Ադնան Յանո՛ւզայ (ալբ․՝ Adnan Januzaj, փետրվարի 5, 1995(1995-02-05)[1][2], Բրյուսել, Բելգիա[3][4]), կոսովո-ալբանական ծագումով բելգիացի ֆուտբոլիստ[5], անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հարձակվողական կիսապաշտպան[6]։

Ադնան Յանուզայ
Adnan Januzaj
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Adnan Januzaj
Ազգությունը Բելգիա բելգիացի
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1995 (29 տարեկան)
Ծննդավայր Բրյուսել, Բելգիա
Հասակ 182 սմ
Քաշ 75 կգ
Դիրք Հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 9
Պատանեկան կարիերա
2001-2005 Բելգիա Բրյուսել ՖԱ
2005-2011 Բելգիա Անդերլեխտ ՖԱ
2011-2013 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013- Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 47 (5)
2015 - 2016   Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 6 (0)
2016 -   Անգլիա Սանդերլենդ ՖԱ 6 (0)
Ազգային հավաքական
2014 - Բելգիա Բելգիա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12 սեպտեմբեր 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 16 նոյեմբեր 2014

Ակումբային կարիերա խմբագրել

Ադնան Յանուզայը ծնվել է Բրյուսելում։ 6 տարեկանից հաճախել է «Բրյուսել» ակումբի ակադեմիան։ 2005 թ. նրան նկատել են «Անդերլեխտ» ակումբի սկաուտները և հրավիրել իրենց ակադեմիա։ 2011 թ. մարտին՝ «Անդերլեխտի» երիտասարդական թիմում անց կացրած հաջող մրցաշրջանից հետո 16-ամյա Յանուզայը 300 հազար ֆունտով տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»[7]։

2012/13 մրցաշրջանում, հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդի» մինչև 21 տարեկանների հավաքականում, Յանուզայը ճանաչվեց լավագույնը ակումբի պահեստայինների մեջ՝ ստանալով Դենզիլ Հարունի մրցանակը[8]։ 2013 թ. մայիսի 19-ին Ադնանը հայտագրվեց Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղի համար, սակայն այդպես էլ դաշտում չհայտնվեց[9]։ 2013/14 մրցաշրջանի սկսելուց առաջ ներառվեց ակումբի հիմնական կազմում՝ ուղարկվելով նախամրցաշրջանային շրջագայության Ասիայի երկրներ[10]։

Հուլիսի 13-ին կայացավ Յանուզայի դեբյուտը «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում «Սինգխայի աստղերի» դեմ խաղում, որտեղ խաղաց 90 րոպե[11]։ Հուլիսի 29-ին Յանուզայը խփեց իր առաջին գոլը «Յունայթեդի» մարզաշապիկով՝ գրավելով «Կիտչիի» դարպասը ընկերական խաղում[12]։ 2013 թ. օգոստոսի 11-ին կայացավ առաջին պաշտոնական խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ Անգլիայի սուպերգավաթի ժամանակ 84-րդ րոպեին փոխարինելով Ռոբին վան Պերսիին[13]։ 2013 թ. սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ առաջնախաղը Պրեմիեր Լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Կրիստալ Պելասի» դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 5-ին Ադնանը առաջին անգամ Պրեմիեր Լիգայում եղավ թիմի մեկնարկային կազմում «Սանդերլենդի» դեմ խաղում, որի ժամանակ հեղինակեց 2 գոլ և թիմին 2-1 հաշվով հաղթանակ պարգևեց[15]։

2013 թ.հոկտեմբերի 19-ին Ադնան Յանուզայը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքեց նոր հնգամյա պայմանագիր[16]։

2014/15 խմբագրել

Թիմի ներ մարզիչ վան Գալի գլխավորությամբ կորցրեց իր հիմնական տեղը կազմում։

«Բորուսիա Դորտմունդ» խմբագրել

2015 թվականի օգոստոսի 31-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց «Դորտմունդի Բորուսիա», մինչև 2016 թվականի հունիսի 30-ը[17]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Հավաքականում անցկացրած խաղերը և գոլերը խմբագրել

Ընդհանուր՝ 5 հանդիպում/ 0 գոլ; 4 հաղթանակ, 1 ոչ ոքի, 0 պարտություն[19]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ[20] Այլ[21] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2013/14 27 4 1 0 4 0 2 0 1 0 35 4
Ամբողջ կարիերայում 27 4 1 0 4 0 2 0 1 0 35 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Мун, Роман (2013 թ․ հոկտեմբերի 9). ««Дьявол» в деталях. Все, что нужно знать о новой звезде «МЮ»» (ռուսերեն). Sports.ru.
  4. Воробьев, Кирилл (2013 թ․ հոկտեմբերի 10). «Евроскаут. Аднан Янузай» (ռուսերեն). Eurosport.
  5. «Inside Adnan Januzaj's world» (անգլերեն). The Daily Mail. 2013 թ․ հոկտեմբերի 16.
  6. «In profile: Adnan Januzaj» (անգլերեն). ManUtd.com. 2013 թ․ հոկտեմբերի 19.
  7. «Sky Sports Scout - Adnan Januzaj» (անգլերեն). Sky Sports. 2013 թ․ հոկտեմբերի 16.
  8. Marshall, Adam (2013 թ․ մայիսի 15). «Januzaj voted U21s' star man» (անգլերեն). ManUtd.com.
  9. «West Brom 5-5 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ մայիսի 19.
  10. «Adnan Januzaj wants new Manchester United contract after impressing in pre-season» (անգլերեն). The Daily Mirror. 2013 թ․ հուլիսի 25.
  11. «Singha All Stars 1 Utd 0» (անգլերեն). ManUtd.com. 2013 թ․ հուլիսի 13.
  12. «Kitchee 2 United 5» (անգլերեն). ManUtd.com. 2013 թ․ հուլիսի 29.
  13. «Man Utd 2-0 Wigan» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ օգոստոսի 11.
  14. «Man Utd 2-0 Crystal Palace» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ սեպտեմբերի 14.
  15. «Sunderland 1-2 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ հոկտեմբերի 5.
  16. «Januzaj signs new United deal» (անգլերեն). ManUtd.com. 2013 թ․ հոկտեմբերի 19.
  17. «Borussia Dortmund leiht Adnan Januzaj aus» (գերմաներեն). BVB.de. 2015 թ․ օգոստոսի 31.
  18. Բելգիայի հավաքականի գոլերը գրված են սկզբում
  19. «Adnan Januzaj» (անգլերեն). National Football Teams.
  20. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա.
  21. Անգլիայի սուպերգավաթ.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադնան Յանուզայ» հոդվածին։