Մանչեսթեր Յունայթեդը 2016/17 մրցաշրջանում
Մրցաշրջան 2016/17, Պրեմիեր Լիգայում Մանչեսթեր Յունայթեդի համար 25-րդ մրցաշրջանը, ինչպես նաև 42-րդ մրցաշրջանն անընդմեջ, որն ակումբը անցկացրեց անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում։ Պաշտոնական խաղերը տեղի են ունեցել 2016 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2017 թվականի մայիսի 24-ը։
Նախագահ | Էդ Վուդվորդ | ||
---|---|---|---|
Մարզիչ | Ժոզե Մոուրինյո | ||
Մարզադաշտ | Օլդ Թրաֆֆորդ | ||
Պրեմիեր Լիգա | 6-րդ | ||
Ֆուտբոլային լիգայի գավաթ | Հաղթող | ||
Եվրոպայի Լիգա | Հաղթող | ||
Անգլիայի գավաթ | 6-րդ ռաունդ | ||
Անգլիայի սուպերգավաթ | Հաղթող | ||
Լավագույն ռմբարկու | Լիգա. Զլատան Իբրահիմովիչ (17) Ընդհանուր Զլատան Իբրահիմովիչ(28) | ||
Ամենաշատ տնային հանդիսատես | 75 397 vs Վեստ Բրոմվիչ (1 Ապրիլ 2017) | ||
Ամենաքիչ տնային հանդիսատես | 58 179 vs Զարյա (29 Սեպտեմբեր 2016) | ||
| |||
|
Այս մրցաշրջանում Յունայթեդը գլխավորեց պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն[1], որը նշանակվել է այդ պաշտոնում Լուի վան Գալի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուց հետո[2]։
2016 թվականի օգոստոսի 7-ին Մանչեսթեր Յունայթեդը անցկացրեց առաջին պաշտոնական խաղը մրցաշրջանում Անգլիայի Սուպերգավաթի շրջանակներում չեմպիոն Լեսթեր Սիթիի դեմ։ Խաղն ավարտվեց Յունայթեդի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Մոուրինյոյի ժամանելուց հետո և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի շարքերը համալրեցին այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք էին Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը և Հենրիխ Մխիթարյանը, ինչի պատճառով փորձագետների մեծ մասը Յունայթեդից սպասում էին պայքար չեմպիոնական տիտղոսի համար, սակայն թիմը նույնիսկ վատթարացրեց նախորդ մրցաշրջանի արդյունքները և ավարտեց մրցաշրջանը 6-րդ հորիզոնականում։ Պրեմիեր լիգայում այդպիսի վատ արդյունքների գլխավոր պատճառը ռեկորդային քանակությամբ՝ 15 անգամ գրանցված ոչ-ոքի արդյունքներն էին։ Դրանցից շատերը գրանցվել էին այն թիմերի հետ, որոնք գտնվում էին աղյուսակի միջին կամ ստորին հատվածում, և չնայած Յունայթեդի գերակայությանը այդ խաղերում, պահերի վատ իրացումը դարձավ միավորների կորուստների հիմնական պատճառը[3]։ Բացի դրանից այս մրցաշրջանում թիմին հաջողվեց Պրեմիեր լիգայում գրանցել ռեկորդային 25 խաղ անընդմեջ անպարտելիության շարքը[4]։
Չնայած առաջնությունում գրանցած վատ արդյունքին, թիմը հաջողության հասավ Եվրոպայի Լիգայում։ Խմբային փուլում Մանչեսթեր Յունայթեդը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դուրս եկավ մրցաշարի պլեյ-օֆֆ փուլը, որում նա հաղթեց Սենտ-Էտյենին, Ռոստովին, Անդերլեխտին և Սելտային, որից հետո դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակչում Յունայթեդը հաղթեց Այաքսին 2։0 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի Լիգայի տիտղոսը,(որը մինչ այդ հայտնի էր ՈւԵՖԱ-յի Գավաթ անվան տակ)։
Յունայթեդը նաև մասնակցեց Անգլիայի Գավաթի և Ֆուտբոլային Լիգայի Գավաթի խաղարկություններին։ 2017 թվականի փետրվարի 26-ին թիմը նվաճեց Ֆուտբոլային Լիգայի Գավաթում իր 5-րդ տիտղոսը՝ եզրափակչում հաղթելով Սաութհեմփթոնին 3։2 հաշվով Ուեմբլիի
Մրցաշրջանից առաջ
խմբագրելՆախորդ մրցաշրջանը Յունայթեդը ավարտեց 5-րդ հորիզոնականում, ինչի հետևանքով չմասնակցեց Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, և նույնիսկ Անգլիայի գավաթում հաղթանակը չփրկեց Լուի վան Գալին իր աշխատանքը պահպանելուց[2]։ Նոր գլխավոր մարզիչ նշանակվեց պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն[1]։ Մոուրինյոն այսպես է ձևակերպել մրցաշրջանի համար իր նպատակները․ "Ես ուզում եմ լինել չեմպիոն։ Ասե՞լ մրցաշրջանից առաջ, որ մեր նպատակն է մտնել լավագույն քառյակի մեջ։ Քառյակը մեր նպատակը չէ։ Մենք ուզում ենք չեմպիոններ լինենք։ Եթե մրցաշրջանի ընթացքում մենք հասկանանք, որ միավորների տարբերությունը մեզ հնարավորություն չի տալու լինել չեմպիոններ, ապա մեր հաջորդ նպատակը կլինի մտնել լավագույն քառյակի մեջ"[5]։
Աղբյուր | Տեղ |
---|---|
BBC Sport | 2-րդ[6] |
Daily Express | 3-րդ[7] |
Daily Mirror | 3-րդ[8] |
ESPN | 1-ին[9] |
Forbes | 1-ին[10] |
Sky Sports | 3-րդ[11] |
The Guardian | 1-ին[12] |
The Telegraph | 3-րդ[13] |
Յունայթեդի նոր գլխավոր մարզչի առաջին ձեռքբերումը դարձավ 22-ամյա իվուարական պաշտպան Էրիկ Բային, որը գնվել էր Վիլյառեալից 30 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց։ Բային պայմանագիր կնքեց թիմի հետ 4 տարի ժամկետով[14]. Հուլիսի 1-ին հայտարարվեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագրի կնքման մասին, որի պայմանագիրը ավարտվել էր Պարի Սեն-Ժերմենի հետ մեկ օր առաջ[15]։ Հուլիսի 6-ին տեղի ունեցավ 27- ամյա հայ հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դորտմունդի Բորուսսիայից։ Մխիթարյանը պայմանագիր կնքեց 4 տարի ժամկետով[16]։ Օգոստոսի 9-ին Յունայթեդը հայտարարեց այն մասին, որ Պոլ Պոգբան պայմանագիր է կնքել ակումբի հետ 5 տարի ժամկետով։ Նրա Յուվենթուսից տրանսֆերը կազմեց 105 մլն եվրո(89 մլն ֆունտ ստեռլինգ)[17]։ Չնայած ռեկորդային տրանսֆերին, BBС Sport-ի փորձագետների կարծիքով նա Յունայթեդի վրա նստեց ակումբի տարեկան շրջանառության ընդամենը 17,6 տոկոսը, որը հավասարազոր է Ուեյն Ռունիի տրասֆերին 2004 թվականին 27 մլն դոլարի դիմաց (17,2 % ակումբի տարեկան շրջանառությունից) և բավական ավելի քիչ, քան Բրայան Ռոբսոնի տրանսֆերը 1981 թվականին (2,65 մլն ֆունտ ստեռլինգ — տարեկան շրջանառության 56,6 տոկոսը) և Դենիս Լոուի տրանսֆերը 1962 թվականին(187 178 ֆունտ ստեռլինգ — տարեկան շրջանառության 61,4 տոկոսը)[18]։
Հուլիսին ակումբը լքեցին մի շարք ֆուտբոլիստներ, որոնցից էին Նիկ Պաուելլը, Վիկտոր Վալդեսը, Ջորջ Դորրինգտոնը, Օլիվեր Ռատբունը[19], Տայլեր Ռիդը[20],Ջո Ռոտուելը[21], Էշլի Ֆլետչերը[22], Ջիմմի Դանը[23]։ Նրանցից միայն Պաուելը և Վալդեսն ունեին առաջին թիմի խաղերին մասնակցելու փորձ, իսկ մնացածը հանդես էին գալիս միայն երիտասարդական թիմերի կազմում։ օգոստոսի 11-ին թիմը լքեցին Պատրիկ Մակնեյրը և Դոնալդ Լավը, որոնք տեղափոխվեցին Սանդերլենդ 5,5 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց[24]։ Օգոստոսի 22-ին թիմը լքեց պաշտպան Թայլեր Բլեկետտը, որը կնքեց պայմանագիր Ռեդինգին հետ[25]։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին թիմը լքեցին Ուիլլ Քինը[26] և Ջեյմս Ուիրը, որոնք տեղափոխվեցին Հալլ Սիթի[27]։
Որոշ երիտասարդ ֆուտբոլիստներ թիմը լքեցին վարձավճարային հիմունքներով։ Դրանց թվում էին աջ պաշտպան Գիլերմո Վարելան, որի հետ պայմանագիր կնքեց Ֆրանկֆուրտի Այնտրախտը[28], և հարձակվողական ոճի կիսապաշտպան Ադնան Յանուզայը, որը տեղափոխվեց Սանդերլենդ[29]։ Օգոստոսին Ջեյմս Ուիլսոնը[30] վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց Դերբի Քաունտի, իսկ Կեմերոն Բորտուիկ-Ջեքսոնը[31] ՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերս։ Անդրեաս Պերեյրան վարձավճարով տեղափոխվեց իսպանական Գրանադա[32]։ Օգոստոսի 31-ին Գրիմսբի Տաուն տեղափոխվեց անգլիացի դարպասպահ Դին Հենդերսոնը[33], իսկ պորտուգալացի դարպասապահ Ժոէլ Կաշտրուն՝ Բելենենսիշ[34]։
Մինչմրցաշարային և ընկերական հանդիպումներ
խմբագրել«Մանչեսթեր Յունայթեդը» սկսեց 2016/17 մրցաշրջանը Ուիգան Ատլետիկի[35] հետ ընկերական հանդիպումով, որտեղ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ Այնուհետև թիմը մեկնեց Չինաստան, որտեղ պետք է երկու հանդիպում անցկացներ Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում Բորուսիա Դորտմունդի և Մանչեսթեր Սիթիի[36][37] դեմ։ Առաջին հանդիպումը Յունայթեդը անցկացրեց Շանհայում (Բորուսսիայի դեմ) զիջելով 1:4 հաշվով, սակայն Պեկինում պլանավորված Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպումը չկայացավ վատ եղանակային պայմանների պատճառով[38]։ Հուլիսիի 30-ին շվեդական Գյոթեբորգում թիմը հանդիպում անցկացրեց թուրքական Գալաթասարայի դեմ[39], ջախջախելով մրցակցին 5։2 հաշվով։ Օգոստոսի 3-ին կարմիր սատանաները Օլդ Թրաֆֆորդ մարզադաշտում Ուեյն Ռունիի[40] պատվին Էվերթոնի հետ հանդիպում անցկացրեցին, որն ավարտվեց 0։0[41] հաշվով։
Մրցաշրջանի ավարտից հետո՝ 2017 թվականի հունիսի 4-ին Օլդ Թրաֆֆորդում տեղի ունեցավ հանդիպում Մայքլ Կարիկի պատվին։ Դրանում մասնակցեցին Մանչեսթեր Յունայթեդի 2008 թվականի սիմվոլիկ հավաքականը սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ և Մայքլ Քարրիկի «բոլոր աստղերի թիմը» Հարրի Ռեդնապի գլխավորությամբ։ Հանդիպումը ավարտվեց 2։2 հաշվով, որտեղ վերջին գոլը իր հաշվին գրանցեց Մայքլ Քարրիկը՝ հեռահար հարվածով գրավելով Շեյ Գիվենի դարպասը[42]։
Անգլիայի սուպերգավաթ
խմբագրելՄանչեսթեր Յունայթեդը որպես Անգլիայի գավաթի գործող չեմպիոն 2016 թվականի օգոստոսի 7-ին խաղաց Անգլիայի գործող չեմպիոն Լեսթեր Սիթիի դեմ Անգլիայի սուպերգավաթի շրջանակներում։ Յունայթեդի համար այդ խաղը դարձավ 30-րդը Անգլիայի սուպերգավաթի շրջանակներում։ Խաղն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով 2։1 հաշվով Իբրահիմովիչի և Լինգարդի գոլերի շնորհիվ։ Դա դարձավ Յունայթեդի 2700-րդ հաղթանակը բոլոր պաշտոնական հանդիպումներում։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Իբրահիմովիչը[43]։
Պրեմիեր լիգա
խմբագրել2016/17 մրցաշրջանի հանդիպումների օրացույցը հրապարակվեց 2016 թվականի հունիսի 15-ին[44]։ Յունայթեդը սկսեց մրցաշրջանը Բորնմութի հետ արտագնա խաղով օգոստոսի 13-ին և ավարտեց մրցաշրջանը Քրիստալ Փելասի հետ տնային խաղով 2017 թվականի մայիսի 21-ին[45]։ Թիմը մրցաշրջանը ավարտեց 6-րդ հորիզոնականում։
Օգոստոս
