Բացել գլխավոր ցանկը

Ջեսի Էլիս Լինգարդ (անգլ.՝ Jesse Ellis Lingard, ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 15-ին), բրիտանացի ֆուտբոլիստ, Մանչեսթեր Յունայթեդի հարձակողական ոճի կիսապաշտպան։ Լինգարդը 2012 թվակականին վարձավճարով խաղացել է «Լեսթեր Սիթիիում», ինչպես նաև «Բիրմինգհեմ Սիթիում», «Բռայթոն և Հով Ալբիոնում»։ 2013/14 թվականի մրցաշրջանում խաղացել է «Դերբի Քաունթիի» կազմում։ Խաղացել նաև Անգլիայի մինչև 17 և 21 տարեկանների թիմում։

Football pictogram.svg
Ջեսի Լինգարդ
անգլ.՝ Jesse Lingard
Jesse Lingard (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջեսի Էլիս Լինգարդ
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 15, 1992 (26 տարեկան)
Ծննդավայր Ուորինգտոն, Անգլիա Անգլիա
Հասակ 1,75
Քաշ 58
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 14
Պատանեկան կարիերա
2009-2012 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 1 (0)
2012-13 Անգլիա Լեսթեր Սիթի վարձավճար 5 (0)
2013-14 Անգլիա Բիրմինգհեմ Սիթի վարձավճար 13 (6)
2014 Անգլիա Բռայթոն և Հով Ալբիոն վարձավճար 15 (3)
2015 Անգլիա Դերբի Քաունթիվարձավճար 14 (2)
Ազգային հավաքական
2008 Անգլիա Անգլիա մինչև 17 3 (0)
2008 Անգլիա Անգլիա մինչև 21 11 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բովանդակություն

Ակումբային կարիերաԽմբագրել

Մանչեսթեր ՅունայթեդԽմբագրել

Լինգարդը ծնվել է Ուորինգտոնում և հաճախել Ուիլյամ Բիմոնթի անվան ավագ դպրոց[1]։ Մանչեսթերի ակադեմիայի սան է, 2010/11 թվականի մրցաշրջանում թիմի հետ նվաճել է Անգլիայի երիտասարդական գավաթը[2]։ Մասնագիտական պայմանագիր կնքել է 2011 թվականին[3]։

Լեսթեր Սիթի (վարձավճար)Խմբագրել

2012 թվականի նոյեմբերի 6-ին Լինգարդը թիմակից Մայքլ Քինի հետ վարձավճարով տեղափոխվեց Լեսթեր[4]։ Պայմանագիրը տևեց մինչև 2013 թվականի հունվարի 2[5]։ Լինգարդը դեբյուտը նշեց նոյեմբերի 6-ին, Բոլթոն Ուոնդերերսի դեմ խաղում(0-0)՝ փոխարինման դուրս գալով 85-րդ րոպեին[6]։

Վերադարձը ՅունայթեդԽմբագրել

Լինգարդը հայտավորված էր «Մանչեսթեր Յունայթեդի» 2013 թվականի մրցաշրջանից առաջ ամառային նախապատրաստական խաղերի 19 ֆուտբոլիստների կազմում[7]։ Նա խփեց իր առաջին 2 գնդակը Յունայթեդի ընկերական խաղում, որտեղ 2013 թվականի հուլիսի 20-ին Սիդնեյում «Յունայթեդը» 5-1 հաշվով հաղթեց Ա Լիգայի բոլոր աստղերի թիմին։ Դա առաջին գնդակն էր նորանշանակ մարզիչ Դեվիդ Մոյեսի օրոք[8]։ Խաղից հետո նա ասաց․ «Ես հավատում էր իմ ուժերին, բայց ես արեցի իմ ուժերից ավելին»[9]։ Նա գոլի հեղինակ դարձավ նաև «Յոկոհամա Մարիոնսի» և «Քիթչ ՖԱ»-ի դեմ խաղերում, ընդհանուր բոլոր խաղերում խփելով 4 գնդակ[10][11]։

Բիրմինգհեմ ՍիթիԽմբագրել

Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվեց Բիրմինգհեմ և խաղաց բավականին հաջող։ «Շեֆիլդ Ուենդսդի»ի դեմ խաղում նա խփեց իր առաջին գնդակը, ինչպես նաև դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Բիրմինգհեմից հետո նա կրկին վերադարձավ Յունայթեդ և մանակցեց «Սուոնսի Սիթիի» դեմ խաղին։

Բռայթոն և Հով ԱլբիոնԽմբագրել

2014 թվականի փետրվարի 27-ին նա տեղափոխվեց առաջնությունը ներկայացնող Բռայթոն և Հով Ալբիոն թիմ։ Այնտեղ առաջին գնդակը խփեց ապրիլի 8-ին Լեսթերի դեմ խաղում (4-1)։ Նա թիմի կազմում հեղինակեց 4 գնդակ։

