Մարկոս Ռոխո
Ֆաուստինո Մարկոս Ալբերտո Ռոխո (իսպ.՝ Faustino Marcos Alberto Rojo, մարտի 20, 1990[2], Լա Պլատա, Արգենտինա), արգենտինացի Ֆուտբոլիստ, Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Արգենտինայի հավաքականի պաշտպան: Հանդես է գալիս կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում: 2014 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Մարկոս Ռոխո իսպ.՝ Marcos Rojo | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Ռոխոն Մանչեսթեր Յունայթեդի կազմում 2017 թվականին | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ազգությունը | արգենտինացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 20, 1990[2] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լա Պլատա, Արգենտինա | ||||||||||||||
Հասակ | 187 սմ[1] | ||||||||||||||
Քաշ | 80 կգ[1] | ||||||||||||||
Դիրք | կենտրոնական և ձախ պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 5 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿարիերաԽմբագրել
ԷստուդիանտեսԽմբագրել
Մարկոս Ռոխոն «Էստուդիանտես» ակումբի սան է, որտեղ հանդես է եկել պատանեկան թիմի կազմում[3]: 2008 թվականից հանդես է եկել «Էստունդիվանտես» ակումբի հիմնական կազմում՝ դեկտեմբերի 7-ին կատարելով իր նորամուտը «Կոլոն» ակումբի դեմ խաղում, որտեղ խաղադաշտում անցկացրել է 10 րոպե[4]: 2009 թվականի հուլիսի 5-ին Ռոխոն խփել է իր առաջին գոլը իր պրոֆեսիոնալ կարիերայում՝ գրավելով «Ռիվեր Պլեյտ» ակումբի դարպասը և հաղթանակ բերելով իր թիմին. այդ խաղն ավարտվել է 2:1 հաշվով[5]: Նույն թվականին ֆուտբոլիստն իր թիմի հետ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը: Նույն մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է աշխարհի ակումբային առաջնությանը, որտեղ «Էստուդիանտես» ակումբը հասել է եզրափակիչ և պարտվել «Բարսելոնա» ակումբի դեմ խաղում: 2009 թվականի գարնանից ֆուտբոլիստը դարձել է «Էստուդիանտես» ակումբի հիմնական խաղացող և թիմի առաջատարը[6]: 2010 թվականին փոխվել է թիմի խաղի սխեման (4-4-2 սխեմայից՝ 3-5-1-1) և ակումբի ֆուտբոլիստների վնասվածքի պատճառով Ռոխոն կենտրոնական պաշտպանի դիրքից տեղափոխվել է ձախ եզր, որտեղ մինչև մրցաշրջանի կեսերը նա զբաղեցրել է իր հաստատուն տեղը թիմի մեկնարկային կազմում: 2010 թվականի օգոստոսի 25-ին Ռոխոն խփել է իր առաջին գոլը մայրցամաքային մրցաշարում՝ գրավելով «ԼԴՈՒ Կիտո» ակումբի դարպասը Հարավային Ամերիկայի Ռեկոպայում, բայց այդ խաղում իր ակումբը պարտվել 1:2 հաշվով: Սեպտեմբերի 25-ին Ռոխոն առաջին անգամ աչքի է ընկել 2010 թվականի Արգենտինայի առաջնությունում՝ գոլ խփելով «Բոկա Խունիորսի» դեմ խաղի 88-րդ րոպեին և հաղթանակ բերելով իր թիմին (1:0)[7][8]: 2010 թվականին Ռոխոն «Էստուդիանտես» ակումբի կազմում հաղթել է Արգենտինայի առաջնության Ապերտուրայում[9]. մրցաշարում նա անցկացրել է 19 խաղ և խփել 2 գոլ: Արգենտինացին ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպան Canchallena.com վարկածով[10]: Հանդիպումից հետո, որի շնորհիվ նա դարձավ չեմպիոն, արգենտինացին ասել է.