խմբագրելՊրեմիեր Լիգայում Մանչեսթեր Յունայթեդը առաջին խաղը անցկացրեց Բորնմութի դեմ՝ մրցակցի հարկի տակ։ Որակազրկման պատճառով խաղը բաց թողեցին Սմոլլինգը և Պոգբան։ Առաջին խաղակեսում Յունայթեդը ավելի շատ օգտագործում էր աջ եզրը, որտեղ գրոհներին միանում էր աջ պաշտպան Վալենսիան, սակայն երկու թիմերի մոտ էլ գրեթե չկային գոլային պահեր։ 40-րդ րոպեին Բորնմութի ավագ Սայմոն Ֆրենսիսի սխալից հետո Խուան Մատան բացեց խաղի հաշիվը։ 59-րդ րոպեին Վալեսիան օդային փոխանցում կատարեց դեպի Մարսյալը, որը անհաջող հարված կատարեց, սակայն գնդակի ճանապարհին հայտնվեց Ուեյն Ռունին, որը գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ 64-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը դարպասից 23 մետր հեռավորությունից հեռահար հարվածով գնդակ գրանցեց իր հաշվին։ 69-րդ րոպեին Սմիթը հուժկու հարվածով գնդակն ուղեց Դե Խեայի պաշտպանած դարպասի աջ վերևի անկյունը։ Խաղն ավարտվեց 3։1 հաշվով Յունայթեդի հաղթանակով, իսկ Իբրահիմովիչը նոր ռեկորդ գրանցեց իր հաշվին՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը գնդակ է խփել Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի առաջնություններում և Չեմպիոնների լիգայում իր առաջին իսկ խաղերում։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Էրիկ Բային[46][47]։
Երկրորդ տուրում «կարմիր սատանաները» տանը ընդունում էին Սաութհեմպտոնին։ Զլատան Իբրահիմովիչի և Էրիկ Բայիի համար, որոնք դուրս էին եկել մեկնարկային կազմում, և Հենրիխ Մխիթարյանի համար, որը դուրս էր եկել փոխարինման հանդիպման 76-րդ րոպեին, դա եղավ առաջին հանդիպումը, որը նրանք անցկացրեցին Օլդ Թրաֆֆորդում որպես Յունայթեդի ֆուտբոլիստներ։Բացի նրանցից հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև Պոլ Պոգբան, որը Պրեմիեր լիգայում իր վերջին խաղն անցկացրել էր 2012 թվականի մարտի 18-ին, որից հետո նա ակումբը լքեց 2012 թվականի ամռանը և վերադարձավ 4 տարի անց՝ արդեն որպես ամենաթանկ ֆուտբոլիստ ակումբի պատմության մեջ։ Խաղի հաշիվը բացեց Զլատան Իբրահիմովիչը՝ հանդիպման 36-րդ րոպեին գլխի հարվածով վերածելով Ուեյն Ռունիի փոխանցումը գոլի։ Հանդիպման 51-րդ րոպեին Յորդի Կլասին խախտեց կանոնները Լյուկ Շոուի դեմ սեփական տուգանային հրապարակում, որից հետո գլխավոր մրցավար Էնտոնի Թեյլորը նշանակեց 11 մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ Զլատան Իբրահիմովիչը, և գրավեց Ֆորստերի պաշտպանած դարպասի ձախ անկյունը։ Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով, իսկ շվեդ հարձակվողը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[48]։
Օգոստոսի վերջին հանդիպումը Մանչեսթեր Յունայթեդը անցկացրեց Հալլ Սիթի դեմ արտագնա խաղում։ Այդ խաղին երկու թիմերն էլ մոտեցան երկուական հաղթանակներով։ Հալլ Սիթին լավ էր պաշտպանվում ամբողջ խաղի ընթացքում և Յունայթեդին ոչ մի կերպ չէր հաջողվում խոցել մրցակցի պաշտպանությունը։ Ժոզե Մոուրինյոն փորձեց ուժեղացնել հարձակման գիծը՝ խաղադաշտ դուրս բերելով Ռեշֆորդին և Մխիթարյանին։ Արդեն ավելացված ժամանակում Ռունին Լյուկ Շոուի փոխանցումից հետո հարձակմանն անցավ ձախ եզրով, շրջանցեց Ահմեդ ալ-Մուհամմադիին և կատարեց փոխանցում դեպի Հալլի տուգանային հրապարակի կենտրոն, որտեղից Ռեշֆորդը անկասելի հարված իրականացրեց Հալլի դարպասին։ Այդ գոլի շնորհիվ «կարմիր սատանաներին» հաջողվեց ավարտել օգոստոս ամիսը միավորների 100 տոկոսանոց արդյունքով[49]։
Երկրպագուները օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեցին Էրիկ Բայիին[50]։
Սեպտեմբեր
խմբագրելՍեպտեմբերի առաջին հանդիպումը, որը Մանչեսթեր Յունայթեդը անցկացնում էր հավաքականների խաղերի ընդմիջումից հետո, տեղի ունեցավ Մանչեսթեր Սիթիի դեմ Օլդ Թրաֆֆորդում։ Նախորդ խաղի համեմատ Մոուրինյոն հիմնական կազմում դուրս բերեց Լինգարդին և Մխիթարյանին, որոնք իրենց չկարողացան դրսևորել և փոխարինվեցին ընդմիջման ժամանակ։ Առաջին խաղակեսում Սիթին ուներ առավելություն և արդեն 15-րդ րոպեին Դե Բրյոյնեն բացեց խաղի հաշիվը։ 36-րդ րոպեին Իհեանաչոն կրկնապատկեց «քաղաքացիների» առավելությունը։ 42-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը՝ տուգանային հարվածի խաղարկումից հետո։ Մոուրինյոն փորձեց փոխել հանդիպման ելքը դուրս բերելով Ռէշֆորդին և Էրրերային, սակայն մնացած խաղաժամանկում գոլեր չգրանցվեցին և խաղն ավարտվեց Սիթի հաղթանակով՝ 2։1 հաշվով[51]։
5-րդ տուրում Յունայթեդը արտագնա խաղում հանդիպես Ութֆորդին։ Դաշտի տերերը բացեցին խաղի հաշիվը 34-րդ րոպեին շնորհիվ Կապուի խփած գնդակի։ 62-րդ րոպեին Յունայթեդին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը Ռեշֆորդի ջանքերով, սակայն 82-րդ րոպեին Սունյիգան կրկին առաջ մղեց «իշամեղուներին»։ Խաղի վերջակետը դրեց Դինին, ով իրացրեց 11- մետրանոց հարվածը նշանակված ավելացված ժամանակում։ Այդ խաղում «կարմիր սատանաները» խփեցին իրենց արտագնա 800-րդ գնդակը Պրեմիեր լիգայում՝ ավելի քան Պրեմիեր լիգայի ցանկացած թիմ։ Այդ պարտությունը Մոուրինյոյի թիմի համար դարձավ երրորդն անընդմեջ՝ Սիթիից և Եվրոպայի լիգայում կրած պարտություններից հետո[52]։
6-րդ տուրում Յունայթեդը սեփական հարկի տակ ընդունում էր գործող չեմպիոն Լեսթեր Սիթիին։ Մեկնարկային կազմից այս անգամ բացակայում էր թիմի ավագ Ուեյն Ռունին, որը ենթարկվել էր խիստ քննադատության նախորդ խաղերում ցուցադրած խաղի համար։ Հանդիպման 22-րդ րոպեին Սմոլլինգը գլխի հարվածով գրավեց Լեսթերի դարպասը՝ անկյունայինի խաղարկումից հետո։ 37-րդ րոպեին աչքի ընկավ Մատան Լինգարդի փոխանցումից հետո։ Երեք րոպե անց անկյունային խաղարկումից հետո Մատան փոխանցում կատարեց Ռեշֆորդին, որն էլ խփեց Յունայթեդի երրորդ գնդակը։ Երկու րոպե անց Պոգբան նույնպես գնդակ գրանցեց իր հաշվին անկյունայինից հետո։ Երկրորդ խաղակեսում Գրեյին հաջողվեց հեռահար հարվածով գրավել Դե Խեայի պաշտխանած դարպասը՝ սահմանելով խաղի վերջնական հաշիվը։ Մանչեսթեր Յունայթեդը հաղթանակ տարավ 4։1 հաշվով, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պոլ Պոգբան[53]։
Երկրպագուները սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող ճանաչեցին Մարկուս Ռեշֆորդին[54]։
Հոկտեմբեր
խմբագրելՀոկտեմբերի առաջին խաղում թիմը հանդիպում անցկացրեց Ստոկ Սիթիի հետ Օլդ Թրաֆֆորդ մարզադաշտում։ Մինչ այս խաղը Մարկ Հյուզի թիմը դեռևս չէր հաղթել Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ կրելով 4 պարտություն և 2 անգամ գրացելով ոչ-ոքի արդյունքը։ 69-րդ րոպեին հաշիվը բացեց փոխարինման դուրս եկած Մարսյալը՝ պտտեցրած հարվածով գրավելով մրցակից դարպասի աջ վերևի անկյունը։ 82-րդ րոպեին Դե Խեան անհաջող կասեցրեց Գլեն Ջոնսոնի հարվածը, որից հետո Ջո Ալլենը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Տանտերերը առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում՝ տիրելով գնդակին 67%-ով և կատարելով 24 հարված մրցակիցների դարպասին, սակայն չկարողացան խել մեկից ավելի գնդակ և խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ստոկ Սիթիի դարպասապահ Լի Գրանտը, ով կատարեց 8 սեյվ (մրցաշրջանի ռեկորդ)[55]։ Ժոզե Մոուրինյոն խաղից հետո նշեց, որ նրա թիմը անցկացրեց մրցաշրջանում լավագույն խաղը և հաշիվը կարող էր լինել 5։0 կամ 6։0, եթե Յունայթեդի ֆուտբոլիստները չվրիպեին կամ չլիներ մրցակցի դարպասապահի գերազանց խաղը[56]։
Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում թիմը հանդիպես Լիվերպուլին։ Երկու թիմերն էլ լավ պաշտպանվեցին և Էնֆիլդի հանդիսատեսները այդպես էլ գոլեր չտեսան։ Լիվերպուլը ավելի շատ էր տիրում գնդակին (65%`35%-ի դիմաց), ինչպես նաև կատարեց ավելի շատ հարցած մրցակցի դարպասին(9(3)` 7(1) դիմաց)։ Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդեր Էրրերան[57]։
9-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը հանդիպում անցկացրեց Մոուրինյոի նախկին թիմ Չելսիի դեմ։ Արդեն հանդիպման 30-րդ վայրկյանին խաղի հաշիվը բացվեց Պեդրոյի շնորհիվ։ 21-րդ րոպեին Կեհիլլը կրկնապատկեց «կապույտների» առավելությունը։ Երկրորդ խաղակեսում Չելսին երկու անգամ էլ գոլ խփեց հակագրոհների արդյունքում Ազարի և Կանտեի ջանքերով։ Արդյունքում խաղն ավարտեց «կարմիր սատանաների» ջախջախիչ պարտությամբ։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Էդեն Ազարը[58] ։
10-րդ տուրում Յունայթեդը սեփական հարկի տակ մրցեց Բերնլիի հետ։ Ամբողջ խաղի ընթացքում դաշտի տերերը գրոհում էին և կատարեցին 37 հարված, ինչը ռեկորդային Յունայթեդի համար սկսած 2003 թվականից։ Առաջին խաղակեսում մրցավար Մարկ Կլատենբուրգը արհամարհեց վիճելի դրվագը, որտեղ կարելի էր նշանակել 11-մետրանոց հարված Բերնլիի դարպասին։ Մոուրինյոն մրցավարի որոշման դեմ արտահայտեց իր դժգոհությունը, ինչի համար հեռացվեց խաղադաշտից։ 68-րդ րոպեին մրցավարը հեռացրեց նաև Էրերրային՝ ցույց տալով նրան երկրորդ դեղին քարտը։ Գոլեր չգրանցվեցին, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Բերնլիի դարպասապահ Թոմ Հիթոնը, ով իր հաշվին գրանցեց մի քանի հիանալի սեյվեր[59] ։
Հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ երկրպագուները ճանաչեցին Խուան Մատային[60] ։
Նոյեմբեր
խմբագրել11-րդ տուրում Յունայթեդը արտագնա խաղում հանդիպեց մրցաշարի ետնապահներից մեկի՝ Սուոնսի Սիթիի դեմ։ Հանդիպման 15-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Պոգբան՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ 6 րոպե անց Իբրահիմովիչը կրկնապատկեց խաղի հաշիվը՝ Ուեյն Ռունիի փոխանցումից հետո։ 33-րդ րոպեին Ռունին և Իբրահիմովիչը կրկին իրականացրեցին գոլային կոմբինացիայի,որն ավարտվեց Իբրահիմովիչի գոլով։ Երկրորդ խաղակեսում Յունայթեդը թուլացրեց ճնշումը մրցակցի դարպասին, ինչի արդյունքում խաղի տերերը սկսեցին ստանալ որոշակի հնարավորություններ մրցակիցների դարպասը գրավելու համար։ Ռոխոյի սխալ փոխանցումից հետո նրա թիմակից Դարմիանը ստիպված խաղտեց խաղի կանոններ սեփական տուգանային հրապարակի մոտակայքում։ Արդյունքում ՝ հանդիպման 69-րդ րոպեին Վան դեր Խորնը գրավեց Յունայթեդի դարպասը գլխի հարվածով՝ տուգանայան հարվածի խաղարկման արդյունքում։ Խաղն ավարտվեց 1։3 հաշվով, իսկ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ուեյն Ռունին[61]։ Իբրահիմովիչի առաջին խփած գնդակն էլ դարձավ Պրեմիեր Լիգայի շրջանակներում խփված 25 հազարերորդը[62]։
