Ֆեյենորդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆեյենորդը (հոլանդ.՝ Feyenoord, [ˈfɛi̯əˌnoːrt]), ֆուտբոլային ակումբ Ռոտերդամից, Նիդերլանդներ։ Հանդես է գալիս Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում։ Ստեղծվել է որպես Wilhelmina Rotterdam 1908 թ.-ին, 1912 թ. դարձել է Feijenoord, իսկ 1978 թ.-ին վերջնականապես վերանվանվել Feyenoord Rotterdam: 1937 թ.-ից ի վեր Ֆեյենորդի տնային մարզադաշտն է Stadion Feyenoord-ը՝ առավել հայտնի որպես De Kuip:
Ֆեյենորդ | |||
Ամբողջական անուն | Ֆեյենորդ Ռոտերդամ | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | De club aan de Maas (Ակումբ Մաասի վրա)
De Stadionclub (Մարզադաշտի ակումբ) De Trots van Zuid (Հարավի հպարտություն) De club van het volk (Ժողովրդի ակումբ) | ||
Երկիր | ![]() | ||
Քաղաք | Ռոտերդամ | ||
Մարզադաշտ | De Kuip | ||
Տարողունակություն | 51,177 | ||
Մարզիչ | Ջովանի վան Բրոնկխորստ | ||
Կայք | |||
Լիգա | Էրեդիվիզիա | ||
2021-22 | 3-րդ | ||
|
Ֆեյենորդը Նիդերլանդների ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից է։ Այն 14 անգամ հաղթել է Նիդերլանդների առաջնությունը, 12 անգամ՝ Նիդերլանդների գավաթը, 2 անգամ՝ Նիդերլանդների Սուպերգավաթը, 2 անգամ՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան և 1-ական անգամ՝ Չեմպիոնների Լիգան ու միջմայրցամաքային գավաթը։
Ֆեյենորդը համարվում է ժողովրդի ակումբ, քանի որ ունի մեծ ազգային աջակցություն։ Թիմի ամենահաջողակ տարիները 1960-ական և 1970-ական թվականներն են, երբ Կուն Մուլեյնն ու Ուվե Չինդվալի օգնությամբ Ֆեյենորդը հաղթեց 6 Հոլանդիայի առաջնության գավաթ, 2 եվրոպական գավաթ և 1 միջմայրցամաքային գավաթ։
Ֆեյենորդի գլխավոր հակառակորդը Այաքսն է։ Այաքսի ու Ֆեյենորդի միջև խաղերը կոչվում են De Klassieker (The Classic): Ֆեյենորդի օրհներգն է «Hand in Hand»-ը։
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ֆեյենորդի պաշտոնական կայքը
- Ֆեյենորդի պաշտոնական կայքը (հոլանդերեն)
- Ֆեյենորդի պաշտոնական Տվիտերը
- Ֆեյենորդը sports.ru-ում
- Ֆեյենորդը football24 կայքում
- Ֆեյենորդի մասին soccerway-ում
- Ֆեյենորդը transfermarkt-ում
- Ֆեյենորդի վիճակագրությունը WhoScored-ում
- Ֆեյենորդը skysports-ում
- Ֆեյենորդի էջը UEFA.com-ում
- Ֆեյենորդը soccerbase.com կայքում