Վեստ Բրոմվիչ Ալբիոն (անգլ.՝ West Bromwich Albion Football Club; անգլերեն արտասանություն։ [wɛst ˈbrɒmɨdʒ]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր լիգայում։ Հիմնադրվել է Վեստ Բրոմվիչ քաղաքում։

Վեստ Բրոմվիչ
Ամբողջական անուն West Bromwich Albion Football Club
Մականուն(ներ) The Baggies
The Throstles
Հիմնադրում 1878
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Հոթորնս
Տարողունակություն 26,852[1]
Տեր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Լայ Գուոչան
Նախագահ Անգլիա Ջոն Ուիլիամս
Մարզիչ Ուելս Տոնի Պյուլիս
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2016-17 10-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» ֆուտբոլային լիգայի հիմնադիր անդամներից մեկն էր 1888 թվականին և իր գոյության մեծ մասը անցկացրել է անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում։ Թիմը եղել է Անգլիայի չեմպիոն մեկ անգամ (1919-20), բայց ունեցել է ավելի շատ հաջողություններ գավաթի խաղարկությունում՝ հինգ հաղթանակ։ Առաջին հաղթանակը եկել է 1888 թվականին, իսկ վերջինը 1968 թվականին, որը առայժմ նրանց վերջին խոշոր տիտղոսն է։ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» նաև արժանացել է ֆուտբոլային լիգայի գավաթին 1966 թվականին։

Թիմի հիմնական մրցակիցները Միդլենսից ակումբներն են։ Ավանդական մրցակից է համարվում «Աստոն Վիլլան», սակայն վերջին շրջանում նրանց հիմնական մրցակիցը համարվում է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսը»։ Նրանց մրցակցությունը կոչվում է Black Country derby։

Պատմություն

խմբագրել
 
«Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» թիմը 1888 թվականին։

Ակումբը հիմնադրվել է 1878 թվականին Salter’s Spring Works-ի աշխատակիցների կողմից որպես «Վեստ Բրոմվիչ Ստոլերս»[2]։ Միայն երկու տարի անց, 1880 թվականին, ակումբը ստացավ ներկայից անվանումը՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոն», չնայած երկրպագուները հաճախ այն կրճատում են մինչև «ՎԲԱ»։ Հինգ տարի անց, 1885 թվականին, թիմը ստացավ պրոֆեսիոնալ կարգավիճակ[3], իսկ 1888 թվականին դարձավ Անգլիայի ֆուտբոլային լիգայի հիմնադիր ակումբներից մեկը[4]։ Նույն տարում «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» նվաճեց իր առաջին տիտղոսը՝ Անգլիայի գավաթը[5]։ 1892 թվականին թիմին հաճողվեց կրկնել հաջողությունը և նվաճել երկրորդ գավաթը։ Թիմին հաջողվեց նաև սահմանել մինչև այժմ չգերազանցված ռեկորդ՝ հաղթելով առաջնության շրջանակներում «Դարվեն» ակումբին տասներկու գնդակի տարբերությամբ (12-0)։

1900 թվականի սկզբից «Վեստ Բրոմվիչը» անց է կացնում իր ընային հանդիպումները «Հոթորնս» ստադիոնում։ «Ալբիոնը» բավականին երկար ժամանակ էր հանդես գալիս անգլիական առաջնության բարձրագույն դիվիզիոնոմ, բայց միայն մեկ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն՝ 1919-20 մրցաշրջանում։ դառնալով չեմպիոն առաջին և դեռևս վերջին անգամ, թիմը սահմանեց միավորների և խփած գնդակների ռեկորդ մրցաշրջանի ընթացքում[6]։ 1920 թվականին «Վեստ Բրոմվիչին» առաջին անգամ հաջողվեց հաղթել Անգլիայի սուպերգավափը։ 1925 թվականին ակումբը զբաղեցրեց երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, բայց արդեն հաջորդ մրցաշրջանում լքեց բարձրագույն դիվիզիոնը[7]։ 1930-31 մրցաշրջանում «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» ձևակերպեց յուրօրինակ դուբլ՝ վերադառնալով բարձրագույն դիվիզիոն և նվաճելով երկրի գավաթը[8]։ Իր պատմության մեջ լավագույն կազմը «Վեստ Բրոմվիչին» հաջողվեց հավաքել 50-ական թվականներին։ 1953-54 մրցաշրջանում թիմը նվաճեց արծաթե մեդալներ առաջնությունում և հաղթեց իր չորրորդ Անգլիայի գավաթը։ 1966 թվականին թիմը նվաճեց իր համար նոր գավաթ՝ հաղթելով լիգայի գավաթը։ Հերթական հաջողությանը թիմը հասավ 1968 թվականին, երբ թիմին հաջողվեց նվաճել հինգերորդ ազգային գավաթը։ 1980-ական թվականների սկզբից նվաճումները ավելի քիչ դարձան և թիմի մոտ սկսվեց անկում, իսկ 1986-ից մինչև 2002 թվականներին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» ընդհանրապես չի մասնակցել անգլիական առաջնության բարձրագույն դիվիզիոնին։