12-րդ տուրում Յունայթեդը տանը հանդիպես Արսենալին։ Ամբողջ խաղի ընթացքում դաշտի տերերը ունեին առավելություն, սակայն կարողացան խփել միայն մեկ գնդակ հանդիպման 68-րդ րոպեին՝ Խուան Մատայի շնորհիվ։ Հանդիպման վերջում փոխարինման դուրս եկած Օլիվյե Ժիրուն հավասարեցրեց խաղի հաշիվը և խաղն ավարտվեց 1։1 հավշով։ Դա եղել էր Օլդ Թրաֆֆորդում երրորդ ոչ-ոքին իրար հետևից, ինչը տեղի չէր ունեցել 1992 թվականի ապրիլից հետո[63] ։
13-րդ տուրում «կարմիր սատանաները» տանը հանդիպեցին Վեստ Հեմ Յունայթեդին։ Խաղի հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին, երբ Սաքոն գրավե Յունայթեդի դարպասը Պայետի փոխանցումից հետո։ 21-րդ րոպեին Պոգբայից փոխանցում ստանալուց հետո՝ Իբրահիմովիչը հավասարեցրեց հաշիվը։ Դրանից հետո այլևս գոլեր չգրանցվեցին, չնայած Յունայթեդի առավելությանը, և խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Վեստ Հեմի դարպասապահ Դարրեն Ռենդոլֆը։ Առաջին խաղակեսում գլխավոր մրցավար Ջոնատան Մոսսը դեղին քարտ ցույց տվեց Պոլ Պոգբային «սիմուլյացիայի» համար, ինչը զայրույթ առաջացրեց Ժոզե Մոուրինյոի մոտ։ Արդյունքում նա հարվածեծ ջրով շշերին, ինչի հետևանքով հեռացվեց դաշտից[64] ։
Նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Անտոնիո Վալենսիան[65] ։
Դեկտեմբեր
խմբագրելԴեկտեմբերի առաջին խաղը թիմն անցկացրեց Էվերտոնի դեմ Գուդիսոն Պարկում։ Հանդիպման 42-րդ րոպեին Իբրահիմովիչը հարվածեց տուգանային հրապարակից դուրս՝ դարպասապահ Ստեկելենբուրգի դարպասից դուրս գալուց հետո, գնդակը դիպչելով հորիզոնական դարպասաձողին և մի քանի անգամ խոտածածկին՝ հայտնվեց դարպասում։ Երկրորդ խաղակեսում Յուանյթեդը կարող էր կրկնապատկել առավելությունը, սակայն Էրրերան հարվածեց դարպասաձողին։ 85-րդ րոպեին Մոուրինյոն խաղադաշտ դուրս բերեց Ֆելլաինին, որը երկու րոպե անց խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում։ Մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված, որը իրացրեց Բեյնսը։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Էվերտոնի կիսապաշտպան Իդրիսսա Հեյեն[66]։
15-րդ տուրում Յունայթեդը հանդիպես Տոտտենհեմին։ Խաղն ընդհանուր առմամբ հավասար էր, սակայն դաշտի տերերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան՝ Մխիթարյաին խփած գնդակի շնորհիվ։ Անդեր Էրրերան ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիս, իսկ Մխիթարյանը խաղի ավարտից հինգ ռոպե առաջ ստացած վնասվածքի հետևանքով չկարողացավ ինքնուրույն լքել խաղադաշտը[67]։
16 տուրում Յունայթեդը արտագնա խաղում մրցեց Կրիստալ Պելասի դեմ։ Առաջին խաղակեսի ավարտին Պոգբան բացեց խաղի հաշիվը, սակայն 66-րդ րոպեին Մակարտուրը հավասարեցրեց հաշիվը։ Խաղի ավարտից երկու րոպե առաջ Իբրահիմովիչը գրավեց մրցակցի դարպասը Պոգբայի փոխանցումից հետո և խաղն ավարտվեց 2։1 հաշվով։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պոգբան[68]։
17-րդ տուրում Յունայթեդը հանդիպեց Վեստ Բրոմվիչի հետ՝ հաղթանակ տանելով 2։0 հաշվով։ 5-րդ րոպեին Իբրահիմոչը բացեց հաշիվը, իսկ 56-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պոգբան, ով ամբողջ խաղի ընթացքում ամենաակտիվն էր, իրականացրել էր ամենամեծ թվով փոխանցումները և հարվածները[69]։
18-րդ տուրում Յունայթեդը հանդիպեց իր նախկին մարզիչ Դեվիդ Մոյեսի գլխավորած Սանդերլենդի դեմ։ Դաշտի տերերը հաղթանակ տարան 3։1 հաշվով։ Իրենց հաշվին գոլեր գրանցեցին Իբրահիմովիչը, Բլինդը և Մխիթարյանը։ Հատուկ ուշադրության է արժանի Մխիթարյանի խփած գնդակը, որը նա խփել էր հետադարձ հարվածով (որոշ մեկնաբաններ այդ հարվածը կոչեցին որպես «կարիճի հարված», իսկ մայիսին այդ գոլը ճանաչվեց մրցաշրջանի լավագույն գոլ[70])։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պոգբան[71]։
2016 թվականի վերջին հանդիպումում, որը թիմն անցկացրեց Օլդ Թրաֆորդում դեկտեմբերի 31-ին, Յունայթեդը մրցեց Միդլսբրոյի հետ։ Չնայած գոլային պահերի առատությանը և հսկայական առավելությանը դաշտի տերերը պարտվում էին 67-րդ րոպեի դրությամբ։ Մոուրինյոն խաղադաշտ մտցրեց էլ ավելի շատ հարձակման ոճի ֆուտբոլիստներ։ Հանդիպման 85-րդ րոպեին Մարսիալը հավասարեցրեց հաշիվը, իսկ մեկ րոպե անց Պոգբան գլխի հարվածով հաղթանակ բերեց Յունայթեդին։ Խաղն ավարտվեց 2։1 հաշվով, իսկ Պոգբան չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[72]։
Երկրպագուները դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեցին Իմբրահիմովիչին[73]։
Հունվար
խմբագրել2017 թվականի առաջին խաղը Յունայթեդն անց կացրեց Վեստ Հեմի դեմ։ Արդեն 15-րդ րոպեին Վեստ Հեմը մնաց 10 հոգով՝ Ֆեգուլիի հեռացումից հետո։ Երկրորդ խաղակեսում Մոուրինյոն ուժեղացրեց հարձակումը՝ խաղադաշտ դուրս բերելով Մատային և Ռեշֆորդին։ 63-րդ րոպեին Ռեշֆորդը կատարեց անցում ձախ եզրով և կատարեց ճշգրիտ փոխանցում Մատային, որը միանգամից հարվածելով գրավեց մրցակիցների դարպասը։ 78-րդ րոպեսին Իբրահիմովիչը խփեց երկրորդ գնդակը՝ սահմանելով խաղի վերջնական հաշիվը՝ 0։2 ։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռեշֆորդը[74]։
21-րդ տուրում Յունայթեդը տանը մրցեց Լիվերպուլի դեմ։ 27-րդ րոպեին Պոգբայի ձեռքով խաղից հետո մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որն իրացրեց Միլները։ Առաջին խաղակաեսի մնացած ժամանակահատվածում դաշտի տերերը ունեին երկու լավ պահեր մրցակի դարպասը գրավելու համար, սակայն երկու դեպքերում էլ Լիվերպուլին փրկեց դարպասահ Սիմոն Մինյոլեն։ Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ Ֆելլայինին, որի հարվածից հետո 84-րդ րոպեին գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին և հայտնվեց Իբրահիմովիչի մոտ։ Նա իրացրեց իրեն տրված հնարավորությունը։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիվերպուլի դարպասապահը[75]։
Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Յունայթեդը հանդիպես Ստոկ Սիթիին։ 19-րդ րոպեին Մատայի ինքնագոլի շնորհիվ դաշտի տերերը առաջ անցան հաշվում։ Հետագայում մանկուկիացիները շարունակում էին ստեղծել պահեր, սակայն Ստոկ Սիթիին անընդհատ փրկում էր դարպասապահ Լի Գրանտը։ Յունայթեդը կատարեց 25 հարված, որոնցից 8-ը դարպասի ուղղությամբ էին։ Վերջին հարվածը ավարտվեց հաջողությամբ 94-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Ռունին՝ գրավելով դարպասը տուգանային հարվածից։ Այդ գոլը, որոնք մեկնաբանները անվանեցին «հիանալի»[76][77], դարձավ 250-րդ Ուեյն Ռունիի համար Յունայթեդի կազմում։ Միևնույն ժամանակ նա դարձավ Յունայթեդի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (մինչ այդ ռեկորդը պարունակում էր Բոբբի Չարլտոնին 44 տարվա ընթացքում)։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ստոկի դարպասապահ Լի Գրանը, որը կատարեց մի քանի տպավորիչ սեյվ[76]։
Հունվարի լավագույն ֆուտբոլիստ երկրպագուները ընտրեցին Անտոնիո Վալենսիային[78]։
Փետրվար
խմբագրելՓետրվարի առաջին խաղը Յունայթեդն անցկացրեց Հալլ Սիթիի դեմ։ Չնայած տան տերերի առավելությանը խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց հյուրերի դարպասապահ Էլդին Յակուպովիչը[79]։
24-րդ տուրում «կարմիր սատանաները» արտագնա խաղում մրցեցին գործող չեմպիոն Լեսթեր Սիթիի հետ։ 42-րդ րոպեին Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը, իսկ երկու րոպե անց Իբրահիմովիչը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում Մատան խփեց երրորդ գնդակը՝ վերջակետ դնելով խաղում։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը։ Այդ խաղը դարձավ 15-րդն անընդմեջ առանց պարտության Յունայթեդի համար, ինչը Պրեմիեր Լիգայի ռեկորդն էր։ Իբրահիմովիչի գոլը դարձավ 20-րդը մրցաշրջանում[80]։
25-րդ տուրում Յունայթեդը խաղաց Ուոտֆորդի դեմ։ Խուան Մատան բացեց խաղի հաշիվը 32-րդ րոպեին, իսկ Մարսյալը կրկնապատկեց այն 60-րդ րոպեին։ Խաղն ավարտվեց 2։0 հաշվով։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Անտոնի Մարսյալը։ Այս խաղից հետո Յունայթեդը դարձավ Պրեմիեր լիգայի առաջին ակումբը, որը սկսած 1992 թվականից հավաքել է 2000 միավոր[81]։
Փետրվարի լավագույն ֆուտբոլիստ երկրպագուները ճանաչեցին Իբրահիմովիչին[82]։
Մարտ
խմբագրել27-րդ տուրում Յունայթեդը տանը ընդունում էր Բորնմութին։ Տան տերերը ստեղծեցին բազմաթիվ վտանգավոր պահեր (20 հարված, որից 7 դարպասին և 20 անկյունային հարված), սակայն կարողացան խփել ընդամենը մեկ գնդակ՝ շնորհիվ Մարկոս Ռոխոյի։ Հյուրերը իրացրեցին 11-մետրանոցը, որը նշանակվել էր Ֆիլ Ջոնսի կողմից կանոների խախտման պատճառով։ Առաջին խաղակեսի ավարտին Բորնմութի խաղացողներից մեկը հեռացվեց՝ երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո, չնայած որ դրվագը վիճելի էր։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց հյուրերի դարպասապահ Արթուր Բորուցը[83]։
29-րդ տուրում թիմը արտագնա խաղում մրցեց Միդլսբրոյի հետ։ Մի քանի առանցքային ֆուտբոլիստների զրկվելու պատճառով Յունայթեդն խաղն անցկացրեց պաշպանողական ոճով՝ երեք կենտրոնական պաշտպաններով։ Դաշտի տերերը ավելի շատ էին տիրում գնդակին(64 %-ը 36 % դիմաց)։ Խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց Ֆելլաինին, իսկ 62-րդ րոպեին Լինգարդը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ 77-րդ րոպեին Ժեստեդը կրճատեց հաշվի տարբերությունը։ Արդեն ավելացված ժամանակում դաշտի տերերի դարպասապահ Վալդեսի սխալից հետո՝ Վալենսիան գրավեց դատարկ դարպասը՝ սահմանելով խաղի վերջնական հաշիվը՝ 1։3։ Յունայթեդին այդ հաղթանակը տեղափոխեց 5-րդ հորիզոնական[84]։
