BBC Sport, BBC North-ի դուստր ընկերություն, որը սպասարկում է BBC Television-ի, ռադիոյի and առցանց հարթակները։ BBC-ին է պատկանում Մեծ Բրիտանիայի մի քանի սպորտաձևի հեռարձակման իրավունքը և իրականացնում է վերլուծական մի քանի հաղորդումների հեռարձակում, օրինակ Օրվա խաղ, Test Match Special, Ski Sunday, Այսօր Ուիմբիլդոնում և այլն։ Սպորտային իրադարձությունների արդյունքները, վերլուծությունները և ծածկույթը նույնպես տեղադրվում են BBC Sport կայքէջում[1]։

BBC Sport
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, editorial team? և կայք
Հիմնադրված է1988
ՎայրMediaCityUK, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
ԱրդյունաբերությունMedia?
Մայր ընկերությունBBC
ՍեփականատերBBC
Կայքbbc.co.uk/sport/ և bbc.com/sport
 BBC Sport Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

BBC-ին ուներ սպորտային հարթակ առանձին հաղորդումներով BBC Sport-ի հիմնադրումից տասնամյակներ առաջ։ BBC-ին առաջին անգամ սկսեց սպորտային ծառայություններ ներկայացնել 'BBC Sport' անվան տակ 1988 թվականից Ամառային օլիմպիական խաղեր 1988 թ.-ի ժամանակ[2]։

2007 թվականի մայիսին BBC Sport-ը և մի քանի այլ ստորաբաժանումներ տեղափոխվեցին Սոլֆորդ[3]։ Այսպիսով BBC-ի որոշ ճյուղեր դուրս եկան Լոնդոնից և տեղափոխվեցին հյուսիս, որտեղ ծախսերը կրճատվեցին։

Սպորտային հաղորդումների տեսություն խմբագրել

Ֆուտբոլ խմբագրել

BBC-ին կիսում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակման իրավունքը ITV-ի հետ։ Հավասար կիսվում է խմբային փուլի և փլեյ օֆֆ փուլի հանդիպումների հեռարձակումը, իսկ կիսաեզրափակիչները և եզրափակիչը ցուցադրում են երկու ընկերությունները։

BBC-ին ցուցադրում է Պրիմիեր լիգայի տեսությունը Օրվա խաղ հաղորդումով, որը մեկնաբանում է Գարի Լինեկերը 1999 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BBC Sport Website». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 30-ին.
  2. Piercy, Robert. «BBC Sport Idents». TVARK: The Online Television Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  3. «BBC move to Salford gets green light». BBC Press Office. 2007 թ․ մայիսի 31. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.