Նիկոլա Տեսլայի թանգարան

Նիկոլա Տեսլայի թանգարան (սերբ.՝ Музеј Николе Тесле / Muzej Nikole Tesle), գիտական թանգարան Բելգրադի կենտրոնական մասում։ Ամբողջությամբ նվիրված է սերբ ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլային։

Նիկոլա Տեսլայի թանգարան
Տեսակթանգարան և գիտության թանգարան
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ՎայրGenčić`s family house?
Ղեկավարության նստավայրԲելգրադ, Սերբիա
ՀասցեКрунска 51, 11111 Београд[1]11000
Հիմնադրվել էդեկտեմբերի 5, 1952
Կայքnikolateslamuseum.org(սերբ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1952 թվականի դեկտեմբերի 5-ին Հարավսլավիայի կառավարության որոշմամբ։ Տեղակայված է Բելգրադի Պրոլետարների բրիգադի փողոցի երկհարկանի առանձնատանը, որ կառուցվել է 1927 թվականին սերբ ճարտարապետ Դրաժիչ Բրաշովանի նախագծով։

Թանգարանի առաջին հարկում ներկայացված են Նիկոլա Տեսլայի հեղինակած սարքերի մոդելներ, ինչպես նաև գիտնականի կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութեր, փաստաթղթեր։

Երկրորդ հարկում պահպանվում են Տեսլայի ձեռագրերը, գրառումների տետրերը, նամակները, անձնական գրադարանի գրքերը և ուրիշ այնպիսի նյութեր, որոնցով կարելի է ուսումնասիրել ֆիզիկոսի ստեղծագործական ժառանգությունը։

Թանգարանի հավաքածուն ընդհանուր առմամբ ներառում է 160.000 բնօրինակ փաստաթուղթ, մոտ 2.000 գիրք և ամսագիր, 1.200 տեխնիկական գյուտ, Նիկոլա Տեսլային պատկանող մի քանի հազար լուսանկար, գծագիր, նկար, անձնական իրեր։

Նիկոլա Տեսլայի բոլոր փաստաթղթերն ու անձնական իրերը, Տեսլայի վերջին ցանկության համաձայն, 1949 թվականին Բելգրադին է փոխանցել Սավա Կոսանովիչը։

Ներկայումս թանգարանը միակն է աշխարհում, որտեղ պահվում են մեծ գիտնականի բնօրինակ փաստաթղթերն ու անձնական իրերը։ Այդ պատճառով թանգարանն ամեն կերպ աջակցում է Տեսլայի թողած ժառանգությունն ուսումնասիրողներին` տրամադրելով փաստաթղթերն ուսումնասիրելու հնարավորություն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Տեսլայի թանգարան» հոդվածին։