Մարկուս Ռաշֆորդ (անգլ.՝ Marcus Rashford, ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 31, Մանչեստեր)-անգլիացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Մանչեթտեր Յունայթեդ» ակումբում։

Մարկուս Ռաշֆորդ
անգլ.՝ Marcus Rashford
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարկուս Ռաշֆորդ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1997 (26 տարեկան)
Ծննդավայր , Անգլիա Անգլիա
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱնգլիաՄանչեսթեր Յունայթեդ
Համար 39

Ակումբային Կարիերա խմբագրել

Մարկուս Ռաշֆորդը 5 տարեկան հասակից հանդես է եկել մոտակա «Ֆլետչեր Մոսս Ռենջերներ» ակումբում, որտեղ ժամանակին հանդես են եկել այնպիսի խաղացողներ, ինչպիսի Դաննի Ուելբեկը, Ջեսսի Լինգարդը։ Ռաշֆորդով հետաքրքրվում էին այնպիսի անկումբներ, ինչպիսին էին «Էվերտոնը», «Լիվերփուլը», «Մանչեստեր Յունայթեդը» և «Մանչեստեր Սիթին»։ Հիմնական պայքարի մեջ էին մտնում Մանչեստերյան երկու ակումբները։ Ռաշֆորդը մարզվում էր Յունայթեդի և Սիթիի դաշտում։ Բայց 15 տարեկան հասակում Մարկուսը ընտրեց «Մանչեստեր Յունայթեդ»-ը[2][3]։ Փետրվարի 25-ին 2016 թվականի իր դեբյուտը անցկացրեց «Մանչեստեր Յունայթեդ»-ի հիմնական կազմում ըննդեմ «Միտյուլլանդ» ակումբի դեմ, որտեղ խփեց երկու գոլ, իսկ «Մանչեստեր Յունայթեդ»-ը հաղթեց։ 18 տարեկան հասակում, նա դարձավ «Մանչեստեր Յունայթեդ»-ի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եվրոպական առաջնություններում, անցնելով Ջորջ Բեսթի ռեկորդը[4]։ Փետրվարի 28-ին Պրեմիեր Լիգայի դեբյուտային խաղում խփեց 2 գոլ և տվեց 1 գոլային փոխանցում, ընդդեմ «Արսենալ»-ի։ Այդ խաղը վերջացավ «Մանչեստեր Յունայթեդ»-ի 3-2 հաղթանակով[5]։

Անձնական կյանք խմբագրել

Մարկուսը ունի 3 եղբայր և 1 քույր։ Իր դեբյուտային խաղի ժամանակ, նա ապրում էր իր մոր և քրոջ հետ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The London Gazette 63142 (բրիտ․ անգլ.) — 2020. — Iss. 63142. — P. B70.
  2. «Manchester United sensation Marcus Rashford rejected Liverpool to sign on at Old Trafford» (անգլերեն). The Mirror. 2016 թ․ փետրվարի 26.
  3. 3,0 3,1 «Marcus Rashford is the 18-year-old who scored twice on his senior debut, having grown up with Manchester United memorabilia adorning his bedroom walls» (անգլերեն). Daily Mail. 2016 թ․ փետրվարի 26.
  4. «Manchester United 5-1 FC Midtjylland» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ փետրվարի 25.
  5. «Manchester United 3-2 Arsenal» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ փետրվարի 28.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Ռաշֆորդ» հոդվածին։