` 54.500 դոլար), ինչը բավական բարձր էր ժամանակի համար, խորհրդատուի պաշտոնով հրավիրում է Տեսլային Փիթսբուրգի իր գործարան, որտեղ մշակվում էին փոփոխական հոսանքով աշխատող մեքենաների նմուշներ[69][70]։ Տեսլան մեկ տարի աշխատում է Փիթսբուրգում` աջակցելով փոփոխական հոսանքով կառավարվող քաղաքային տրամվայների մշակմանը։ Նա կոնֆլիկտի մեջ է մտնում Westinghouse ընկերության այլ ինժեներների հետ փոփոխական հոսանքի հզորությունը այլ կերպ օգտագործելու հարցի շուրջ։ Նրանք մշակում են փոփոխական հոսանքով աշխատող շարժիչների 60 փուլանոց համակարգ, որն առաջարկել էր Տեսլան, սակայն շուտով պարզվում է, որ այդ համակարգը չի աշխատում տրամվայների համար, քանի որ Տեսլայի շարժիչը կարող էր աշխատել կայուն արագությամբ։ Դրա փոխարեն նրանք օգտագործեցին կայուն հոսանքով աշխատող քաշող շարժիչներ[71][72]։ Փիթսբուրգում աշխատանքը գյուտարարին չի բավարարում, խանգարում է նոր գաղափարներով զբաղվելուն։ Չնայած Վեսթինգհաուսի հորդորներին՝ մեկ տարի անց Տեսլան վերադառնում է Նյու Յորքի իր լաբորատորիա։
Ջերմային վառելիքի շուկա
խմբագրելՓոփոխական հոսանքով աշխատող իր շարժիչը և Westinghouse-ի կողմից արտոնագրված հետագա գյուտերը Տեսլան ցուցադրել է ինչպես 1888 թվականին, այնպես էլ հետագայում` էլեկտրական ընկերությունների միջև եղած թեժ մրցակցության ժամանակ[73][74]։ Խոշորագույն երեք ընկերություններ` Westinghouse, Edison և Thompson-Houston, մրցակցում էին իրար հետ` ֆինանսապես ջախջախելով մեկը մյուսին։ Այդ պայքարը կոչվեց «Հոսանքների պատերազմ», երբ Edison Electric ընկերությունը փորձում էր պնդել, որ հաստատուն հոսանքն ավելի լավ ու ապահով է, քան Westinghouse ընկերության փոփոխական հոսանքը[75][76]։ Այս շուկայում մրցակցությունը նշանակում էր, որ Westinghouse ընկերությանը չէին բավարարում ֆինանսական միջոցները կամ տեխնիկական ռեսուրսները, որպեսզի զարգացնեին Տեսլայի շարժիչները և դրա հետ կապված բազմաֆազ համակարգերը[77]։
Westinghouse Electric ընկերության հետ պայմանագիր կնքելուց երկու տարի անց Տեսլան խնդիրներ ունեցավ։ Barings Bank-ի սնանկացումը Լոնդոնում 1890 թվականին խուճապի առիթ դարձավ, որի արդյունքում ներդրողները զանգահարեցին W.E.-ի իրենց պատվիրատուներին[78]։ Ֆինանսական միջոցների հանկարծահաս սղությունը ստիպում է ընկերությանը վերաֆինանսավորել իրենց պարտքերը։ Նոր ներդրողները պահանջում էին, որ Westinghouse Electric ընկերությունը կրճատի իր ծախսերը, որոնք կապված էին այլ ընկերությունների ձեռքբերման, հետազոտությունների ու արտոնագրերի ստացման հետ, այդ թվում` Տեսլայի հետ կապված պայմանագրերը[79][80]։ Այդ ժամանակ Տեսլայի` փոփոխական հոսանքով աշխատող շարժիչները հաջողություն չունեին և մնացին մշակման փուլում։ Westinghouse-ը վճարում է երաշխավորված հոնորարը` տարեկան 15.000 դոլար, չնայած շարժիչները հազվադեպ էին թողարկվում, իսկ բազմաֆազ էներգահամակարգերը, որոնք անհրաժեշտ էին շարժիչի գործարկման համար` առավել ևս հազվադեպ[81]։ 1891 թվականի սկզբին Ջորջ Վեսթինգհաուսը Տեսլային խտացրած գույներով ներկայացնում է ֆինանսական դժվարությունները` ասելով, որ եթե ինքը չկատարի ներդրողների պահանջները, ապա կզրկվի ընկերությունից, և Տեսլան ստիպված գործ կունենա բանկիրների հետ[82]։ Տեսլայի համար ակնհայտ էր, որ Westinghouse ընկերությունը շարունակում էր թողարկել շարժիչները, և նա համաձայնում է պայմանագիրը խզել ընկերության հետ[83]։ Վեց տարի անց Westinghouse Electric ընկերությունը ձեռք է բերում Տեսլայի արտոնագիրը 216.000 դոլարով, որը ստորագրում է General Electric ընկերությունը (այն ստեղծվել էր Edison և Thompson-Houston ընկերությունների միավորման արդյունքում)[84][85][86]։
Նյու Յորքի լաբորատորիաներ
խմբագրելԳումարը, որը Տեսլան ստացել էր փոփոխական հոսանքով շարժիչը արտոնագրելով, նրան դարձրել էր ինքնուրույն ու հարուստ` հնարավորություն տալով զբաղվելու սեփական հետաքրքրություններով[87]։ 1889 թվականին Տեսլան դուրս է գալիս Լիբերթի սթրիթի խանութից, որ վարձակալել էին Պեկն ու Բրաունը, և հետագա տասը տարիներին աշխատում է Մանհեթենի մի շարք շինություններում, որ նա վարձակալել էր որպես լաբորատորիաներ։ Դրանց մեջ էին Գրանդ սթրիթ 175 լաբորատորիան (1889-1892), Հինգերորդ պողոտա 33-35 հասցեի չորրորդ հարկը, ինչպես նաև արևելյան Հյուսթոն սթրիթ 46 և 48 հասցեների վեցերորդ և յոթերորդ հարկերը (1895-1902)[88][89]։ Տեսլան և նրա վարձու անձնակազմը առավել նշանավոր ձեռքբերումներն ունեցել են հենց այս շրջանում։
Տեսլայի տրանսֆորմատորներ
խմբագրել1889 թվականին Տեսլան ուղևորվում է Փարիզի համաշխարհային ցուցահանդես և այնտեղ էլ իմանում Հենրիխ Հերցի` 1886-1888 թվականների փորձերի մասին, որոնցով ապացուցվել էր էլեկտրամագնիսական ճառագայթման, այդ թվում` ռադիոալիքների գոյությունը[90]։ Տեսլային հետաքրքրում է այդ բացահայտումը, և նա որոշում է առավել հանգամանորեն ուսումնասիրել այն։ Կրկնելով, ապա զարգացնելով այդ փորձերը` Տեսլան փորձում է Ռումկորֆի կոճը համադրել փոփոխական հոսանքով գերարագ գեներատորին, որը նա մշակել էր որպես աղեղային լուսավորության կատարելագործված համակարգ, սակայն գյուտարարը շուտով պարզում է, որ բարձր հաճախականության հոսանքը շատ էր տաքացնում երկաթյա կենտրոնը` չեզոքացնելով կոճում առաջնային ու երկրորդական գալարների ջերմամեկուսացումը։ Որպեսզի լուծի այս խնդիրը, Տեսլան նախագծում է իր կոճը, որը օդային ճեղք պիտի ունենար ջերմամեկուսիչ նյութի փոխարեն առաջնային ու երկրորդական գալարների ու կենտրոնի միջև, որը կարելի էր կոճում տարբեր դիրքով շարժել[91]։
Քաղաքացիություն
խմբագրել1891 թվականի հուլիսի 30-ին Տեսլան 35 տարեկան հասակում ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն[92][93]։ Նույն թվականին նա ստանում է իր տրանսֆորմատորի (Տեսլայի տրանսֆորմատոր) արտոնագիրը[94]։
Անլար լուսավորություն
խմբագրել1890 թվականից հետո Տեսլան հզորության փոխանցման փորձարկումներ էր կատարում ինդուկտիվ կապի ոլորտում` կիրառելով փոփոխական հոսանքի բարձր լարում. այդ սկզբունքով էր աշխատում Տեսլայի կոճը[95]։ Նա փորձում էր մշակել լուսավորության անլար համակարգ դաշտի ինդուկտիվ կապի հիման վրա և կազմակերպում է դրա հասարակական ցուցադրումներ, որտեղ նա լուսավորում է Հայսլերի խողովակը և բեմից նույնիսկ շիկացման լամպը[96]։ Տասնամյակի մեծ մասը Տեսլան տարբեր ներդրողների օգնությամբ անցկացնում է լուսավորության այս նոր ձևի մշակմամբ, սակայն ներդրողներից և ոչ մեկը չի կարողանում այն առևտրական նախագիծ դարձնել[97]։
1893 թվականին Սենտ Լուիսում (Միսսուրի), Ֆրանկլինի ինստիտուտում (Ֆիլադելֆիա), Փենսիլվանիայում և Ազգային էլեկտրական միավորումում (անգլ.՝ National Electric Light Association) կարդացած իր դասախոսություններում Տեսլան հանդիսատեսին ասում էր, որ իր ստեղծած համակարգը առանց լարեր օգտագործելու կարող է «հասկանալի ազդանշաններ» փոխանցել ցանկացած տարածության վրա` դրանք հաղորդելով Երկրի միջոցով[98][99]։
Տեսլան 1892-1894 թվականներին եղել է ԱՄՆ-ի ինժեներական ինստիտուտի (ներկայումս` Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներական ինստիտուտ) փոխնախագահը[100]։
1888-1895 թվականները շատ բեղմնավոր էին. նա ստանում է մի շարք հայտնագործությունների արտոնագրեր։ Տեսլան իր աշխատանքների մասին դասախոսություն կարդալու հրավեր է ստանում ամերիկյան ինստիտուտից (American Institute of Electrical Engineers)։ 1892 թվականի մայիսի 20-ին գիտնականը դասախոսություն է կարդում, որն արժանանում է մեծ հաջողության։
Շոգեգեներատորային տատանակ (օսցիլյատոր)
խմբագրելՓորձելով գտնել փոփոխական հոսանքի կուտակման լավագույն տարբերակը` Տեսլան մշակում է շոգեգենարատորը հետադարձ շարժումով։ Նա այդ գյուտն արտոնագրել է 1893 թվականին և նույն թվականին այն ներկայացրել Կոլումբիայի ցուցահանդեսին (Չիկագո)։ Գոլորշին մտնում էր գեներատոր և դուրս գալիս կողանցքերով` սեղմելով ամրանին ամրացված մխոցը վերև և ներքև։ Մագնիսային ամրանը մեծ արագությամբ շարժվում էր վերև և ներքև` ստեղծելով փոփոխական մագնիսական դաշտ։ Դա փոփոխական էլեկտրական հոսանք էր առաջացնում կոճի լարերում, որոնք տեղակայված էին հարևանությամբ։ Այն անցնում էր շոգեշարժիչի/գեներատորի բարդ մասերով, բայց ինժեներական լուծման շնորհիվ չէր կորչում` ստեղծելով էլեկտրաէներգիա[101][102]։
Բազմաֆազ համակարգ և Կոլումբիայի ցուցահանդես
խմբագրել1893 թվականի սկզբին Westinghouse ընկերության ինժեներ Բենջամին Լամը մեծ հաջողության է հասնում` ստեղծելով Տեսլայի` փոփոխական հոսանքով շարժիչի արդյունավետ տարբերակը, և Westinghouse-ը սկսում է փոփոխական հոսանքի բազմաֆազ համակարգի բրենդավորումը որպես «Տեսլայի բազմաֆազ համակարգ»։ Ընկերությունը կարծում էր, որ Տեսլայի արտոնագրերը իրենց առավելություն էին տալիս փոփոխական հոսանքի այլ համակարգերի նկատմամբ[103]։
Westinghouse Electric ընկերությունը Տեսլային խնդրում է մասնակցել 1893 թվականին Չիկագոյում կազմակերպվելիք Համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ ընկերությունը մեծ տարածք էր վերցրել էլեկտրատեխնիկական բաժնին հատկացված շենքում։ Ընկերությունը շահում է ցուցադրությունը փոփոխական հոսանքով լուսավորելու տենդերը, ինչը դառնում է փոփոխական հոսանքով էլեկտրական սնուցման պատմության մեջ արմատական իրադարձություն, քանի որ ընկերությունը ամերիկյան հասարակությանը այս եղանակի անվտանգությունը, հուսալիությունն ու արդյունավետությունը ցուցադրելու հնարավորություն է ստացել[104][105][106]։ Տեսլան ցուցադրում է էլեկտրական մի շարք էֆեկտներ` կապված փոփոխական հոսանքի հետ, ինչպես նաև անլար լուսավորման իր համակարգը` ներկայացնելով ցուցադրություն, որը նախկինում իրականացրել էր ամբողջ Ամերիկայում և Եվրոպայում[107]։ Այն ներառում էր բարձր հաճախականության բարձրավոլտ փոփոխական հոսանքով գազային լամպերի անլար լուսավորումը[108]։ Ականատեսներից մեկը վկայել է.