2002 թվականին, հիմնականում անգլիացի մարզիչ Հարի Մեգսոնի շնորհիվ թիմը վեարդարձավ բարձրագույն դիվիզիոն։ Այնուհանդերձ «Վեստ Բրոմվիչին» չհաջողվեց հաստատվել Պրեմիեր լիգայում և նա դուրս թռավ, բայց կրկին վերադարձավ հաջորդ մրցաշրջանում։2004-05 մրցաշրջանում «Վեստ Բրոմվիչը», իր նախկին խաղացող Բրայան Ռոբսոնի գլխավորությամբ կարողացավ պահպանել իր տեղը բարձարագույն դիվիզիոնում՝ լինելով առաջնության առաջին հատվածում վերջին տեղում։ Հաջորդ տարի «Վեստ Բրոմվիչը» լքեց Պրեմիեր լիգան։ 2006 թվականին գլխավոր մարզիչ նշանակվեց Թոնի Մոուրբեյը, ով երկրորդ փորձից կարողացավ հաղթել երկրորդ դիվիզիոնում և հասցնել թիմը մինչև գավաթի կիսաեզրափակչի։ 2009-10 մրցաշրջանում «Վեստ Բրոմվիչը» նորից անցկացրեց Չեմպիոնշիպում, բայց այն անցավ հաջող (ակումբը գրավեց 2-րդ տեղը) և հաջորդ տարի «Վեստ Բրոմվիչը» իրավունք ստացավ մասնակցել Պրեմիեր լիգային։

Ալբիոնի հիմնական լոգոն առաջացել է 1880-ականներին, երբ ակումբի քարուղար Թոմ Սմիթը առաջարկեց, որ Երգող կեռնեխը նստած դարպասաձողի վրա ընդունվի որպես լոգո[9]։ Այդ ժամանակներից լոգոյի վրա միշտ եղել է կերնեխ, հաճախ կապույտ և սպիտակ գծերով ֆոնի վրա։

Լոգոն տարիների ընթացքում բազմաթիվ անգամ փոխվել է, ինչը նշանակում է, որ ակումբը չի կարողացել գրանցել այն որպես ապրանքանիշ։ Դրա արդյունքում լոգոն փոխվեց 2006 թվականին, նոր լոգոն տվեց «Ալբիոնին» իրավական պաշտպանություն, որը նրանք փնտրում էին[10]։

Ակումբի հիմնականան լոգոն պետք է տարբերել այն լոգոյից, որը հայտնվում էր թիմի մարզաշապիկի վրա։ Ակումբի պատմության մեծ մասի ընթացքում լոգոն չի օգտագործվել[11]։ Վեստ Բրոմվիչ քաղաքի զինանշանը խաղացողները կրում էին իրենց մարզաշապիկին 1931, 1935 և 1954 գավաթի եզրափակիչների ժամանակ։ Քաղաքի լատիներեն կարգախոսը, "Labor omnia vincit", որը թարգմանվում է "աշխատանքը հաղթում է ամենի ինչ" կամ "աշխատանքը նվաճում է ամենի ինչ"։

Մարզադաշտ

խմբագրել
 
«Հոթորնսը»՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» ստադիոնը։

Ակումբը իր պատմության առաջին յոթ տարիների ընթացքում ունեցել է չորս ստադիոն։ Առաջինը կոչվում էր «Կուպերս Հիլլ», որտեղ թիմը խաղացել է 1878-1879 թվականներին։ 1879-ից մինչև 1881 թվականը թիմը խաղացել է «Դարտմութ Պարկում»[12]։ 1881–82 սեզոնի ընթացքում նրանք խաղացել են «Բանս Ֆիլդում»[13]։ 1882-1885 թվականներին «Ալբիոնը» վարձակալեց «Ֆոր Ակրես» ստադիոնը, բայց շուտով լքեց նաև այս ստադիոնը։ 1885-ից մինչև 1900 թվականը Ալբիոնը խաղում էր «Ստոնի Լեյնում», այս մարզադաշտում թիմը անցկացրեց իր պատմության ամենահաջող ժամանակը, քանի որ նվաճեց երկու գավաթ և երեք անգամ դարձավ երկրի փոպչեմպիոն։

