Փոփոխական հոսանք

Էլեկտրական հոսանքն է, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է մեծությամբ և ուղղությամբ կամ հատուկ դեպքերում կարող է փոփոխվել մեծությամբ, հաստա

Փոփոխական հոսանք, Էլեկտրական հոսանքն է, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է մեծությամբ և ուղղությամբ կամ, հատուկ դեպքերում, կարող է փոփոխվել մեծությամբ՝ հաստատուն պահելով ուղղությունը[1]։

Փոփոխական հոսանքի ընդհանուր հասկացություններ խմբագրել

Քանի որ փոփոխական հոսանքը ընդհանուր առմամբ փոփոխվում է էլեկտրական շղթայում ոչ միայն մեծությամբ, այլ նաև ուղղությամբ, համարվում է, որ այդ հոսանքի ուղղություններից մեկը հարաբերական բացասական է, իսկ մյուսը՝ հարաբերական դրական։ Փոփոխական հոսանքի մեծությունը տվյալ ժամանակում կոչվում է փոփոխական հոսանքի ակնթարթային արժեք։ Ամենամեծ ակնթարթային արժեքը կոչվում է հոսանքի ամպլիտուդ   ։

Պարբերական փոփոխական հոսանք խմբագրել

Պարբերական փոփոխական հոսանքն այնպիսի էլեկտրական հոսանք է, որը հավասար պարբերությունների ընթացքում կրկնում է փոփոխությունների մեկ ամբողջական ցիկլ՝ վերադառնալով իր սկզբնական արժեքին։   ժամանակը, որի ընթացքում փոփոխական պարբերական հոսանքը կատարում է փոփոխման լրիվ ցիկլ՝ վերադառնալով իր սկզբնական արժեքին կամ մեծությանը, կոչվում է փոփոխական հոսանքի պարբերություն։

Պարբերության հակառակ մեծությունը կոչվում է փոփոխական հոսանքի հաճախականություն։

 ,
որտեղ
  — Փոփոխական հոսանքի հաճախականություն,
  — Փոփոխական հոսանքի պարբերություն ։

Միավորների ՄՀ–ում հաճախականությունը չափվում է 1/Վրկ չափման միավորով։

Փոփոխական սինուսոիդային հոսանք խմբագրել

ըՓոփոխական սինուսոիդային հոսանք կոչվում է այն հոսանքը, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է սինուսոիդային ներդաշնակ օրենքով։ Այդպիսի հոսանքը պարզագույն տիպի հոսանք է, որը չենք կարող ավելի պարզեցնել։

Այս հոսանքը բնորոշվում է հետևյալ բանաձևով՝

 

որտեղ

  — սինուսոիդային հոսանքի ամպլիտուդ,

  — սինուսոիդային հոսանքի փուլ,

  — անկյունային հաճախություն,

  – ժամանակ։

Իսկ  

որտեղ՝

  — սինուսոիդային հոսանքի հաճախականություն,

  — սինուսոիդային հոսանքի պարբերություն։

  բանաձևը ցույց է տալիս այն դեպքը, երբ սինուսոիդային հոսանքի փոփոխությունը սկսվում է   պահից, սակայն այն կարող է սկսվել ոչ զրո պահից։ Այդ դեպքում փոփոխական հոսանքի ակնթարթային արժեքը կընդունի հետևյալ տեսքը՝

 , որտեղ

  — տատանման փուլ;

  — անկյուն, որը կոչվում է սկզբնական փուլ։

Եթե   բանաձևում ընդունենք  , ապա կունենանք՝

 ,   и  .

Սինուսոիդային հոսանքի երկու փոփոխականներ փուլով համընկնում են, եթե նրանք ունենում են հավասար փուլեր, և հետևաբար միաժամանակ են հասնում իրենց զրոյական կամ միևնույն նշանի իրենց առավելագույն արժեքներին։

Սինուսոիդային հոսանքի երկու փոփոխականներ իրենց փուլերով շեղված են միմյանց հանդեպ, եթե նրանք ունենում են տարբեր փուլեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Д. Г. Максимов Курс электротехники. — Издание третье, переработанное. — Москва: Военное издательство Министерства обороны Союза ССР, 1958. — С. 298. — 786 с.