Սենյակի ներսում կախված էին ռեզինե երկու պինդ հատվածներ։ Դրանք իրարից մոտավորապես 15 ֆուտ հեռավորության վրա էին և ծառայում էին որպես տրանսֆորմատորից դուրս եկող լարերի տերմինալ։ Երբ հոսանքը միացվում էր, լամպերը կամ խողովակները, որոնք չունեին լարեր, բայց սեղանի վրա էին ռեզինե հատվածների միջև կամ էլ կարող էին ձեռքերի մեջ լինել սենյակի գրեթե ցանկացած հատվածում, լույս էին արձակում։ Դա այն նույն փորձն էր, որ Տեսլան ցուցադրել էր երկու տարի առաջ Լոնդոնում, որտեղ այն «զարմանքի ու հիացմունքի տեղիք տվեց»[109]։ |
Տեսլան նաև բացատրել է պտտվող մագնիսական դաշտերում փոփոխական հոսանքով շարժիչի աշխատանքի սկզբունքը` ցուցադրելով, թե ինչպես կարելի է պղնձե ձվաձև կանգնակը կիրառել Կոլումբոսյան ձվի օրինակով, և ցուցադրել է փոփոխական հոսանքով իր նոր գեներատորը, որն աշխատում էր շոգիով[110]։
Խորհրդակցություն Նիագարայի հարցով
խմբագրել1893 թվականին Էդվարդ Դին Ադամսը (անգլ.՝ Edward Dean Adams), ով գլխավորում էր Նիագարայի ջրմուղ ընկերությունը ( Cataract Construction Company), ուզում է իմանալ Տեսլայի կարծիքն այն մասին, թե որ համակարգը ավելի լավ կփոխանցի ջրվեժի հզորությունը։ Մի քանի տարվա ընթացքում մի շարք առաջարկություններ են ստացվում, և հայտարարվում են բաց մրցույթներ այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է լավագույնս օգտագործել ջրվեժի էներգիան։ Ամերիկյան ու եվրոպական ընկերությունների առաջարկած համակարգերի մեջ էին երկֆազ, եռաֆազ, փոփոխական բարձրավոլտ համակարգերը և սեղմված օդը։ Ադամսը ցանկանում է իմանալ Տեսլայի կարծիքը մրցակցող համակարգերի մասին։ Տեսլան նրան պատասխանում է, որ երկֆազ համակարգն ամենահուսալին է, և որ Westinghouse ընկերությունը լամպերը լուսավորելու է` կիրառելով երկֆազ փոփոխական հոսանքը։ Ընկերութունը պայմանագիր է կնքում Westinghouse ընկերության հետ Նիագարայի ջրվեժի վրա Տեսլայի խորհրդով փոփոխական հոսանքով երկֆազ համակարգի կառուցման համար, և դա ներկայացվում է Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսին` ցույց տալով, որ կարող են փոփոխական հոսանքով լիարժեք համակարգ կառուցել։ Նույն ժամանակ ևս մեկ պայմանագիր էլ կնքվում է General Electric ընկերության հետ փոփոխական հոսանքի բաշխման համակարգ ստեղծելու համար[111]։
Նիկոլա Տեսլայի ընկերություն
խմբագրել1895 թվականին Էդվարդ Դին Ադամսը, ով տպավորված էր Տեսլայի լաբորատորիա այցից, համաձայնում է գյուտարարին օգնել ընկերություն հիմնադրելու հարցում, որը պետք է զբաղվեր Տեսլայի բազմաթիվ գյուտերի արտոնագրերի վաճառքով, ինչպես նաև նոր գյուտերի մշակմամբ ու ֆինանսավորմամբ։ Ալֆրեդ Բրաունը համաձայնագիր է ստորագրում Պեկի և Բրաունի ղեկավարությամբ ստացած արտոնագրերի գնման շուրջ։ Խորհրդի կազմը համալրում են Ուիլյամ Բիրչ Ռանկինը (William Birch Rankine) և Չարլզ Քոնեյը (Charles F. Coaney), սակայն քիչ ներդրողներ են գտնվում. 1890-ական թվականների կեսերը ծանր տարիներ էին ֆինանսական տեսանկյունից, իսկ անլար լուսավորման համակարգերը և տատանակները (օսցիլյատոր) շուկա չթողարկվեցին[112]։ Տասնամյակներ շարունակ ընկերությունը շարունակում էր մշակել Տեսլայի արտոնագրերը։
Հրդեհ լաբորատորիայում
խմբագրել1895 թվականի մարտի 13-ի վաղ առավոտյան Հինգերորդ պողոտայի իր լաբորատորիայում հրդեհ է բռնկվում։ Կրակն սկսվել էր շենքի նկուղում, որի արդյունքում շենքն ամբողջությամբ այրվում է, ոչնչանում են գյուտարարի վերջին հայտնագործությունները՝ մեխանիկական օսցիլյատորը, էլեկտրական լուսավորության նոր լամպերի ստենդը, անլար հեռահաղորդակցման սարքավորման մանրակերտը, էլեկտրականության բնույթն ուսումնասիրող սարքը։ Նյու Յորք Թայմսին տված իր հարցազրույցում Տեսլան ասել է. «Ես չափազանց շատ եմ վշտացած ինչ-որ բան ասելու համար. ի՞նչ կարող եմ ասել»[30]։ Սակայն Տեսլան հայտարարում է, որ հիշողությամբ կարող է վերականգնել իր բոլոր հայտնագործությունները։
Տուժած գյուտարարին ֆինանսապես օգնում է «Նիագարա ջրվեժի ընկերությունը»։ Էդվարդ Ադամսի շնորհիվ՝ Տեսլան 100.000 դոլարով կահավորում է նոր լաբորատորիա։ Արդեն աշնանը հետազոտությունները սկսվում են նոր հասցեում՝ Հաուսթոն փողոց 46։ 1896 թվականին Տեսլան հաջողության է հասնում ռադիոազդակը հեռավոր տարածություն հաղորդելու ոլորտում. այն հաղորդվում էր 30 մղոն (48կմ) տարածությունից։
Ռենտգենյան փորձարարություն
խմբագրելՍկսած 1894 թվականից` Տեսլան սկսել է հետազոտել այն երևույթը, որը հետագայում անվանել է «անտեսանելիի ճառագայթային էներգիա» այն բանից հետո, երբ իր նախորդ գիտափորձերում նա լաբորատորիայում նկատել է վնասված ֆիլմ (երևույթը հետագայում ստացել է ռենտգենյան ճառագայթներ անվանումը)[113]։ Նրա վաղ շրջանի փորձերը կատարվել են Քրուքսի խողովակով, որը էլեկտրականորեն լիցքավորված խողովակ էր` սառը կատոդով։ Տեսլան, հնարավոր է, պատահականորեն է առնչվել ռենտգենյան պատկերին` դրանով իսկ մի քանի շաբաթով կանխելով Վիլհելմ Ռենտգենի հայտնագործությունը, ով 1895 թվականի դեկտեմբերին բացահայտեց ռենտգենյան ճառագայթման երևույթը, երբ փորձում էր լուսանկարել Հայսլերի խողովակով (գազով լիցքավորված խողովակի նախատիպը) լուսավորված Մարկ Տվենին։ Միակ բանը, որ պատկերվել էր, լուսանկարչական սարքի օբյեկտիվի մետաղական պտուտակն էր[114]։
1896 թվականի մարտին, լսելով Ռենտգենի կողմից ռենտգենյան լուսանկարների ու ճառագայթների բացահայտման մասին, Տեսլան ձեռնամուխ է լինում իր սեփական փորձերին` մշակելով սեփական եզակի տերմինալ էլեկտրական լամպը առանձնահատուկ դիզայնով, որը չուներ ամբողջական էլեկտրոդ և աշխատում էր Տեսլայի կոճում (ժամանակակից եզրը, որով բնութագրվում է այդ սարքով առաջացած երևույթը, արգելակային ճառագայթումն է)[115]։ Իր հետազոտություններում Տեսլան մշակել է ռենտգենյան ճառագայթներ ստանալու մի քանի սարքեր։ Գիտնականը կարծում էր, որ իր սխեմաներով «սարքն ավելի հզոր ռենտգենյան ճառագայթներ կարձակի, քան սովորական սարքերը»[116]։
Տեսլան նշել է իր շղթայի և միահանգույց ռենտգենյան սարքերով աշխատելու վտանգավորությունը։ Այս երևույթի վաղ շրջանի ուսումնասիրությանը նվիրված իր բազմաթիվ նշումներում նա ներկայացրել է մաշկի վնասումը տարբեր պատճառներով։ Տեսլան կարծում էր, որ մաշկի նվասումը կապված չէ ռենտգենյան ճառագայթների հետ, այլ օզոնի, որը շփվում է մաշկին, և որոշ չափով նաև ազոտային թթվի հետ։ Տեսլան թյուրիմացաբար ենթադրում էր, որ ռենտգենյան ճառագայթները երկարացված ալիքներ են ճիշտ այնպես, ինչպիսիք պլազմայում են առաջանում։ Այս պլազմային ալիքները կարող են առաջանալ մագնիսական ուժեղ դաշտերում[117][118]։
1934 թվականի հուլիսի 11-ին New York Herald Tribune թերթը հրապարակում է հոդված Տեսլայի մասին, որում հիշեցվում էր` միաէլեկտրոդ էլեկտրական լամպում ինչ կարող է լինել. մասնիկները կարող են ճեղքել կատոդը, դուրս գալ լամպից և ֆիզիկական հարված հասցնել.
Տեսլան ասել է, որ կարող է սուր, այրող ցավ զգալ, երբ այն դիպչում է իր մարմնին։ Համեմատելով այս մասնիկները մետաղի կտորների հետ` նրանք դա համեմատել է «էլեկտրական թնդանոթի» հետ։ Տեսլան ասում էր, որ մասնիկներն այդ ուժով կարող են ճանապարհորդել շատ ավելի արագ, քան սովորական մասնիկները. նրանք կարող են շարժվել խտություններում[119]։ |
Անլար կապ
խմբագրել1890-1906 թվականներին Տեսլան շատ ժամանակ ու ջանք է օգտագործում այն ծրագրերի վրա, որոնց նպատակը էկելտրաէներգիայի հաղորդումն էր` առանց լարերի։ Դա նրա` կոճը հզորության փոխանցման միջոց դարձնելու գաղափարի զարգացումն էր, որ նա ցուցադրել էր անլար լուսավորության օրինակում։ Գիտնականը այս երևույթը տեսնում էր ոչ միայն որպես մեծ ծավալի էներգիայի փոխանցման եղանակ ամբողջ աշխարհում, այլև, ինչպես նա նշել էր իր նախորդ դասախոսություններում, հաղորդագրությունների փոխանցման եղանակ։
Այն ժամանակ, երբ Տեսլան ձևակերպում էր իր գաղափարները, չէր իրականացվել կապի ազդանշանների անլար փոխանցում մեծ տարածությունների վրա առավել ևս մեծ հզորությամբ։ Տեսլան ուսումնասիրում է վաղ շրջանի ռադիոալիքները, որոնք այն ժամանակ կոչվում էին Հերցի ալիքներ` գալով այն եզրակացության, որ նրանց մասին ուսմունքը սխալ է[120][121]։ Բացի այդ, ճառագայթման այս նոր եղանակը լայնորեն քննարկվում էր, երբ միևնույն ժամանակ կարճ տարածությունում համանման երևույթը մեկ մղոնից ավել չէր փոխանցվում[122]։ Տեսլան նշում էր, որ եթե նույնիսկ ռադիոալիքների տեսությունը ճիշտ է, դրանք լիովին անօգուտ էին նախանշված նպատակի համար, քանի որ «անտեսանելի լույսի» այս ձևը տարածության հետ կփոքրանար, ինչպես ցանկացած այլ ճառագայթում, և ուղիղ գծերով կտեղափոխվեր տիեզերք` «անհույս կորչելով»[123]։
1890-ական թվականների կեսերին Տեսլան աշխատում էր այն գաղափարի շուրջ, որ կարող է էլեկտրականությունը Երկրի կամ մթնոլորտի միջոցով տեղափոխել մեծ տարածություններ` կատարելով այնպիսի փորձեր, որոնցով կկարողանար ստուգել իր այդ գաղափարը` ներառյալ փոխանցման սարքի ստեղծումը ռեզոնանսային տրանսֆորմատորով Իսթ Հյուսթոն սթրիթ փողոցի իր լաբորատորիայում[124][125][126]։ Փորձելով մթնոլորտը դարձնել էներգիայի հաղորդման միջոց` Տեսլան առաջարկում է համակարգ, որը բաղկացած կլիներ օդապարիկներից, որոնք էլ կընդունեին և կփոխանցեին էլեկտրոդները մոտ 30.000 ֆութ (9.100 մ) բարձրության վրա. Տեսլան կարծում էր, որ այդ բարձրության առավել ցածր ճնշումը թույլ կտա մեծ լարում փոխանցել հեռու տարածության վրա[127][128]։
Կոլորադո Սպրինգս
խմբագրել1899 թվականի մայիսին տեղական էլեկտրական ընկերության հրավերով Տեսլան տեղափոխվում է Կոլորադո նահանգի Կոլորադո Սպրինգս առողջարանային փոքրիկ քաղաք։ Քաղաքը գտնվում էր 2.000մ բարձրության վրա։ Այստեղ հաճախ էին լինում ուժգին ամպրոպներ[40]։ Քաղաքում Տեսլան բացում է ոչ մեծ լաբորատորիա, որի հովանավորն էր «Ուոլդորֆ Աստորիա» հյուրանոցի սեփականատերը. վերջինս հետազոտությունների համար տրամադրում է 30.000 դոլար։ Ամպրոպն ուսումնասիրելու համար Տեսլան նախագծում է հատուկ սարք, որը տրանսֆորմատոր էր՝ մի ծայրը էլեկտրական հողանցման ենթարկված, մյուսը միացված մետաղական գնդի՝ վեր բարձրացող ձողով։ Երկրորդական գալարներին միացված էր ինքնակառավարվող զգայուն սարք, որը միացված էր գրանցող սարքի։ Այդ սարքը թույլ էր տալիս, որ Տեսլան ուսումնասիրի Երկրի էլեկտրաստատիկ պոտենցիալը, այդ թվում՝ ամպրոպի լիցքերից առաջացած կանգուն ալիքները (միայն 5 տասնամյակ անց այս երևույթը մանրամասն ուսումնասիրվեց և կոչվեց «Շումանի ռեզոնանս»)։ Հետազոտությունները գիտնականին թույլ տվեցին ենթադրելու, որ հնարավոր է առանց լարերի էլեկտրականություն հաղորդել շատ մեծ հեռավորությունից։
