Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ

Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ (հապավում՝ IEEE, անգլ.՝ Institute of Electrical and Electronics Engineers), շահույթ չհետապնդող ճարտարագիտական ասոցիացիա ԱՄՆ-ում, որը մշակում է ռադիոէլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի և սարքային ապահովման ու ցանցերի համաշխարհային ստանդարտներ։ Կորպորատիվ գրասենյակը գտնվում է Նյու Յորքում[12], իսկ գործունեության կենտրոնը՝ Նյու Ջերսի նահանգի Պիսկատուեյ քաղաքում։ Կազմավորվել է 1963 թվականին Ամերիկյան Էլեկտրաճարտարագետների ինստիտուտի և Ռադիոճարտարագետների ինստիտուտի միաձուլմամբ[13]։ 2018 թվականի դրությամբ այն աշխարհի ամենամեծ տեխնիկական ասոցիացիան է[14], որն ունի ավելի քան 423,000 անդամ աշխարհի ավելի քան 160 երկրներում[15]։ Ինստիտուտի նպատակներն են կրթական և տեխնոլոգիական առաջընթացը էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիկայի, հեռահաղորդակցության, հաշվողական տեխնիկայի և հարակից ոլորտներում[12][16]։

Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ
Изображение логотипа
ՀապավումIEEE[1][2]
Տեսակստանդարտավորման կազմակերպություն, հրատարակչություն, trade union federation?, ազատ հասանելիության հրատարակություն, գիտական ընկերություն, engineering society?, մասնագիտական միություն, ոչ առևտրային կազմակերպություն և բարեգործական կազմակերպություն
ԿարգախոսAdvancing Technology for Humanity[2]
Հիմնադրվել էհունվար 1963[1]
Անդամ էORCID[3][4], IEEE Industry Standards and Technology Organization?, Association of Learned and Professional Society Publishers?[5], International Association of Scientific, Technical, and Medical Publishers?[6], CHORUS?[7] և World Federation of Engineering Organizations?[8]
Աշխատակիցներմոտ 1000 մարդ (2020)[9]
Երկիր ԱՄՆ[10][11]
Պարգևներ
Կայքieee.org(անգլ.)
 Institute of Electrical and Electronics Engineers Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Այս հասարակական շահույթ չհետապնդող ասոցիացիան հայտնվեց 1963 թվականին երկու ամերիկյան մասնագիտական ​​ընկերությունների միաձուլման արդյունքում։ Այդ ինստիտուտներն էին՝ Ռադիոճարտարագետների ինստիտուտը (IRE), որը ստեղծվել էր 1912 թվականին, և Ամերիկյան Էլեկտրաճարտարագետների ինստիտուտը (AIEE), որը ստեղծվել է 1884 թվականին[17]։

Նպատակ խմբագրել

IEEE-ի հիմնական նպատակն է էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտական ​​գործունեության կազմակերպման և զարգացման մասնագետների տեղեկատվական և նյութական աջակցությունը, դրանց արդյունքների կիրառումը ի շահ հասարակության, ինչպես նաև IEEE անդամների մասնագիտական ​​աճը։

Գործունեություն խմբագրել

IEEE-ն, որն ունի ավելի քան 400,000 անհատական ​​անդամներ 170 երկրներից (այդ թվում ավելի քան 100,000 ուսանող), հրատարակում է համաշխարհային տեխնիկական գրականության մեկ երրորդը ռադիոէլեկտրոնիկայի, համակարգիչների, կառավարման համակարգերի, էլեկտրատեխնիկայի կիրառման վերաբերյալ[18][19], այդ թվում (2011 թվականի հունվարի դրությամբ) 122 տեղեկատու գիտական ​​ամսագիր և մասնագետների համար նախատեսված 36 առևտրային ամսագրեր, տարեկան անցկացնում է ավելի քան 300 խոշոր գիտաժողով։ Ասոցիացիան մասնակցել է շուրջ 900 գործող ստանդարտների մշակմանը։

