Մայքլ Կարիկ

անգլիացի ֆուտբոլիստ

Մայքլ Էդրիեն Կարիկ (անգլ.՝ Michael Adrian Carrick, հուլիսի 28, 1981(1981-07-28)[2][3][4][…], Ուոլսենդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կենտրոնական կիսապաշտպան։ Նրա տեղափոխությունը «Տոտտենհեմ Հոտսպուրից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղի է ունեցել 2006 թվականի ամռանը։ Ազգային հավաքականի կազմում առաջնախաղը տեղի է ունեցել 19 տարեկանում Մեքսիկայի հավաքականի դեմ խաղում։

Մայքլ Կարիկ
անգլ.՝ Michael Carrick
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Michael Adrian Carrick
Ազգությունը Անգլիա անգլիացի
Քաղաքացիությունը  Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 28, 1981 (43 տարեկան)
Ծննդավայր Ուոլսենդ, Թայն էնդ Ուիր, Անգլիա
Հասակ 183 սմ[1]
Քաշ 74 կգ[1]
Դիրք Կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 16
Պատանեկան կարիերա
1986—1997 Անգլիա Ուոլսենդ Բոյս
1997—1998 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—2004 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 136 (6)
1999   Անգլիա Սուինդոն Թաուն 6 (2)
2000   Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 2 (0)
2004—2006 Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 64 (2)
2006— ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 231 (15)
Ազգային հավաքական
2000 Անգլիա Անգլիա (Մ-18) 4 (0)
2000-2003 Անգլիա Անգլիա (Մ-21) 14 (2)
2001— Անգլիա Անգլիա 31 (0)
2006 Անգլիա Անգլիա (B) 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29 հունվար 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 29 հունվար 2014

Ակումբային կարիերա

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Մայքլը ծնվել է Վինս և Լին Կարիկների ընտանիքում[5]։ Նա սկսել է ֆուտբոլ խաղալ 5 տարեկան հասակից։ Ամեն շաբաթ երեկոյան նա խաղացել է «Ուոլսենդ Բոյզ» ակումբում, որտեղ իր հայրը եղել է կամավոր։ Երբ Մայքլը դարձավ 12 տարեկան, Նա տեղափոխվել է «Ուոլսենդ Բոյզ» ակումբ, իսկ հետո «Նորտ Տայնսայդ Սկուլզ»։ Դեռևս հանդես գալով «Ուոլսենդ Բոյզ» ակումբում, Կարիկը հրավիրվել է Անգլիայի տղաների հավաքական։ Դպրոցական տարիներին և «Վեստ Հեմ Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ Կարիկը խաղացել է հարձակվողի դիրքում։ Միայն «Վեստ Հեմում» նա տեղափոխվեց կիսապաշտպանի գոտի։

«Վեստ Հեմ Յունայթեդ»

խմբագրել

Մայքլը սովորել է Արևմտյան Ուոլսենդի դպրոցում և Բերնսայդ Կոմյունիտի դպրոցում։ Այն բանից հետո երբ նա 1997 թվականին ստացավ միջնակարգ դպրոցի ավարտական վկայական (անգլ.՝ GCSE), շատ ակումբներ ուզում էին գնել տաղանդավոր ֆուտբոլիստն։ Ամենահաջողակը գտնվեցին «Վեստ Հեմ Յունայթեդի» սկաուտները. Ուոլսենդում Դեյվ Մունը և Բիլ Գիպսը հետևում էին Մայքլին, երբ նա խաղում էր «Ուոլսենդ Բոյզի» կազմում։ Տաղանդավոր ֆուտբոլիստը առանձնապես չի գրավել Հյուսիսարևելյան ակումբների ուշադրությունը։ Հարրի Ռեդնապի կարծիքով՝ դրա պատճառը եղել այն, որ Մայքլը չափազանց բարձրահասակ է և մշտապես ցավ էր զգում ծնկներում[6]։

Կարիկն իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է Վեստ Հեմ Յունայթեդի երիտասարդական ակադեմիայում 1998 թվականին։ Մայքլն իրեն հիանալի է դրսևորել Անգլիայի երիտասարդական գավաթի խաղարկության եզրափակչում, որում նա (մեկ այլ սկսնակ աստղի՝ Ջո Քոուլի հետ միասին) օգնել է «Վեստ Հեմին» ջախջախիչ հաղթանակ տանել Քովենթրի Սիթիի դեմ խաղում 9։0 հաշվով (դրանցից երկու գոլը խփել է Կարիկը)[7]։