Իր հաջորդ փորձերը նա ուղղորդեց էլեկտրամագնիսական կանգուն ալիքների հնարավորության ուսումնասիրությանը։ Բազմաթիվ այլ սարքերի թվում նա նախագծեց ուժեղացված հաղորդիչ։ Երկրորդական գալարը միացվում էր 60-մետրանոց կայմին և վերջանում էր մեկմետրանոց տրամագծով պղնձե գնդի մոտ։ Առաջին կծիկին մի քանի հազար վոլտ փոփոխական լարում հաղորդելու դեպքում երկրորդ կծիկում առաջանում էր հոսանք՝ մի քանի միլիոն վոլտ լարումով և 150 հազար հերց հաճախականությամբ։
Փորձերի ընթացքում գրանցվել են ամպրոպանման լիցքեր, որոնք առաջանում էին մետաղական գնդից։ Որոշ լիցքերի երկարությունը հասնում էր 4.5 մետրի, իսկ որոտը լսվում էր 24 կմ-ից։ Առաջին փորձն ընդհատվել է Կոլորադո Սպրինգսի էլեկտրակայանի գեներատորի այրման պատճառով։ Տեսլան ստիպված էր դադարեցնել փորձերը և ինքնուրույն զբաղվել այրված գեներատորի վերականգնմամբ։ Մեկ շաբաթ անց փորձերը շարունակվեցին։
Փորձերից Տեսլան եկավ այն եզրակացության, որ սարքը իրեն թույլ է տվել առաջացնելու կանգուն ալիքներ, որոնք, հաղորդչից դուրս գալով, տարածվել են մթնոլորտով, ապա աճող ինտենսիվությամբ ցրվել են տրամագծորեն հակառակ ուղղությամբ՝ դեպի երկրագնդի հակառակ կետը՝ Հնդկական օվկիանոսի Ամստերդամ և Սեն-Պոլ կղզիները։
Իր գրառումները և Կոլորադո Սպրինգսի լաբորատորիայի դիտարկումների արդյունքները Տեսլան անցկացրել է օրագրում, որը հետագայում տպագրվել է «Colorado Springs Notes, 1899-1900» վերնագրով։
1899 թվականի աշնանը Տեսլան վերադառնում է Նյու Յորք։
«Ուորդենկլիֆ»
խմբագրելԼոնգ Այլենդ կղզում՝ Նյու Յորքից 60կմ հյուսիս, Նիկոլա Տեսլան ձեռք է բերում 0.8 կմ² մակերեսով հողակտոր։ Նա նախատեսում է այդտեղ կառուցել լաբորատորիա և գիտական քաղաք։ Նրա պատվերվ ճարտարապետ Վ. Գրոուն նախագծում է ռադիոկայան՝ փայտե 47 մետրանոց կարկասով, գլխին պղնձե կիսագունդ։ Փայտե այս կառույցի նախագծումը մի շարք խնդիրներ է առաջացնում. խոշոր կիսագնդի պատճառով ծանրության կենտրոնը տեղափոխվում է վերև՝ կառույցը զրկելով կայունությունից։ Դժվարությամբ է գտնվում շինարարական ընկերություն, որ հանձն կառներ նման կառույցի շինարարարությունը։ Աշտարակի կառուցումը ավարտվում է 1902 թվականին։
Անհրաժեշտ սարքավորման ձեռքբերումը ձգձգվում էր, քանի որ ծրագրի հովանավոր, գործարար Ջոն Պիրպոնտ Մորգանը խզում է պայմանագիրը այն բանից հետո, երբ իմանում է, որ էլեկտրական լուսավորության զարգացման գործնական նպատակի փոխարեն՝ Տեսլան ծրագրել է զբաղվել անլար էլեկտրահաղորդման հնարավորության ուսումնասիրմամբ։ Ուրիշ գործարարներ ևս չեն կամենում հովանավորել այսպիսի կասկածելի ծրագիր։ Միջոցների բացակայության պատճառով Տեսլան ստիպված դադարեցնում է աշտարակի կառուցումը, ազատում աշխատողներին, վաճառում հողամասը՝ պարտքերը վճարելու համար։ Աշտարակը կանգուն է մնում մինչև 1917 թվականը. կասկածելով, որ գերմանացի լրտեսները օգտագործում են աշտարակը, պետական իշխանությունները պայթեցնում են այն[129]։ Տեսլան ամեն դեպքում փորձել է իրականացնել մթնոլորտային էլեկտրականություն ստանալու իր ծրագիրը, բայց գումարի և ժամանակի սղության պատճառով այն չի իրագործել։ Ցավոք, Տեսլան չի հասցրել ծրագիրն օգտագործել արդյունաբերական, տնտեսական նպատակներով, բայց այնուամենայնիվ, այս տեսությունը հաստատվել է հետագայում գրանցված արտոնագրերով։
Հետագա տարիներ
խմբագրելՈւորդենկլիֆի փակվելուց հետո Տեսլան շարունակում է գրել Մորգանին, իսկ նրա մահից հետո գրում է նրա որդուն` Ջեկ Մորգանին` փորձելով նախագծի համար լրացուցիչ ֆինանսավորում ստանալ։ 1906 թվականին նա գրասենյակ է բացում Մանհեթենի Բրոդվեյ փողոցում` փորձելով ներգրավել լրացուցիչ միջոցներ, մշակելով ու վաճառելով իր արտոնագրերը։ 1910-1914 թվականներին նա գրասենյակ է վարձակալում Մեթլայֆ Թաուեր ( Metropolitan Life Tower) երկնաքերում, մի քանի ամսով նաև Վուլվորթ Բիլդինգում (Woolworth Building)` այն լքելով միայն այն պատճառով, որ ի վիճակի չէր փակելու վարձակալման գումարները։ 1915-1925 թվականներին գյուտարարը գրասենյակներ է վարձակալում նաև Արևմտյան 40-րդ փողոցում։ Այն լքելուց հետո Տեսլան գործնականում սնանկացած էր։ Նրա արտոնագրերի մեծ մասն ավարտվել էր, և նա ստիպված էր մշակել ու զարգացնել նոր գյուտեր[130]։
Տեսլայի տուրբին
խմբագրելԻր հիսունամյա հոբելյանին 1906 թվականին Տեսլան ցուցադրում է 200 ձիաուժ (150 կՎտ) հզորությամբ տուրբին` րոպեում 16.000 պտույտով։ 1910-1911 թվականներին Նյու Յորքի Վոթերսայդ (Waterside) էլեկտրակայանում փորձարկվում են Տեսլայի մի քանի տուրբինները` 100-5.000 ձիաուժ հզորությամբ[131]։ 1919-1922 թվականներին Տեսլան աշխատում էր մի քանի ընկերությունների հետ[132][133]։ Իր ժամանակի մեծ մասը գիտնականը անցկացնում է տուրբինները կատարելագործելու փորձերի վրա Հանս Դալստրանդի հետ, ով ընկերության գլխավոր ինժեներն էր, սակայն տեխնիկական դժվարությունները նշանակում էին, որ նա երբեք այդ տուրբինները գործնական սարքի չի վերածի[134]։ Տեսլան այս գաղափարի կիրառումը գտավ բարձր հաճախականության արագաչափերի և այլ սարքերի տեսքով[135]։
Առաջին համաշխարհային պատերազմ և անլար կապին առնչվող դատական գործընթացներ
խմբագրել1900 թվականից հետո Տեսլան տեխնիկայի տարբեր բնագավառներում ստանում է բազում արտոնագրեր։ 1914 թվականին Սերբիան հայտնվում է համաշխարհային իրադարձությունների կենտրոնում. այդ իրադարձություններից էլ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Մնալով ԱՄՆ-ում՝ Տեսլան մասնակցություն է ունենում սերբական բանակի համար գումար հավաքելու գործընթացին։ Հենց այդ ժամանակ էլ նա հանգում է «գերզենք» ստեղծելու մտքին։
Կգա ժամանակ, երբ ինչ-որ հանճարեղ գիտնական կստեղծի մեքենա, որն ի զորու կլինի մեկ հարվածով ոչնչացնելու մեկ կամ մի քանի բանակներ[136]։ - Նիկոլա Տեսլա
|
Երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, բրիտանացիները կտրում են տրանսատլանտյան հեռագրակապը, որն ԱՄՆ-ն կապում էր Գերմանիային, որպեսզի հսկեն երկու երկրների տեղեկատվության փոխանցումը։ Նրանք նաև փորձում են անջատել գերմանական անլար կապը դեպի ԱՄՆ և հակառակ ուղղությամբ` հայտարարելով, որ ամերիկյան Marconi ընկերությունը դատի է տվել գերմանական Telefunken ընկերությանը արտոնագրային իրավունքները խախտելու համար[137]։ Telefunken ընկերությունը ֆիզիկոսներ Ջոնաթան Ցենեկին ու Կարլ Ֆերդինանդ Բրաունին ներկայացնում է դատարանում իր շահերը պաշտպանելու, իսկ Տեսլային ամսական 1.000 դոլարով վարձում է որպես վկա երկու տարով։ Գործի քննումը դադարեցվում է, իսկ այնուհետև փակվում, երբ ԱՄՆ-ն 1917 թվականին կռվի մեջ է մտնում ընդդեմ Գերմանիայի[138]։
1915 թվականին Տեսլան փորձում է Marconi ընկերության դեմ դատական գործ սկսել անլար կապի իր արտոնագրերն ապօրինի օգտագործելու համար։ Սկզբնական փաթեթը Marconi ընկերությանը տրվել էր ԱՄՆ-ում 1897 թվականին, սակայն նրա արտոնագրումը կատարվել էր 1900 թվականին. պայմանավորված ռադիոհաղորդիչների կատարելագործումով` այն հետաձգվել է մի քանի անգամ մինչև 1904 թվականին նրա վերջնական հաստատումը։ Դրանով այն լուծարում էր արդեն գոյություն ունեցող արտոնագրերը, այդ թվում` 1897 թվականի անլար հաղորդման Տեսլայի արտոնագիրը[139][140][141]։ 1915 թվականին Տեսլայի գործն ընթացք չի ստանում, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ Marconi ընկերությունը փորձում էր դատական գործ հարուցել ընդդեմ ԱՄՆ-ի կառավարության WWI արտոնագիրը խախտելու համար, ԱՄՆ-ի գերագույն դատարանը որոշում է վերականգնել Օլիվեր Լոջի, Ջոն Սթոունի և Նիկոլա Տեսլայի նախկին արտոնագրերը[142]։ Դատարանը վճռում է, որ իր կայացրած որոշումը ոչ մի առնչություն չունի Marconi-ի ներկայացրած պահանջի հետ, որն ուզում էր ռադիոհաղորդման ձեռքբերումը առաջինը գրանցել իր անվանը, և որ ընկերության պահանջները կասկածելի են, և նա չի կարող պահանջել նույն արտոնագրերը[143]։
Նոբելյան մրցանակի խոսակցություններ
խմբագրել1915 թվականի նոյեմբերի 6-ին Ռոյթերս տեղեկատվական գործակալության թղթակիցը գրում է, որ Տեսլային ներկայացրել են Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում։ Նույն անվանակարգում ներկայացված էր նաև Թոմաս Էդիսոնը։ Ըստ չհիմնավորված լուրերի` գյուտարարներին առաջարկվում է կիսել մրցանակը։ Որոշ աղբյուրների համաձայն՝ գիտնականների անբարյացակամ տրամադրվածությունը միմյանց հանդեպ հանգեցնում է այն բանին, որ երկուսն էլ հրաժարվում են մրցանակից[144]։ Քանի որ նրանցից ամեն մեկը ցանկանում էր նվազեցնել մյուսի ձեռքբերումները, երկուսն էլ իբր որոշել էին հրաժարվել մրցանակից, եթե նրանցից մյուսն առաջինը կստանա այն, և նույնիսկ իբր ավելի հարուստ Էդիսոնը հրաժարվել է դրանից, որպեսզի Տեսլան չստանա մրցանակային 20.000 դոլար գումարը։ Նոբելյան ֆոնդը հայտարարում է. «Ցանկացած խոսակցություն այն մասին, որ մարդուն Նոբելյան մրցանակ չեն տվել, որովհետև իմացել են մրցանակից հրաժարվելու նրա տրամադրվածության մասին, անհիմն է։ Թեկնածուն կարող է հրաժարվել մրցանակից միայն այն բանից հետո, երբ հայտարարվում է մրցույթի հաղթող»։ Սակայն նոյեմբերի 15-ին գործակալության ստոկհոլմյան ներկայացուցիչը հայտնում է, որ Նոբելյան մրցանակի են արժանացել Ուիլյամ Հենրի Բրեգը և Ուիլյամ Լոուրենս Բրեգը ռենտգենյան ճառագայթների միջոցով բյուրեղի կառուցվածքը հետազոտելու համար[145][146][147]։ Իրականում այս խոսակցության տարիներին ու դրանից հետո ո'չ Տեսլան, ո'չ Էդիսոնը մրցույթի հաղթող չեն հռչակվել։ Էդիսոնին 1915 թվականին ներկայացրել են թեկնածուների ցուցակում, բայց մրցանակ չի ստացել (38 հնարավորից վաստակել է 1), իսկ Տեսլային առաջին անգամ մրցանակի թեկնածուների ցուցակում ընդգրկել են 1937 թվականին միայն (38 հնարավորից վաստակել է 1)[148]։
Այլ գաղափարներ, մրցանակներ և արտոնագրեր
խմբագրելԱյս ընթացքում Տեսլան ստանում է բազմաթիվ շքանշաններ ու պարգևներ։ Դրանք են.
- Սուրբ Սավայի 2-րդ աստիճանի շքանշան (1892)
- Սերբիայի կառավարության մրացանակ (1894)
- Էլիոթ Կրեսոնի շքանշան (1895)[149]
- Իշխան Դանիլոյի 1-ին կարգի շքանշան (1892 г.)