Մարտի լավագույն ֆուտբոլիստ երկրպագուները ճանաչեցին Անտոնիո Վալենսիային[85]։
Ապրիլ
խմբագրելԱպրիլի առաջին խաղում թիմը տանը ընդունում էր Վեստ Բրոմվիչին։ Որակազրկման պատճառով խաղը բաց էին թողնում Իբրահիմովիչը և Էրրերան, իսկ վնասվածքի պատճառով՝ Սմոլլինգը, Ջոնսը, Պոգբան և Մատան։ Չնայած տան տերերի առավելությանը(գնդակին տիրելու ցուցանիշը՝ 75 % և 18 հարված դարպասին), խաղի հաշիվը այդպես էլ չփոխվեց։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց հյուրերի դարպասապահ Բեն Ֆոստերը։ Այս ոչ ոքին Յունայթեդի համար դարձավ 11-րդը մրցաշրջանում[86]։
Ապրիլի 4-ին Յունայթեդը հանդիպեց Էվերթոնի հետ։ Առաջին խաղակեսում Էվերթոնը բացեց խաղի հաշիվը Յագելկայի շնորհիվ։ Արդեն ավելացված ժամանակում ձեռքով խաղի համար դաշտից հեռացվեց Ուիլյամսը, իսկ Իբրահիմովիչը իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, Յունայթեդը հավաքեց մեկ միավոր և շարունակեց Պրեմիեր լիգայում անպարտելի շարքը 20 խաղի։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ֆիլ Յագելկան[87]։
Ապրիլի 9-ին Յունայթեդը արտագնա խաղում մրցեց մրցաշարի ետնապահ Սանդերլենդի հետ։ Իբրահիմովիչը բացեց խաղի հաշիվը 30-րդ րոպեին։ Առաջին խաղակեսի ավարտին կոպիտ խաղի համար հեռացվեց Լարսսոնը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Մխիթարյանը կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ փոխարինմանը դուրս եկած Ռեշֆորդը վերջակետը դրեց խաղի 89-րդ րոպեին՝ խփելով 3-րդ գնդակը։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լյուկ Շոուն[88]։
Ապրիլի 16-ին Յունայթեդը Օլդ Թրաֆֆորդում հյուրընկալեց առաջատար Չելսիին։ Մոուրինյոն ընտրեց ոչ ստանդարտ սխեմա խաղի համար՝ հարձակման գծում թողնելով երկու երիտասարդ և արագ ֆուտբոլիստներին՝ Ռեշֆորդին և Լինգարդին, իսկ Իբրահիմովիչը մնաց պահեստայինների նստարանին։ Նրա մարտավարությունը արդարացվեց և արդեն 7- րոպեին Ռեշֆորդը գոլ գրանցեց իր հաշվին, որից հետո Էրրերան 49-րդ րոպեին խփեց երկրորդ գնդակը՝ անդրադարձի շնորհիվ։ Յունայթեդը հաղթանակ տարավ 2։0 հաշվով, իսկ Չելիսն առաջին անգամն էր 2007 թվականից սկսած, որ չէր իրականացնել մրցակցի դարպասին ոչ մի հարված։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Էրրերան, որը բացի խփած գնդակի և գոլային փոխանցման, նաև շատ լավ էր գործում մրցակցի առաջատարի՝ Էդեն Ազարի դեմ[89]։
Ապրիլի 23-ին Յունայթեդը արտագնա խաղում հանդիպեց Բերնլիի դեմ։ Յունայթեդը իր երկու գոլն էլ խփեց առաջին խաղակեսում։ Սկզբից Մարսյալը 21-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը Էրրերայի փոխանցումից, այնուհետև Ռունին 39-րդ րոպեին գոլ գրանցեց իր հաշվին՝ Մարսյալի փոխանցումից։ Ռունիի համար դա առաջին գոլն էր սկսած հունվարից, իսկ Մարսյալի համար խփած գնդակը 25-րդ Յունայթեդի կազմում։ Պայմանագրի համաձայն անգլիական ակումբը դրա համար Մոնակոյին վճարեց լրացուցիչ 8,5 մլն ֆունտ ստեռլինգ, իսկ Մարսյալը ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ[90]։
Ապրիլի 27-ին տեղի ունեցավ 26-րդ տուրի տեղափոխած մանչեսթերյան դերբին։ Գոլեր չգրանցվեցին այդ խաղում, սակայն Ֆելլաինին հեռացվեց 84-րդ րոպեին Սերխիո Ագուերոյին գլխով հարվածելու համար։ Յունայթեդի գնդակին տիրելու ցուցանիշը կազմոմ էր միայն 30,8 տոկոս, ինչը դարձավ ամենացածրը 2003/04 մրցաշրջանից սկսած, երբ սկսել է վարվել այդպիսի վիճակագրություն։ Սակայն թիմը լավ հանդիպում անցկացրեց պաշտպանությունում՝ թույլ չտալով Սիթիին վտանգավոր պահեր ստեղծել սեփական դարպասների մոտ[91]։
Ապրիլյան վերջին խաղում Յունայթեդը տանը ընդունեց Սուոնսիին։ Արդեն 9-րդ րոպեին Շոուն փոխարինվեց վնասվածքի պատճառով։ Առաջին խաղակեսի ավարտին Ռեշֆորդը ընկավ մրցակցի տուգանայինում (մեկնաբանների կարծիքով դա սիմուլյացիա էր), որի արդյունքում մրցավարը նշանակեց 11 մետրանոց, որը իրացրեց Ռունին (Ռունին դարձավ առաջին խաղացողը, ով 20 գոլ հեղինակեց 11 մետրանոց հարվածներից Պրեմիեր Լիգայում)։ 79-րդ րոպեին Ռունին խաղտեց խաղի կանոնները տուգանայինին մոտ։ Արդյունքում Գիլֆի Սիգուրդսոնը իրացրեց այն։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ Յունայթեդը սահմանեց անպարտելի շարքի ակումբային ռեկորդը մեկ մրցաշրջանի ընթացքում (25 խաղ)[4]։
Ապրիլի լավագույն ֆուտբոլիստ երկրպագուները ճանաչեցին Անդեր Էրրերային[92]։
Մայիս
խմբագրել36-րդ տուրի շրջանակներում թիմը հանդիպեց Արսենալի հետ։ Առաջին խաղակեսում նշանակալի իրադարձություններ տեղի չունեցան, իսկ 54- րդ րոպեին Ջական խփեց Արսենալի առաջին գնդակը անդրադարձի շնորհիվ։ Երեք րոպե անց Ուելբեքը կրկնապատկեց Արսենալի առավելությունը։ Խաղն ավարտվեց 2։0 հաշվով։ Այդպես ավարտվեց Յունայթեդի 25 խաղանոց անպարտելի շարքը։ Խաղի հետո Մոուրինյոն նշեց, որ կատարել է 8 փոփոխություն հիմնական կազմում, քանի որ Եվրոպայի լիգան ավելի կարևոր է, քան ավարտել մրցաշրջանը 4-րդ հորիզոնականում։ Այդ խաղում Յունայթեդի կազմում իրենց դեբյուտը նշեցին երկու ֆուտբոլիստներ՝ 19-ամյան Տուանզեբեն և 20-ամյա Սկոթ Մաքթոմինեյը։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արսենալի կիսապաշտպան Աարոն Ռեմզին[93]։
Մայիսի 14-ին Յունայթեդը խաղաց Տոտտենհեմի դեմ։ Դա եղել էր վերջին խաղը Ուայտ Հարթ Լեյն մարզադաշտում, որի վրա Տոտտենհեմը խաղում էր 118 տարվա ընթացքում։ Վանյաման բացեց խաղի հաշիվը 6-րդ րոպեին, իսկ Քեյնը 48-րդ րոպեին կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 71-րդ րոպեին Ռունին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն դա բավական չեղավ պարտությունից խուսափելու համար և խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հարրի Քեյնը։ Մոուրինյոն խաղից հետո նշեց, որ թիմը չունի կոնկրետ նպատակներ Պրեմիեր լիգայի հետ կապված և կենտրոնանալու է Եվրոպայի լիգայի եզրափակչի վրա[94]։
Մայիսի 17-ին տեղի ունեցավ Պրեմիեր լիգայի տեղափոխված 28-րդ տուրը Սաութհեմփտոնի դեմ հանդիպումը։ Այն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով։ Յունայթեդի դարպասապահ Սերխիո Ռոմերոն կատարեց մի շարք սեյվեր՝ այդ թվում 11 մետրանոց հարվածի դեպքում, և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[95]։
Պրեմիեր լիգայի վերջին տուրում Յունայթեդը տանը հանդիպեց Քրիստալ Փելըսի հետ։ Այս խաղում Մոուրինյոն խաղադաշտ դուրս բերեց Յունայթեդի ամենաերիտասարդ կազմը պատմության մեջ, քանի որ այդ խաղը որոշիչ ազդեցություն չէր ունենա մրցաշարային աղյուսակի վրա և մոտ էր նաև Եվրոպայի լիգայի եզրափակիչը։ Խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստների միջին տարիքը կազմում էր 22 տարեկան և 284 օր։ Հանդիպման 15-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց 21-ամյա կիսապաշտպան Ջոշ Հարրոպը, իսկ չորս րոպե անց Պոգբան կրկնապատկեց «կարմիր սատանաների» առավելությունը։ Խաղի ավարտին Ռունիին փոխարինեց Էյնջել Գոմեսը՝ դառնալով Պրեմիեր լիգայի առաջին ֆուտբոլիստը, ով ծնվել է 2000-ականներին[96]։ Խաղն ավարտվեց Յունայթեդի 2։0 հաշվով հաղթանակով, իսկ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հարրոպը, ով դարձավ Յունայթեդի 100-րդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Պրեմիեր լիգայում։ Յունայթեդը մրցաշարը ավարտեց 6-րդ հորիզոնականում՝ դառնալով Պրեմիեր լիգայի միակ թիմը, որը զբաղեցրել է 1-ից 7-րդ բոլոր հորիզոնականները։ Ֆերգյուսոնի ժամանակ թիմը երբեք չէր ավարտում մրցաշրջանը երրորդ հորիզոնականից ներքև, սակայն նրա հեռանալուց հետո, թիմը զբաղեցրել էր 7-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հորիզոնականները[97]։
Մայիսի լավագույն ֆուտբոլիստ երկրպագուները ճանաչեցին Պոլ Պոգբային[98]։
Պրեմիեր լիգայում հանդիպումների վիճակագրությունը
խմբագրելԸնդհանուր | Տանը | Դուրսը | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ |
38 | 18 | 15 | 5 | 54 | 29 | +25 | 69 | 8 | 10 | 1 | 26 | 12 | +14 | 10 | 5 | 4 | 28 | 17 | +11 |
Ֆուտբոլային լիգայի գավաթ
խմբագրելՅունայթեդը, ինչպես և եվրոգավաթային փուլ անցած մյուս 6 թիմերը, Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկությունում սկսեցին իրենց հանդիպումները 3-րդ ռաունդից։ Թիմին բաժին ընկավ Նորտհեմպտոն Թաունը, որի հետ վերջին անգամ հանդիպել էր 2014 թվականի հունվարի 25-ին, իսկ խաղն ավարտվել էր Յունայթեդի հաղթանակով՝ 3։0 հաշվով[99]։ Իսկ մինչ այդ թիմերը մրցել են 1970 թվականի փետրվարի 7-ին Անգլիայի Գավաթի շրջանակներում, երբ խաղն ավարտվել էր 8։2 հաշվով։ Այդ խաղում Ջորջ Բեստը հեղինակեց 6 գոլ՝ կրկնելով ակումբային ռեկորդը[100]։ Այս անգամ Մանչեսթերի ակումբին նույնպես հաջողվեց հաղթանակ տանել 3։1 հաշվով՝ շնորհիվ Կարրիկի, Էրերրայի և Ռեշֆորդի խփած գնդակների[101]։
Չորրորդ ռաունդի վիճակահանության համաձայն, Յունայթեդը հանդիպեց Մանչեսթեր Սիթիի հետ[102]։ Խաղն ավարտվեց Յունայթեդի 1։0 հաշվով հաղթանակով։ Գոլի հեղինակ հանդիպման 54-րդ րոպեին դարձավ Խուան Մատան, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Ճանաչվեց Մարկոս Ռոխոն[103]։
5-րդ ռաուդնում Մանչեսթեր Յունայթեդը հանդիպեց Վեստ Հեմի հետ[104]։ Այդ խաղը տեղի ունեցավ ընդամենը 3 օր հետո նրանց Պրեմիեր լիգայում հանդիպելուց սկսած։ Այդ խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։ Այս անգամ Մանչեսթեր Յունայթեդին հաջողվեց վերգտնել իրենց խաղը և ջախջախել մրցակցին 4։1 հաշվով՝ շնորհիվ Իբրահիմովիչի և Մարսյալի դուբլների։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը[105]։