Հիմնական թիմի մակարդակում Կարիկի նորամուտը կայացել է 1999 թվականի օգոստոսին «Բրետֆորդ Սիթիի» դեմ խաղում, երբ Մայքլը փոխարինել է Ռիո Ֆերդինանդին։ «Մրճահարները» այդ խաղում հաղթել են 3։0 հաշվով։ Մրցաշրջանի ընթացքում Կարիկը երկու ամիս վարձավճարով խաղացել է Սուինդոն Թաունի ակումբում և մեկ ամիս «Բիրմինգհեմ Սիթիում», ինչից հետո մի քանի խաղ է անցկացրել «Վեստ Հեմի» կազմում և խփել իր առաջին գոլը հոգուտ ակումբի՝ 2000 թվականի ապրիլի 22-ին գրավելով «Քովենթրիի» դարպասը[8]։ 2000/01 մրցաշրջանում նա անցկացրել է իր առաջին լրիվ մրցաշրջանը «Վեստ Հեմի» կազմում և լավագույնս դրսևորել իրեն, ինչի համար ներկայացվել է տարվա երիտասարդ խաղացողի կոչման Պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիայի վարկածով[9] (սակայն մրցանակը բաժին է հասել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդին[10]

2002/03 մրցաշրջանի մեծ մասը Կարիկը բաց է թողել վնասվածքի պատճառով, իսկ «մրճահարները» դուրս են մնացել Պրեմիեր Լիգայից։ Կարիկը որոշել է մնալ թիմում և 2003/04 մրցաշրջանը անցկացրել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում։ Վեստ Հեմը հասել է մինչև փլեյ-օֆֆ, սակայն չի կարողացել անցնել Պրեմիեր լիգա՝ պարտվելով Քրիստալ Փելասին 1։0 հաշվով[11]։ Մայքլը ընդգրկվել է իր դիվիզիոնի տարվա թիմում, ըստ ՊՖԱ-ի[12]։

Մրցաշրջանի ավարտին Կարիկի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել մի շարք ակումբներ, ներառյալ «Պորտսմուտը» «Արսենալը» և «Տոտտենհեմ Հոտսպուրը»։ Հայտնի է դարձել որ կիսապաշտպանի համար պայքարի առաջատարը եղել է Արսենալը, սակայն հետո Պատրիկ Վիեյրան որոշել է մնալ թիմում և «զինագործները» դուրս են եկել պայքարից[13]։

«Տոտենհեմ Հոտսպուր»

խմբագրել

2004 թվականի օգոստոսի 24-ին Կարիկը տեղափոխվել է Տոտենհեմ Հոտսպուր 3,5 միլիոն ֆունտի դիմաց[14]։ Վնասավածքի պատճառով նոր ակումբում նա իր նորամուը կատարել է հոկտեմբերի 18-ին, որտեղ «Տոտենհեմը» արտագնա խաղում 1։0 հաշվով պարտվել է «Պորտսմուտին»[15]։ Մեկնարկային կազմում Կարիկն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 9-ին արդեն նոր մարզչի գլխավորությումբ․ Ժակ Սանտինին հեռացվել է պաշտոնից, և նրա տեղը զբաղեցրել է Մարտին Յոլը։ «Տոտենհեմը» հաղթել Բարնլիին Ֆուտբոլային լիգայի գավաթ խաղարկության չորրորդ փուլում 3։0 հաշվով, Մայքլը կատարել է մեկ գոլային փոխանցում[16]։