- Էդիսոնի շքանշան (1917)[150]
- Սուրբ Սավայի 1-ին աստիճանի շքանշան
- Հարավսլավիայի կառավարության շքանշան (1926)[151]
- Ջոն Սքոթի շքանշան (1931)
- Սպիտակ արծվի 1-ին կարգի շքանշան Հարավսլավիայի կառավարության կողմից (1936)[152]
- Սպիտակ առյուծի 1-ին կարգի շքանշան Չեխոսլովակիայի կառավարության կողմից (1937)
- Փարիզի համալսարանի շքանշան (1937)
- Սուրբ Կլիմենտի համալսարանի շքանշան, Սոֆիա, Բուլղարիա (1939)
1917 թվականի մայիսի 18-ին Տեսլային շնորհում են Էդիսոնի շքանշան, չնայած նա սկզբունքորեն հրաժարվել է այն ստանալուց։
Տեսլան փորձում է վաճառել իր մի քանի սարքերը, որոնք հիմնված էին օզոնի արտադրության վրա։ Այդ նպատակով 1900 թվականին հիմնվել էր Tesla Ozone Company-ն, որը զբաղվում էր 1896 թվականին արտոնագիր ստացած սարքերի վաճառքով, որոնց հիմքում Տեսլայի կոճն էր։ Այն օգտագործվում էր թերապևտիկ քսուք ստանալու համար[153]։ Մի քանի տարի անց Տեսլան փորձում է մշակել վարակազերծիչ միջոցներ հիվանդանոցների համար[154]։
1917 թվականին Տեսլան նախանշում է սուզանավերի ռադիոհայտնաբերման սարքի սկզբունքը, ընդ որում ազդանշանը պետք է երևար էկրանին (այս համակարգը մակերեսային նմանություն ունի ներկայիս ռադիոլոկացիոն կայանների հետ)[155]։ Տեսլան սխալվել էր իր այն ենթադրություններում, որ բարձր հաճախականության ռադիոալիքները կթափանցեն ջրի մեջ[156]։ Էմիլ Ժիրարդոն, ով օգնել է մշակել աշխարհում առաջին ռադիոլոկացիոն համակարգը 1930-ական թվականներին, 1953 թվականին հայտարարել է, որ Տեսլայի ընդհանուր եզրակացությունը բարձր հաճախականության ալիքների անհրաժեշտության մասին ճիշտ էր։ Ժիրարդոն ասել է. «[Տեսլան] մարգարեացել է կամ երազել, քանի որ նա չուներ այն միջոցները, որոնք անհրաժեշտ էին գործելու համար, բայց պետք է ավելացնել, որ եթե անգամ նա երազում էր, ապա դա անում էր ճիշտ»[157]։
Տեսլան ենթադրում էր, որ էլեկտրականության` ուղեղի վրա ունեցած ներգործության հետևանքով ինտելեկտը լավանում է։ 1912 թվականին նա մշակում է պլան, որով աչքի չընկնող աշակերտները կդառնային փայլուն` նրանց ենթագիտակցությունը հագեցնելով էլեկտրականությամբ, դպրոցի պատերն ու դասասենյակները անվերջ փոքր էլեկտրական ալիքներով, որոնք կտատանվեին բարձր հաճախականությամբ։ Այդպիսով, Տեսլան պնդում էր, որ այն խթանող ազդեցություն կունենա[158]։ Նախագիծը պայմանականորեն փորձարկվում է Նյու Յորքի դպրոցներից մեկում (տնօրեն` Վիլյամ Մաքսվել)։
Մինչև Առաջին աշխարհամարտը Տեսլան փնտրում էր ներդրողներ։ Պատերազմը սկսվելուց հետո Տեսլան զրկվում է ֆինանսավորումից, որը նա ստանում էր եվրոպական երկրներում իր արտոնագրերից։
1917-1926 թվականներին Տեսլան աշխատում է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում՝ Չիկագո, Միլուոկի, Բոստոն, Ֆիլադելֆիա։ 1934 թվականին Scientific American ամսագրում տպագրվում է Տեսլայի հոդվածը, որը գիտական շրջանակներում մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Հոդվածում դիտարկվում էր շփվող գոտիների ստատիկ էլեկտրականությամբ գնդանման կոնտեյներներով գերբարձր լարում ստանալու հնարավորությունը. Տեսլան կարծիք էր հայտնում, որ էլեկտրաստատիկ գեներատորի լիցքերը կարող են օգնել ատոմի միջուկ կառուցելու հետազոտություններում։
1928 թվականին Տեսլան ստացել է ԱՄՆ №1.655.114 արտոնագիրը բիպլանի համար, որն ունակ էր թռչելու ուղղահայաց։ Գյուտարարը կարծում էր, որ ինքնաթիռը կարժենա 1.000 դոլարից քիչ, չնայած այն պրակտիկ չէր համարվել[159][160]։ Սա նրա վերջին արտոնագիրն էր, որ Տեսլան ստացել է Մեդիսոն պողոտա 350 հասցեում, ուր նա տեղափոխվել էր երկու տարի առաջ։
Մահ
խմբագրել1943 թվականի հունվարի 7-ին Տեսլան վախճանվում է 86 տարեկան հասակում Նյու Յորքեր հյուրանոցի № 3327 սենյակում[161]։ Նրա մարմինը հայտնաբերում են հյուրանոցի տնօրենն ու սպասուհին մահից երկու օր անց, քանի որ Տեսլան դռան վրա գրություն էր ամրացրել՝ չանհանգստացնել։ Բժշկական քննիչ Հ. Ուեմբլին հաստատում է, որ մահը վրա է հասել կորոնար թրոմբոզի արդյունքում[162]։
Կյանքի վերջին ամիսներին Տեսլան գամված էր անկողնուն։ 1943 թվականի հունվարի 1-ին ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կինը՝ Էլեոնորան, հիվանդ գիտնականին այցելելու ցանկություն է հայտնել։ ԱՄՆ-ում Հարավսլավիայի դեսպան Սավա Կոսանովիչը, ով ազգակցական կապ ուներ Տեսլայի հետ, այցելել է նրան հունվարի 5-ին և պայմանավորվել այցելության համար. նա վերջինն էր, ով շփվել է Տեսլայի հետ։ Մահից հետո գիտնականի մարմինը դիակիզել են և մոխրով սափորը տեղադրել Նյու Յորքի Ֆերնկլիֆյան գերեզմանոցում[163]։ 1957 թվականին այն տեղափոխել են Բելգրադի՝ Նիկոլա Տեսլայի թանգարան, որտեղ պահվում է մարմարե պատվանդանին դրված ոսկեզօծ գնդի մեջ[163]։
Անձի առանձնահատկություններ
խմբագրելՎախեր, սովորույթներ
խմբագրելՆիկոլա Տեսլան խուճապային վախ է ունեցել միկրոբներից։ Հյուրանոցներում պահանջել է 18 սրբիչ մեկ օրվա համար։ Եթե ճաշի ժամանակ սեղանի մոտ ճանճ է պտտվել, նա մատուցողին նոր ճաշ է պատվիրել։ Վախերի հետ մեկտեղ Տեսլան օժտված է եղել զարմանալի էներգիայով։ Զբոսնելով փողոցում՝ նա հանկարծակի կարող էր սալտո անել կամ անգիր ասել Գյոթեի «Ֆաուստ»-ից։ Այդպիսի պահերին նրա մտքում տեխնիկական փայլուն գաղափարներ են ծնվել։ Մյուս կողմից՝ նա ունեցել է կանխագուշակման անբացատրելի շնորհ։ Մի անգամ, ճանապարհելով ընկերներին երեկույթից հետո, Տեսլան համոզեց նրանց, որ չնստեն գնացք՝ այդպիսով փրկելով նրանց կյանքը. գնացքը դուրս է գալիս ռելսերից՝ շատ մարդկանց մահվան պատճառ դառնալով[164]։
Գյուտարարի էքսցենտրիկ բնավորությունը դարձել է բազմաթիվ ասեկոսեների պատճառ։ Շատերը կարծում են, որ գաղտնի գործակալությունները նրա գյուտերի մեծ մասը թաքցրել և մինչև հիմա գաղտնի են պահում համաշխարհային գիտական շրջանակներից։ Տեսլայի փորձերի արդյունք են համարում Տունգուսյան երկնաքարը և Ֆիլադելֆիայի գիտափորձը (գիտափորձի ժամանակ իբր ԱՄՆ մի ռազմանավ իր ամբողջ անձնակազմով հայտնվել է տասնյակ կիլոմետրեր հեռու)։
Իր ինքնակենսագրականում Տեսլան նկարագրում է մի շարք արտառոց սովորություններ, հակումներ, որոնք դրսևորվել են պատանեկության տարիներին[165]։
- Տեսլան արհեստավարժ կերպով խաղացել է բիլիարդ։
- Տեսլան օրական հանգստանում էր 4 ժամ միայն, որից երկուսը օգտագործում էր մտորումների համար և միայն երկու ժամ քնում։
- Կատաղի հակակրանք է դրսևորել կանանց ականջօղերի հանդեպ՝ հատկապես մարգարտյա։
- Կամֆորայի բույրը նրան խիստ անհանգստություն է պատճառել։
- Եթե փորձերի ընթացքում նա թղթի ոչ մեծ կտորը պատահաբար գցել է ջրի մեջ, ապա դա սարսափելի տհաճ համի զգացողություն է առաջացրել բերանում։
- Տեսլան քայլելու ընթացքում հաշվել է իր քայլերը, ճաշելու ընթացքում՝ ապուրով ափսեի ծավալը, սուրճի գավաթները, հացի կտորները։ Եթե այս ամենը չէր հաշվում, ճաշը նրան հաճույք չէր պատճառում։
Տեսլան ամեն օր աշխատում էր առավոտյան 9-ից մինչև վաղ առավոտյան 6-ը՝ ճիշտ նույն ժամին՝ երեկոյան 8-ն անց 10 ճաշելով։ Նա հեռախոսով պատվիրում էր ճաշը նույն մատուցողին. «Կերակուրը պետք է պատրաստ լիներ ուղիղ ժամը ութին։ Տեսլան ճաշում էր միայնակ. հազվադեպ նրան ընկերակցում էին մարդիկ, ովքեր իրենց սոցիալական պարտավորությունն էին կատարում։ Ճաշից հետո վերսկսում էր աշխատանքը մինչև լուսաբաց»[166]։
Տեսլան օրական քայլում էր 8-10 մղոն, երբեմն ավելի։ Նա ոտքի բթամատերը ամեն գիշեր ձգում էր 100-ական անգամ՝ ասելով, որ դա խթանում է ուղեղի աշխատանքը[167]։
Տեսլան եղել է բարձրահասակ (1.88 սմ) և նիհար. 1888-1926 թվականներին կշռել է 64 կգ։ Եղել է միշտ բարեկիրթ, խնամված, անթերի հագուստով[166]։
Վերաբերմունք մարդկանց նկատմամբ
խմբագրելԲորիս Ռժոնսիցկու գնահատականով՝ «Տեսլան, իր խառնվածքից ելնելով, չգիտեր և չէր կարողանում մարդկանց հետ խմբում աշխատել»։ 1900 թվականից նա ապրել է Նյու Յորքի «Աստորիա» հյուրանոցում` մեծ գումարներ ծախսելով[168]։ 1922 թվականին նա տեղափոխվում է «Սուրբ Ռեջիս» հյուրանոց և դրանից հետո ամեն մի քանի տարին մեկ փոխել է հյուրանոցը` թողնելով չվճարված հաշիվներ[169][170]։
Տեսլան երբեք ամուսնացած չի եղել։ Իր խոսքերով՝ կանանց հետ երբևէ հարաբերություն չունենալը զգալի չափով նպաստել է իր գիտական կարողությունները դրսևորվելուն[171]։ Տեսլան ամեն օր գնում էր այգի, որպեսզի կերակրի աղավնիներին։ Նա դրանցից վիրավորներին իր հետ տանում էր հյուրանոցային համար, որ խնամի նրանց[170][172][173]։ Նա ասել է, որ ամեն օր իրեն այցելում էր մի հիվանդ սպիտակ աղավնի։ Տեսլան ծախսում է մոտ 2.000 դոլար` ներառյալ այն սարքը, որը հարմարեցված էր աղավնուն ջարդված թևն ու ոտքը ապաքինելու համար։ Իր հարցազրույցներից մեկում գյուտարարը նշել է.
Տարիների ընթացքում ես կերակրել եմ հազարավոր աղավնիների։ Բայց եղել է մեկը՝ ճերմակաթույր չքնաղ մի թռչուն՝ թևերի ծայրը բաց մոխրագույն։ Նա էգ թռչուն էր, որ տարբերվում էր բոլորից։ Ես ցանկություն ունեցա նրան շոյելու, և նա թռավ դեպի ինձ։ Ես սիրեցի այդ աղավնուն, ինչպես տղամարդը կսիրի կնոջը. նա էլ սիրեց ինձ։ Քանի դեռ աղավնին կար, նա էր իմ կյանքի իմաստը[174][175]։ - Նիկոլա Տեսլա
|
Հյուրանոցի չվճարված պարտքերն ու բողոքները, որոնք կապված էին աղավնիներին կերակրելու ժամանակ առաջ եկած անհարմարությամբ, նրան ստիպում են լքել Սենտ Ռեգիսը 1923 թվականին՝ հաստատվելով տարբեր հյուրանոցներում` Փենսիլվանիա (1930), Քլինթոն (1934), Մարգըրի[176]։
1934 թվականին տեսլան հաստատվում է Նյու Յորքեր հյուրանոցում, իսկ Westinghouse Electric ընկերությունը նրա համար վճարում էր ամսական 125 դոլար։
Բացառիկ հիշողություն
խմբագրելՏեսլան շատ էր կարդում և շատ լավ հիշում էր իր կարդացած գրքերը տեսողական բացառիկ հիշողության շնորհիվ[177]։ Նա պոլիգլոտ էր. գիտեր սերբերեն, խորվաթերեն, չեխերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն, իտալերեն և լատիներեն[166]։ Իր ինքնակենսագրականում Տեսլան գրել է, որ ոգեշնչման պահերին ինքը մանրամասն տեսել է փորձեր[177]։ Վաղ տարիքում Տեսլան հաճախ է հիվանդացել. լինելով հիվանդ՝ նա զգացել է լույսի կուրացուցիչ առկայծումներ, որոնք ուղեկցվել են տեսիլներով։ Այդ տեսիլքները կապված էին լինում բառով կամ գաղափարով, որ կարող էր կրկնվել։ Դրանք եղել են այն խնդիրների լուծումները, որոնց առնչվել է գյուտարարը հետագայում։ Լսելով որևէ բանի մասին՝ նա կարողանում էր ճշգրտորեն պատկերացնել դա իրական մանրամասներով։ Նա ձեռքով չէր կարողանում լավ պատկերել նկար, բայց դա լավագույնս պատկերացնում էր ուղեղում հիշողությամբ։ Սկսած մանկությունից՝ Տեսլան հիշում էր այդ տեսիլները։
Դավանանք
խմբագրելՏեսլան դաստիարակվել է որպես ուղղափառ քրիստոնյա։ Կյանքի ուշ տարիներին նա իրեն հավատացյալ է համարել օրթոդոքս իմաստով։ Նա դեմ է արտահայտվել կրոնական մոլեռանդությանը` ասելով. «Բուդդայականությունն ու քրիստոնեությունը երկու հզոր կրոններ են ինչպես հետևորդների թվով, այնպես էլ կարևորությամբ»[178]։ Նա նաև ասել է. «Ինձ համար տիեզերքը ընդամենը հսկայական մեքենա է, որը երբեք չի սպառվելու։ Իսկ այն, ինչը մենք անվանում ենք հոգի, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարմնի գործառույթներից մեկը։ Երբ այս գործառույթն ավարտվի, կդադարի գործել նաև մեր հոգին»։
Ծննդյան տարեդարձի մամուլի ասուլիս