Կիսաեզրափակչում Յունայթեդի մրցակիցը դարձավ Հալլ Սիթին։ Առաջին խաղը տեղի ունեցավ Օլդ Թրաֆֆորդում, իսկ պատասխան խաղը Քեյ Սիում[106]։ Առաջին խաղում «կարմիր սատանաները» 2։0 հաշվով հաղթանակ տարան՝ շնորհիվ Մատայի և Ֆելլաինիի խփած գնդակների[107]։ Պատասխան խաղում Հալլը հաղթեց 2։1 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքով Յունայթեդը դուրս եկավ եզրափակիչ[108]։
Եզրափակիչը տեղի ունեցավ 2017թ փետրվարի 26-ին Ուեմբլիում և դարձավ 9-րդը Յունայթեդի համար Ֆուտբոլային լիգայի գավաթի պատմության մեջ։ Մրցակիցը Սաութհեմպթոնն էր։ 38-րդ րոպեին Մոուրինյոի սաները վստահ հաղթանակ էին տանում՝ խփելով 2 գնդակ Իբրահիմովիչի և Լինգարդի ջանքերով։ Սակայն խաղակեսի ավարտին Գաբբյադինիին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում նա այն հավասարեցրեց։ Խաղի ելքը վճռվեց ավարտից երեք րոպե առաջ, երբ Իբրահիմովիչը եզրափակեց Անդեր Էրրերայի փոխանցումը։ Նա ապահեվեց իր թիմի 5-րդ տիտղոսը Ֆուտբոլային լիգայի գավաթի պատմության մեջ։ Մոուրինյոն խաղի արդյունքը մեկնաբանեց հետևյալ կերպ․ «Եթե անկեղծ, ապա Իբրահիմովիչը հաղթեց մեզ համար այս խաղը, նա հիանալի էր․․․ Խաղում, որտեղ մրցակիցը մեզանից լավ էր խաղում երկար ժամանակահատվածներում և արժանի էր ավելացված ժամանակին, նա արդյունք ապահովեց և հաղթեց մեզ համար գավաթը»[109]։
Անգլիայի գավաթ
խմբագրելՄանչեսթեր Յունայթեդը, ինչպես և Պրեմիեր լիգայի այլ ակումբներ, սկսեց Անգլիայի գավաթում իր խաղերը երրորդ ռաունդից։ Վիճակահանությունը տեղի էր ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 6-ին, որի արդյունքում Յունայթեդին բաժին ընկավ Ռեդինգը[110]։ Խաղն ավարտվեց «կարմիր սատանաների» վստահ հաղթանակով՝ 4։0 հաշվով։ Իրենց հաշվին գոլեր գրանցեցին Ռունին, Մարսյալը և Ռեշֆորդը, ով դարձավ 2 գոլի հեղինակ[111]։
Չորրորդ ռաունդի վիճակահանությունը տեղի ունեցավ հունվարի 9-ին, որի արդյունքում Յունայթեդի մրցակիցը դարձավ Ուիգան Ատլետիկը[112]։ Խաղը տեղի ունեցավ հունվարի 29-ին Օլդ Թրաֆորդում, որտեղ Յունայթեդը նորից հաղթանակ տարավ 4։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Ֆելլաինին, Սմոլլինգը, Մխիթարյանը և Շվայնշտայգերը[113]։
5-րդ ռաունդում Յունայթեդի մրցակիցը դարձավ Բլեկբերն Ռովերսը[114].։ Խաղը տեղի ունեցավ Փետրվարի 19-ին Իդունա պարկ մարզադաշտում՝ Բլեկբերնում։ Դաշտի տերեը հանդիպման հաշիվը բացեցին 17-րդ րոպեին Գրեմի խփած գնդակի հաշվին։ Ռեշֆորդը հանդիպման 27-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը Մխիթարյանի փոխանցումից հետո։ Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկան Իբրահիմովիչը և Պոգբան, որոնք էլ հաղթանակ բերեցին Յունայթեդին։ Հանդիպման 75-րդ րոպեին Իբրահիմովիչը դարձավ գոլի հեղինակ Պոգբայից ստացած փոխանցումից հետո։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը[115]։
6-րդ ռաունդում Յունայթեդը հանդիպեց Մոուրինյոյի նախկին թիմ Չելսիի հետ։ Հանդիպման 35-րդ րոպեին Մայքլ Օլիվերը խաղադշտից հեռացրեց Անդեր Էրրերային՝ ցույց տալով նրան երկրորդ դեղին և կարմիր քարտերը։ Մնալով փոքրամասնության կարգավիճակում Յունայթեդը բաց թողեց ընդամենը մեկ գնակ( Կանտեի շնորհիվ), որը բավական եղավ, որպեսզի «թոշակառուները» հաղթանակ տանեն նվազագույն հաշվով՝ 1։1։ Խաղից հետո Մոուրինյոն ասաց․ «Ես չեմ խոսելու հեռացումից։ Ես միայն ուզում եմ ասել, որ հպարտ եմ խաղացողներով և Յունայթեդի երկրպագուներով․․․․ Յուրաքանչյուրը կարող է վերլուծել խաղը տարբեր անկյուններից, սակայն մենք բոլորս տեսել ենք խաղը մինչև կարմիր քարտը և դրանից հետո։ Մենք կարող ենք համեմատել երկու դեղին քարտերի ստացման հետ կապված որոշումները, ինչպես նաև այնպիսի իրավիճակների հետ, որտեղ քարտեր ցույց չեն տրվել»[116]։
Եվրոպայի լիգա
խմբագրելՅունայթեդը իր ճանապարհը Եվրոպայի լիգայում սկսեց խմբային փուլից։ Վիճակահանությունը տեղի էր ունեցել 2016 թվականի օգոստոսի 26-ին Մոնակոյում[117]։ «Մանչեսթեր Յունայթեդը» ընդգրկվեց «А» խմբում ՝ Ֆեներբախչեի, Ֆեյենորդի և ուկրաինական Զարեյի հետ[118]։
Խմբային փուլ
խմբագրելԱռաջին խաղը թիմը անցկացրեց Ռոտերդամում Ֆեյենորդի դեմ։ Մանչեսթերյան դերբիում կրած պարտությունից հետո թիմի կազմում դուրս եկան ութ նոր ֆուտբոլիստներ։ Առաջին խաղակեսում թիմը գրեթե չէր ունենում պահեր։ 63-րդ րոպեին Մոուրինյոն փորձեց ուժեղացնել հարձակման գիծը և կատարեց միաժամանակ երեք փոխարինում։ Խաղադաշտ դուրս եկան Իբրահիմովիչը, Յանգը և Դեպայը, սակայն խաղի միակ գնդակը խփեց մրցակիցը հանդիպման 79-րդ րոպեին շնորհիվ Վիլենայի ջանքերի։ Գոլը խփված էր խաղի դուրս վիճակից, չնայած որ մրցավարը չի արձանագրել այն։ Այդպիսով Յունայթեդը իր 4-րդ խաղն անընդմեջ եվրոգավաթներում[119]։
Խմբում երկրորդ խաղը Յունայթեդն անցկացրեց Զարեյի դեմ։ Դաշտի տերերը ունեին առավելություն ամբողջ խաղի ընթացքում և տիրում էին գնդակին 72 տոկոսով, սակայն չէին ստեղծել բավական գոլային պահեր։ Միակ գնդակը հանդիպման 69-րդ րոպեին խփեց Իբրահիմովիչը, որի շնորհիվ Յունայթեդը վաստակեց առաջին երեք միավորները[120]։
Խմբային փուլի երրորդ խաղում Յունայթեդը խաղաց Ֆեներբախչեի հետ։ Առաջին խաղակեսում թիմը երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը։ 31-րդ րոպեին աչքի ընկավ Պոգբան, երեք րոպե անց Մարսյալը իրացրեց 11 մետրանոցը, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Պոգբան խփեց նաև երրորդ գնդակը։ 48-րդ րոպեին Լինգարդը խփեց թիմի 4-րդ գնդակը, իսկ խաղի ավարտից 7 րոպե առաջ Վան Պերսին խփեց «հեղինակության» գնդակը իր նախկին թիմի դարպասը[121]։
Խմբային փուլի չորրորդ խաղում թիմը արտագնա խաղ անցակցրեց Ֆեներբախչեի հետ։ Դաշտի տերերը հաշիվը բացեցին արդեն 65-րդ վայրկյանին, երբ Մուսսա Սովը գեղեցիկ կերպով մկրատ հարվածով գրավեց Յունայթեդի հարվածը։ 59-րդ րոպեին թուրքական թիմը խփեց իր երկրորդ գնդակը տուգանային հարվածից Լենսի շնորհիվ։ Ռունի կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը 89-րդ րոպեին հեռահար հարվածով։ Չնայած գնդակին տիրելու 70% ցուցանիշին Յունայթեդը պարտություն կրեց 2։1 հաշվով[122]։
5-րդ խաղում Մանչեսթեր Յունայթեդը վստահ հաղթանակ տարավ Ֆեյենորդի նկատմամբ՝ Ռունիի, Մատայի և ինքնագոլի շնորհիվ։ Ռունի խփեց իր 39-րդ գնդակը եվրոգավաթներում՝ դառնալով Յունայթեդի պատմության մեջ լավագույն ռմբարկուն եվրոպական մրցաշարերում։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը[123]։
Խմբային փուլի եզրափակիչ խաղում Յունայթեդը արտագնա խաղում հանդիպեց ուկրաինական Զարեյի հետ։ Խաղից առաջ Մոուրինյոն քննադատեց ՈՒԵՖԱ-ին, որը թույլ էր տվել խաղն անցկացնել դեկտեմբեր ամսին Օդեսսայում՝ իմանալով, որ տարվա այդ եղանակին Արևելյան Եվրոպայում սկսում են բավական ուժեղ սառեցումները[124]։ Պորտուգալացի մասնագետի կարծիքվ Չերնոմորեց մարզադաշտի որակը ցածր էր։ Առաջին խաղակեսը անցավ հյուրերի առավելությամբ, սակայն խաղի հաշիվը չբացվեց։ Երկրորդ խաղակեսի սկզբում Մարկոս Ռոխոն հաջող կերպով խլեց գնդակը մրցակցից դաշտի կենտրոնում, որից հետո Մխիթարյանը վերցնելով գնդակը շրջանցեց մեկ մրցակցին և գրավեց դարպասը։ Այդ գնդակը դարձավ առաջինը հայ կիսապաշտպանի համար Յունայթեդի կազմում։ Խաղի ավարտից մի քանի րոպե առաջ «կարմիր սատանաներին» հաջողվեց կազմակերպել լավ հակագրոհ, որի արդյունքում Իբրահիմովիչը գրավեց մրցակցի դարպասը։ Խաղն ավարտվեց 0։2 հաշվով և դարձավ թիմի առաջին արտագնա հաղթանակը մրցաշարում։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը[125]։
Եզրափակիչ տուրի արդյունքներով Յունայթեդը զբաղեցրեց երկրորդ տեղը խմբում՝ Ֆեներբախչեից հետո, անցնելով մրցաշարի փլեյ-օֆֆ փուլը։
1/16 եզրափակիչ
խմբագրելՎիճակահանության համաձայն Յունայթեդը 1/16 եզրափակչում հանդիպեց Սենտ-Էտյենի հետ[126]։ Թիմերը մինչ այդ հանդիպել էին 1977/78 մրցաշրջանում Գավաթակիրների գավաթում[127]։ Առաջին խաղը տեղի ունեցավ Օլդ Թրաֆֆորդում փետրվարի 16-ին։ «Կարմիր սատանաները» վստահ հաղթանակ տարան 3։0 հաշվով, ընդ որում բոլոր երեք գնդակները խփեց Իբրահիմովիչը (շվեդ ֆուտբոլիստի համար դա դարձավ առաջին հեթ-տրկը Յունայթեդի կազմում)[128]։ Պատասխան խաղում անգլիական ակումբը կրկին հաղթեց 0։1 հաշվով Մխիթարյանի շնորհիվ։ Երկու խաղերի արդյունքում Յունայթեդը հաղթանակ տարավ 4։0 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ[129]։
1/8 եզրափակիչ
խմբագրել1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի ունեցավ 2017 թվականի փետրվարի 24-ին։ Մանչեսթեր Յունայթեդի մրցակիցը դարձավ Ռոստովը[130]։ Առաջին խաղը տեղի ունեցավ Ռոստովում։ Մոուրինյոն խաղից առաջ քննադատեց խոտածածկի որոակը, սակայն Ուեֆայի պաշտոնական հանձնաժողովը ֆուտբոլային դաշտը ստուգելուց հետո՝ թույլատրեց խաղն անցկացնել այնտեղ[131]։ Խաղն ավարտվեց ոչ ոքի արդյունքով։ Մխիթարյանի գոլի դաշտի տերերը պատասխանեցին Բուխարովի խփած գնդակով երկրորդ խաղակեսում։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մարկոս Ռոխոն[132]։
Պատասխան խաղը տեղի ունեցավ մարտի 16-ին։ Այն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 1։0 հաշվով՝ շնորհիվ Մատայի խփած գնդակի 70-րդ րոպեին։ Խաղի ընթացքում վնասվածքներ ստացան Պոլ Պոգբան և Դեյլի Բլինդը։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մարկոս Ռոխոն[133]։
1/4 եզրափակիչ
խմբագրել1/4 եզրափակչի զույգերի վիճակահանությունը տեղի ունեցավ 2017 թվականի մարտի 17-ին, իսկ մրցակիցը դարձավ Անդերլեխտը[134]։ Առաջին խաղը տեղի ունեցավ Բելգիայում ապրիլի 13-ին։ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը 36-րդ րոպեին։ Գրեթե ամբողջ խաղի արդյունքում հյուրերը ունեին առավելություն և ստեղծում էին գոլային պահեր, սակայն այդպես էլ չկարողացան կրկնապատկել խաղի հաշվիը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Դենդոնկերը հավասարեցրեց հաշիվը Յունայթեդի պաշտպանության սխալից հետո[135]։ Մոուրինյոն խաղից հետո մեղադրեց իր հարձակվողներին․ «Եթե ես լինեի Յունայթեդի պաշտպաններից, ես շատ նեղված կլինեի հարձակվողների գործողություններից․․․ Նրանք(պաշտպանները) լուրջ աշխատանք են կատարել։ Իսկ մարդիկ, որոնք պետք է սպանեին խաղի ինտրիգը, այդպես էլ չարեցին դա»[136]։