Յոլի թիմում Կարիկը դարձել ակումբի առաջատար խաղացողներից մեկը[17]։ Նա բաց է թողել ընդամենը 3 հանդիպում Պրեմիեր Լիգայում 2005/06 մրցաշրջանում։ 2005 թվականի դեկտեմբերի 3-ին Կարիկը խփել իր առաջին գոլը «Տոտենհեմի» կազմում, որը հաղթանակ է բերել թիմին Սանդերլենդի դեմ խաղում (3:2)[18]։ Մրցաշրջանի արդյունքում Կարիկը Կատարել է ամենաշատ փոխանցումները «Տոտենհեմի» ֆուտբոլիստների շարքում և առաջին տեղը բաժանել է հարձակվող Միդոյի հետ արդյունավետ փոխանցումների քանակով[19]։ Տոտենհեմը ցույց է տվել լավագույն արդյունքը Պրեմիեր լիգայում հանդես գալու ընթացքում, և զբաղեցրել է 5-րդ տեղը։ Ընդ որում մինչև վերջին փուլը նրանք եղել են չորրորդը և իրենց տեղը «Արսենալին» են զիջել միայն մայիսի յոթին «Վեստ Հեմին» պարտվելուց հետո․ այդ խաղից առաջ «Տոտենհեմի» 10 ֆուտբոլիստներ, ներառյալ Կարիկը ստացել էին սննդային թունավորում[20]։

«Մանչեսթեր Յունայթեդ»

խմբագրել
 
Մայքլ Կարիկը Մանչեստրյան դերբիի ժամանակ 2006 թվականի դեկտեմբերի 9-ին

2006 թվականի հուլիսի 31-ին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»[21]։ «Վեստ Հեմ Յունայթդը» մերժել է Մանչեսթեր Յունայթեդի նախնական առաջարկը որը կազմել է 10 միլիոն ֆունտ, սակայն համաձայնել է 14 միլիոն բազային վճարման՝ գումարած այն բունուսները որոնց շնորհիվ տրանսֆերի արժեքը կարող էր հասնել մինչև 18.6 միլիոն՝ կախված խաղացողի և ակումբի հաջողություններից[22]։ Այդ ժամանակ Կարիկը հինգերորդն տեղում էր, «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաթանկարժեք տրանսֆերով ֆուտբոլիստների ցանկում[21]։ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Կարիկին դիտարկել է որպես նախկին ավագ Ռոյ Քինին փոխարինող[23], և մայքլը ստացավ «16» համարի մարզաշապիկը, որը նախկինում պատկանել է Քինին։

2006 թվականի օգոստոսի 23-ին Կարիկը նշեց իր դեբյուտը «Մանկունյացիներ» կազմում, փոխարինման դուրս գալով «Չարլտոն Ատլետիկի» դեմ խաղում, իսկ խաղն ավարտվեց 3։ 0 հաշվով հոգուտ[24]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Խաղացողի անձնագիր. Մայքլ Կարիկ» (անգլերեն). Premier League. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. «Wallsend Boys Club – the story of a remarkable institution that is more than just a football team» (անգլերեն). The Daily Telegraph. 2013 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «The blooming careers of Joe Cole and Michael Carrick» (անգլերեն). The Guardian. 2007 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. «How the Hammers can win the European Cup» (անգլերեն). The Guardian. 2008 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. «On this day - 22 April» (անգլերեն). WHUFC.com. 2015 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. «PFA's top six youngsters» (անգլերեն). BBC Sport. 2001 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. «Sheringham wins second award» (անգլերեն). BBC Sport. 2001 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. «Crystal Palace 1-0 West Ham» (անգլերեն). BBC Sport. 2004 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  12. «Henry retains PFA crown» (անգլերեն). BBC Sport. 2004 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  13. «Tottenham take lead in the chase to sign Carrick» (անգլերեն). The Independent. 2004 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «Spurs confirm Carrick move» (անգլերեն). The Daily Telegraph. 2004 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  15. «Portsmouth 1-0 Tottenham» (անգլերեն). BBC Sport. 2004 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  16. «Burnley 0-3 Tottenham» (անգլերեն). BBC Sport. 2004 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  17. «United pay £18.6m for Carrick» (անգլերեն). The Guardian. 2006 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  18. «Tottenham 3-2 Sunderland» (անգլերեն). BBC Sport. 2005 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  19. «Is Carrick worth £18.6m?» (անգլերեն). BBC Sport. 2006 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  20. «Probe into Spurs illness outbreak» (անգլերեն). BBC News. 2006 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  21. 21,0 21,1 «Carrick completes move to Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2006 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  22. «Man Utd chief defends Carrick fee» (անգլերեն). BBC Sport. 2006 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  23. «Spurs admit Man Utd's Carrick bid» (անգլերեն). BBC Sport. 2006 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  24. «Charlton 0-3 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2006 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Կարիկ» հոդվածին։