խմբագրել1931 թվականին երիտասարդ գրող Քենեթ Սվեզեյը (անգլ.՝ Kenneth Swezey), ով որոշ ժամանակ առնչվել էր Տեսլայի հետ, կազմակերպում է գյուտարարի ծննդյան 75-ամյա հոբելյանի տոնակատարությունը։ Տեսլան շնորհավորանքներ է ստանում գիտության և ինժեներիայի առաջատար մոտ 70 ներկայացուցիչներից, այդ թվում` Ալբերտ Այնշտայնից[179]։ Նա պատկերվում է Time magazine ամսագրի շապիկին` «Ամբողջ աշխարհը նրա իշխանության տակ է» վերնագրի ներքո[180]։ Ծննդյան հավաքույթը շատ լավ է անցնում, ինչից հետո Տեսլան ամեն տարի ծննդյան առթիվ կազմակերպում է հավաքույթ, որտեղ հյուրերին ներկայացնում է իր իսկ պատրաստած կերակրատեսակները և տեսակետները նախկին ու ընթացիկ իրադարձությունների մասին[181][182]։
1932 թվականին Տեսլան պնդում է, որ մշակել է շարժիչ, որը կարող է աշխատել տիեզերական ճառագայթներով։ 1933 թվականին 77 տարեկան հասակում Տեսլան լրագրողներին հաղորդում է, որ 35 տարվա աշխատանքից հետո ինքը էներգիայի նոր տեսակի գոյության ապացույցները պատրաստելու շեմին է։ Ժամանակակիցները նշում էին, որ նա Այնշտայնի ֆիզիկայի կատաղի հակառակորդներից էր։ Նա նաև հայտարարել է լրագրողներին, որ մտածել է աչքի ցանցաթաղանթը լուսանկարելու եղանակ, որի միջոցով կարելի կլիներ գրանցել մտքերը[183]։
1934 թվականի երեկույթում Տեսլան լրագրողներին հաղորդում է, որ ինքը գերզենքի տեսակ է մշակել, որն իր պնդմամբ կավարտի պատերազմը[184][185]։ Նա այն «տելեֆորս» (teleforce) կանվաներ, բայց անվանել է «մահվան ճառագայթ»[186]։ Տեսլան այն նկարագրել է որպես պաշտպանական զենք, որը կարող է կիրառվել ինչպես ցամաքային, այնպես էլ օդային հարձակումների դեմ։ Տեսլան նախկինում երբեք չի բացահայտել նախագծի մանրամասնությունները. դրանք 1984 թվականին հայտնաբերվել են Նիկոլա Տեսլայի թանգարանում[187]։ Իր տրակտատներից մեկում (The New Art of Projecting Concentrated Non-dispersive Energy through the Natural Media) նա նկարագրել է բաց տիպի վակուումային խողովակ գազե լարերով, որը վոլֆրամի ու սնդիկի լիցքավորման ազդեցությամբ ստիպում է մասնիկներին դուրս գալ` ուղղորդելով նրանց հոսքը[188]։ Տեսլան փորձում էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի և Հարավսլավիայի ռազմական կառույցներին հետաքրքրել սարքով[189][190]։
1935 թվականին՝ 79-րդ տարեդարձին, Տեսլան բազմաթիվ թեմաներ է շոշափում։ Նա պնդում է, որ 1896 թվականին հայտնաբերել է տիեզերական ճառագայթները մշտական հոսանքի վերածելու եղանակը ինդուկցիայով և հայտարարել է մեխանիկական օսցիլյատորի մասին[191]։ Նկարագրելով սարքը (նա հույս ուներ երկու տարում դրա միջոցով 100 միլիոն դոլար վաստակել)` նա լրագրողներին ասել է, որ իր տատանակը 1898 թվականին երկրաշարժ է առաջացրել Իսթ Հյուսթոն 46 հասցեի իր լաբորատորիայում և հարակից փողոցներում, և որ այն կարող է Էմփայր Սթեյթ Բիլդինգն ավերել օդի ճնշումով[192]։ Գյուտարարը նաև բացատրել է նոր տեխնիկան, որը կիրառում է իր տատանակներում (Telegeodynamics)` դրանք օգտագործելով տատանումները երկրին հաղորդելու համար։ Նա պնդում էր, որ դրանք աշխատում են ցանկացած հեռավորության վրա և կարող են օգտագործվել կապի կամ օգտակար հանածոների ստորգետնյա պաշար հայտնաբերելու համար[119]։
1937 թվականին Նյու Յորքեր հյուրանոցի մեծ սրահում կազմակերպված հերթական հավաքույթի ժամանակ Տեսլան Չեխոսլովակիայի և Հարավսլավիայի դեսպաններից ստացել է պարգևներ[182]։ Մահվան ճառագայթներին վերաբերող հարցին նա պատասխանել է. «Դա փորձ չէ. ես կառուցել, ցուցադրել ու օգտագործել եմ այն»։
Գործունեություն
խմբագրելՆիկոլա Տեսլան հռչակվել է էլեկտրականության ու մագնիսականության հատկությունների ուսումնասիրության բնագավառում իր հեղափոխական ներդրման շնորհիվ։ Տեսլայի տեսական աշխատություններն ու արտոնագրերը ձևավորել են փոփոխական հոսանքով աշխատող ժամանակակից սարքերի և բազմաֆազային համակարգերի և էլեկտրաշարժիչների նախագծման հիմքը, որոնց շնորհիվ իրագործվեց արդյունաբերական հեղափոխության երկրորդ փուլը։ Նա հայտնի էր որպես «եթերի» տեսության կողմնակից։ Ռադիոյի ցուցադրության և «Հոսանքների պատերազմներում» հաղթանակից հետո, Տեսլան ամենուրեք ճանաչվեց որպես կարկառուն էլեկտրաճարտարագետ։ Տեսլայի վաղ աշխատությունները ճանապարհ են հարթել արդի էլեկրատեխնիկայի զարգացման համար։ Նրա վաղ շրջանի հայտնագործությունները նորարարական նշանակություն ունեին։
Տեսլայի ժամանակակից կենսագիրները նրան համարում են «20-րդ դարը ստեղծած մարդ» և «ժամանակակից էլեկտրականության «սուրբ պաշտպան»»։ [փա՞ստ] ԱՄՆ-ում Տեսլան իր հռչակով կարող էր մրցել ցանկացած գյուտարարի կամ պատմաբանի հետ։ Տեսլայի անունով է կոչվել մագնիսական հոսքի խտության (մագնիսական ինդուկցիայի) միավորը։ Պարգևատրվել է Է. Կրեսսոնի, Ջ. Սքոթթի, Թ. Էդիսոնի շքանշաններով։ [փա՞ստ]
Գյուտեր, գիտական աշխատանքներ
խմբագրելՓոփոխական հոսանք
խմբագրել1889 թվականից Տեսլան ձեռնամուխ է եղել բարձր հաճախականության և բարձր լարման հոսանքի ուսումնասիրմանը։ Նա է ստեղծել էլեկտրամեխանիկական գեներատորների առաջին օրինակները՝ այդ թվում և ինդուկտորային, ինչպես նաև բարձր լարման ռեզոնանսային տրանսֆորմատորները՝ դրանով խթանելով էլեկտրատեխնիկայի զարգացմանը։
Բարձր հաճախականության հոսանքի ուսումնասիրման ընթացքում Տեսլան մեծ ուշադրություն էր դարձնում անվտանգությանը։ Փորձարկելով իր իսկ մարմնի վրա՝ նա ուսումնասիրում էր տարբեր հաճախականության փոփոխական հոսանքի ազդեցությունը մարդկային մարմնի վրա։ Գիտնականի մշակած շատ սկզբունքներ հետագայում դարձան անվտանգության տեխնիկայի հիմքը։ Նա հայտնաբերեց, որ 700 հերց էլեկտրական հոսանքը անցնում է մարդու մարմնի մակերևույթով՝ չվնասելով օրգանիզմի հյուսվածքները։ Էլեկտրատեխնիկական սարքերը, որոնք Տեսլան մշակել էր բժշկական հետազոտությունների համար, լայն կիրառում գտան աշխարհում։
Մեծ լարման բարձր հաճախականության հոսանքով փորձերը գյուտարարին հանգեցրին կեղտոտված մակերևույթների մաքրման հնարավորության բացահայտմանը։ Այդպիսի հոսանքի ազդեցությունը մաշկին ցույց տվեց, որ այդ եղանակով հնարավոր է հեռացնել մանր ցանը, մաքրել ծակոտկեները և սպանել միկրոբները։ Այդ եղանակը կիրառվում է ժամանակակից էլեկտրաթերապիայում։
Դաշտերի տեսություն
խմբագրել1887 թվականի հոկտեմբերի 12-ին Տեսլան սահմանեց պտտվող մագնիսական դաշտերի գիտական նկարագրությունը։ 1888 թվականի մայիսի 1-ին գիտնականը ստացավ էլեկտրական բազմաֆազ մեքենաների գյուտի արտոնագրերը (այդ թվում՝ ասինխրոն էլեկտրական շարժիչ)։ Երկֆազ համակարգի օգտագործմամբ, ինչը Տեսլան ավելի խնայող էր համարում, ԱՄՆ-ում ստեղծվեց արտադրական էլեկտրական սարքերի խումբ, դրանց թվում՝ Նիագարայի հէկ-ը (1895), որն այդ տարիներին ամենամեծն էր[40]։
Ռադիո
խմբագրելՏեսլան առաջիններից մեկը արտոնագրեց հուսալի էլեկտրական հոսանքի օգտագործումը ռադիոկապում։ U.S. Patent 447 920 [1] արտոնագրում, որը տրվել է 1891 թվականի մարտի 10-ին, նկարագրվում է աղեղնավոր լամպերով կառավարման («Method of Operating Arc-Lamps») ձևը, որում փոփոխական հոսանքի գեներատորը առաջացնում էր բարձր հաճախականության հոսանքի տատանումներ՝ մոտ 10.000 հերց հաճախականությամբ։ Արտոնագրված գյուտը դարձավ ձայնի փոխանցման միջոց, որ ստեղծվում էր աղեղնավոր լամպում փոփոխական հոսանքի ազդեցությամբ։ Տեսլան օգտագործեց այնպիսի հաճախականության ալիքներ, որոնք մարդու ականջը անընդունակ է ընկալելու։ Փոփոխական հասանքով աշխատող գեներատորների այսօրվա դասակարգմամբ փոփոխական հաճախականության գեներատորը աշխատում էր շատ ցածր ռադիոհաճախականության միջակայքում։
1891 թվականին հրապարակային դասախոսությամբ Տեսլան նկարագրեց և ցուցադրեց ռադիոկապի սկզբունքները։ 1893 թվականին նա զբաղված էր անլար կապի հնարավորության հարցերով և ստեղծեց կայմային ալեհավաքը։
1898 թ. գյուտարար և ինժեներ-էլեկտրիկ Նիկոլա Տեսլան ցուցադրեց ռադիոկառավարվող նավակ Նյու Յորքում կազմակերպված Madison Square Garden էլեկտրական ցուցահանդեսում[193]։ Հեռակառավարման ցուցադրությանը ականատես բազմությունը նավակի աշխատանքը մեկնաբանեց որպես կախարդական, տելեպատիկ, իսկ ղեկավարումը՝ նավի մեջ թաքնված վարժեցված կապիկի կողմից իրականացվող։ Տեսլան իր գաղափարը փորձել է վաճառել ԱՄՆ զինվորականներին տորպեդոյի ռադիոկառավարման համար, բայց այն մեծ հետաքրքրություն չի առաջացրել[194]։ Հեռակառավարման վահանակը նորույթ մնաց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը և դրանից հետո, երբ մի շարք երկրներ, որոնք օգտագործվեցին այն ռազմական ծրագրերում[195][196]։ Տեսլան, երբ ճամփորդում էր Կոլորադո Սպրինգս, առիթը բաց չթողեց և 1899 թ. մայիսի 13-ին Չիկագոյի «Teleautomatics" առևտրային ակումբում ցուցադրեց այն[197]։
Ժառանգություն
խմբագրելԲելգրադում Տեսլայի թանգարանի նախկին տնօրեն, Եվրոպայի գիտությունների ակադեմիայի անդամ Վելիմիր Աբրամովիչը «Դելֆիս» ամսագրում № 68(4/2011) հրատարակում է իր նամակ-դիմումը՝ «Տեսլայի ժառանգությունը. ժամանակն է այն ուսումնասիրելու» վերնագրով։ Հոդվածում նշվում է, որ 1952 թվականից պահպանվում են աշխարհահռչակ սերբ գիտնականի մոտ 60.000 դեռևս չուսումնասիրված փաստաթղթեր։ Նա առաջարկում էր ստեղծել ռուս-սերբական ընկերություն՝ ուսումնասիրելու Նիկոլա Տեսլայի ժառանգությունը։
Գրական ժառանգություն
խմբագրելՏեսլան գրել է մի շարք գրքեր ու հոդվածներ[198]։ Դրանցից են «Իմ գյուտերը։ Նիկոլա Տեսլայի ինքնակենսագրություն» գիրքը, որը կազմել ու խմբագրել է Բեն Ջոնսթոնը, «Նիկոլա Տեսլայի ֆանտաստիկ ձեռքբերումները», որը կազմել ու խմբագրել է Դևիդ Չիլդրեսը և «Տեսլայի թղթերը»։
Տեսլայի բազմաթիվ աշխատանքներ հասանելի են համացանցում, այդ թվում` «Մարդկային էներգիայի մեծացման խնդիրը», որը հրատարակվել է 1900 թվականին «Դար» ամսագրում և «Մեծ պոտենցիալով բարձր հաճախականության այընտրանքային հոսանքի փորձարկումներ» հոդվածը, որը հրատարակվել է «Նիկոլա Տեսլայի գյուտեր, հետազոտություններ և երկեր» գրքում[199][200][201][202]։
Տեսլայի գաղափարների ժամանակակից կիրառում
խմբագրել- Փոփոխական հոսանքը էլեկտրաէներգիայի՝ հեռու տարածություններ փոխանցման հիմնական եղանակն է։
- Էլեկտրական գեներատորները էլեկտրակայանների (հէկ, ջէկ, աէկ) էլեկտրաէներգիայի գեներացիայի հիմնական բաղադրիչն են։
- Էլեկտրական շարժիչները օգտագործվում են ժամանակակից էլեկտրական գնացքներում, էլեկտրամոբիլներում, տրամվայներում, տրոլեյբուսներում։
- Ռադիոկառավարվող տեխնիկան լայն կիրառում է գտել ոչ միայն մանկական խաղալիքներում, այլև համակարգչային բնագավառում, քաղաքացիական, ռազմական, երկրների ներքին անվտանգության ոլորտներում։
- Առանց լարի լիցքավորող սարքերը սկսել են կիրառել բջջային հեռախոսները, համակարգիչները լիցքավորելու համար[203]։
Առասպելներ և լեգենդներ
խմբագրելՏեսլայի անձի խորհրդավորությունը նպաստել է ամենատարբեր, անհավանական թվացող պատմությունների առաջացմանը։ Տեսլայի հետ ուղիղ կամ անուղղակի կապվում են 20-րդ դարի հանելուկային շատ երևույթներ։
Տեսլայի թղթեր
խմբագրելԱվանդության համաձայն՝ Տեսլայի մահից հետո գաղտնի գործակալությունների բաժանմունքը, որ զբաղվում էր օտարերկրյա քաղաքացիների գործերով, ուղարկում է գործակալներ, որոնք առգրավում են Տեսլայի սենյակում պահպանվող թղթերը։ Գաղտնի գործակալությունը կասկածներ ուներ, որ դեռևս Տեսլայի մահից տարիներ առաջ որոշ փաստաթղթեր հայտնվել են գերմանական գաղտնի գործակալության մոտ և օգտագործվել գերմանական օդուժում։ Ցանկանալով կանխել այսպիսի դեպքերը՝ գաղտնի գործակալությունը առգրավում և գաղտնիացնում է Տեսլայի սենյակի թղթերը։
