Վիլհելմ Ռենտգեն

գերմանացի ֆիզիկոս, 1895 թվականին հայտնագործել է ռենտգենյան ճառագայթները, ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակի դափնեկիր (1901)

Վիլհելմ Կոնրադ Ռենտգեն (գերմ.՝ Wilhelm Conrad Röntgen, մարտի 27, 1845(1845-03-27)[1][2][3][…], Լենեպ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - փետրվարի 10, 1923(1923-02-10)[5][1][2][…], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա[5][4]), գերմանացի ականավոր ֆիզիկոս։

Վիլհելմ Ռենտգեն
գերմ.՝ Wilhelm Conrad Röntgen
Roentgen2.jpg
Ծնվել էմարտի 27, 1845(1845-03-27)[1][2][3][…]
Լենեպ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
Մահացել էփետրվարի 10, 1923(1923-02-10)[5][1][2][…] (77 տարեկան)
Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա[5][4]
բնական մահով
ԳերեզմանAlter Friedhof Gießen, Friedhofskapelle
Բնակության վայր(եր)Ապելդորն, Ցյուրիխ, Վյուրցբուրգ, Մյունխեն և Utrecht?
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Մասնագիտությունֆիզիկոս, պրոֆեսոր, ճարտարագետ և հետազոտող
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, JMU, Գիսենի համալսարան, Ստրասբուրգի համալսարան (1538-1970), Հոենհայմի համալսարան և Ցյուրիխի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Physikalisch-medizinische Gesellschaft zu Würzburg? և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (օգոստոսի 6, 1868)[6], Ցյուրիխի համալսարան, Ուտրեխտի համալսարան, Ստրասբուրգի համալսարան (1538-1970) և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարԱվգուստ Կունդտ և Gustav Zeuner?[7]
Եղել է գիտական ղեկավարԱբրամ Իոֆֆե[8], Ernst Wagner?[9], Herman March?[10], Rudolf Ladenburg?, Emil Silbernagel?[11] և John Patrick Donaghey?[11]
Հայտնի աշակերտներPeter Pringsheim? և Աբրամ Իոֆֆե
Պարգևներ
Ամուսին(ներ)Bertha Röntgen?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Wilhelm Conrad Röntgen Վիքիպահեստում

Նա 1895 թվականին հայտնագործեց կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը հսկայական նշանակություն ունեցավ ֆիզիկայի ամբողջ հետագա զարգացման համար, մասնավորապես, հանգեցրեց ռադիոակտիվության հայտնագործմանը։

Վիլհելմ Ռենտգենի առաջին «բժշկական» ռենտգենը. նրա կնոջ ձեռքի ռենտգենն է, որը Ռենտգենը վերցրել է 1895-ին։[14][15]

Ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռենտգենին (1901)։ Ռենտգենն օժանդակում էր իր հայտնագործությունը բժշկության մեջ գործնականորեն կիրառելու արագ տարածմանը։ Ռենտգենյան ճառագայթներ ստանալու համար նրա սարքած առաջին ռենտգենյան խողովակի կառուցվածքի հիմնական գծերը պահպանվել են մինչև այժմ[16]։

ԿրթությունԽմբագրել

1865–1868 թվականներին սովորել է Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցում և 1868 թվականին Ցյուրիխի համալսարանում ստացել դոկտորի աստիճան։

Պրոֆեսորական գործունեությունԽմբագրել

Որպես պրոֆեսոր աշխատել է․

Ուսումնասիրություններ և հայտնագործություններԽմբագրել

Ուսումնասիրել է բյուրեղների պիեզոէլեկտրական և պիրոէլեկտրական հատկությունները, բացահայտել բյուրեղներում էլեկտրական և օպտիկական երևույթների փոխադարձ կապը։

Մագնիսականության բնագավառում Ռենտգենի կատարած հետազոտությունները հիմք են ծառայել Հ․ Ա․ Լորենցի էլեկտրոնային տեսության համար։

1895 թվականին հայտնաբերել է նոր տեսակի ճառագայթում, որը նա անվանել է X-ճառագայթներ և ստեղծել առաջինռենտգենյան խողովակները։ 1895–1897 թվականներին հրատարակած 3 աշխատանքներում տվել է նոր ճառագայթման որոշ հատկությունների սպառիչ վերլուծությունը։ Ռենտգենյան ճառագայթման հայտնագործումը կարևոր նշանակություն է ունեցել ատոմի և նյութի կառուցվածքի ուսումնասիրման համար։ Այն լայնորեն կիրառվում է բժշկության մեջ, գիտության ու տեխնիկայի զանազան բնագավառներում։

1901 թվականին Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիրն է եղել ֆիզիկայի բնագավառում։

Ի պատիվԽմբագրել

Ռենտգենի անունով է կոչվում․

Տես նաևԽմբագրել

ԵրկերԽմբագրել

  • Օ новом виде лучей, под ред․ и с примечаниями А․ Ф․ Иоффе, М․–Л․, 1933 (Ռենտգենի աշխատությունների ցանկ)։

ԳրականությունԽմբագրել

  • Иоффе А․ Փ․, Вильгельм Конрад Рентген, «Природа», 1938, № 2
  • Иоффе А․ Փ․, Историческое значение открытия Рентгена, «Изв․ АН СССР․ Сер․ физическая», 1946, т․ 10, № 4․

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 KNAW Past Members
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Рентген Вильгельм Конрад // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. https://www.library.ethz.ch/Ressourcen/Digitale-Bibliothek/Kurzportraets/Wilhelm-Conrad-Roentgen-1845-1923
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. 11,0 11,1 Mathematics Genealogy Project — 1997.
  12. The Nobel Prize in Physics 1901Nobel Foundation.
  13. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  14. Kevles Bettyann Holtzmann (1996)։ Naked to the Bone Medical Imaging in the Twentieth Century։ Camden, NJ: Rutgers University Press։ էջեր 19–22։ ISBN 0813523583 
  15. Sample Sharron (մարտի 27, 2007)։ «X-rays»։ The electromagnetic spectrum։ NASA։ Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3 
  16. Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։