Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլորադո (այլ կիրառումներ)

Կոլորադո (անգլերեն՝ Լսել Colorado), նահանգ ԱՄՆ-ի արևմտյան մասում։ Տարածքը 270 հազար կմ քառակուսի է, վարչական կենտրոնը՝ Դենվեր։ ԱՄՆ նահանգների մեջ Կոլորադոն տարածքով 8-րդն է, իսկ բնակչությամբ՝ 22-րդը։ Նահանգն անվանվել է իսպանացի ճանապարհորդների կողմից Կոլորադո գետի պատվին։ Կոլորադոն հյուսիսում սահմանակցում է Վայոմինգին, Նեբրասկային՝ հյուսիս-արևելքում, Օկլահոմային՝ հարավ-արևելքում, Կանզասին՝ արևելքում, Նյու Մեքսիկոյին՝ հարավում, Յուտային՝ արևմուտքում և Արիզոնային՝ հարավ-արևմուտքում։

Կոլորադո
անգլ.՝ Colorado
flag of Colorado? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էԼեռնային նահանգներ և Մայրցամաքային նահանգներ
ՀիմնWhere the Columbines Grow? և Rocky Mountain High?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԴենվեր
Ամենաբարձր կետԷլբերտ
ԲԾՄ2073 մետր
Օրենսդրական մարմինColorado General Assembly?
Դատական մարմինColorado Supreme Court?
Միության մուտքօգոստոսի 1, 1876 (38-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
5 773 714 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (22 տեղ)
Տարածք269 837 կմ²  (8 տեղ)
Հիմնադրված էօգոստոսի 1, 1876 թ.
Սահմանակցում էՎայոմինգ, Նեբրասկա, Կանզաս, Օկլահոմա, Նյու Մեքսիկո, Յուտա և Արիզոնա
Ժամային գոտիUTC-7 և Ամերիկա/Դենվեր
ՀապավումCO[2]
ՓոխարինեցColorado Territory?
ISO 3166-2 կոդUS-CO
Անվանված էԿոլորադո գետ
ՄականունThe Centennial State
Միության մուտքօգոստոսի 1, 1876 (38-րդ)
colorado.gov(անգլ.)

Կոլորադոն ԱՄՆ-ի ութերորդ խոշորագույն նահանգն է, որի տարածքը կազմում է 269.837 կմ²։ Նահանգի բնակչությունը կազմում է 5.268.367 մարդ (ԱՄՆ-ում 22-րդ տեղում է)։ Խոշորագույն քաղաքը և վարչական կենետրոնը Դենվեր քաղաքն է։ Այլ խոշոր քաղաքներն են՝ Արվադան, Բոյլդերը, Ուեստմինստերը, Կոլորադո-Սփրինգսը, Լեյքվուդը, Օրորան, Պուեբլոն, Սենթեննիալը, Թորնթոնը և Ֆորթ-Քոլինսը։

Կոլորադոն 38 ամերիկյան նահանգներից մեկն է, որը ստեղծվել է 1876 թվականի օգոստոսի 1-ին, երբ երկիրը նշում էր իր հարյուրամյակը։ Այդ պատճառով Կոլորադո նահանգի պաշտոնական մականունը «100-ամյա նահանգ» է (անգլ.՝ Centennial State):

Աշխարհագրություն խմբագրել

 
Մեծ մայրցամաքային հատված

Կոլորադոն մեկն է այն երեք նահանգներից (Վայոմինգի և Յուտայի հետ միասին), որոնց բոլոր սահմանները զուգահեռականներ և միջօրեականներ են, և ինչպես Վայոմինգը, այն նույնպես ձևավորում է «ուղղանկյուն» (ավելի ճիշտ՝ երկրի մակերեսի հատվածը) մի զույգ լայնության և մի զույգ երկարության միջև։ Կոլորադոյի տարածքի 37%-ը ազգային պարկեր են։