Գրող Թիմ Շվարցը իր գրքում գրում է, որ ուրիշ հյուրանոցներում, որտեղ Տեսլան սենյակ է վարձել, մնացել են նրա անձնական իրերից, որոնց մի մասը կորել է, իսկ մոտ 12 արկղ փաստաթուղթ վաճառվել է Տեսլայի հաշիվները փակելու նպատակով։ Շվարցը վստահեցնում է, որ 1976 թվականին թղթերով չորս արկղ դրվել է աճուրդի ոմն Մայքլ Բորնեսի (Michael P. Bornes) կողմից։ Արկղերը 25 դոլարով ձեռք է բերել Դեյլ Էլֆրին՝ (Dale Alfrey) չիմանալով, թե ինչ թղթեր են դրանք։ Գրքի հեղինակի կարծիքով ավելի ուշ բացահայտվել է, որ դրանք Նիկոլա Տեսլայի թղթերն ու ամսագրերն են, որոնցում ֆիզիկոսը նկարագրում է թշնամի այլմոլորակայինների մասին, որոնք ի վիճակի են կառավարելու մարդկային ուղեղը։ Շատ ընթերցողներ կասկածի տակ են դնում Շվարցի պնդումները՝ կարծելով, որ գիրքն ընդամենը սենսացիայի փորձ է։
Տեսլայի էլեկտրամոբիլ
խմբագրել1931 թվականին Տեսլան ցուցադրեց էլեկտրամոբիլի նախատիպը, որ շարժվում էր առանց հոսանքի ավանդական աղբյուրների։ Այդ էլեկտրամոբիլի գոյությունն ապացուցող նյութական ոչ մի վկայություն պահպանված չէ։
Ճառագայթային զենք
խմբագրելԱմերիկյան DARPA (անգլ.՝ Defense Advanced Research Projects Agency) ընկերությունը 1958 թվականին «Ճոճանակ» (անգլ.՝ Seesaw) ծրագրի ընթացքում փորձեց ստեղծել Տեսլայի լեգենդար «մահվան ճառագայթը»։ 1982 թվականին ծրագիրն ընդհատվեց անհաջողությունների և չարդարացված մեծ ծախսերի պատճառով[204]։
Տունգուսյան երկնաքար
խմբագրել20-րդ դարի վերջին առաջադրվեց վարկած, ըստ որի՝ Նիկոլա Տեսլան կապ է ունեցել Տունգուսյան երկնաքարի հայտնվելու հետ[205]։ Վարկածի համաձայն՝ Տունգուսյան երկնաքարի հայտնվելու օրը (հուլիսի 30, 1908) Տեսլան օդով էներգիայի փոխանցման հերթական փորձն է կատարելիս եղել։
Պայթյունից մի քանի ամիս առաջ Տեսլան պնդել է, որ կարող է լուսավորել նշանավոր ճանապարհորդ Ռոբերտ Պիրիի՝ հյուսիսային բևեռ կատարած գիտարշավի ճանապարհը։ Բացի դրանից՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահպանվել են գրառումներ, որոնք վկայում են, որ Տեսլան հետաքրքրվել է Սիբիրի՝ առավել քիչ բնակեցված հատվածների քարտեզներով։ Կանգուն ալիքներ ստեղծելու փորձերը, երբ, ինչպես վկայում են, էլեկտրական հզոր իմպուլսը կուտակվում է տասնյակ հազար կիլոմետրեր հեռու, հաստատում են վարկածը։ Եթե Տեսլային հաջողվել է եթերի էլեկտրական իմպուլսն ուղղորդել և ռեզոնանսով ազդել ալիքին, ապա այս ենթադրության համաձայն՝ կարող էին առաջանալ լիցքեր, որոնք իրենց հզորությամբ կարող են համապատասխանել ատոմային պայթյունին։
Հիշատակ
խմբագրելԲելգրադում գործում է Նիկոլա Տեսլայի թանգարանը։ Գիտնականի ժառանգության հիշատակումներ կան գրքերում, ֆիլմերում, թատրոնում, հեռուստատեսությունում, երաժշտության մեջ, կոմիքսներում, տեսախաղերում։ Տեսլայի կամ նրան վերագրվող գյուտերի ու նորամուծությունների թեման անընդհատ շոշափվում է գիտական ֆանտաստիկայի բնագավառում։
Տեսլայի պատվին անվանված երևույթներ
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- Նիկոլա Տեսլայի մրցանակ[206]
Կազմակերպություններ
խմբագրել- Տեսլա - ամերիկյան ռոք խումբ։ Հիմնադրվել է 1982 թվականին Սակրամենտոյում (Կալիֆորնիա)։
- Տեսլա - էլեկտրատեխնիկական կոնգլոմերատ նախկին Չեխոսլովակիայում
- Tesla Motors - ամերիկյան ընկերություն, որը թողարկում է էլեկտրոնային մեքենաներ[207]։
- Էրիքսոն Նիկոլա Տեսլա (Ericsson) - շվեդական Էրիքսոն ընկերության բաժանմունքը Խորվաթիայում[208]
- Նիկոլա Տեսլայի ընկերություն, 1956[209]
- Udruženje za razvoj nauke Nikola Tesla, Նովի Սադ, Սերբիա[210]
- Zavičajno udruženje Krajišnika Nikola Tesla, Պլանդիշտե, Սերբիա[211]
Տոներ և իրադարձություններ
խմբագրել- Գիտության օր, Սերբիա, հուլիսի 10[212]
- Նիկոլա Տեսլայի օր, հուլիսի 4-10[213]
- Նիկոլա Տեսլայի օր, Նիագարա Ֆոլս, հուլիսի 10[214]
- Նիկոլա Տեսլայի օր Խորվաթիայում, հուլիսի 10[215]
- Նիկոլա Տեսլայի անվան ամենամյա ավտոմրցաշար, Խորվաթիա[216]
Չափման միավոր
խմբագրել- Տեսլա - մագնիսական դաշտի ինդուկցիայի չափման միավոր
Վայրեր
խմբագրել- Նիկոլա Տեսլայի անվան միջազգային օդանավակայան, Բելգրադ[217]
- Նիկոլա Տեսլայի թանգարան, Բելգրադ[218][219]
- Նիկոլա Տեսլա էլեկտրակայան, Սերբիայի ամենախոշոր էլեկտրակայանն է։
- 128 փողոց Սերբիայում անվանակոչված է Տեսլայի պատվին, ինչի շնորհիվ այն երկրում ամենամեծ տարածումն ունեցող անունն է[220]։
- Տեսլա, խառնարան Լուսնի վրա` 26 կմ լայնությամբ[221]
- 2244 Տեսլա, փոքր մոլորակ
Դպրոցներ
խմբագրել- Տեսլայի անվան բարձրագույն դպրոց Վաշինգտոնում։ Դպրոցի անվանումը ընտրվել է ուսանողների քվեարկությամբ[222]։
Երգեր
խմբագրել- Tesla Girls, Orchestral Manoeuvres in the Dark խմբի երգը, 1984
Նավեր
խմբագրել- SS Nikola Tesla, Լիբերտի տեսակի նավ։ Կառուցվել է 1943 թվականի օգոստոսի 31-ին, նավարկել է նույն թվականի սեպտեմբերի 25-ին։
Արձաններ, հուշատախտակներ
խմբագրել- Նիկոլա Տեսլայի արձանը տեղադրված է Նիագարայի ջրվեժի մոտ` Թագուհի Վիկտորյայի այգում Օնտարիո։ Այն պաշտոնապես բացվել է 2006 թվականի հուլիսի 9-ին Տեսլայի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ։ Արձանը կառուցվել է սերբական Սուրբ Գեորգ եկեղեցու հովանավորությամբ։ Արձանի կառուցման մրցույթում հաղթող է ճանաչվել Դրայսդեյլի (Drysdale) օրինակը։
- Տեսլային պատկերող արձան է տեղադրված Նիագարայի ջրվեժի մոտ։ Այն պատկերում է Տեսլային` գրառումները ձեռքին։ Արձանի հեղինակն է Ֆրանյո Կրժինիչը։ Արձանը, որը Բելգրադի համալսարանի էլեկտրաինժեներական ֆակուլտետի դիմաց կանգնած արձանի ճիշտ կրկնօրինակն է, ԱՄՆ-ին է նվիրել Հարավսլավիան 1976 թվականին[223]։
- 2006 թվականին Նիկոլա Տեսլայի հուշահամալիր է բացվել Սմիլյանում (Խորվաթիա)։ Այնտեղ է գտնվում Տեսլայի արձանը, որի հեղինակը Մայլ Բլաժևիչն է[224]։
- Նիկոլա Տեսլայի բարձրաքանդակով հուշատախտակ կա Զագրեբի Հին քաղաքում` ի պատիվ նրա` փոփոխական հոսանքով էլեկտրակայան կառուցելու գաղափարի, որն արտահայտել է քաղաքային խորհրդում[225]։ Շրջանակի մեջ բերված է Տեսլայի հայտարարության քաղվածքը, որ նա արել է 1892 թվականի մայիսի 24-ին. «Որպես այս երկրի զավակ` ես իմ պարտքն եմ համարում ամեն կերպ օգնել Զագրեբ քաղաքին կա'մ խորհրդատվության, կա'մ իմ գործողությունների միջոցով» (խորվ.՝ "Smatram svojom dužnošću da kao rođeni sin svoje zemlje pomognem gradu Zagrebu u svakom pogledu savjetom i činom")[226]:
- 2006 թվականի հուլիսի 7-ին Զագրեբի Masarykova և Preradovićeva փողոցների անկյունում բացվել է Տեսլայի հուշարձանը։ Այն քանդակել է Իվան Մեշտրովիչը 1952 թվականին և նախնական ցուցադրման վայրից` Ռուեր Բոշկովիչի ինստիտուտից, տեղափոխվել է ներկայիս գտնվելու վայրը[227]։
- 2012 թվականին Tesla Science Center at Wardenclyffe ընկերության նախագահ Ջեյն Ալկորնը և The Oatmeal հումորային վեբկայքի հիմնադիր Մեթյու Ինմանն ընդհանուր առմամբ հավաքել են 2.220.511 դոլար և Վորդենկլիֆի աշտարակը վերածել են թանգարանի[228][229]։ Խումբը Agfa Corporation-ի հետ սեփականության հարցի շուրջ բանակցությունները սկսել է 2012 թվականի հոկտեմբերին, իսկ գործարքը կնքվել է 2013 թվականի մայիսին[230][231]։ Վորդենկլիֆը պահպանելու ջանքերը դարձել են ռեժիսոր Ջոզեֆ Սիկորսկու «Աշտարակը ժողովրդի մոտ. Վորդենկլիֆի մասին Տեսլայի երազանքը շարունակվում է» վավերագրական ֆիլմի նյութ[232]։
- Նիկոլա Տեսլայի անունով հուշատախտակ կա Նյու Յորքեր հյուրանոցի պատին, որտեղ ապրել է գիտնականը։ Գիտնականի անունով է կոչվել նաև Մանհեթենի 6-րդ պողոտայի և 40-րդ փողոցի հատման անկյունը։
- Տեսլայի կիսանդրին ու նրա պատվին հուշատախտակ կա Նյու Յորքի Սուրբ Սավայի սերբական ուղղափառ եկեղեցում[233]։
- 2013 թվականի դեկտեմբերի 7-ին գիտնականի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ Տեսլայի ամբողջական պատկերը ներկայացնող արձան է բացվել Պալո Ալտոյում (Կալիֆորնիա)։
- Նիկոլա Տեսլայի անվան բուլվար կա Համիլթոնում (Օնտարիո)[234]։
- 2013 թվականին Տեսլայի արձանն է կանգնեցվել Բաքվում։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նախագահներ Իլհամ Ալիևը և Տոմիսլավ Նիկոլիչը[235]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 Nikola Tesla
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Цверава Г. К. Тесла Никола // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 25 : Струнино — Тихорецк. — С. 512—513.
- ↑ 5,0 5,1 5,2 Finn B. S. Tesla, Nikola (9/10 July 1856–07 January 1943), electrical inventor // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2018. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1301654
- ↑ 6,0 6,1 CONOR.Sl
- ↑ O'Neill J. J. Prodigal Genius: The Life of Nikola Tesla — 1944.
- ↑ Nikola tesla
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://www.krugosvet.ru/articles/51/1005165/1005165a1.htm
- ↑ https://books.google.fr/books?id=_lLqDwAAQBAJ&pg=PA1906&lpg=PA1906
- ↑ L'Information universitaire — 1937. — ISSN 2024-3693
- ↑ Burgan 2009, p. 9.
- ↑ "Electrical pioneer Tesla honoured". BBC News. 10 July 2006. Retrieved 20 May 2013.
- ↑ "No, Nikola Tesla's Remains Aren't Sparking Devil Worship In Belgrade". Radio Free Europe/Radio Liberty. 9 June 2015.
- ↑ Laplante, Phillip A. (1999). Comprehensive Dictionary of Electrical Engineering 1999. Springer. p. 635. ISBN 978-3-540-64835-2.
- ↑ "Tesla Tower in Shoreham, Suffolk County (Long Island), 1901–17) meant to be the "World Wireless" Broadcasting system". Tesla Memorial Society of New York. Retrieved 3 June 2012.
- ↑ Van Riper 2011
- ↑ O'Shei, Tim (2008). Marconi and Tesla: Pioneers of Radio Communication. MyReportLinks.com Books. p. 106. ISBN 978-1-59845-076-7.
- ↑ "Welcome to the Tesla Memorial Society of New York Website". Tesla Memorial Society of New York. Retrieved 3 June 2012.
- ↑ Тесла - по-сербски и на многих славянских языках - плотник
- ↑ Dommermuth-Costa, Carol, Nikola Tesla: A Spark of Genius, pp. 11-12. 1994. - ISBN 0-8225-4920-4.
- ↑ Dommermuth-Costa 1994, p. 12, "Milutin, Nikola's father, was a well-educated priest of the Serbian Orthodox Church.".
- ↑ Cheney 2011, p. 25, "The tiny house in which he was born stood next to the Serbian Orthodox Church presided over by his father, the Reverend Milutin Tesla, who sometimes wrote articles under the nom-de-plume 'Man of Justice'".
- ↑ Carlson 2013, p. 14, "Following a reprimand at school for not keeping his brass buttons polished, he quit and instead chose to become a priest in the Serbian Orthodox Church".
- ↑ Burgan 2009, p. 17, "Nikola's father, Milutin was a Serbian Orthodox priest and had been sent to Smiljan by his church.".
- ↑ Cheney 2001.
- ↑ Seifer 2001, p. 7.
- ↑ O'Neill 1944, p. 12.
- ↑ Margaret Cheney, Robert Uth, and Jim Glenn. Tesla, Master of Lightning. - Barnes & Noble Publishing, 1999. - ISBN 0-7607-1005-8.
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 "Nikola Tesla Timeline from Tesla Universe". Tesla Universe. Retrieved 16 January 2017.
- ↑ 31,0 31,1 Tesla, Nikola (2011). My inventions: the autobiography of Nikola Tesla. Eastford: Martino Fine Books. ISBN 978-1-61427-084-3.
- ↑ Tesla, Nikola; Marinčić, Aleksandar (2008). From Colorado Springs to Long Island: research notes. Belgrade: Nikola Tesla Museum. ISBN 978-86-81243-44-2.
- ↑ Tesla does not mention which professor this was by name, but some sources point conclude this was Prof Martin Sekulić.
