Տոմիսլավ Նիկոլիչ
Տոմիսլավ Նիկոլիչ (սերբ.՝ Томислав Николић, փետրվարի 15, 1952[1][2], Կարգուևաց, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ պետական գործիչ, Սերբիայի նախագահը 2012 թվականի մայիսի 31-ից մինչև 2017 թվականի մայիսի 31-ը[3]։
Տոմիսլավ Նիկոլիչ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Serbian Radical Party? (2008), Սերբական առաջադեմ կուսակցություն (2012), People's Radical Party? (1991), անկախ քաղաքական գործիչ և Հարավսլավիայի կոմունիստների միություն (1990) |
---|---|
Գիտական աստիճան՝ | մագիստրոս |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 15, 1952[1][2] (71 տարեկան) |
Ծննդավայր | Կարգուևաց, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ամուսին | Dragica Nikolić? |
Զավակներ | Ռադոմիր Նիկոլիչ |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Մինչև 2008 թվականի սեպտեմբերի 7-ը եղել է ծայրահեղ ազգայնական սերբական արմատական կուսակցության փոխնախագահը, որը փաստացի գլխավորել է, քանի որ նրա նախագահ Վոիսլավ Շեշելը Հաագայի տրիբունալում էր։ 2008 թվականից մինչև 2012 թվականը եղել է պահպանողական Սերբական առաջադիմական կուսակցության առաջնորդ։ 2012 թվականի մայիսի 20-ին Երկրորդ փուլում ընտրվել Է Սերբիայի նախագահ։
2014 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Փառքի շքանշանով[4]։
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Տոմիսլավ Նիկոլիչը ծնվել է 1952 թվականի փետրվարի 15-ին Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետության Սերբական Կրագուևաց քաղաքում[5] (1963 թվականից՝ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն)[6][7]։ Հայրը՝ Ռադոմիրը, զինագործ է աշխատել գործարանում, իսկ Ժիվադինի մայրը՝ Ջոկովիչը, տնային տնտեսուհի է եղել։
Կրթություն և գործունեությունԽմբագրել
Նույն քաղաքում նա ավարտել է տեխնիկական ուսումնարանի շինարարական բաժինը[8], ստանալով ինժեներ-շինարար մասնագիտություն[5][9], իսկ հետո ընդունվել է Իրավագիտության ֆակուլտետ, սակայն այն թողել է 1971 թվականին[8][10]։
1971 թվականից Նիկոլիչն աշխատել է «սոցիալիզմի շինհրապարակներում», զբաղվել է ճանապարհների և թունելների շինարարությամբ[8][8][9]։ 1978-1990 թվականներին նա գլխավորել Է «22 դեկտեմբեր» («22.decembar») ընկերության ներդրումային ստորաբաժանումը Կրագուեվացում, իսկ 1990-1992 թվականներին եղել է քաղաքի Կոմունալ ծառայության տեխնիկական տնօրեն[10]։
Մինչև 1992 թվականը աշխատել է շինհրապարակներում և շինարարական կազմակերպություններում։
Քաղաքական գործունեությունԽմբագրել
Քաղաքականությամբ սկսել է զբաղվել քաղաքական ճգնաժամի և Հարավսլավիայի փլուզման ժամանակ, երբ սկզբում մտել Է Ժողովրդական Արմատական կուսակցության կազմի մեջ։ Արագ դարձել է ԱՌՆ նախագահի առաջին տեղակալ։ 1992 թվականին ընտրվել է խորհրդարան, որտեղ գլխավորել է ռադիկալների պատգամավորական խումբը։ 1998 թվականին զբաղեցրել Է Սերբիայի փոխվարչապետի, իսկ 1999 թվականին՝ Հարավսլավիայի Միութենական Հանրապետության վարչապետի տեղակալի պաշտոնը։
Մասնակցությունը նախագահական ընտրություններինԽմբագրել
Մասնակցել է 2000 թվականի արտահերթ նախագահական ընտրություններին, որի ընթացքում երրորդ տեղն Է զբաղեցրել Սլոբոդան Միլոշևիչից և Վոյիսլավ Կոշտունիցայից հետո՝ հավաքելով ձայների 5,79 %-ը։ Նախագահական ընտրություններում առաջին փուլում հավաքել է 30,6 %, երկրորդում՝ 45,4 %՝ զիջելով Բորիս Տադիչին։ 2007 թվականի մայիսի 8-ին ընտրվել Է Սերբիայի ժողովրդական Սկուպշչինայի՝ խորհրդարանի խոսնակ, սակայն արդեն մայիսի 13-ին ձևավորվել է եվրոպամետ կոալիցիան, և Նիկոլիչը հրաժարական է տվել։
