Ջո Ալլեն
Ջոզեֆ (Ջո) Մայքլ Ալլեն (անգլ.՝ Joseph Michael Allen, մարտի 14, 1990[1][2], Carmarthen, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, անգլիական Լիվերպուլի և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ջո Ալլեն անգլ.՝ Joe Allen | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ջոզեֆ Մայքլ Ալլեն | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 14, 1990 (33 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Կարմարտեն, Ուելս | |||||||||||||||||
Հասակ | 168 | |||||||||||||||||
Քաշ | 62 | |||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 24 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերաԽմբագրել
Ալլենը Սուոնսի Սիթի է տեղափոխվել 9 տարեկան հասակում։ 2006/07 մրցաշրջանում նա հայտավորված էր Անգլիայի գավաթին և խաղաց Շեֆիլդ Յունայթեդին[3]։ Երկու շաբաթից 16-ամյա Ալլենի դեբյուտը տեղի ունեցավ նաև Ուելսի Պրեմիեր-գավաթում, որտեղղ նրա թիմը խաղաց Պորտ-Տոլբոն Տաունի դեմ և հաղթեց 2-1 հաշվով՝ լրացուցիչ րոպեներին[4]։ 2007 թվականի մայիսի 5-ին Անգլիական ֆուտբոլային լիգայի շրջանակներում տեղի ունեցավ Ալլենի դեբյուտը՝ Բլեքբեռնի դեմ խաղի ժամանակ[5]։
2007 թվականի օգոստոսին Ալլենը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը (ներառում էր մինչև 2010 թվականը)[6]։ Շուտով նա արդեն խաղադաշտ էր դուրս գալիս հիմնական կազմում և Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղերից մեկի ժամանակ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[7]։
Հաջորդ մրցաշրջանում Սուոնսին սկսեց խաղալ արդեն Չեմփիոնշիփում։ Ալլենը հաճախ էր հայտնվում հիմնական կազմում։ Քանի որ կիսապաշտպանությունում կար մեծ մրցակցություն, այդ պատճառով Ալլենը 2008 թվականին վարձավճարով տեղափոխվեց Ռեքսեմ՝ մեկ տարի ժամանակով[8]։ Արդեն իսկ առաջին խաղում նա գոլ խփեց 25 մետր հեռավորությունից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Sheff Utd 0–3 Swansea» (անգլերեն)։ BBC Sport։ 2007-01-06
- ↑ «Port Talbot 2–1 Swansea (aet)» (անգլերեն)։ BBC Sport։ 2007-01-15
- ↑ «Swansea 3–6 Blackpool» (անգլերեն)։ BBC Sport։ 2007-05-05
- ↑ «Swans reward Allen with new deal» (անգլերեն)։ BBC Sport։ 2007-08-16
- ↑ «Swansea City's teenage star Joe Allen tipped for top by Ferrie Bodde» (անգլերեն)։ Western Mail։ 2009-01-29
- ↑ «Swan Allen joins Wrexham on loan» (անգլերեն)։ BBC Sport։ 2008-10-07