Ազոտային թթու
քիմիական միացություն
Ազոտային թթու, HNO2 միահիմն, անկայուն, թույլ թթու։ Հայտնի է միայն նոսր լուծույթներում։ Տաքացնելիս այն ուժեղ թթուների կամ օքսիդիչների առկայությամբ քայքայվում է՝ 3HNO2=HNO3+2NO+H2O։ Կախված փոխազդող նյութից ազոտային թթուն օքսիդիչ կամ վերականգնիչ է։ Ազոտային թթվի կառուցվածքային բանաձևն է՝ HO-N=O։ Ստացվում է NO2 ջրում լուծելիս՝ 2NO2+H2O = HNO2 +HNO3, նաև նիտրատների և թթուների փոխազդմամբ։ Ազոտային թթուն և նրա աղերը՝ նիտրիտները, օգտագործվում են ազոներկանյութերի արտադրության մեջ և օրգանական սինթեզում։
Ազոտային թթու | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | HNO₂ |
Մոլային զանգված | 7,8E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 42,35 °C °C |
Եռման ջերմաստիճան | 158 °C °C |
Քիմիական հատկություններ | |
pKa | 3,2[2] |
Դասակարգում | |
CAS համար | 7782-77-6 |
PubChem | 24529 |
EINECS համար | 231-963-7 |
SMILES | N(=O)O |
ЕС | 231-963-7 |
ChEBI | 22936 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 NITROUS ACID
- ↑ Chemia analityczna (2008) — Warsaw: Polish Scientific Publishers PWN, 2008. — ISBN 978-83-01-14156-1, 978-83-01-14157-8, 978-83-01-14158-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 124)։ |