Ես կկարոտեմ «Էստուդիանտես» ակումբը, քանի որ այս ակումբում անցկացրել եմ 10 տարի: Ես մեծ հաճույք ստացա իմ թիմի կազմում անցկացրած կիրակնօրյա խաղից, քանի որ մենք դարձանք երկրի չեմպիոն: Բայց միևնույն ժամանակ ես մի քիչ տխուր էի, քանի որ հասկացա, որ սա հրաժեշտի հանդիպում է «Էստուդիանտես» ակումբի կազմում[11]:
ՍպարտակԽմբագրել
2010 թվականի նոյեմբերին Ռոխոն պայմանավորվել է այն մասին, որ բուժզննությունը հաջող անցնելուց հետո կդառնա Մոսկվայի «Սպարտակ» ակումբի խաղացող[12] 3[11] կամ 4 մլն դոլարով[13][14]։ Ֆուտբոլիստին իրենց շարքերում տեսնելու ցանկություն ունեին նաև ռուսական ԲԿՄԱ, ինչպես նաև «Պալերմո»[15], «ՊՍՎ Էյնդհովեն»[16], «Բենֆիկա»[4] և «Վալենսիա»[17] ակումբները: «Կարմրասպիտակների» ակումբի մարզական տնօրեն Դմիտրի Պոպովն ասել է. «Ռոխոյի գալը նշանակում է միայն այն, որ հիմա մենք ունենք երեք կենտրոնական պաշտպան, իսկ հաջորդ մրցաշրջանից կլինեն չորսը, ընդ որում նրանցից մեկը երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստ է Արգենտինայից։ Իմ կարծիքով՝ դա նույնիսկ ոչ վատ տարբերակ է։ Ռոխոն ձախ կենտրոնական պաշտպան է, և «Սպարտակին» նա պետք է հենց որպես այդպիսին»[18]: «Սպարտակ» ակումբի հետ միաժամանկ Մարկոսով հետաքրքրվել է «Նապոլի» ակումբը, որը ֆուտբոլիստի համար առաջարկել է 4 մլն եվրո[19]: Դեկտեմբերի 17-ին Ռոխոն 5 տարով պայմանագիր է կնքել «Սպարտակ» ակումբի հետ[20][21]:
2011 թվականի հունվարի 18-ին Մարկոսը կատարել է իր նորամուտը թիմի կազմում՝ մասնակցելով Քիշնևի «Դաչիայի» դեմ ընկերական խաղին[22]: Փետրվարի 18-ին Ռոխոն կատարել է իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում պաշտոնական խաղում՝ «Սպարտակ» ակումբի կազմում մասնակցելով շվեյցարական «Բազել» ակումբի դեմ խաղին, որում «Կարմրասպիտակները» հաղթել են 3։2 հաշվով[23]: Առաջին խաղերից Մարկոսը դարձավ «կարմրասպիտակների» պաշտպանության կենտրոնի հիմնական խաղացողը՝ հանդես գալով Մարեկ Սուխիի[24] և Ալեքսանդր Շեկումովի հետ[25] հետ փոխարինելով միմյանց: Ապրիլի 20-ին Մարկոսը խփել է իր առաջին գոլը «Սպարտակ» ակումբի կազմում՝ գրավելով «Կրասնոդար» ակումբի դարպասը Ռուսաստանի գավաթի խաղարկության ժամանակ[26]: Գարնան կեսից մինչև ամռան սկիզբ Ռոխոն չի խաղացել «Սպարտակ» ակումբի կազմում վիրուսային հիվանդության[27], իսկ հետո սրունքի[28], ապա ազդրի վնասվածքների պատճառվ[29]: Հուլիսին Մարկոսը ակումբի կողմից տուգանվել է ամսական աշխատավարձի 50%-ի չափով, քանի որ իր թիմակից Նիկոլաս Պարեխայի հետ միասին Ամերիկա գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո «Սպարտակ» է վերադարձել նախատեսված ժամկետից ուշ[30]: Ֆուտբոլիստները ասել են, որ օդանավակայանում Ռուսաստանի տոմս չի եղել[31], սակայն հետագայում նրանք լիովին ընդունել են իրենց մեղքը[32]: Օգոստոսի 7-ին՝ երկար ընդմիջումից հետո, Ռոխոն՝ որպես «Սպարտակի» կենտրոնական պաշտպան, թիմի մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել «Թերեք» ակումբի հետ հանդիպման ժամանակ, սակայն անհաջող խաղ է ցուցադրել. մասնավորապես նա թույլ է տվել իրեն հաղթել Շամիլ Ասիլգարովին, որից հետո խփվել է առաջին գոլը, ապա նրա պատճառով վաստակել են տուգանային հարվածի իրավունք[33]: «Սպարտակ» ակումբի հաջորդ խաղում Մարկոսը տեղափոխվել է թիմի երկրորդ կազմ[34]: Մրցաշրջանի մնացած մասում Ռոխոն անցկացրել է ընդամենը մի քանի խաղ: Նոյեմբերին նա վնասվածք է ստացել և մեկ ամիս չի խաղացել[35]:
Նոյեմբերին Ռոխոյով հետաքրքրվել է «Բենֆիկա» ակումբը[36]: 2012 թվականի ամռանը պորտուգալական ակումբը կրկին բանակցություններ է սկսել խաղացողի հետ[37]:
ՍպորտինգԽմբագրել
2012 թվականի հուլիսի 20-ին «Սպարտակի» պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Ռոխոն իր կարիերան կշարունակի Լիսաբոնի «Սպորտինգ» ակումբում[38]: Պորտուգալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2016 թվականը[39]: Արգենտինացու պայմանագրի 25 տոկոսի իրավունքի համար «Սպորտինգ» ակումբը վճարել է 1 միլիոն եվրո[40]: 2013 թվականի ապրիլի 28-ին Մարկոսը նոր ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը՝ Սիգրիշ Լիգայի խաղում գրավելով «Նասիոնալ» ակումբի դարպասը և հաղթանակ բերելով իր թիմին 2։1 հաշվով[41]:
Մանչեսթեր ՅունայթեդԽմբագրել
2014 թվականի օգոստոսի 19-ին հայտարարվել է, որ «Սպորտինգ» և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել պաշտպանի՝ անգլիական ակումբ տեղափոխվելու մասին. տեղափոխությունը կկավարտվի արգենտինացու բուժզննությունն ավարտվելուց և անհատական պայմանագրի պայմանները քննարկելուց հետո[42]: Օգոստոսի 20-ին տրանսֆերն ավարտվել է․ Ռոխոն հինգ տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ, և տրանսֆերի արժեքը կազմել է 16 մլն ֆունտ[43], որից 4 միլիոնն ստացել է «Սպարտակ» ակումբը[44]: Սեպտեմբերի 14-ին Ռոխոն կատարել է իր նորամուտը «Կարմիր Սատանաների» կազմում՝ թիմի մեկնարկային կազմում դաշտ դուրս գալով «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում: 2017 թվականի մարտի 4-ին Պրեմիեր լիգայի՝ «Բորնմութ» ակումբի հետ հանդիպման ժամանակ ֆուտբոլիստը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։
Միջազգային կարիերաԽմբագրել
2011 թվականի հունվարին Ռոխոն հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական՝ մասնակցելու Պորտուգալիայի հետ ընկերական հանդիպմանը[45]: Փետրվարի 9-ին ֆուտբոլիստն այդ խաղում կատարել է իր նորամուտը հավաքականում, որը հաղթել է 2:1 հաշվով[46]: Այդ հանդիպման ընթացքում Ռոխոն խաղացել է անհատապես ընդդեմ Նանիի և հաջողությամբ է կատարել իր պարտականությունները[47]:
2011 թվականի մայիսին Մարկոսն իր թիմակից Նիկոլաս Պարեխայի հետ միասին հրավիրվել է հավաքականի կազմում մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը[48]: Մրցաշարում ֆուտբոլիստն իր նորամուտը կատարել է Բոլիվիայի դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով. պաշտպանը դաշտում անցկացրել է 90 րոպե՝ մասնակցելով հակառակորդի դարպասի գրավմանը. նա փոխանցում է կատարել Նիկոլաս Բուրդիսոյին, որը փոխանցում է կատարել Ագուերոյին, իսկ վերջինս գնդակն ուղարկել է Բոլիվիայի դարպասը[49]: Սակայն դա եղել է նրա միակ խաղը մրցաշարում, որտեղ արգենտինացիները հասել են միայն քառորդ եզրափակիչ[50]:
Անձնական կյանքԽմբագրել
Կինը` Էուխենիա Լուսարդո: Ունի դուստր, որի անունը Մորենու է:
ՎիճակագրությունԽմբագրել
