Սերխիո Ռոմերո
Սերխիո Հերման Ռոմերո (իսպ.՝ Sergio Germán Romero, փետրվարի 22, 1987[1][2][3], Bernardo de Irigoyen, Միսիոնես, Արգենտինա), Արգենտինայի հավաքականի և Մանչեսթեր Յունայթեդի դարպասապահ։ 2008 թվականի օլիմպիական չեմպիոն, 2014 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Սերխիո Ռոմերո իսպ.՝ Sergio Romero | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Սերխիո Հերման Ռոմերո | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Արգենտինա Իտալիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 22, 1987 (37 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Բերնարդո դե Իրոգեան, Արգենտինա | |||||||||||||||||
Հասակ | 192 | |||||||||||||||||
Քաշ | 87 | |||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | |||||||||||||||||
Համար | 20 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԵղել է Արգենտինայի երիտասարդական հավաքականի դարպասապահը՝ 2007 թվականի Մ—20 տարեկանների Աշխարհի առաջնության ժամանակ։ 1/4 եզրափակչի ժամանակ, երբ Արգենտինան մրցում էր Նիդերլանդների հետ, 75-րդ րոպեին արգետնինացի դարպասապահ Օսկար Ուստարին վնասվածք ստացավ և նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սերխիո Ռոմերոն։ Նա խաղաց 2 խաղ և ողջ գավաթի ընթացքում վնասվածք չստացավ։
2007 թվականի հուլիսին Սերխիոն 1,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «ԱԶ»[4]։ 2007/2008 մրցաշրջանում Ռոմերոն թիմի երկրորդ դարպասապահն էր։ Հաջորդ մրցաշրջանում թիմի հիմնական դարպասապահ Վատերմանը տեղափոխվեց «Ադո Դեն Հագ»։ 2008/09 մրցաշրջանում Ռոմերոն դարձավ թիմի միակ խաղացողն, ով անցկացրել է 22 խաղ՝ առանց փոխարինման։ 12-րդ տուրից մինչև 21-րդ տուր Ռոմերոն ոչ մի գնդակ բաց չի թողել՝ 957 րոպե առանց գոլ բաց թողնելու։
2010 թվականի ԱԱ-ի ժամանակ Դիեգո Մարադոննան դարպասը վստահեց Սերխիո Ռոմերոյին։ Ողջ մրցաշարի ընթացքում նա անցկացրեց 6 խաղ։
2011 թվականի օգոստոսի 22-ին Ռոմերոն տեղափոխվեց իտալական երկրորդ լիգան ներկայացնող Սամպդորիայի հետ։ Տրանսեֆրի մանրամասները չեն նշվում[5][6]։
2014 թվականի հուլիսի 9-ին Հոլանդիայի հետ խաղի ժամանակ Ռոմերոն երկու 11 մետրանոց ետ մղեց, որն օգնեց թիմին դուրս գալ ԱԱ-ի եզրափակիչ։
2014 թվականի հուլիսի 14-ին Գերմանիայի հավաքականի հետ խաղի ժամանակ, Ռոմերոն չկարողացավ որսալ գնդակը Գյոթցեյի հարվածից հետո, որը հաղթական գնդակ էր գերմանացիների համար։
2015 թվականի հուլիսի 27-ին պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ transfermarkt.de
- ↑ «Ufficiale: Sergio Romero al Doria a titolo definitivo» (իտալերեն). Sito ufficiale della US Sampdoria. 22.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Romero wechselt zu Sampdoria» (գերմաներեն). transfermarkt.de. 22.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «United complete signing of Romero» (անգլերեն). ManUtd.com. 2015 թ․ հուլիսի 27.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պռոֆիլը АЗ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-10-16 Wayback Machine (նիդեր.)
- Վիճակագրությունը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2009-10-18 Wayback Machine (անգլ.)
- Վիճակագրությունը Երեդիվիզիեյի պաշտոնական կայքում Արխիվացված 2008-11-13 Wayback Machine (նիդեր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխիո Ռոմերո» հոդվածին։ |