Մասնակցություն ԱՄՆ պատժամիջոցներին խմբագրել

2002 թվականի հունվարին IEEE-ն իր իրանցի անդամներին զրկեց մի շարք արտոնություններից, ինչպիսիք են IEEE լոգոն օգտագործելու իրավունքն իրենց նախագծերի գովազդում, IEEE հրատարակությունների էլեկտրոնային տվյալների շտեմարանների հասանելիությունը և աշխատատեղերի ցուցակների հասանելիությունը։

Ստանդարտներ խմբագրել

  • IEEE 754 — Լողացող կետով թվաբանություն.
  • IEEE 802 — IEEE ստանդարտների ընտանիք, որը վերաբերում է տեղական տարածքային ցանցերին (LAN) և քաղաքային տարածքային ցանցերին (MAN
  • IEEE 1003 — POSIX — Համատեղելիության ստանդարտ UNIX-անման օպերացիոն համակարգերի համար։
  • IEEE 1059 — Ծրագրային ապահովման ստուգման և վավերացման պլանների ուղեցույց։
  • IEEE 1063 — «IEEE Standard for Software User Documentation» — Ծրագրային ապահովման համար օգտագործողի ձեռնարկի ստանդարտ։
  • IEEE 1149 — Միկրոսխեմաների արտաքին սկանավորման ստանդարտ (Boundary Scan) — տպագիր տպատախտակների փորձարկում, ծրագրավորում և անսարքությունների տեղայնացում։
  • IEEE 1284 — զուգահեռ ինտերֆեյս։
  • IEEE 1394 — FireWire (i-Link) — սերիական արագընթաց շինա, որը նախատեսված է համակարգչի և այլ էլեկտրոնային սարքերի միջև թվային տեղեկատվության փոխանակման համար։
  • IEEE 1667 — Standard Protocol for Authentication in Host Attachments of Transient Storage Devices — Ստանդարտ նույնականացման արձանագրություն շարժական պահեստավորման սարքերի միացման համար։
  • IEEE 1990 — Scheme ֆունկցիոնալ ծրագրավորման լեզվի սխեման։

IEEE մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress Library of Congress Name Authority File
  2. 2,0 2,1 https://www.guidestar.org/profile/13-1656633GuideStar.
  3. ORCID — 2012. — ed. size: 11496507
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://www.alpsp.org/membership-directory
  6. https://www.stm-assoc.org/membership/our-members/
  7. https://www.chorusaccess.org/about/our-members/
  8. http://www.wfeo.org/associates/
  9. Organization of IEEEIEEE.
  10. Societies and Open Access Research — 2007.
  11. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  12. 12,0 12,1 «IEEE»։ MITcoe.ac.in (MIT College of Engineering SB, Pune)։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-21-ին։ Վերցված է 2019-10-21։ «MIT College of Engineering SB, Pune represents the student branch for an ... (IEEE) is a professional association with its corporate office in New York City» 
  13. «IRE - Institute of Radio Engineers (old name for IEEE)»։ AcronymFinder։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-21-ին։ Վերցված է 2019-10-21։ «IRE is defined as Institute of Radio Engineers (old name for IEEE) ... Engineers (AIEE) and the Institute of Radio Engineers (IRE) in 1963.» 
  14. «IEEE»։ PES University։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-23-ին։ Վերցված է 2019-10-09։ «IEEE, an association dedicated to advancing innovation and technological excellence for the benefit of humanity, is the world's largest technical professional ...» 
  15. «About IEEE»։ www.ieee.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-21-ին։ Վերցված է 2019-10-21 
  16. «History of»։ IEEE։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-28-ին։ Վերցված է 2017-03-18 
  17. «History of IEEE» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին 
  18. «Anthony's Individual Webpage»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-10-ին։ Վերցված է 2019-10-21։ «The Institute of Electrical and Electronics Engineers is dedicated to advancing ... They probide (sic) learning opportunities on engineering sciences and technology. ... as the IEEE 802.3 Ethernet standard; They also produce over 30% of the world's ... and computer science fields, publishing well over 100 peer-reviewed journals.» 
  19. «About»։ IEEE։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-13-ին։ Վերցված է 2017-03-18