1900 թվականին, երբ «Ստոնի Լեյնի» վարձակալման ժամկետն ավարտվեց և ակումբը տեղափոխվեց ավելի մեծ ստադիոն, որը գտնվում էր Հանդսվորթ քաղաքի մոտ։ Նոր ստադիոնը կոչվեց «Հոթորնս»[14]։ «Ալբիոնը» ոչ-ոքի խաղաց «Դերբի Քաունթիի» դեմ, նոր ստադիոնում անցկացված առաջին խաղում, 1900 թվականի սեպտեմբերին[15]։ Հաճախելիություն ռեկորդը գրանցվել է 1937 թվականին, երբ 64,815 հանդիսատես ներկա էին ստադիոնում, երբ Ալբիոնը 3–1 հաշվով հաղթեց «Արսենալին» գավաթի 1/4 եզրափակչում[16]։ Ներկայումս այն տեղավորում է 26,272 հանդիսատես, չորս տրիբունաները հայտնի են որպես the Birmingham Road End, Smethwick End, East Stand և West Stand[17]։ Գտնվելով 551 ֆուտ (168 մետր) բարձրության վրա, «Հոթորնսը» Պրեմիեր Լիգայի և Ֆուտբոլային լիգայի 92 ստադիոնների շարքում ամենաբարձրն է[18]։

Մրցակցություն

խմբագրել

Պատմականորեն Ալբիոնի հիմնական մրցակիցը «Աստոն Վիլլան» էր Բիրմինգհեմ քաղաքից։ Երկու թիմերը վիճարկել էին երեք Անգլիայի գավաթներ 1887 և 1895 թվականների միջև (Վիլլան հաղթել է երկուսը, Ալբիոնը մեկը)։ Այնուամենայնիվ, ավելի հաճախ Ալբիոնի ֆանատները իրենց հիմնական մրցակիցը համարում են «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսին»։ Հիմնականում այն պատճառով, որ 1989 և 2002 թվականների միջև Ալբիոնը և Վիլլան երբեք չեն գտնվել միևնույն դիվիզիոնում։

Ալբիոնը և Վուլվսը հանդիպել են Բլեք Քաունթրիի դերբիի (անգլ.՝ Black Country derby) շրջանակներում ավելի քան 150 անգամ։ Մրցակցությունը հայտնի դարձավ, երբ երկու թիմերը պայքարում էին լիգայի տիտղոսի համար 1953-54 սեզոնում։ 2004 թվականին Planetfootball.com կայքի հարցումը հաստատեց, որ Ալբիոնի և Վուլվսի երկրպագուները համարում էին միմյանց հիմնական մրցակիցներ։ Ավելի քիչ կարևորվում է նաև «Բիրմինգհեմ Սիթիի» հետ մրցակցությունը, որի հետ Ալբիոնը հանդիպել է Անգլիայի գավաթի եզրափակչում 1931-ին և կիսաեզրափակչում՝ 1968-ին[19][20]։ «Ուոլսոլի» հետ նույնպես կար որոշակի մրցակցություն, սակայն այս թիմը հիմնականում խաղում էր ավելի ցածր դիվիզիոններում քան Ալբիոնը։ Վերջին ժամանակներում որոշակի մրցակցություն է առաջացել նաև «Ստոկ Սիթիի» հետ։ Ամենամեծ խուլիգանական խմբավորումը, որը կապում էր իրեն Ալբիոնի հետ, կոչվում է «5-րդ սեկցիա»[21]։