Պատասխան խաղը տեղի ունեցավ ապրիլի 20-ին Մանչեսթերում։ Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց Մխիթարյանը։ Անդերլեխտը այն հավասարեցրեց 32-րդ րոպեին։ Հետագայում դաշտի տերերը ունեցան բազում գոլային պահեր, սակայն չկարողացան դրանք իրացնել։ Առաջին խաղակեսում վնասվածք ստացավ Մարկոս Ռոխոն, իսկ խաղի ավարտից մի փոքր առաջ էլ՝ Իբրահիմովիչը։ Երկու խաղացողներն էլ այլևս չխաղացին միչև մրցաշրջանի ավարտը։ Հիմնական ժամանակը ավարտվեց 1։1 հաշվով, իսկ ավելացված ժամանակում Մարկուս Ռեշֆորդը հաղթանակ բերեց Յունայթեդին՝ գնդակ խփելով 107-րդ րոպեին[137]։
Կիսաեզրափակիչ
խմբագրելԿիսաեզրափակչի վիճակահանությունը տեղի ունեցավ 2017 թվականի ապրիլին։ Մանչեսթերի մրցակիցը դարձավ Սելտան[138]։ Առաջին խաղը տեղի ունեցավ Իսպանիայում մայիսի 4-ին։ Յունայթեդը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով շնորհիվ Մարկուս Ռեշֆորդի տուգանայինից խփած գնդակի[139]։
Պատասխան խաղը տեղի ունեցավ Մանչեսթերում մայիսի 11-ին։ Մանչեսթերը բացեց խաղի հաշիվը 11-րդ րոպեին, սակայն չկարողացավ զարգացնել առավելությունը։ Հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը խաղի ավարտից 5 րոպե առաջ։ Դրան հետևեց լարված ավարտը, որի ընթացքում բախում տեղի ունեցավ Բայիի և Ռոնկալյայի միջև։ Արդյունքում երկուսն էլ հեռացվեցին խաղադաշտից։ Խաղի ամենավերջում իսպանական ակումբը ուներ շանսեր հաղթելու և հաջորդ փուլ դուրս գալու համար, սակայն նրանք չիրացրեցին դրանք։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով և երկու խաղերի արդյունքում Յունայթեդը դուրս եկավ եզրափակիչ[140]։
Եզրափակիչ
խմբագրելԵվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի ունեցավ Ստոկհոլմի Ֆրենդս Արենայում 2017 թվականի մայիսի 24—ին[141]։ Թիմը մրցեց Ամստերդամի Այաքսի հետ։ Խաղը տեղի ունեցավ Մանչեսթերի ահաբեկչությունից երկու օր անց, որում զոհվել էր 22 հոգի։ Մոուրինյոն չեղարկեց մամլո-ասուլիսը, իսկ խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռություն պահպանեցին։ Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց Պոգբան անդրադարձի շնորհիվ, իսկ 48-րդ րոպեին Մխիթարյանը խփեց թիմի երկրորդ գնդակը։ Խաղն ավարտվեց 2։0 հաշվով, իսկ Մանչեսթեր Յունայթեդն առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգան(նախկինում հայտնի էր «ՈՒԵՖԱ գավաթ» անվամբ) և ապահովեց Չեմպիոնների լիգային մյուս մրցաշրջանի ուղեգիրը[142]։
Մրցաշրջանի արդյունքներ և գնահատականներ
խմբագրելՄրցաշրջանի արդյունքները թիմի համար դարձան հակասական։ Քանի որ մի կողմից թիմը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայում, չնայած որ մրցաշրջանից առաջ համարվում էր ֆավորիտներից մեկը։ Իսկ մյուս կողմից Յունայթեդը նվաճեց երկու տիտղոս՝ հաղթանակ տանելով Ֆուտբոլային լիգայի գավաթում և Եվրոպայի լիգայում։ Եվրոպայի լիգայում հաղթանակը նաև ապահովել է Չեմպիոնների լիգայի մյուս մրցաշրջանում մասնակցությունը[3][143]։
Կիսապաշտպան Անդեր Էրրերան, ով ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ երկրպագուների կողմից, այսպես է մեկնաբանել մրցաշրջանի արդյունքները։ Էրրերան նշել է Չելսիի դեմ հանդիպումը որպես մրցաշրջանի լավագույն խաղ, ինչպես նաև նշել է ռեկորդային անպարտելի շարքը և չափազանց շատ ոչ ոքի արդյունքները։ Իսկ Ժոզե Մոուրինյոն խոստովանեց, որ նրա առաջին մրցաշրջանը Յունայթեդում ամենաբարդն էր իր կարիերայի ընթացքում։
BBC Sport-ի գլխավոր խմբագիր Ֆիլ Մաքնալթին գրել էր, որ Յունայթեդի հաղթանակը Եվրոպայի լիգայում Մոուրինյոյի առաջին մրցաշրջանում կարելի է համարել դրական արդյունք։ Սակայն նաև նշել է, որ չափազանց շատ էին ոչ ոքի արդյունքները Օլդ Թրաֆֆորդում և չափազանց շատ էին զգույշ հանդիպումները։ Մոուրինյոն դեռևս մեծ աշխատանք պետք է կատարի մյուս մրցաշրջանում թիմի խաղը բարելավելու համար[144]։
Sky Sports-ի մասնագետները նկատեցին, որ չնայած մրցաշրջանից առաջ չեմպիոնական տիտղոսի մասին զրույցների, ինչպես նաև Պոգբայի, Իբրահիմովիչի և Մխիթարյանի ձեռքբերմանը, թիմը չկարողացավ գտնել իր «կայուն» խաղը Պրեմիեր լիգայում։ Մասնավորապես նշվեց, «Թիմի անկարողություն սպանել խաղի ինտրիգը թույլ մրցակիցների դեմ դարձավ Մոուրինյոյի գլխավոր գլխացավանքը, բացի դրանից շատ հարցեր էին առաջանում նրա մարտավարության վերաբերյալ կարևոր խաղերում»։ Ավարտելով նրանք նշեցին․ «Եվրոպայի լիգայում հաղթանակը ապահովեց հեփփի-էնդը, սակայն մեկ անգամ էլ 6-րդ հորիզոնական զբաղեցնել է մյուս մրցաշրջանում կլինի անթույլատրելի»[3]։
Նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային էքսպերտ Մէտտ Լե Տիսսյեն նշեց, որ մրցաշրջանը Յունայթեդի համար կարելի է համարել հաջող՝ շնորհիվ նվաճած գավաթների, իսկ լավագույնը թիմի կազմում նշեց Վալենսիային, քանի որ նա եղել է թիմի ամենակայուն ֆուտբոլիստը։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ թիմը շատ խաղեր է ավարտել ոչ ոքիով և ուներ խնդիրներ գրոհների եզրափակման հետ[3]։
The Guardian-ի մանագետները Զլատան Իբրահիմովիչի ձեռքբերումը համարեցին Պրեմիեր լիգայի լավագույն տրանսֆերներից մեկը, մասնավորապես հաշվի առնելով, որ ն թիմ է եկել ազատ ագենտի կարգավիճակով[145]։
Վիճակագրություն
խմբագրելՄրցաշրջանի ընթացքում Յունայթեդի հիմանական կազմում պաշտոնական խաղերին մասնակցեցին 32 ֆուտբոլիստներ, որոնցից 17-ին հաջողվեց դառնալ գոլի հեղինակ։ Թիմի լավագույն ռմբարկու դարձավ Զլատանը Իբրահիմովիչը, ով հեղինակեց 28 գնդակ։ Ամենաշատ թվով հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ դարձավ Մարկուս Ռեշֆորդը (53 հանդիպում՝ 30-ը մեկնարկային կազմում և 23՝-ը փոխարինումից դուրս եկած)։ Թիմը իր հաշվին գրանցեց 105 գնդակ և բաց թողեց 46-ը[146]։
Պարգևներ
խմբագրելՊրեմիեր լիգայում պարգևներ
խմբագրել- Պրեմիեր լիգայում ամսվա լավագույն խաղացող՝ Զլատան Իբրահիմովիչ, 2016թ․ դեկտեմբեր[147]
- Պրեմիեր լիգայի լավագույն գոլ՝ Հենրիխ Մխիթարյան, 2016թ․ դեկտեմբեր (Սանդերլենդի դեմ հանդիպման մեջ)[148]
- «Տարվա թմի» անդամ՝ Դավիդ դե Խեա[149]
Ակումբային մրցանակներ
խմբագրել- Մետ Բասբիի մրցանակը Յունայթեդի լավագույն ֆուտբոլիստին՝ Անդեր Էրրերա[150]
- Յունայթեդի ֆուտբոլիստների կարծիքով տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Անտոնիո Վալենսիա[151]
- Մրցաշրջանի լավագույն գոլ՝ Հենրիխ Մխիթարյան, 2016թ․ դեկտեմբեր (Սանդերլենդի դեմ հանդիպման մեջ)[70]
- Լավագույն պահեստայինի մրցանակ՝ Աքսել Տուանզեբե[152]
- Ջիմմի Մերֆիի մրցանակը լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին՝ Էյնջել Գոմես[153]
Ակումբային մարզաշապիկների կոմպլեկտները
խմբագրել2015/16 թվականի մարզաշապիկներ մատակարարը գերմանակն Ադիդաս ընկերությունն էր[154]։ Տիտղոսային հովանավորը սկսած 2014 թվականից Chevrolet-ն էր[155]։
2016/17 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկները ներկայացվել էին 2016 թվականի մայիսի 11-ին։ Դրանք կապույտ էին, որոնց վրա adidas-ի լոգոն և Մանչեսթեր Յունայթեդի էմբլեման, ինչպես նաև թևերին երեք գծերը կարմիր էին։ Շորտերը մուգ կապույտ էին, իսկ գետրերը կապույտ և կարմիր գծերով էին[156]։
Տնային մարզաշապիկների կոմպլեկտը ներկայացվել էր 2016 թվականի հուլիսի 23-ին։ Մարզաշապիկը կարմիր էր, որը բաղկացած էր վեցանկյուններից, իսկ աջ կողմը ավելի մու էր, քան ձախը։ Ձախ մասում գտնվում էր adidas-ի սպիտակ լոգոն, իսկ աջ մասում Յունայթեդի էմբլեման։ Թևերին երեք սպիտակ գծերն էին, շորտերը սպիտակ էին՝ երկու ուղղահայաց կարմիր գծերով,իսկ գետրերը սև էին՝ կարմիր հորիզոնական գծով։ Դրանց վրա պատկերված էր կարմիր փոքր հրեշը։ Վեցանկյունները խորհրդանշում էին փեթակները, ինչը հիշեցնում էր քաղաքի գերբը, որի վրա պատկերված էին աշխատող մեղուները։ Իսկ մարզաշապիկը, որը բաժանված էր երկու գույների հիշեցնում էր Նյուտոն Հիտ ֆուտբոլային ակումբի մարզաշապիկը[157]։
Մարզաշապիկների 3-րդ կոմլեկտը ներկայացվեց 2016 թվականաի հուլիսի 29-ին։ Դրանք սպիտակ գույնի էին՝ սև անդրավարտիքով, թևերին տարատեսակ վեցանկյուններ էին, իսկ կողքերին երեք ուղղահայաց գծեր սև գույնի։ Adidas-ի և Յունայթեդի էմբլեման պատկերված էին սև գույնով, շորտերը սև էին՝ սպիտակ գծերով, գետրերը սպիտակ էին՝ սև գույնի փոքր հրեշով։ Վեցանկյունները, որոնք հիշեցնում են փեթակներին, ինչպես և առաջին կոմլեկտի դեպքում վերաբերում էին Մանչեսթեր քաղաքի գերբին, որոնք խորհդրանշում էին քաղաքի արդյունաբերական ներդրումները, աշխատասիրությունը և տոկունությունը[158]։
Երկրորդ և ակադեմիայի թիմերի հանդիպումների արդյունքները
խմբագրելՆախորդ մրցաշրջանում Յունայթեդի երկորդ թիմը (մինչև 21 տարեկան) դարձավ Barclays Պրեմիեր լիգայի չեմպիոն մինչև 21 տարեկանների համար[159]։ Մրցաշրջանից առաջ այն սկսեցին անվանել Պրեմիեր լիգա 2, իսկ տարիքային սահմանափակումը փոխեցին՝ 21-տարեկանի փոխարեն 23 տարեկան[160]։ 2016 թվականի նոյեմբերի 26-ին Ուերրեն Ջոյսը թողեց գլխավոր մարզչի պաշտոնը, որը նա գլխավորում էր 2010 թվականից, քանի որ դարձավ Ուիգան Ատլետիկի գլխավոր մարզիչը[161]։ Մրցաշրջանի մնացած մասի ընթացքում թիմը գլխավորում էր ակադեմիայի տնօրեն Նիկի Բատտը։ Մրցաշրջանը ընդհանուր առմամբ դարձավ անհաջող, քանի որ թիմը չկարողացավ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը ՝ գրավելով 6-րդ հորիզոնականը։
