Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տեսլա

Տեսլա (հայերեն նշանակումը՝ Տլ; միջազգային նշանակումը՝ T), Մագնիսական դաշտի ինդուկցիայի չափման միավոր Միավորների միջազգային համակարգում։ Այն հավասար է այն համասեռ մագնիսական դաշտի ինդուկցիային, որում մագնիսական ինդուկցիայի վեկտորին ուղղահայաց տեղակայված 1 մետր ուղիղ հաղորդիչի վրա, որով անցնում է 1 ամպեր հոսանքի ուժով հոսանք, ազդում է 1 Նյուտոն ուժ։ Միավորը անվանվել է գյուտարար Նիկոլա Տեսլայի պատվին։