Ներկա կազմ

խմբագրել

2017 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Բեն Ֆոստեր
2   ՊՇ Ալան Նյոմ
3   ՊՇ Կիրան Գիբս
4   ՀՐ Հել Ռոբսոն-Կանու
5   ԿՊ Կլաուդիո Յակոբ
6   ՊՇ Ջոնի Էվանս  
7   ԿՊ Ջեյմս Մորիսոն
8   ԿՊ Ջեյք Լիվերմոր  
9   ՀՐ Խոսե Սալոմոն Ռոնդոն
10   ԿՊ Մետ Ֆիլիպս
11   ԿՊ Քրիս Բրանտ
13   ԴՊ Բոազ Մայհիլ
Դիրք Խաղացող
14   ԿՊ Ջեյմս ՄաքԿլեյն
17   ԿՊ Օլիվեր Բերկ
18   ԿՊ Գարեթ Բարրի
19   ՀՐ Ջեյ Ռոդրիգես
20   ԿՊ Գժեգոժ Կրիխովյակ (վարձավճարով ՊՍԺ-ից)
22   ԿՊ Նասեր Շադլի
23   ՊՇ Գարեթ ՄաքՕլի
25   ՊՇ Կրեյգ Դոուսոն
26   ՊՇ Ահմեդ Հեգազի (վարձավճարով Ալ Ահլիից)
28   ԿՊ Սեմ Ֆիլդ
40   ԴՊ Ալեքս Պալմեր

Հայտնի ֆուտբոլիստներ

խմբագրել

Ակումբի 125-ամյակի տոնակատարության շրջանակներում, 2004 թվականին, «Վեստ Բրոմվիչի» պաշտոնոկան կայքը և Express & Star թերթը անցկացրեցին հարցում՝ պարզելու թիմի պատմության բոլոր ժամանակների լավագույն խաղացողներին։ Արդյունքում կազմվեց 16 հոգուց կազմված թիմ, բոլոր ընտրված խաղացողները պատկերված են «Հոթորնսում» գտնվող հիշատակի որմնանկարի վրա։ Այդ տասնվեց խաղացողներից տասնչորսը անգլիացիներ էին։ Նրանցից տասնհինգ, այդ թվում Սիրիլ Ռեջիսը Անգլիայի հավաքականի խաղացողներ էին[22]։

 
Ջեֆֆ Աստլի դարպասները «Հոթորնսում»:
Անուն Ազգ. Տարի Խաղ Գոլ Ամպլուա
Բիլլի Բասսետտ   1886–99 311 77 Հարձակվող
Ջես Պենինգտոն   1903–22 496 0 Պաշտպան
Ուիլլիամ Ռիչարդսոն   1929–45 354 228 Հարձակվող
Ռեյ Բարլոու   1944–60 482 48 Վինգեր
Ռոննի Ալլեն   1950–61 458 234 Հարձակվող
Դոն Հոու   1952–64 379 19 Պաշտպան
Թոնի Բրաուն   1963–81 720 279 Հարձակվող
Ջեֆֆ Աստլ   1964–74 361 174 Հարձակվող
Ջոն Օսբորն   1967–72
1973–78
312 0 Դարպասապահ
Ջոն Ուայլ   1970–83 619 29 Պաշտպան
Վիլլի Ջոնստոն   1972–79 261 28 Հարձակվող
Բրայան Ռոբսոն   1974–81 249 46 Կիսապաշտպան
Դերեկ Ստետհեմ   1976–87 373 11 Պաշտպան
Լորի Կանինգեմ   1977–79 114 30 Վինգեր
Սիրիլ Ռեջիս   1977–84 302 112 Հարձակվող
Ռասսել Հոլտ   2001–07 213 0 Դարպասապահ

Այլ նշանակալի մրցանակներից, որոնք տրվել են Ալբիոնի խաղացողներին, ներառում է ՊՖԱ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը, որը տրվել է Սիրիլ Ռեջիսին 1979 թվականին[23]։ 1998-ին, Բիլլի Բասսետը և Բրայան Ռոբսոնը ընդգրկվեցին Ֆուտբոլային Լիգայի 100 լեգենդների շարքում, Արթուր Ռոուլիի, Ջեոֆֆ Հերստի և Ջոննի Ջայլսի հետ միասին[24]։