Ակումբային վիճակագրությունԽմբագրել
- 2017 թվականի ապրիլի 16-ի դրությամբ[51]
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Առաջնություն | Գավաթ | Միջազգային | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
2008 | Էստուդիանտես | Ապերտուրա | 1 | 0 | — | — | — | — |
2009 | Էստուդիանտես | Կլաուսուրա | 5 | 1 | — | — | 3 | 0 |
Էստուդիանտես | Ապերտուրա | 7 | 0 | — | — | |||
2010 | Էստուդիանտես | Կլաուսուրա | 11 | 0 | — | — | 11 | 0 |
Էստուդիանտես | Ապերտուրա | 19 | 2 | — | — | |||
2011/12 | Սպարտակ | ՈՒԵՖԱ | 8 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
2012/13 | Սպորտինգ | Լիգա Սագրիշ | 24 | 1 | 2 | 0 | 7 | 0 |
2013/14 | Սպորտինգ | Լիգա Սագրիշ | 25 | 4 | 3 | 1 | — | — |
2014/15 | Մանչեսթեր Յունայթեդ | Պրեմիեր Լիգա | 22 | 0 | 4 | 1 | — | — |
2015/16 | Մանչեսթեր Յունայթեդ | Պրեմիեր Լիգա | 16 | 0 | 5 | 0 | 7 | 0 |
2016/17 | Մանչեսթեր Յունայթեդ | Պրեմիեր Լիգա | 21 | 1 | 9 | 0 | 9 | 0 |
- Միջազգային մրցաշարերը ներառում են Լիբերտադորեսի գավաթի խաղարկության, Աշխարհի ակումբային առաջնության, Հարավային Ամերիկայի Ռոկոպայի, ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հանդիպումները:
Խաղերը հավաքականումԽմբագրել
- 2012 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ
Ամիսը | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Ռոխոյի գոլերը | Մրցաշար |
2011 թվականի փետրվարի 9 | Ժնև | Պորտուգալիա | 2:1 | - | Ընկերական խաղ |
2011 թվականի մարտի 27 | Իստ-Ռատերֆորդ | ԱՄՆ | 1:1 | - | Ընկերական խաղ |
2011 թվականի մարտի 30 | Սան-Խոսե | Կոստա Ռիկա | 0:0 | - | Ընկերական խաղ |
2011 թվականի հունիսի 21 | Բուենոս Այրես | Ալբանիա | 4:0 | - | Ընկերական խաղ |
2011 թվականի հուլիսի 1 | Լա-Պլատա | Բոլիվիա | 1:1 | - | 2011 թվականի Ամերիկայի գավաթ |
2011 թվականի սեպտեմբերի 2 | Կալկուտա | Վենեսուելա | 1:0 | - | Ընկերական խաղ |
2011 թվականի սեպտեմբերի 6 | Դակա | Նիգերիա | 3:1 | - | Ընկերական խաղ |
2011 թվականի հոկտեմբերի 8 | Բուենոս Այրես | Չիլի | 4:1 | - | 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ |
2011 թվականի հոկտեմբերի 12 | Պուերտո-լա-Կրուս | Վենեսուելա | 0:1 | - | 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ |
2012 թվականի օգոստոսի 15 | Մայնի Ֆրանկֆուրտ | Գերմանիա | 3:1 | - | Ընկերական խաղ |
ՁեռքբերումներԽմբագրել
ՀավաքականումԽմբագրել
- Արգենտինայի չեմպիոն – 2010 (Ապերտուրա)
- Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր – 2009
- Անգլիայի չեմպիոն – 2016
- Ֆուտբոլիային Լիգայի գավաթակիր – 2017
- Անգլիայի սուպերգավաթի դափնեկիր – 2016
- ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի հաղթող – 2017
ԱնհատականԽմբագրել
- Արգենտինայի առաջնության լավագույն պաշտպան Canchallena.com-ի վարկածով – 2010
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Marcos Rojo profile» (անգլերեն)։ PremierLeague.com
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ Rojo le empieza a decir adiós al Pincha
- ↑ 4,0 4,1 Un alto Rojo
- ↑ River Plate 1 — 2 Estudiantes
- ↑ ¿Marcos Rojo al Spartak de Moscú?