- ↑ Carlson 2013, p. 32.
- ↑ "Tesla Life and Legacy – Tesla's Early Years". PBS. Retrieved 8 July 2012.
- ↑ O'Neill 1944, p. 33.
- ↑ Glenn, edited by Jim (1994). The complete patents of Nikola Tesla. New York: Barnes & Noble Books. ISBN 1-56619-266-8.
- ↑ O'Neill 1944, p.
- ↑ O'Neill 1944, p. ?.
- ↑ 40,0 40,1 40,2 40,3 40,4 40,5 Ржонсницкий Б. Н. Никола Тесла. - М.: «Молодая гвардия». 1959. - См. список литературы
- ↑ Seifer 2001.
- ↑ Seifer 2001, p. 18.
- ↑ Carlson 2013, pp. 63–64.
- ↑ Carlson 2013, p. 69.
- ↑ «Master of Lightning» by Public Broadcasting Service. Website.
- ↑ "Edison & Tesla - The Edison Papers". edison.rutgers.edu.
- ↑ Carey, Charles W. (1989). American inventors, entrepreneurs & business visionaries. Infobase Publishing. p. 337. ISBN 0-8160-4559-3. Retrieved 27 November 2010.
- ↑ Carlson 2013, pp. 71–73.
- ↑ Radmilo Ivanković' Dragan Petrović, review of the reprinted "Nikola Tesla: Notebook from the Edison Machine Works 1884–1885" ISBN 868124311X, teslauniverse.com
- ↑ Carlson 2013, pp. 72–73.
- ↑ $50 000 (1885 г.) = $1 082 008 (2006 г.) The Inflation Calculator (անգլ.)
- ↑ Cheney, Margaret [1979] (2001). Tesla: Man Out of Time. Simon and Schuster. ISBN 0-7432-1536-2.
- ↑ «Tesla Says Edison was an Empiricist. Electrical Technician Declares Persistent Trials Attested Inventor’s Vigor. 'His Method Inefficient' A Little Theory Would Have Saved Him 90 % of Labor, Ex-Aide Asserts. Praises His Great Genius.», New York Times, October 19, 1931. «Nikola Tesla, one of the world’s outstanding electrical technicians, who came to America in 1884 to work with Thomas A. Edison, specifically in the designing of motors and generators, recounted yesterday some of …»
- ↑ Jonnes 2004, pp. 110–111.
- ↑ Seifer 1998, p. 41.
- ↑ Jonnes 2004, p. 111.
- ↑ Carlson 2013, p. 75.
- ↑ Carlson 2013, p. 80.
- ↑ Carlson 2013, pp. 76–78.
- ↑ Networks of Power: Electrification in Western Society, 1880–1930. JHU Press. p. 117.
- ↑ Thomas Parke Hughes, Networks of Power: Electrification in Western Society, 1880–1930, pp. 115–118
- ↑ Robert Bud, Instruments of Science: An Historical Encyclopedia. Books.google.com. p. 204. Retrieved 18 March 2013.
- ↑ Jonnes 2004, p. 161.
- ↑ Henry G. Prout, A Life of George Westinghouse, p. 129
- ↑ Carlson 2013, p. 105-106.
- ↑ Fritz E. Froehlich, Allen Kent. The Froehlich/Kent Encyclopedia of Telecommunications: Volume 17,. Books.google.com. p. 36. Retrieved 10 September 2012.
- ↑ Jonnes 2004, p. 160–162.
- ↑ Carlson 2013, pp. 108–111.
- ↑ Federal Reserve Bank of Minneapolis Community Development Project. "Consumer Price Index (estimate) 1800–". Federal Reserve Bank of Minneapolis. Retrieved January 2, 2018.
- ↑ Klooster 2009, p. 305.
- ↑ Harris, William (14 July 2008). "William Harris, How did Nikola Tesla change the way we use energy?". Science.howstuffworks.com. p. 3. Retrieved 10 September 2012.
- ↑ Munson, Richard (2005). From Edison to Enron: The Business of Power and What It Means for the Future of Electricity. Westport, CT: Praeger. pp. 24–42. ISBN 978-0-275-98740-4.
- ↑ Quentin R. Skrabec, George Westinghouse: Gentle Genius, Algora Publishing – 2007, pages 119–121
- ↑ Robert L. Bradley, Jr., Edison to Enron: Energy Markets and Political Strategies, John Wiley & Sons – 2011, pages 55–58
- ↑ Quentin R. Skrabec, George Westinghouse: Gentle Genius, Algora Publishing – 2007, pages 118–120
- ↑ Seifer 1998, p. 47.
- ↑ Skrabec, Quentin R. (2007). George Westinghouse : gentle genius. New York: Algora Pub. ISBN 0-87586-506-2.
- ↑ Carlson 2013, p. 130.
- ↑ Carlson 2013, p. 131.
- ↑ Jonnes 2004, p. 29.
- ↑ Thomas Parke Hughes, Networks of Power: Electrification in Western Society, 1880–1930 (1983), p. 119
- ↑ Jonnes 2004, p. 228.
- ↑ Carlson 2013, pp. 130–131.
- ↑ Cheney 2001, pp. 48–49.
- ↑ Christopher Cooper, The Truth About Tesla: The Myth of the Lone Genius in the History of Innovation, Race Point Publishing – 2015, page 109
- ↑ Electricity, a Popular Electrical Journal, Volume 13, No. 4, August 4, 1897, Electricity Newspaper Company −1898, page 50 Google Books
- ↑ "Nikola Tesla: Scientific Savant from the Tesla Universe Article Collection". 23 December 2011.
- ↑ Carlson, W. Bernard. Tesla: Inventor of the Electrical Age, Princeton University Press – 2013, page 218
- ↑ "Laboratories in New York (1889-1902)". Open Tesla Research.
- ↑ Carlson 2013, p. 120.
- ↑ Carlson 2013, p. 122.
- ↑ "Naturalization Record of Nikola Tesla, 30 July 1891", Naturalization Index, NYC Courts, referenced in Carlson (2013), Tesla: Inventor of the Electrical Age], p. H-41
- ↑ Carlson 2013, p. 138.
- ↑ Uth, Robert (12 December 2000). "Tesla coil". Tesla: Master of Lightning. PBS.org. Retrieved 20 May 2008.
- ↑ Tesla, Nikola (May 20, 1891) Experiments with Alternate Currents of Very High Frequency and Their Application to Methods of Artificial Illumination, lecture before the American Inst. of Electrical Engineers, Columbia College, New York. Reprinted as a book of the same name by. Wildside Press. 2006. ISBN 0-8095-0162-7.
- ↑ Carlson 2013, p. 132.
- ↑ Christopher Cooper, The Truth About Tesla: The Myth of the Lone Genius in the History of Innovation, Race Point Publishing – 2015, pages 143–144
- ↑ Carlson 2013, pp. 178–179.
- ↑ Orton, John (2004). The Story of Semiconductors. Oxford, England: Oxford University Press. p. 53. – via Questia (subscription required)
- ↑ Kenneth L. Corum & James F. Corum. "Tesla's Connection to Columbia University" (PDF). Tesla Memorial Society of NY. Retrieved 5 July 2012.
- ↑ Carlson 2013, pp. 181–185.
- ↑ Reciprocating Engine, U.S. Patent 514,169, February 6, 1894.
- ↑ Carlson 2013, p. 167
- ↑ Richard Moran, Executioner's Current: Thomas Edison, George Westinghouse, and the Invention of the Electric Chair, Knopf Doubleday Publishing Group – 2007, page 222
- ↑ America at the Fair: Chicago's 1893 World's Columbian Exposition (Google eBook) Chaim M. Rosenberg Arcadia Publishing, 20 February 2008
- ↑ David J. Bertuca; Donald K. Hartman & Susan M. Neumeister. The World's Columbian Exposition: A Centennial Bibliographic Guide. Books.google.com. pp. xxi. Retrieved 10 September 2012.
- ↑ Cheney 2001, p. 76.
- ↑ Cheney 2001, p. 79.
- ↑ Barrett, John Patrick (1894). Electricity at the Columbian Exposition; Including an Account of the Exhibits in the Electricity Building, the Power Plant in Machinery Hall. pp. 268–269. Retrieved 29 November 2010.
- ↑ "Tesla's Egg of Columbus How Tesla Performed the Feat of Columbus Without Cracking the Egg". Tesla Universe. Retrieved 5 July 2012.
- ↑ Carlson 2013, pp. 167–73.
- ↑ Carlson 2013, pp. 205–206.
- ↑ Tesla, Nikola (2007). X-ray vision: Nikola Tesla on Roentgen rays (1st ed.). Radford, VA: Wiilder Publications. ISBN 978-1-934451-92-2.
- ↑ Cheney 2001, p. 134.
- ↑ South, Nanette (23 July 2011). "Nikola Tesla – Radiography Experiments – Clips from "The Constitution, Atlanta, Georgia, pg. 9. Friday, 13 March 1896"". Anengineersaspect.blogspot.com. Retrieved 10 September 2012.
- ↑ N. Tesla, "High Frequency Oscillators for Electro-Therapeutic and Other Purposes", in Proceedings of the American Electro-Therapeutic Association, American Electro-Therapeutic Association. p. 25.
- ↑ Griffiths, David J. Introduction to Electrodynamics, ISBN 0-13-805326-X and Jackson, John D. Classical Electrodynamics, ISBN 0-471-30932-X.
- ↑ Anonymous (1899). Transactions of the American Electro-therapeutic Association. p. 16. Retrieved 25 November 2010.
- ↑ 119,0 119,1 Anderson, Leland, (1998). Nikola Tesla's teleforce & telegeodynamics proposals. Breckenridge, Colo.: 21st Century Books. ISBN 0-9636012-8-8.
- ↑ "Nikola Tesla: The Guy Who DIDN'T "Invent Radio"". earlyradiohistory.us.
- ↑ Tesla's own experiments led him to erroneously believe Hertz had miss identified a form of conduction instead of a new form of electromagnetic radiation, an incorrect assumption that Tesla would hold on to for a couple of decades.
- ↑ Brian Regal, Radio: The Life Story of a Technology, page 22
- ↑ Carlson 2013, p. 209.
- ↑ My Inventions: The Autobiography of Nikola Tesla, Hart Brothers, 1982, Ch. 5, ISBN 0-910077-00-2
- ↑ "Tesla on Electricity Without Wires," Electrical Engineer – N. Y., Jan 8, 1896, p 52. (Refers to letter by Tesla in the NEW YORK HERALD, 12/31/1895.)
- ↑ MINING & SCIENTIFIC PRESS, "Electrical Progress" Nikola Tesla Is Credited With Statement", April 11, 1896
- ↑ Seifer 1996, p. 107.
- ↑ Carlson 2013, p. 45.
- ↑ U. S. Blows Up Tesla Radio Tower // The Electrical Experimenter, September, 1917, page 293. (անգլ.) - текст заметки 1917 года о сносе башни Тесла
- ↑ Carlson 2013, p. 373–375.
- ↑ Carlson 2013, p. 371.
- ↑ Seifer 2001, p. 398.
- ↑ Carlson 2013, p. 373.
- ↑ "[Projekat Rastko] John J. O'Neill: Prodigal Genius - The Life of Nikola Tesla (1944)". www.rastko.rs.
- ↑ Cheney, Uth & Glenn 1999, p. 115.
- ↑ Запись в дневнике Теслы, цитата по Б. Ржонсницкому
- ↑ Carlson 2013, p. 377.
- ↑ Seifer 2001, p. 373.
- ↑ Howard B. Rockman, Intellectual Property Law for Engineers and Scientists, John Wiley & Sons – 2004, page 198
- ↑ "Marconi Wireless Tel. Co. v. United States, 320 U.S. 1 (1943)".
- ↑ "Nikola Tesla: The Guy Who DIDN'T "Invent Radio"".
- ↑ Carlson 2013, p. 377-378.
- ↑ Robert Sobot, Wireless Communication Electronics:Introduction to RF Circuits and Design Techniques. Books.google.com. 18 February 2012. p. 4. Retrieved 18 March 2013.
- ↑ По материалам статьи en:Nikola Tesla#ref-56 со ссылкой на O’Neill, «Prodigal Genius» pp228-229
- ↑ Cheney 2001, p. 245.
- ↑ "The Nobel Prize in Physics 1915". nobelprize.org. Retrieved 29 July 2012.
- ↑ Cheney, Uth & Glenn 1999, p. 120
- ↑ Сейфер, Абсолютное оружие Америки
- ↑ Goldman, Phyllis (1997). Monkeyshines on Great Inventors. Greensboro, NC: EBSCO Publishing, Inc. p. 15. ISBN 9781888325041.
- ↑ "IEEE Edison Medal Recipient List" (PDF). Institute of Electrical and Electronics Engineers (IEEE). Retrieved 2015-01-24.
- ↑ "Culture". www.eserbia.org. Retrieved 16 January 2017.
- ↑ Cheney, Margaret. Tesla: Man Out of Time. Simon and Schuster. ISBN 9781451674866.
- ↑ Anand Kumar Sethi, The European Edisons: Volta, Tesla, and Tigerstedt, Springer - 2016, pages 53-54
- ↑ Carlson 2013, p. 353.
- ↑ Margaret Cheney, Robert Uth, Jim Glenn, Tesla, Master of Lightning, pp. 128–129
- ↑ Lewis Coe (2006). Wireless Radio: A History. McFarland. p. 154.
- ↑ Cheney 2001, p. 266.
- ↑ Gilliams, E. Leslie. "Tesla's Plan of Electrically Treating Schoolchildren". teslacollection.com/. Popular Electricity Magazine (1912). Retrieved 19 August 2014.
- ↑ Cheney 2001, p. 251.
- ↑ "A.J.S. RAYL Air & Space magazine, September 2006, reprint at History of Flight". airspacemag.com. Retrieved 10 September 2012.
- ↑ «Биография». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ "Tesla Timeline". Tesla Universe. Retrieved 18 July 2012.
- ↑ 163,0 163,1 Валентина Богомолова, Никола Тесла (Nikola Tesla). Гений-одиночка или безумец опередивший своё время? Արխիվացված 2013-02-17 Wayback Machine // ntpo.com, 03.11.2004
- ↑ Голубев. А. Повелитель молний// Алфавит. 09.02.2003
- ↑ Никола Тесла. Статьи
- ↑ 166,0 166,1 166,2 O'Neill, John Joseph (1944). Prodigal Genius: The Life of Nikola Tesla. Ives Washburn. ISBN 0-914732-33-1
- ↑ Seifer 2001, p. 413
- ↑ Cheney, Uth & Glenn 1999, p. 125.
- ↑ Carlson 2013, p. 467-468.
- ↑ 170,0 170,1 O'Neill (1944), p. 359
- ↑ «Nikola Tesla». NNDB. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 17-ին.