Մարզիչներ

խմբագրել
Անուն Ազգ. Տարի P W D L Նվաճումներ
Լուիս Ֆորդ   1890–92 58 18 10 30 Ֆուտբոլի Անգլիայի գավաթի հաղթող 1892
Էդուարդ Սթիվենեսոն   1894–95 36 14 5 17 Ֆուտբոլի Անգլիայի գավաթի ֆինալիստ 1895
Ֆրենկ Հեվեն   1896–02 214 86 45 83 Երկրորդ դիվիզիոնի չեմպիոններ 1901-02
Ֆրեդ Էվերիս   1902–48 1520 656 331 533 Երկրորդ դիվիզիոնի չեմպիոն 1910–11, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի ֆինալիստ 1912, 1935, Առաջին դիվիզոնի չեմպիոն 1919–20, Առաջին դիվիզիոնի փոխչեմպիոն 1924–25, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի հաղթող 1931
Ջեք Սմիթ   1948–52 179 70 46 63 Երկրորդ դիվիզիոնի փոխչեմպիոն 1948–49
Վիկ Բուկինգեմ   1953–59 301 130 78 93 Առաջին դիվիզոնի փոխչեմպիոն 1953-54, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի հաղթող 1954
Ջիմմի Հագան   1963–67 201 78 49 74 Լիգայի գավաթի հաղթողներ 1966
Ալեն Էշման   1967–71 182 64 49 69 Ֆուտբոլի Անգլիայի գավաթի հաղթող 1968
Ջոննի Ջիլս   1975–77,
1984–85
159 60 42 57 Երկրորդ դիվիզիոնից որակավորում 1975–76
Ռոն Ատկինսոն   1978–81,
1987–88
212 85 68 59 Առաջին դիվիվիոնի 3-րդ տեղ 1978–79
Օսվալդո Արդիլես   1992–93 55 30 11 14 Երկրորդ դիվիզիոնի փլեյ-օֆֆ հաղթող 1992–93
Գարի Մեգսոն   2000–04 221 94 50 77 Երկրորդ դիվիզիոնի փոխչեմպիոն 2001–02, 2003–04
Թոնի Մոուբրեյ   2006–09 140 57 32 51 Ֆուտբոլային լիգայի առաջնության չեմպիոն 2007–08
Ռոբերտո դի Մատտեո   2009–11 82 40 19 23 Ֆուտբոլային լիգայի առաջնության փոխչեմպիոն 2009–10
Ռոյ Հոջսոն   2011 –12 47 25 13 9 Պրեմիեր Լիգայում բարձրագույն տեղը (2011)

Նվաճումներ

խմբագրել
Անգլիայի առաջին դիվիզիոն/Պրեմիեր Լիգա
  • Հաղթող (1). 1919–20
  • Երկրորդ տեղ (2). 1924–25, 1953–54
Անգլիայի երկրորդ դիվիզիոն/Չեմպիոնշիպ
  • Հաղթող (3). 1901–02, 1910–11, 2007–08
  • Երկրորդ տեղ (5). 1930–31, 1948–49, 2001–02, 2003–04, 2009–10
Անգլիայի գավաթ
Անգլիայի լիգայի գավաթ
Անգլիայի սուպերգավաթ
  • Հաղթող (2). 1920, 1954 (միացյալ)
  • Երկրորդ տեղ (2). 1931, 1968

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Hawthorns». West Bromwich Albion F.C. 2012 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  2. McOwan pp. 7–10.
  3. «In the record book». West Bromwich Albion F.C. 2008 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. McOwan pp. 19–21.
  5. McOwan p. 20.
  6. McOwan p. 42.
  7. McOwan p. 45.
  8. As of 2008. Matthews (2007) p. 23.
  9. McOwan p. 15.
  10. «Albion unveil new badge». West Bromwich Albion F.C. 2006 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 11-ին.
  11. Matthews (2007) p. 64.
  12. Full Throstle DVD 0:05:36
  13. Full Throstle DVD 0:06:37
  14. Full Throstle DVD 0:15:16
  15. Matthews (2007) p. 79.
  16. Matthews (2007) pp. 83–84.
  17. «Stadium Plan». West Bromwich Albion F.C. 2008 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին.
  18. Matthews (2007) p. 72.
  19. «Football Rivalries: The Complete Results». Planetfootball.com. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 11-ին.
  20. «Rivalry Uncovered!» (PDF). The Football Fans Census. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 11-ին.
  21. Kelly, John (2002 թ․ մայիսի 19). «Woz on the telly: Bunch of cowards». The Sunday Mirror. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 24-ին.
  22. «The wraps come off 125th anniversary mural». West Bromwich Albion F.C. օգոստոսի 4, 2004. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 11-ին.
  23. «Young Player of the Year 1974–2007». GiveMeFootball.com. Professional Footballers' Association. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 11-ին.
  24. «Football Legends list in full». BBC News. 1998 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» հոդվածին։