Ռելիեֆ խմբագրել

Կոլորադոյի ռելիեֆը բազմազան է։ Նահանգի կենտրոնական հատվածով, հյուսիսից դեպի հարավ, անցնում են Ժայռոտ լեռները (ամենաբարձր կետը Էլբերտ լեռն է, 4399 մ)։ Նրանք ձևավորում են, այսպես կոչված Մեծ մայրցամաքային հատվածներ, այդ լեռներից արևմուտք անցնող գետերը պատկանում են Խաղաղ օվկիանոսի, իսկ արևելքի գետերը պատկանում են Ատլանտյան օվկիանոսի ավազանին։ Լեռների լանջերը հիմնականում ծածկված են փշատերև անտառներով, ամբողջ տարվա ընթացքում միայն մի քանի գագաթներ են ձյան տակ։ Բնակչության մեծ մասը ապրում է լեռների արևելյան լանջերին, քանի որ այդ տեղը պաշտպանվում է Խաղաղ օվկիանոսի փոթորկոտ քամիներից։ Կոլորադոյում է գտնվում ԱՄՆ-ի 104 լեռնագագաթներից 55-ը, որոնց բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 4000 մետր, իսկ հարաբերական բարձրությունը՝ 500 մետր։

Ժայռոտ լեռներից արևելք անցնում են Մեծ հարթավայրերը՝ հսկայական տափաստանային բուսականությամբ։ Նահանգի արևմուտքում գտնվում է Կոլորադո լեռնաշղթան, որի զբաղեցրած տարածքը կիսաանապատային գոտի է։

Կլիմա խմբագրել

Կոլորադոյի կլիմայական պատկերը փոփոխական է։ Հարավային մասը միշտ չէ, որ ավելի տաք է, քան հյուսիսայինը, որն էլ կապված է ժայռոտ լեռնաշղթայի հետ, և որքան բարձրանում ենք վեր, ջերմաստիճանը նվազում է, իսկ խոնավությունը մեծանում է։ Կլիմայական պայմանների համաձայն, նահանգը բաժանված է երկու մասի՝ արևելյան հարթավայրերը և արևմտյան ափամերձ տարածքները։

Արևելքում կլիման չափավոր մայրցամաքային է։ Ունի ցածր խոնավություն և չափավոր տեղումներ (տարեկան 380-630 մմ)։ Այստեղ է գրանցվել ԱՄՆ-ի ամենաբարձր միջին ջերմաստիճանը։ Ամռանը միջին ջերմաստիճանը հասնում է 35 °C-ի, իսկ ձմռանը՝ -18 °C: Ամենատաք ամիսը հուլիս ամիսն է։

Արևելյան Կոլորադոյի կլիման ավելի համասեռ է։ Այստեղ ամենատաք ամիսը հուլիսն է (21 °C): Ձմռանը այստեղ շատ խոնավ է, ի տարբերություն պետության արևելյան մասի։

Հիդրոգրաֆիա խմբագրել

Կոլորադո գետը նահանգի ամենախոշոր գետն է։ Այստեղ հյուսիսում է գտնվում նրա աղբյուրը։ Այն հոսում է Կոլորադոյի արևմտյան մասով։ Նահանգի հարավային մասում է գտնվում ևս մեկ խոշոր գետի Րիո-Գրանդեի ակունքը։ Այն սկիզբ է առնում Ժայռոտ լեռներից և հոսում դեպի հարավ։ Կարելի է առանձնացնել նաև Արկանզաս գետը, որի ակունքը նույնպես գտնվում է Կոլորդաոյում։ Այն հոսում է դեպի արևելք մեծ հարթավայրերի երկայնքով, այնուհետև թափվում է Միսիսիպի գետը։ Մեկ այլ խոշոր գետ է Սայթ-Փլաթթը։ Ամենախոշոր և ամենախորը լիճը դա Գրանդ-Լեյքն է, իսկ երկրորդ տեղում զբաղեցնում է Սան Կրիստոբալ լիճը։

Բնակչություն խմբագրել

2013 թվականի տվյալներով Կոլորադոյում բնակվում է 5 268 367 մարդ։ Բնակչության աճը մեծ է ծնելիության բարձր մակարդակի և մեծ թվով ներգաղթյալների շնորհիվ։ Բնակչության բարձր աճ սպասվում է Ժայռոտ լեռների արևելյան ափին՝ հատկապես Դենվերում։