- ↑ "About Nikola Tesla". Tesla Memorial Society of NY. Archived from the original on 25 May 2012. Retrieved 5 July 2012
- ↑ "Tesla Life and Legacy – Poet and Visionary". PBS. Retrieved 5 July 2012.
- ↑ "About Nikola Tesla". Tesla Society of USA and Canada. Archived from the original on 25 May 2012. Retrieved 5 July 2012
- ↑ "Tesla Quotes". Tesla universe. Retrieved 5 July 2012
- ↑ "1917".
- ↑ 177,0 177,1 Cheney, Margaret (2001). Tesla: Man Out of Time. Simon & Schuster. ISBN 0-7432-1536-2
- ↑ Tesla, Nikola (February 1937). George Sylvester Viereck, ed. "A Machine to End War". PBS.org. Retrieved 27 July 2012.
- ↑ "Time front cover, Vol XVIII, No. 3". 20 July 1931. Retrieved 10 September 2012.
- ↑ "Nikola Tesla | 20 July 1931". Time. Retrieved 2 July 2012.
- ↑ Cheney 2001, p. 151.
- ↑ 182,0 182,1 Carlson 2013, pp. 380–382.
- ↑ Tesla Predicts New Source of Power in Year, New York Herald Tribune, July 9th, 1933
- ↑ "Tesla's Ray". Time. 23 July 1934.
- ↑ Seifer, Marc. "Tesla's "Death Ray" Machine". bibliotecapleyades.net. Retrieved 4 July 2012.
- ↑ Cheney, Margaret & Uth, Robert (2001). Tesla: Master of Lightning. Barnes & Noble Books. p. 158
- ↑ Carlson 2013, p. 382.
- ↑ Seifer 1998, p. 454.
- ↑ "Aerial Defense 'Death-Beam' Offered to U.S. By Tesla" 12 July 1940
- ↑ Seifer, Marc J. "Tesla's "death ray" machine". Retrieved 5 September 2012.
- ↑ Earl Sparling, NIKOLA TESLA, AT 79, USES EARTH TO TRANSMIT SIGNALS: EXPECTS TO HAVE $100,000,000 WITHIN TWO YEARS, New York World-Telegram, 11 July 1935
- ↑ Carlson 2013, p. 380.
- ↑ Jonnes, Jill (2004). Empires of Light: Edison, Tesla, Westinghouse, and the Race to Electrify the World. Random House Trade Paperbacks. ISBN 978-0-375-75884-3.
- ↑ P. W. Singer, Wired for War: The Robotics Revolution and Conflict in the Twenty-First Century – Robots Go To War. Books.google.com.
- ↑ E.R. Johnson (14 May 2012). American Attack Aircraft Since 1926. McFarland. p. 435. ISBN 978-0-7864-5189-0.
- ↑ Fitzsimons, Bernard, ed. "Fritz-X", in The Illustrated Encyclopedia of 20th Century Weapons and Warfare (London: Phoebus, 1978), Volume 10, p.1037.
- ↑ "Tesla Timeline". Tesla Universe.
- ↑ "Nikola Tesla Bibliography". 21st Century Books. Retrieved 21 April 2011.
- ↑ "Selected Tesla writings". Nikola Tesla Information Resource.
- ↑ "THE PROBLEM OF INCREASING HUMAN ENERGY". Twenty-First Century Books. Retrieved 21 April 2011.
- ↑ Tesla, Nikola. "The Project Gutenberg eBook, Experiments with Alternate Currents of High Potential and High Frequency, by Nikola Tesla". Project Gutenberg. Retrieved 21 April 2011.
- ↑ Tesla, Nikola. "EXPERIMENTS WITH ALTERNATE CURRENTS OF HIGH POTENTIAL AND HIGH FREQUENCY". Twenty-First Century Books. Retrieved 21 April 2011.
- ↑ «Первое серийное беспроводное зарядное устройство». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Dr-Nikola-Tesla-aitrui». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ В статье «Тунгусский метеорит и время: 101-я гипотеза тайны века» временем появления этой гипотезы считается 1996 год (автором идеи называется предсказатель Манфред Димде), тогда как в статье ТУНГУСКА::ПРОБЛЕМА::ГИПОТЕЗЫ утверждается, что идея прозвучала в 2000 году в телепередаче Гордон
- ↑ Vujovic, Dr. Ljubo. "Tesla Biography NIKOLA TESLA THE GENIUS WHO LIT THE WORLD". Tesla Memorial Society of New York. Retrieved 30 April 2012.
- ↑ "Why the Name "Tesla?"". Tesla Motors. Archived from the original on 16 October 2007. Retrieved 10 June 2008.
- ↑ Margerison, Charles (2011). Amazing Scientists: Inspirational Stories. Amazing People Club. ISBN 978-1-921752-40-7. Retrieved 28 April 2015.
- ↑ Seifer 2001, p. 464
- ↑ "nikolatesla.io.ua". nikolatesla.io.ua. Retrieved 15 January 2017.
- ↑ "Zavičajno udruženje Krajišnika Nikola Tesla – Plandište :: Naslovna strana". www.zuknikolatesla.org. Retrieved 15 January 2017.
- ↑ "Nacionalni Dan nauke: Program obeležavanja rođendana NIKOLE TESLE!". Srbija danas. 7 September 2015.
- ↑ "Dan Nikole Tesle" (in Serbian). Vojvodina Online. Archived from the original on March 15, 2015.
- ↑ Radulovic, Bojan. "Srpska škola". www.srpskaskola.ca. Retrieved 15 January 2017.
- ↑ "National Day of Nikola Tesla – Day of Science, Technology and Innovation, July 10". DZIV. State Intellectual Property Office of the Republic of Croatia. Archived from the original on 14 July 2015. Retrieved 13 July 2015.
- ↑ "Nikola Tesla EV Rally – Croatia 2015 – Electric Rally – Mixture of Excellence and Technology". www.nikolateslaevrally.com.hr. Kilovat Media. Retrieved 28 April 2015.
- ↑ "Belgrade Nikola Tesla Airport". airport-desk.com. Retrieved 29 November 2010.
- ↑ "Memory of the World | United Nations Educational, Scientific and Cultural Organization". UNESCO. Retrieved 10 September 2012.
- ↑ "Tesla Memorial Society of New York Homepage". Teslasociety.com. Retrieved 2016-11-02.
- ↑ Letica, Slaven (29 November 2008). Bach, Nenad, ed. "If Streets Could Talk. Kad bi ulice imale dar govora". Croatian World Network. ISSN 1847-3911. Retrieved 31 December 2014.
- ↑ Schmadel, Lutz D. (2003). Dictionary of minor planet names. Springer. p. 183. ISBN 3-540-00238-3. Retrieved 28 November 2010.
- ↑ "STEM High School formally named after Nikola Tesla | Redmond Reporter". Redmond Reporter. 21 March 2014. Retrieved 6 January 2017.
- ↑ "Niagara Falls and Nikola Tesla". www.teslasociety.com. Retrieved 16 January 2017.
- ↑ "Nikola Tesla Memorial Centre". MCNikolaTesla.hr. Archived from the original on 10 March 2010. Retrieved 27 May 2011.
- ↑ Szabo, Stjepan (April 2006). "Nikola Tesla u Zagrebu". ABC tehnike (in Croatian). Zagreb: Hrvatska zajednica tehničke kulture.
- ↑ Milčec, Zvonimir (1991). Nečastivi na kotačima: Civilizacijske novosti iz starog Zagreba (in Croatian). Zagreb: Bookovac. p. 25. OCLC 439099360.
- ↑ "Weekly Bulletin" (PDF). Embassy of the Republic of Croatia. Archived from the original (PDF) on 2 August 2007. Retrieved 3 July 2012.
- ↑ Frum, Larry (21 August 2012). "Backers raise cash for Tesla museum honoring 'cult hero'". CNN. Retrieved 27 August 2012.
- ↑ "Let's Build a Goddamn Tesla Museum". indiegogo. Retrieved 5 October 2012.
- ↑ Broad, William (5 October 2012). "Group Buying Long Island Estate for Tesla Memorial". The New York Times. Retrieved 12 May 2013.
- ↑ Rodriguez, Salvador (9 May 2013). "Web campaign to build a Tesla museum succeeds in purchasing lab". Los Angeles Times. Retrieved 12 May 2013.
- ↑ Amy Langfield (2014-10-18). "Tesla: An underdog inventor finally gets his due with museum". Cnbc.com. Retrieved 2016-11-02.
- ↑ "Edith Wharton was unhappy here". Lost City. Retrieved 10 July 2014.
- ↑ "Here's a first look at the Tesla statue in Palo Alto". VentureBeat.
- ↑ "Official web-site of President of Azerbaijan Republic - NEWS » Events Ilham Aliyev and President of the Republic of Serbia Tomislav Nikolic attended a ceremony to unveil a monument to outstanding Serbian scientist Nikola Tesla". en.president.az.
Գրականություն
խմբագրելԳրքեր
խմբագրել- Tesla, Nikola, My Inventions, Parts I through V published in the Electrical Experimenter monthly magazine from February through June 1919. Part VI published October 1919. Reprint edition with introductory notes by Ben Johnson, New York: Barnes and Noble, 1982; also online at Lucid Cafe, et cetera as My Inventions: The Autobiography of Nikola Tesla, 1919. ISBN 978-0-910077-00-2
- Glenn, Jim (1994). The Complete Patents of Nikola Tesla. ISBN 978-1-56619-266-8
- Lomas, Robert (1999). The Man Who Invented the Twentieth Century: Nikola Tesla, forgotten genius of electricity. London: Headline. ISBN 978-0-7472-7588-6
- Martin, Thomas C. (1894 (1996 reprint)), The Inventions, Researches, and Writings of Nikola Tesla, Montana: Kessinger. ISBN 978-1-56459-711-3
- McNichol, Tom (2006). AC/DC The Savage Tale of the First Standards War, Jossey-Bass. ISBN 978-0-7879-8267-6
- Peat, F. David (2003). In Search of Nikola Tesla (Revised ed.). Bath: Ashgrove. ISBN 978-1-85398-117-3.
- Trinkaus, George (2002). Tesla: The Lost Inventions, High Voltage Press. ISBN 978-0-9709618-2-2
- Valone, Thomas (2002). Harnessing the Wheelwork of Nature: Tesla's Science of Energy. ISBN 978-1-931882-04-0
Հրապարակումներ
խմբագրել- A New System of Alternating Current Motors and Transformers, American Institute of Electrical Engineers, May 1888.
- Selected Tesla Writings, Scientific papers and articles written by Tesla and others, spanning the years 1888–1940.
- Light Without Heat, The Manufacturer and Builder, January 1892, Vol. 24
- Biography: Nikola Tesla, The Century Magazine, November 1893, Vol. 47
- Tesla's Oscillator and Other Inventions, The Century Magazine, November 1894, Vol. 49
- The New Telegraphy. Recent Experiments in Telegraphy with Sparks, The Century Magazine, November 1897, Vol. 55
Ամսագրեր
խմբագրել- Pavićević, Aleksandra (2014). "From lighting to dust death, funeral and post mortem destiny of Nikola Tesla". Glasnik Etnografskog instituta SANU. 62 (2): 125–139. doi:10.2298/GEI1402125P.
- Carlson, W. Bernard, "Inventor of dreams." Scientific American, March 2005 Vol. 292 Issue 3 p. 78(7).
- Jatras, Stella L., "The genius of Nikola Tesla." The New American, 28 July 2003 Vol. 19 Issue 15 p. 9(1)
- Lawren, B., "Rediscovering Tesla." Omni, March 1988, Vol. 10 Issue 6.
- Rybak, James P., "Nikola Tesla: Scientific Savant." Popular Electronics, 1042170X, November 1999, Vol. 16, Issue 11.
- Thibault, Ghislain, "The Automatization of Nikola Tesla: Thinking Invention in the Late Nineteenth Century." Configurations, Volume 21, Number 1, Winter 2013, pp. 27–52.
- Martin, Thomas Commerford, The Inventions, Researches, and Writings of Nikola Tesla, New York: The Electrical Engineer, 1894 (3rd Ed.); reprinted by Barnes & Noble, 1995
- Anil K. Rajvanshi, Nikola Tesla – The Creator of Electric Age, Resonance, March 2007.
- Roguin, Ariel, Historical Note: Nikola Tesla: The man behind the magnetic field unit. J. Magn. Reson. Imaging 2004;19:369–374. 2004 Wiley-Liss, Inc.
- Sellon, J. L., The impact of Nikola Tesla on the cement industry. Behrent Eng. Co., Wheat Ridge, Colorado. Cement Industry Technical Conference. 1997. XXXIX Conference Record., 1997 IEEE/PC. Page(s) 125–133.
- Valentinuzzi, M.E., Nikola Tesla: why was he so much resisted and forgotten? Inst. de Bioingenieria, Univ. Nacional de Tucuman; Engineering in Medicine and Biology Magazine, IEEE. July/August 1998, 17:4, pp. 74–75.
- Secor, H. Winfield, Tesla's views on Electricity and the War, Electrical Experimenter, Volume 5, Number 4 August 1917.
- Florey, Glen, Tesla and the Military. Engineering 24, 5 December 2000.
- Corum, K. L., J. F. Corum, Nikola Tesla, Lightning Observations, and Stationary Waves. 1994.
- Corum, K. L., J. F. Corum, and A. H. Aidinejad, Atmospheric Fields, Tesla's Receivers and Regenerative Detectors. 1994.
- Meyl, Konstantin, H. Weidner, E. Zentgraf, T. Senkel, T. Junker, and P. Winkels, Experiments to proof the evidence of scalar waves Tests with a Tesla reproduction. Institut für Gravitationsforschung (IGF), Am Heerbach 5, D-63857 Waldaschaff.
- Anderson, L. I., John Stone Stone on Nikola Tesla's Priority in Radio and Continuous Wave Radiofrequency Apparatus. The AWA Review, Vol. 1, 1986, pp. 18–41.
- Anderson, L. I., Priority in Invention of Radio, Tesla v. Marconi. Antique Wireless Association monograph, March 1980.
- Marincic, A., and D. Budimir, Tesla's contribution to radiowave propagation. Dept. of Electron. Eng., Belgrade Univ. (5th International Conference on Telecommunications in Modern Satellite, Cable and Broadcasting Service, 2001. TELSIKS 2001. pp. 327–331 vol.1)
Արտաքին հղումներ
խմբագրել- Նիկոլա Տեսլան հայկական հանրագիտարանում Արխիվացված 2019-11-05 Wayback Machine
- Նիկոլա Տեսլայի թանգարան
- Նիկոլա Տեսլայի 5 խելահեղ գյուտերը
- Նիկոլա Տեսլա։ Քիչ հայտնի փաստեր հանճարեղ գիտնականի կյանքից
- 7 հետաքրքիր փաստ Նիկոլա Տեսլայի մասին Արխիվացված 2018-09-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Տեսլա» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի ապրիլի 28-ի օրվա հոդված: |