2008 թվականի նախագահական մրցավազքում կրկնվել է 2004 թվականի իրավիճակը։ Նիկոլիչն առաջին փուլում հավաքել է 40 %, սակայն երկրորդ փուլում կրկին զիջել է Տադիչին՝ 47,97 % արդյունքով։
2008 թվականի սեպտեմբերի 7-ին Նիկոլիչը հրաժարական էր տվել Սերբական Արմատական կուսակցության փոխնախագահի պաշտոնից՝ իր կուսակիցների հետ տարաձայնությունների պատճառով, որոնք կապված էին ապրիլի վերջին ԵՄ-ի և Սերբիայի կառավարության միջև ստորագրված կայունության և Ասոցացման համաձայնագրի վավերացման համար Սկուպշչինում քվեարկության հարցի հետ[11]։ Նույն թվականի հոկտեմբերի 21-ին ստեղծել է իր կուսակցությունը՝ Սերբական առաջադիմությունը և դարձել նրա առաջնորդը։
Սերբիայի նախագահԽմբագրել
2012 թվականի նախագահական ընտրություններում առաջին փուլում հավաքել է 24,99 %՝ զիջելով Բորիս Տադիչին, սակայն երկրորդ փուլում հաղթել է տոգոյին՝ հավաքելով ձայների 49,4 %-ը, և ընտրվել Է Սերբիայի նախագահ։
2015 թվականին Երևան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով[12]։
Սերբիայում 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած նախագահական ընտրություններին չի մասնակցել Սերբական առաջադիմական կուսակցության աջակցությունը կորցնելու պատճառով։
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Տիրապետում է ռուսերեն լեզվին։
ՊարգևներԽմբագրել
- Մակարիոս III կարգի շղթա (Կիպրոս, 2013 թվականի հունվարի 13)[13]
- «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա, 2013 թվականի հունիսի 6), ուկրաինա-սերբական միջպետական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ակնառու անձնական ավանդի համար[14]։
- «Անվանական հրազեն» (Ուկրաինա)[15]
- Փառքի շքանշան (Հայաստան, 2014 թվականի հոկտեմբերի 11), Հայաստան կատարած այցի և հայ-սերբական ավանդական բարեկամության հիշատակման կապակցությամբ[16]։
- Փրկչի շքանշան (Հունաստան, 2013 թվականի հունիսի 18)[17]
- Կոնստանտին Սուրբ թագավորի շքանշան (Սերբիայի Ուղղափառ Եկեղեցի, 2013 թվական)[18]
- Սուրբ Նիկոլայ Լելիչսկու շքանշան (Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Վալևայի թեմ, 2014 թվական)[19]
- Խոսե Մարտի շքանշան (Կուբա, 2015 թվականի մայիսի 19)[20]
- Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի մրցանակ (2016 թվականի մարտի 9)[21]
- Ազգային արժանիքների շքանշան (Ալժիր, 2016 թվականի մայիսի 17)[22]
- Դոստիկ I աստիճանի շքանշան (Ղազախստան, 2016 թվականի օգոստոսի 17), Ղազախստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև համակողմանի հարաբերությունների զարգացման գործում ներդրած հսկայական ավանդի համար[23][24]
- Ինֆանտ Դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա (Պորտուգալիա, 2017 թվականի հունվարի 25)[25]
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (Բելառուս, 2017 թվականի մայիսի 5), Բելառուսի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև խաղաղության, բարեկամական հարաբերությունների և համագործակցության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար[26][27]
- Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 2017 թվականի մայիսի 30), Ռուսաստանի Դաշնության և Սերբիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական կապերի ամրապնդման գործում անձնական մեծ ներդրման համար[28]