Ամենախտաբնակ քաղաքը, նահանգի վարչական կենտրոն Դենվերն է։ Նրա ագլոմերացիայում Դենվեր-Աուրորա-Քուռերում ապրում է 2 927 900 մարդ, այսինքն, նահանգի ընդհանուր բնակչության մոտ երկու երրորդը։

Կոլորադոյում մեծ թվով իսպանացիներ են ապրում։ Նրանք հիմնականում ապրում են Դենվերում և դրանից հարավ ու համարվում են այդ հողի առաջին բնակիչները ու ժառանգները։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով պարզվեցլ է, որ բնակչության 10.5% -ը խոսում է իսպաներեն։

Նահանգի տարածքում ապրում են աֆրոամերիկացիներ, չինացիներ, կորեացիներ և այլ ազգի ներկայացուցիչներ։ Հիմնականում նրանք ապրում են Դենվերից արևմուտք, Ավրորայի շրջանում։ Նրանցից շատերը գաղթականների ժառանգներ են։

Կրոնական կազմ խմբագրել

 
Կաթոլիկ եկեղեցին քաղաքից ոչ հեռու Բոուլդեր (Կոլորադո)

Քրիստոնեությունը նահանգի ամենատարածված կրոնն է, որին դավանում է բնակչության 65 %-ը։ Բողոքականությունը նահանգում ամենատարածված քրիստոնեական ճյուղն է, որին դավանում է Կոլորադոյի բնակչության 44 %-ը։ Իսկ կաթոլիկության հետևորդները կազմում են բնակչության 19 % -ը։

Միջին հաշվով ԱՄՆ-ում աթեիստների թիվը կազմում է 17%, իսկ Կոլորադոյում՝ 25%։

Տնտեսություն խմբագրել

 
Եգիպտացորենի բուսականություն Կոլորադոյում
 
Միացյալ Նահանգների Ազգային բանկը
 
Republic Plaza —ամենաբարձր աշխատանքային շենքը (218 մ, Դենվեր)

2007 թվականի տվյալներով Կոլորադո նահանգի ՀՆԱ-ն կազմել է 236 մլրդ դոլար։ Մեկ շնչին ընկնող եկամուտը կազմում է 41,192 դոլար։ Այս ցուցանիշով Կոլորադոն ԱՄՆ-ում զբաղեցնում է 11-րդ տեղը։ XIX դարի կեսերից նահանգի տնտեսության հիմքը դարձան հանքաարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Իսկ 20-րդ դարի երկրորդ կեսին աճել է սպասարկման ոլորտի դերը։

Կոլորադոյում զարգացած են սննդի արդյունաբերության, ինժեներական, քիմիական արդյունաբերության, մետաղագործության ոլորտները։ Նահանգում գոյություն ունեն ածխի, նավթի, բնական գազի, վանադիումի, ուրանի, ցինկի, ոսկու, արծաթի և մոլիբդենի հանքավայրեր։ Կոլորադոն ԱՄՆ-ում գարեջրի արտադրությամբ առաջատար նահանգ է։ Նահանգի տնտեսությունը ունի բարձր տեխնոլոգիական որակ։

Դենվերը Կոլորադոյի ամենակարևոր ֆինանսական կենտրոնն է, որտեղ կան մի քանի խոշոր բանկեր։ Ինչպես նաև կան սննդի արդյունաբերության, մեքենաշինության, թեթև արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններ։ Կոլորադոյում եկամտահարկը 4.63% է, անկախ եկամտի չափից։ Ի տարբերություն այլ նահանգների, որտեղ հարկը հաշվարկվում է «դաշնային ճշգրտված համախառն եկամտի» հիման վրա, Կոլորադո նահանգում հարկային բազան «հարկվող եկամուտ» է (եկամտի դաշնային նպաստներից և դաշնային ստանդարտ նվազեցումներից հետո)։ Նահանգում անշարժ գույքը և անձնական ձեռնարկությունները ենթակա են հարկման, իսկ պետական գույքը 2003 թ. դրանից ազատվել է։ 2010 թ. հունվարի դրությամբ Կոլորադոյում գործազրկության մակարդակը կազմել է 7.4%:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 516