Մ-18 տարեկանների թիմը նույնպես փոխեց մարզչին մրցաշրջանի ընթացքում։ Սեպտեմբերի 1-ին նրանց գլխավոր մարզիչ նշանակվեց Կիրան Մակկեննը, որը մինչ այդ Տոտտենհեմի Մ-18 թիմի մարզիչն էր[162]։ Ընդհանուր առմամբ մրցաշրջանը նրանց համար հաջող էր։ Թիմը նվաճեց երկրորդ հորիզոնակաը Պրեմիեր լիգայի Մ-18 Հյուսիսային խմբում, իսկ այնուհետև 4-րդ հորիզոնականը ամփոփիչ էլիտար խմբում[163]։
Ներքևում ներկայացված են Մանչեսթեր Յունայթեդի Մ-23 և Մ-18 թիմի արդյունքների մրցաշրջանում։
2-րդ թիմի արդյունքները
խմբագրելԱմսաթիվ | Մրցակից | Տ/ Ա | Հաշիվ | Յունայթեդի կազմում գոլերի հեղինակներ |
---|---|---|---|---|
2016 օգոստոսի 15 | Լեսթեր Սիթի | Տ | 1:0 | Միտչելլ, 87' |
2016 օգոստոսի 22 | Սաութհեմպտոն | Ա | 0:2 | |
2016 օգոստոսի 28 | Չելսի | Տ | 1:1 | Ինքնագոլ |
2016 սեպտեմբերի 9 | Մանչեսթեր Սիթի | Ա | 1:1 | Ուիլլոկ, 25' |
2016 սեպտեմբերի 19 | Դերբի Քաունթի | Տ | 3:2 | Մակտոմինեյ, 17', 85',Հարրոպ , 67' (11մ.) |
2016 սեպտեմբերի 26 | Էվերթոն | Ա | 0:2 | |
2016 հոկտեմբերի 18 | Լիվերպուլ | Տ | 1:1 | Հարրոպ, 50' (11մ.) |
2016 հոկտեմբերի 24 | Արսենալ | Տ | 1:0 | Ուիլյամս, 8' |
2016 հոկտեմբերի 28 | Տոտտենհեմ | Ա | 1:1 | Ռայլի, 20' |
2016 նոյեմբերի 21 | Սանդերլենդ | Տ | 0:2 | |
2016 նոյեմբերի 28 | Ռեդինգ | Ա | 2:2 | Հարրոպ 28' (11մ.), 29' |
2016 դեկտեմբերի 9 | Չելսի | Ա | 1:3 | Տուանզեբե, 20' |
2017 հունվարի 9 | Մաչեսթեր Սիթի | Տ | 1:3 | Հոսս, 57' |
2017 հունվարի 16 | Լիվերպուլ | Ա | 1:0 | Ուիլլոկ, 93' |
2017 հունվարի 30 | Էվերթոն | Տ | 1:3 | Միտչելլ, 57' (11մ.) |
2017 փետրվարի 6 | Դերբի Քաունթի | Ա | 3:5 | Գրիբբին, 6', Ռեդմոնդ, 77', Կեհինդե, 88' |
2017 փետրվարի 19 | Ռեդինգ | Տ | 0:2 | |
2017 մարտի 6 | Սանդերլենդ | Ա | 3:1 | Միտչելլ, 28' (11մ.), Մակտոմինեյ, 33', Ռեդմոնդ, 71' |
2017 մարտի 13 | Սաութհեմպտոն | Տ | 3:3 | Ռեդմոնդ, 62', Միտչելլ, 70' (11մ.), 75' (11մ.) |
2017 ապրիլի 10 | Լեսթեր Սիթի | Ա | 0:0 | |
2017 մայիսի 8 | Արսենալ | Ա | 2:2 | Հարրոպ, 72', Ջոնսոն, 83' (ինքն․) |
2017 մայիսի 15 | Տոտտենհեմ | Տ | 3:2 | Հարրոպ, 37', 79', 87' |
Ակադեմիա (Մ18)
խմբագրելԱմսաթիվ | Մրցակից | Տ/Ա | Հաշիվ | Գոլերի հեղինակներ Յունայթեդի կազմում |
---|---|---|---|---|
2016 օգոստոսի 13 | Դերբի Քաունտի | Ա | 0:4 | |
2016 օգոստոսի 20 | Լիվերպուլ | Տ | 1:2 | Բոնեն, 56' |
2016 օգոստոսի 27 | Էվերթոն | Ա | 5:1 | Բուրկարտ, 45',Գոմես, 45+1', 47' (11մ.), 65',Բուֆֆոնջ, 72' |
2016 սեպտեմբերի 3 | Միդլսբրո | Տ | 5:1 | Բոնեն, 36', Կանու, 52', 58', Գոմես, 68', Բուֆֆոնջ, 90' |
2016 սեպտեմբերի 10 | Վեստ Բրոմվիչ | Տ | 5:3 | Բոնեն, 11', Գոմես, 21', Տաններ, 26', Չոնգ, 87', Բարլոու, 90' (11մ.) |
2016 սեպտեմբերի 17 | Մանչեսթեր Սիթի | Ա | 0:2 | |
2016 սեպտեմբերի 24 | Սթոք Սիթի | Տ | 2:0 | Մակելա, 26', Բուրկարտ 42' |
2016 հոկտեմբերի 1 | Միդլսբրո | Ա | 2:1 | Բուֆֆոնջ, 43', Դիդրիկ-Ռոբերտս, 50' |
2016 հոկտեմբերի 8 | Սանդերլենդ | Տ | 1:1 | Բարրետտ, 90' |
2016 հոկտեմբերի 15 | Վուլֆերհեմպտոն | Ա | 5:2 | Բոնեն, 3', 19', Բուֆֆոնջ, 24', Բուրկարտ, 29', Չոնգ, 32' |
2016 նոյեմբերի 5 | Բլեքբերն Ռովերս | Տ | 4:1 | О’Քոննոր, 19', Ուորրեն, 33', Գոմես, 38', Բարլոու, 64' |
2016 նոյեմբերի 12 | Նյուքասլ Յունայթեդ | Ա | 4:0 | Գոմես, 34', Գրիբբին, 37' (11մ.), Բաուի, 66', Բոնեն, 88' |
2016 նոյեմբերի 19 | Լիվերպուլ | Ա | 3:3 | Գրիբբին, 13', 38', 88' (11մ.) |
2016 նոյեմբերի 25 | Դերբի Քաունտի | Տ | 4:0 | Գոմես, 9' (11մ.), Չոնգ, 29', Բաուի, 36', Բուֆֆոնջ, 53' |
2016 դեկտեմբերի 3 | Մանչեսթեր Սիթի | Տ | 2:2 | Գրիբբին, 45', Բուֆֆոնջ, 81' |
2016 դեկտեմբերի 17 | Վեստ Բրոմվիչ | Ա | 3:2 | Գոմես, 10' (11մ.), Հեմիլթոն, 31', 58' |
2017 հունվարի 21 | Էվերթոն | Տ | 1:1 | Գոմես, 20' |
2017 հունվարի 28 | Սանդերլենդ | Ա | 5:2 | Բաուի, 19', Բարլոու, 35', Բուրկարտ, 48', Հեմիլթոն, 50', Դերնլի, 67' |
2017 փետրվարի 4 | Վուլֆերհեմպտոն | Տ | 3:0 | Գոմես, 65', Բաուի, 86', Դերնլի, 90+4' |
2017 փետրվարի 10 | Նյուքասլ Յունայթեդ | Տ | 4:0 | Դերնլի, 6', Բարլոու, 59', 67' (11մ.), 80' |
2017 փետրվարի 18 | Բլեքբերն Ռովերս | Ա | 2:3 | Հեմիլթոն, 53', Բարլոու, 68' |
2017 մարտի 3 | Սթոք Սիթի | Ա | 2:0 | Բաուի, 46', Բուֆֆոնջ, 81' |
Ամսաթիվ | Մրցակից | Տ/Ա | Հաշիվ | Գոլերի հեղինակներ Յունայթեդի կազմում |
---|---|---|---|---|
2017 մարտի 10 | Լիվերպուլ | Տ | 2:2 | Բարլոու, 79', 85' |
2017 մարտի 18 | Մանչեսթեր Սիթի | Ա | 2:2 | Գոմես, 25', Դերնլի, 57' |
2017 ապրիլի 1 | Չելսի | Ա | 3:4 | Հեմիլթոն, 9', Բաուի, 52', Բուրկարտ, 81' |
2017 ապրիլի 22 | Վեստ-Հեմ Յունայթեդ | Տ | 2:1 | Բարլոու, 8', Դերնլի, 40' |
2017 ապրիլի 29 | Ռեդինգ | Ա | 5:2 | Գրիբբին, 26', Բարլոու, 56' (пен.), 89', Հեմիլթոն, 72', Դերնլի, 90+3' |
2017 մայիսի 3 | Արսենալ | Տ | 0:3 | |
2017 մայիսի 12 | Բլեքբերն Ռովերս | Տ | 2:4 | Հեմիլթոն, 33', 73' |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Mourinho appointed United manager» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ մայիսի 27.
- ↑ 2,0 2,1 «Louis van Gaal leaves Manchester United» (անգլերեն). 2016 թ․ մայիսի 23.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Manchester United 2016/17 Premier League season review» (անգլերեն). Sky Sports. 2017 թ․ մայիսի 21.
- ↑ 4,0 4,1 «Manchester United 1-1 Swansea City» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ ապրիլի 27.
- ↑ «Manchester United 2016/17 season preview: Five questions» (անգլերեն). Sky Sports. 2016 թ․ օգոստոսի 15.
- ↑ McNulty, Phil (2016 թ․ օգոստոսի 11). «Premier League 2016-17: Who will finish where?» (անգլերեն). BBC Sport.
- ↑ Perrin, Charles (2016 թ․ օգոստոսի 11). «Premier League 2016/17 preview: Mourinho and Man Utd eye title charge» (անգլերեն). Daily Express.
- ↑ Savage, Robbie (2016 թ․ օգոստոսի 12). «Robbie Savage predicts the Premier League table for 2016/17 - where will YOUR club finish?» (անգլերեն). Daily Mirror.
- ↑ Patterson, Scott (2016 թ․ օգոստոսի 12). «Mourinho must target Premier League title after excellent transfer window» (անգլերեն). ESPNFC.com.
- ↑ McMahon, Bobby (2016 թ․ օգոստոսի 13). «Premier League Predictions For 2016-2017» (անգլերեն). Forbes.com.
- ↑ Merson, Paul (2016 թ․ օգոստոսի 9). «Paul Merson predicts final Premier League table for 2016/17» (անգլերեն). Sky Sports.
- ↑ Wilson, Paul (2016 թ․ օգոստոսի 8). «Premier League 2016-17 preview No11: Manchester United» (անգլերեն). The Guardian.
- ↑ Wallace, Sam (2016 թ․ օգոստոսի 8). «Premier League club-by-club guide and Sam Wallace's predictions for 2016-17 season» (անգլերեն). The Telegraph.
- ↑ «Eric Bailly: Man Utd sign Villarreal defender for £30m» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ հունիսի 8.
- ↑ «Manchester United sign Zlatan Ibrahimović» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ հուլիսի 1.
- ↑ «Manchester United sign £26.3m Henrikh Mkhitaryan as Jose Mourinho aims for energy and risk over possession football» (անգլերեն). The Telegraph. 2016 թ․ հուլիսի 6.
- ↑ «Paul Pogba: Manchester United re-sign France midfielder for world-record £89m» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 9.
- ↑ «Man Utd: Why £89m Paul Pogba deal is a bargain» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 11.
- ↑ Marshall, Adam (2016 թ․ հունիսի 10). «Powell and Valdes released by United» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Marshall, Adam (2016 թ․ հուլիսի 12). «Tyler Reid signs for Swansea City» (անգլերեն).
- ↑ Marshall, Adam (2016 թ․ հուլիսի 12). «Joe Rothwell heads to Oxford» (անգլերեն).
- ↑ Marshall, Adam (2016 թ․ հուլիսի 12). «West Ham confirm Ashley Fletcher signing» (անգլերեն).
- ↑ Marshall, Adam (2016 թ․ հուլիսի 13). «Dunne signs for Burnley on two-year deal» (անգլերեն).
- ↑ «Sunderland agree deal for McNair and Love» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ օգոստոսի 11.
- ↑ Froggatt, Mark (2016 թ․ օգոստոսի 22). «Blackett leaves United to join Reading» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Marshall, Adam (2016 թ․ օգոստոսի 30). «United striker Will Keane joins Hull City» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Bostock, Adam (2016 թ․ օգոստոսի 31). «Reds midfielder Weir moves to Hull» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Marshall, Adam (2016 թ․ հուլիսի 23). «Loan move agreed for Guillermo Varela» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Marshall, Adam (2016 թ․ օգոստոսի 12). «Adnan Januzaj joins Sunderland on loan» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Froggatt, Mark (2016 թ․ օգոստոսի 20). «Wilson set to join Derby County on loan» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Tuck, James (2016 թ․ օգոստոսի 22). «Borthwick-Jackson joins Wolves on loan» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Marshall, Adam (2016 թ․ օգոստոսի 26). «Pereira to seal loan move to Granada» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Marshall, Adam (2016 թ․ օգոստոսի 31). «Henderson signs for Grimsby on loan» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Marshall, Adam (2016 թ․ օգոստոսի 31). «Pereira moves to Belenenses on loan» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ «United face Wigan in first pre-season game» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ հուլիսի 5.