- Սերբիայի Հանրապետության շքանշան ժապավենով (Սերբիայի Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, 2018 թվականի հունվարի 9), Սերբիայի Հանրապետության, Սերբիայի Հանրապետության և այլ պետությունների միջև համագործակցության և քաղաքական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում առանձնահատուկ ծառայությունների, ինչպես նաև Սերբիայի Հանրապետության հաստատման և հետպատերազմյան զարգացման գործում առավել լայն նշանակություն ունեցող ակնառու ավանդի համար
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Тадич признал своё поражение на президентских выборах в Сербии
- ↑ Տ. ՆԻԿՈԼԻՉԻՆ ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 5,0 5,1 Томислав Николич. — Srpska.Ru, 31.12.2007
- ↑ Политическая история Сербии и Черногории. — Association Franco-Slave des Etudiants 92 (afse92.com)
- ↑ Сербия и Черногория. — Всемирный исторический проект (whp057.narod.ru), 08.06.2006
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Биляна Чпаяк. Политический портрет: Томислав Николич. — Politika.co.yu (пер. Srpska.Ru), 21.05.2007
- ↑ 9,0 9,1 Константин Качалин. Человек, которого боится Европа. — Родная газета, 11.06.2004. — № 22 (57)
- ↑ 10,0 10,1 Tomislav Nikolic. — B92, 21.01.2008
- ↑ Николич ушел из Сербской радикальной партии // Взгляд
- ↑ В мире вспоминают жертв геноцида армян в Османской империи
- ↑ Serbian, Cypriot leaders exchange state decorations
- ↑ Указ Президента України № 318/2013 від 6 червня 2013 року «Про нагородження Т.Ніколича орденом „За заслуги“» Archived 2013-06-10 at the Wayback Machine.(ուկր.)
- ↑ Указ Президента Украины № 332/2013 от 15 июня 2013 г.
- ↑ Հայաստանի Նախագահի հրամանագրերը — Փաստաթղթեր — Հայաստանի Նախագահ պաշտոնական կայք
- ↑ «Press Online :: Politika :: Predsednik Nikolić ponovo odlikovan!»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2020-05-02
- ↑ «Podelom ordena Svetog Cara Konstantina završena liturgija povodom jubileja Milanskog edikta»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2020-05-02
- ↑ Tomislavu Nikoliću uručen orden za trud i brigu o Srbiji
- ↑ «Nikolić dobio najviše odlikovanje na Kubi | N1 Srbija»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-26-ին։ Վերցված է 2020-05-02
- ↑ «Високо одликовање председнику Томиславу Николићу»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-01-ին։ Վերցված է 2020-05-02
- ↑ «President Bouteflika decorated with Order of Republic of Serbiа»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-08-ին։ Վերցված է 2016-09-28
- ↑ Указ Президента Республики Казахстан от 17 августа 2016 года № 306 «О награждении орденом «Достық» І степени Томислава Николича»
- ↑ Встреча с Президентом Республики Сербия Томиславом Николичем
- ↑ «Serbian and Portuguese presidents exchange decorations - - on B92.net»։ B92.net (անգլերեն)։ Վերցված է 2017-01-26
- ↑ Указ Президента Республики Беларусь от 5 мая 2017 года № 148 «О награждении»
- ↑ «Александр Лукашенко наградил президента Сербии орденом Дружбы народов»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-22-ին։ Վերցված է 2020-05-02
- ↑ Указ Президента Российской Федерации от 30 мая 2017 года № 251 «О награждении орденом Дружбы Президента Республики Сербии Николича Т.»