- ↑ Estudiantes 1-0 Boca Juniors: Stunning Marcos Rojo Strike Earns Pincharrata Three Points Against A Disappointing Boca
- ↑ Fecha Eight- Move Along, Nothing To See Here Folks
- ↑ «Эстудиантес» стал пятикратным чемпионом Аргентины
- ↑ Рохо признан лучшим левым защитником «апертуры-2010»
- ↑ 11,0 11,1 Рохо вылетает в Германию для подписания контракта со «Спартаком»
- ↑ «Спартак» договорился с «Эстудиантесом» о переходе Маркоса Рохо
- ↑ Spartak Moscow Chasing Estudiantes Youngster Marcos Rojo — Report
- ↑ «Спартак» проявляет интерес к защитнику «Эстудиантеса»
- ↑ На новобранца «Спартака» Рохо претендовал также ЦСКА
- ↑ Estudiantes Starlet Marcos Rojo On PSV Radar — Report
- ↑ Рохо: Карпин прекрасно говорит по-испански!
- ↑ Попов: Рохо нужен нам в качестве левого центрального защитника
- ↑ «Наполи» хочет отговорить Рохо от перехода в «Спартак»
- ↑ Попов: с Рохо в России можно сравнить разве что Луковича
- ↑ «Рохо заключил контракт со "Спартаком"»։ Официальный сайт ФК "Спартак" (Москва)։ 20.12.2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 20 December 2010
- ↑ «Спартак» начинает с ничьей
- ↑ «Спартак» сотворил чудо в Базеле
- ↑ С возвращеньицем!
- ↑ «Спартак» съел Пиццу
- ↑ Спартак М (Москва) — Краснодар (Краснодар)
- ↑ Рохо пропустит встречу с «Кубанью»
- ↑ Пареха, Ананидзе и Дикань, скорее всего, не сыграют с ЦСКА
- ↑ 18 мая спартаковец Рохо возобновит работу в общей группе
- ↑ Пареха и Рохо оштрафованы за нарушение дисциплины
- ↑ Карпин: Пареха и Рохо сказали, что билетов не было
- ↑ Карпин: Пареха и Рохо осознали, что были неправы
- ↑ «Спартак» вышел из сумрака победителем
- ↑ Гунько: матч в Грозном ни в коем случае не повлиял на позиции Рохо
- ↑ «Спартак» из-за травмы лишился Рохо на четыре недели
- ↑ «Бенфика» следит за выступлениями Рохо
- ↑ Рохо удовлетворён условиями предложенного «Бенфикой» контракта
- ↑ «Спартак» договорился со «Спортингом» о переходе Рохо
- ↑ Маркос Рохо: "Почувствовал, что действительно нужен «Спортингу»
- ↑ «Спортинг» купил у «Спартака» 25 процентов прав на Рохо за 1 миллион евро
- ↑ Лига Сагриш. «Спортинг» побеждает «Насьонал»
- ↑ «United reach agreement with Sporting for Rojo» (անգլերեն)։ ManUtd.com։ 2014-08-19
- ↑ «United sign Marcos Rojo from Sporting Lisbon» (անգլերեն)։ ManUtd.com։ 2014-08-20
- ↑ «Спартак» получит € 4 млн за трансфер Рохо в «МЮ»
- ↑ Спартаковцы Рохо и Пареха вызваны в сборную Аргентины
- ↑ Португалия Аргентина
- ↑ Батиста: доволен игрой Маркоса Рохо
- ↑ Пареха, Рохо и Тевес — в окончательной заявке на Кубок Америки
- ↑ Дебют Рохо удался
- ↑ Батиста: мысль об отставке мне даже в голову не приходит
- ↑ «Marcos Rojo» (անգլերեն)։ Soccerbase.com
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (Իսպաներեն)
- Ֆուտբվոլիստի էջը bdfa.com.ar կայքում (Իսպաներեն)
- Ֆուտբվոլիստի էջը futbolxxi.com կայքում (Իսպաներեն)
- Ֆուտբվոլիստի էջը worldfootball.net կայքում (անգլերեն)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- [1] (Իսպաներեն) Twitter
- [2] (Իսպաներեն) Ինստագրամ