Վերադրաձը ՅունայթեդԽմբագրել

2014 թվականի օգոստոսի 4-ին Լինգարդը Յունայթեդի կազմում մասնակցեց Միջմայրցամաքային գավթի եզրափակչին, որտեղ Յունայթեդը 3-1 հաշվով հաղթեց Լիվերպուլին։ Առաջին պաշտոնական խաղն անցկացրեց առաջնության առաջին տուրում, «Սուոնսիի» դեմ խաղում, սակայն վնասվածքի պատճառով 24-րդ րոպեին Ադնան Յանուզայը փոխարինեց նրան և նա բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը։ Այդ խաղում Յունայթեդը պարտվեց 2-1 հաշվով, Լուի Վան Գալի գլխավորությամբ[12]։

Դերբի ՔաունթիԽմբագրել

2015 թվականի փետրվարի 2-ին Լինգարդը միացավ Չեմպիոնշիպի Դերբի Քաունթի թիմին և մնաց այնտեղ մինչև մրցաշրջանի ավարտը։ Նա դեբյուտը նշեց փետրվարի 14-ին Ռեդինգի դեմ խաղում։

Միջազգային կարիերաԽմբագրել

Լինգարդը հավաքականում սկսել է խաղալ մինչև 17 տարեկանների թիմում։ Մինչև 21 տարեկանների թիմում դեբյուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 13-ին Շոտլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքականի դեմ խաղում։ Մասնակցել է նաչ ՈՒԵՖԱ-ի երիտասարդական գավաթի խաղարկությանը և մասնակցել Շվեդիայի դեմ խաղին։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Ակումբային վիճակագրություն
Ակումբ Սեզոն Լիգա Գավաթային Լիգայի Գավաթ ՈՒԵՖԱ-ի գավաթ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2012-13[13] Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
2013-14 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
2014-15 1 0 0 0 0 0 0 0 1 0
Total 1 0 0 0 0 0 0 0 0 0 1 0
Լեսթեր Սիթի (վարձավճար) 2012-13 Չեմպիոնշիպ 5 0 5 0
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար) 2013-14 Չեմպիոնշիպ 13 6 13 6
Բռայթոն և Հով Սիթի (վարձավճար) 2013-14 Չեմպիոնշիպ 15 3 2 1 17 4
Դերբի Քաունթի (վարձավճար) 2014-15 Չեմպիոնշիպ 14 2 1 0 15 2
Կարիերայի ընթացքում 48 11 1 0 0 0 0 0 2 1 51 12

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Old Trafford youngsters lift Youth Cup»։ thefa.com։ The Football Association։ մայիսի 23, 2013։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013 
  2. Flanagan Chris (հունիսի 20, 2008)։ «Jesse's England chance»։ This is Cheshire (Newsquest)։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013 
  3. «List of Players under Written Contract Registered Between 01/07/2011 and 31/07/2011» (PDF)։ thefa.com։ The Football Association։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013 
  4. «City Bolstered By United Loan Double»։ lcfc.com։ Leicester City։ նոյեմբերի 6, 2012։ Վերցված է նոյեմբերի 6, 2012 
  5. Marshall Adam (դեկտեմբերի 5, 2012)։ «Reds trio extend loan deals»։ ManUtd.com։ Manchester United։ Վերցված է դեկտեմբերի 5, 2012 
  6. «Bolton 0–0 Leicester»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ նոյեմբերի 6, 2012։ Վերցված է նոյեմբերի 6, 2012 
  7. Mathieson Stuart (հուլիսի 11, 2013)։ «Manchester United still hopeful of Darren Fletcher return»։ Manchester Evening News (MEN Media)։ Վերցված է սեպտեմբերի 1, 2014 
  8. Jackson Jamie (հուլիսի 20, 2013)։ «Manchester United thrash A-League All Stars to give David Moyes first win»։ theguardian.com (Guardian News and Media)։ Վերցված է սեպտեմբերի 1, 2014 
  9. Stone Simon (հուլիսի 22, 2013)։ «Manchester United youngster Jesse Lingard told to believe in himself»։ The Independent։ Press Association։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013 
  10. «Yokohama F Marinos struck late to beat David Moyes' Manchester United 3–2»։ Sky Sports (British Sky Broadcasting)։ հուլիսի 23, 2013։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013 
  11. «Lingard seals impressive Manchester United victory over Hong Kong's Kitchee FC»։ Manchester Evening News։ հուլիսի 29, 2013։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013 
  12. Bevan Chris (օգոստոսի 16, 2014)։ «Man Utd 1–2 Swansea»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է օգոստոսի 16, 2014 
  13. «Games played by Jesse Lingard in 2012/2013»։ Soccerbase։ Centurycomm։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013