Անթոնի Մարսիալ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Անթոնի Մարսիալ (ֆր.՝ Anthony Martial, դեկտեմբերի 5, 1995(1995-12-05)[1][2], Massy), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող: Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և Ֆրանսիայի հավաքականում:

Football pictogram.svg
Անթոնի Մարսիալ
ֆր.՝ Anthony Martial
Anthony Martial 27 September 2017 cropped.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1995(1995-12-05)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Massy
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 9
Պատանեկան կարիերա
2009 - 2012 Ֆրանսիա Օլիմպիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012 - 2013 Ֆրանսիա Օլիմպիկ 3 (0)
2013 - 2015 Ֆրանսիա Մոնակո 49 (11)
2013 - 2014   Ֆրանսիա Մոնակո B 4 (3)
2015 - ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 15 (5)
Ազգային հավաքական
2013 - ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 12 (4)
2015 - ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 2, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 17, 2015

Ակումբային կարիերաԽմբագրել

«Օլիմպիկ Լիոն»Խմբագրել

2009 թվականին 14-ամյա Մարսիալը ընդունվել է «Օլիմպիկի» ակադեմիա։ Նա թիմի կազմում 21 խաղում դարձել է 32 գոլի հեղինակ՝ 17 տարեկանում։ Թիմի առաջին կազմում իր դեբյուտը նշել է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Ապեոլի» դեմ խաղում, 80-րդ րոպեին փոխարինելով Յասին Բենզյային[3][4]:

2013 թվականի փետրվարի 3-ին Մարսիալը իր դեբյուտն է նշել Լիգա 1-ում՝ «Այաչոյի» դեմ խաղում, 79-րդ րոպեին փոխարինելով Ռաշիդ Գեզալին[5]:

«Մոնակո»Խմբագրել

2013 թվականի հունիսի 30-ին Մարսիալը տեղափոխվել է «Մոնակո»: Տրանսֆերը արժեցել է 5 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ 2013 թվականի նոյեմբերի 24-ին Անթոնին իր դեբյուտն է նշել նոր թիմի կազմում՝ «Նանտի» դեմ խաղում, 63-րդ րոպեին փոխարինելով Ռադամել Ֆալկաոյին[6]: Նոյեմբերի 30-ին Մարսիալը իր առաջին գոլն է խփել ֆրանսիական թիմի կազմում՝ «Ռենի» դեմ խաղում[7]: 2014 թվականի հունվարի 27-ին Անթոնին իր պայմանագիրը երկարաձգել է մինչև 2018 թվականը[8]:

2014/15 մրցաշրջանում Մարսիալը դարձել է «Մոնակոյի» հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 2015 թվականի մարտի 13-ին «Բաստիայի» դեմ խաղում Մարսիալը դարձել է դուբլի հեղինակ[9]: 2014/15 մրցաշրջանում Մարսիալը առաջնությունում դարձել է 9 գոլի հեղինակ, ինչպես նաև 3 գոլի հեղինակ գավաթի խաղարկությունում։

2015 թվականի օգոստոսի 4-ին Անթոնին իր առաջին գոլն է խփել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում կայացած «Յանգ Բոյզի» դեմ խաղում[10]:

«Մանչեսթեր Յունայթեդ»Խմբագրել

2015 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մարսիալով հետաքրքրվում էին անգլիական մի շարք ակումբներ, ինչպիսիք են՝ «Տոտենհեմը»[11], «Չելսին»[12] և «Արսենալը»[13]: Բայց ի վերջո տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Մարսիալը 36 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»[14]: Այս տրանսֆերը դարձավ պատմության մեջ ամենաթանկ տրանֆերը մինչև 20 տարեկանների հասակում։

Անգլիական թիմի կազմում իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 12-ին՝ «Լիվերպուլի» դեմ կայացած խաղում, 65-րդ րոպեին փոխարինելով Խուան Մատային: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով[15]: Սեպտեմբերի 20-ին «Սաութհեմտոնի» դեմ խաղում Մարսիալը դարձավ դուբլի հեղինակ, խփելով իր առաջին գոլերը անգլիական ակումբի կազմում[16]:

Միջազգային կարիերաԽմբագրել

Մարսիալը իր դեբյուտը Ֆրանսիայի Մ21 հավաքականի կազմում նշել է 2013 թվականի օգոստոսի 13-ին՝ Գերմանիայի Մ21 հավաքականի դեմ խաղում[17]: 2013 թվականի սեպտեմբերի 5-ին Մարսիալը իր առաջին գոլն է խփել Ֆրանսիայի Մ21 հավաքականի կազմում՝ Ղազախստանի դեմ խաղում[18]:

Անձնական կյանքԽմբագրել

Անթոնին ամուսնացած է, նրա կնոջ անունը Սամանտա է։ Նրանք ունեն մեկ երեխա՝ Տոտոն։

ՁեռքբերումներԽմբագրել

ՄիջազգայինԽմբագրել

  • Եվրոպայի փոխչեմպիոն (Մ19) - 2013

ԱնձնականԽմբագրել

  • Goldn Boy-ի մրցանակակիր - 2015
  • ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - սեպտեմբեր 2015

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Օլիմպիկ Լիոն 2012/13 3 0 0 0 0 0 1 0 0 0 4 0
Արդյունք 3 0 0 0 0 0 1 0 0 0 4 0
Օլիմպիկ Լիոն B 2012/13 11 5 - - - - - - 0 0 11 5
Արդյունք 11 5 0 0 0 0 0 0 0 0 11 5
Մոնակո 2013/14 11 2 3 0 1 0 0 0 0 0 15 2
2014/15 35 9 3 2 3 1 7 0 0 0 48 12
2015/16 3 0 0 0 0 0 4 1 0 0 7 1
Արդյունք 49 11 6 2 4 1 11 1 0 0 70 15
Մոնակո B 2013/14 4 3 - - - - - - 0 0 4 3
Արդյունք 4 3 0 0 0 0 0 0 0 0 4 3
Մանչեսթեր Յունայթեդ 2015/16 15 5 1 0 2 1 6 2 0 0 24 8
Արդյունք 15 5 1 0 2 1 6 2 0 0 24 8
Կարիերայի արդյունք 82 24 7 2 6 2 18 3 0 0 113 31

Խաղերը և գոլերը Ֆրանսիայի ազգային հավաքականումԽմբագրել

Ընդհանուր՝ 13 գոլ, 1 գոլ; 11 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 2 պարտություն[19]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967.
  3. «Лион 2-0 Хапоэль К-Ш» (ռուսերեն)։ UEFA.com 
  4. «Olympique Lyon 2-0 Hapoel Ironi Kiryat Shmona» (անգլերեն)։ Transfermarkt 
  5. AC Ajaccio 3-1 Olympique Lyonnais
  6. «Nantes 0-1 Monaco» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-11-24 
  7. «Monaco: Une attaque Rivière-Martial contre Rennes» (ֆրանսերեն)։ Sports.fr։ 2013-11-30 
  8. «Martial extends Monaco stay» (անգլերեն)։ FourFourTwo։ 2014-01-27 
  9. «AS Monaco 3:0 SC Bastia» (անգլերեն)։ Transfermarkt.co.uk։ 2015-03-15 
  10. «AS Monaco 4:0 BSC Young Boys» (անգլերեն)։ Transfermarkt.co.uk։ 2015-08-04 
  11. «Anthony Martial to Tottenham: Spurs target Monaco forward but unproven 19-year-old could prove a transfer risk at £18.2m» (անգլերեն)։ The Independent։ 2015-06-08 
  12. «Anthony Martial to Chelsea: Blues make '£40m bid' for Monaco striker» (անգլերեն)։ The Independent։ 2015-08-20 
  13. «Anthony Martial: Arsene Wenger reveals Arsenal kept tabs on 'exceptional talent' before £58m Manchester United transfer» (անգլերեն)։ The Independent։ 2015-09-10 
  14. «Manchester United sign Anthony Martial from Monaco» (անգլերեն)։ ManUtd.com։ 2015-09-01 
  15. «Man Utd 3-1 Liverpool» (անգլերեն)։ BBC Sport։ 2015-09-12 
  16. «Southampton 2-3 Man Utd» (անգլերեն)։ BBC Sport։ 2015-09-20 
  17. «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) 
  18. «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) 
  19. «Joueur Anthony Martial» (անգլերեն)։ FFF.fr 

Արտաքին հղումներԽմբագրել