- ↑ «United to play Man City and Dortmund in China» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ մարտի 23.
- ↑ Thompson, Gemma (2016 թ․ հուլիսի 19). «Mourinho announces squad for Tour 2016» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ «Full statement on City v United cancellation» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ հուլիսի 25.
- ↑ «United to face Galatasaray in Gothenburg» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ հունիսի 30.
- ↑ «Wayne Rooney testimonial details confirmed» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ հունիսի 9.
- ↑ «Manchester United 0 Everton 0» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ օգոստոսի 3.
- ↑ «Match report: Michael Carrick testimonial» (անգլերեն). ManUtd.com. 2017 թ․ հունիսի 4.
- ↑ «Community Shield: Leicester City 1-2 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 7.
- ↑ «Premier League fixtures: Leicester start title defence at promoted Hull» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ հունիսի 15.
- ↑ «Premier League release 2016/17 fixture list: United face Bournemouth away first» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ հունիսի 15.
- ↑ «Report: Bournemouth 1 United 3» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ օգոստոսի 14.
- ↑ «Bournemouth 1-3 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 14.
- ↑ «Manchester United 2-0 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 19.
- ↑ «Hull City 0-1 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 27.
- ↑ Marshall, Adam (2016 թ․ սեպտեմբերի 7). «Bailly is United's Player of the Month for August 2016» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ «Manchester United 1-2 Manchester City» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ «Watford 3-1 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ «Manchester United 4-1 Leicester City» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ սեպտեմբերի 24.
- ↑ «Rashford voted United's Player of the Month» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ հոկտեմբերի 7.
- ↑ «Manchester United 1-1 Stoke City» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ հոկտեմբերի 2.
- ↑ «Jose Mourinho says Manchester United could have "won 6-0" after 1-1 draw» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ հոկտեմբերի 2.
- ↑ «Liverpool 0-0 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ հոկտեմբերի 17.
- ↑ «Chelsea 4-0 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ հոկտեմբերի 23.
- ↑ «Manchester United 0-0 Burnley» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ հոկտեմբերի 29.
- ↑ «Mata wins closest Player of the Month poll» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ նոյեմբերի 3.
- ↑ «BBC Wales Sport at the Liberty Stadium» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ նոյեմբերի 6.
- ↑ «Manchester United news: Zlatan Ibrahimovic boasts he's scored 25,000 goals after Premier League landmark» (անգլերեն). The Independent. 2016 թ․ նոյեմբերի 7.
- ↑ «Manchester United 1-1 Arsenal» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ նոյեմբերի 19.
- ↑ «Manchester United 1-1 West Ham United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ նոյեմբերի 27.
- ↑ «Valencia is United's Player of the Month» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ դեկտեմբերի 4.
- ↑ «Everton 1-1 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ դեկտեմբերի 4.
- ↑ «Manchester United 1-0 Tottenham Hotspur» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ դեկտեմբերի 11.
- ↑ «Crystal Palace 1-2 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ դեկտեմբերի 14.
- ↑ «West Bromwich Albion 0-2 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ դեկտեմբերի 17.
- ↑ 70,0 70,1 Tuck, James (2017 թ․ մայիսի 18). «Mkhitaryan wins Goal of the Season award» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ «Manchester United 3-1 Sunderland» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ դեկտեմբերի 26.
- ↑ «Manchester United 2-1 Middlesbrough» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ դեկտեմբերի 31.
- ↑ «Ibrahimovic is United's Player of the Month» (անգլերեն). ManUtd.com. 2017 թ․ հունվարի 5.
- ↑ «West Ham United 0-2 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հունվարի 2.
- ↑ «Manchester United 1-1 Liverpool» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հունվարի 15.
- ↑ 76,0 76,1 «Stoke City 1-1 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հունվարի 21.
- ↑ «Wayne Rooney's record-breaking free kick saves Manchester United's unbeaten run against Stoke» (անգլերեն). The Independent. 2017 թ․ հունվարի 21.
- ↑ «Valencia is Player of the Month for January» (անգլերեն). ManUtd.com. 2017 թ․ փետրվարի 2.
- ↑ «Manchester United 0-0 Hull City» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ փետրվարի 1.
- ↑ «Leicester City 0-3 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ փետրվարի 5.
- ↑ «Manchester United 2-0 Watford» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ փետրվարի 11.
- ↑ «Ibrahimovic is February Player of the Month» (անգլերեն). ManUtd.com. 2017 թ․ մարտի 3.
- ↑ «Manchester United 1-1 Bournemouth» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մարտի 4.
- ↑ «Middlesbrough 1-3 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մարտի 19.
- ↑ «Valencia is Man Utd's Player of the Month» (անգլերեն). ManUtd.com. 2017 թ․ մարտի 31.
- ↑ «Manchester United 0-0 West Bromwich Albion» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ ապրիլի 1.
- ↑ «Manchester United 1-1 Everton» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ ապրիլի 4.
- ↑ «Sunderland 0-3 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ ապրիլի 9.
- ↑ «Manchester United 2-0 Chelsea» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ ապրիլի 16.
- ↑ «Burnley 0-2 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ ապրիլի 23.
- ↑ «Manchester City 0-0 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ ապրիլի 27.
- ↑ Marshall, Adam. «Herrera thanks fans for April award» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ «Arsenal 2-0 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մայիսի 7.
- ↑ «Tottenham Hotspur 2-1 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մայիսի 14.
- ↑ «Southampton 0-0 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մայիսի 17.
- ↑ «Angel Gomes becomes first player born this century to play in the Premier League» (անգլերեն). BBC Newsbeat. 2017 թ․ մայիսի 22.
- ↑ «Manchester United 2-0 Crystal Palace» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մայիսի 21.
- ↑ Grant, Ryan (2017 թ․ հունիսի 2). «Paul Pogba named United's Player of the Month for May» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ «Northampton Town 0 v 3 Manchester United» (անգլերեն). MUFCInfo.com.
- ↑ «Northampton Town 2 v 8 Manchester United» (անգլերեն). MUFCInfo.com.
- ↑ «Northampton Town 1-3 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ սեպտեմբերի 21.
- ↑ «Man Utd and Man City to meet in EFL Cup fourth round» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ սեպտեմբերի 21.
- ↑ «Manchester United 1-0 Manchester City» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ հոկտեմբերի 26.
- ↑ «Manchester United to host West Ham in EFL Cup quarter-finals» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ հոկտեմբերի 26.
- ↑ «Manchester United 4-1 West Ham United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ նոյեմբերի 30.
- ↑ «EFL Cup: Man Utd and Liverpool kept apart in semi-finals» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ նոյեմբերի 30.
- ↑ «Manchester United 2-0 Hull City» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հունվարի 10.
- ↑ «Hull City 2-1 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հունվարի 27.
- ↑ «Manchester United 3-2 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ փետրվարի 26.
- ↑ «United drawn at home in the FA Cup» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ դեկտեմբերի 5.
- ↑ «Manchester United 4-0 Reading» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հունվարի 7.
- ↑ «FA Cup: Man Utd face Wigan, Chelsea host Brentford, Derby meet Leicester» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հունվարի 9.
- ↑ «Manchester United 4-0 Wigan Athletic» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հունվարի 29.
- ↑ «FA Cup fifth-round draw: Sutton Utd face Arsenal, Blackburn host Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հունվարի 31.
- ↑ «Blackburn Rovers 1-2 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ փետրվարի 19.
- ↑ «Chelsea 1-0 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մարտի 13.
- ↑ «Жеребьевка группового этапа Лиги Европы УЕФА» (ռուսերեն). UEFA.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Froggatt, Mark (2016 թ․ օգոստոսի 26). «Guide to United's Europa League group» (անգլերեն).
- ↑ «Feyenoord 1-0 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ սեպտեմբերի 15.
- ↑ «Manchester United 1-0 Zorya Luhansk» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ սեպտեմբերի 29.
- ↑ «Manchester United 4-1 Fenerbahce» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ հոկտեմբերի 20.
- ↑ «Fenerbahce 2-1 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ նոյեմբերի 3.
- ↑ «Manchester United 4-0 Feyenoord» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ նոյեմբերի 24.
- ↑ «Manchester United boss Jose Mourinho criticises UEFA over Europa League schedule with Zorya Luhansk clash under threat» (անգլերեն). talkSport. 2016 թ․ դեկտեմբերի 7.
- ↑ Luke Reddy (2016 թ․ դեկտեմբերի 8). «Zorya Luhansk vs. Manchester United» (անգլերեն). BBC.
- ↑ «Europa League draw: Man Utd face Saint-Etienne, Spurs meet Gent» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ դեկտեմբերի 12.
- ↑ «United face French test in Europa League» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ դեկտեմբերի 12.
- ↑ «Manchester United 3-0 Saint-Etienne» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ փետրվարի 16.
- ↑ «Saint-Etienne 0-1 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ փետրվարի 22.
- ↑ «Man Utd to face FC Rostov in Europa League last 16» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ փետրվարի 24.
- ↑ «José Mourinho left furious after concern over Rostov pitch is laughed off by Uefa» (անգլերեն). The Guardian. 2017 թ․ մարտի 8.
- ↑ «FC Rostov 1-1 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մարտի 9.
- ↑ «Manchester United 1-0 FC Rostov» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մարտի 16.
- ↑ «Europa League: Man Utd drawn against Anderlecht» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մարտի 17.
- ↑ «RSC Anderlecht 1-1 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ ապրիլի 13.
- ↑ «Jose Mourinho: Man Utd manager blames forwards for Anderlecht draw» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ ապրիլի 13.
- ↑ «Manchester United 2-1 RSC Anderlecht aet (agg 3-2)» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ ապրիլի 20.
- ↑ «Europa League draw: Man Utd v Celta Vigo, Ajax v Lyon» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ ապրիլի 21.
- ↑ «Celta Vigo 0-1 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մայիսի 4.
- ↑ «Manchester United 1-1 Celta Vigo» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մայիսի 11.
- ↑ «2017 UEFA Europa League final» (անգլերեն). UEFA.com.
- ↑ «Ajax 0-2 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մայիսի 24.
- ↑ «Manchester United end of season review: Jose Mourinho's side have fallen well short after targeting title» (անգլերեն). Daily Mail. 2017 թ․ մայիսի 22.
- ↑ McNulty, Phil (2017 թ․ մայիսի 22). «Phil McNulty: Premier League end-of-season report and manager ratings» (անգլերեն). BBC Sport.
- ↑ «Premier League 2016-17 review: signing of the season» (անգլերեն). The Guardian. 2017 թ․ մայիսի 22.
- ↑ «Season 2016/17» (անգլերեն). StretfordEnd.co.uk.
- ↑ «Manchester United striker Zlatan Ibrahimovic wins December player of the month» (անգլերեն). Sky Sports. 2017 թ․ հունվարի 13.
- ↑ «Henrikh Mkhitaryan wins Premier League goal of the month for stunning scorpion kick against Sunderland» (անգլերեն). The Mirror. 2017 թ․ հունվարի 13.
- ↑ «Chelsea and Tottenham dominate PFA Premier League team of the year» (անգլերեն). The Guardian. 2017 թ․ ապրիլի 20.
- ↑ Tuck, James (2017 թ․ մայիսի 18). «Herrera is 2016/17 Sir Matt Busby Player of the Year» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Bostock, Adam (2017 թ․ մայիսի 18). «Valencia is United Players' Player of the Year» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Marshall, Adam (2017 թ․ մայիսի 18). «Tuanzebe wins Denzil Haroun Reserve Player trophy» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Marshall, Adam (2017 թ․ մայիսի 18). «Angel Gomes voted Jimmy Murphy Youth Team Player of the Year» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ «Manchester United plc reaches agreement with adidas» (անգլերեն). ManUtd.com. 2014 թ․ հուլիսի 14.
- ↑ «Chevrolet signs seven year deal» (անգլերեն). ManUtd.com. 2012 թ․ հուլիսի 30.
- ↑ Bostock, Adam (2016 թ․ մայիսի 11). «Revealed: The new adidas Manchester United away kit for 2016/17» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Bostock, Adam (2016 թ․ հուլիսի 23). «adidas and Manchester United release new home kit for 2016/17» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ «adidas and Manchester United unveil new third kit for 2016/17» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ հուլիսի 29.
- ↑ «Under-21s win league after 3-2 win at Spurs» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ ապրիլի 19.
- ↑ «Premier League 2: Competition format explained» (անգլերեն). Premier League. 2016 թ․ հուլիսի 20.
- ↑ «Joyce leaves United to become Wigan boss» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ նոյեմբերի 2.
- ↑ «McKenna appointed United under-18 coach» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ սեպտեմբերի 1.
- ↑ «Under-18s match report: Manchester United 2 Blackburn Rovers 4» (անգլերեն). ManUtd.com. 2017 թ․ մայիսի 12.