Դեմարայ Գրեյ

անգլիացի ֆուտբոլիստ

Դեմարայ Ռեմելե Գրեյ (անգլ.՝ Demarai Remelle Gray, հունիսի 28, 1996(1996-06-28)[1], Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ճամայկական ծագմամբ անգլիացի ֆուտբոլիստ, անգլիական Լեսթեր Սիթի և Անգլիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան։ Նա նաև հանդես է գալիս Անգլիայի երիտասարդական հավաքականի տարբեր տարիքային խմբերում։

Դեմարայ Գրեյ
Demarai Remelle Gray
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դեմարայ Ռեմելե Գրեյ
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1996(1996-06-28)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Համար 7
Պատանեկան կարիերա
Անգլիա «Կադբերի Ատլետիկ»
Անգլիա «Բիրմինգհեմ Սիթի»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016 Անգլիա «Բիրմինգհեմ Սիթի» 72 (8)
2016-այժմ Անգլիա «Լեսթեր Սիթի» 52 (2)
Ազգային հավաքական
2014 Անգլիա Անգլիա (Մինչև 18) 3 (0)
2014-2015 Անգլիա Անգլիա (Մինչև 19) 4 (1)
2015 Անգլիա Անգլիա (Մինչև 20) 5 (2)
2016-այժմ Անգլիա Անգլիա (Մինչև 21) 16 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 նոյեմբերի 15:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2017 նոյեմբերի 15

Ակումբային կարիերա խմբագրել

«Բիրմինգհեմ Սիթի» խմբագրել

Գրեյը ծնվել է Բիրմինգհեմ քաղաքում[2]։ Սովորել է Ֆրենկլիի դպրոցում(անգլ.): Ֆուտբոլ խաղալ սկսել է «Կադբերի Ատլետիկ» ակումբի դպրոցում։ 2006 թվականին միացել է« Բիրմինգհեմ Սիթի» դպրոցին և այնտեղ սկսել է իր կարիերայի առաջին քայլեր[3]։ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին «Միլուոլ» ակումբի դեմ խաղում Գրյը կատարել է իր նորամուտը «Բիրմինգհեմի» կազմում[4], հանդիպման 91-րդ րոպեին փոխարինելով Ջեսի Լինգարդին[5]։ Ակումբի մեկնարկային կազմում Գրեյը առաջին անգամ դուրս է եկել խաղադաշտ 2013 թվականի նոյեմբերի 2-ին «Չարլթոն Ատլետիկի» դեմ խաղում[6]։ Նույն տարվա դեկտեմբերի 9-ին Գրեյը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Բիրմինգհեմ Սիթիի» հետ, երկու տարի ժամկետով[7]։

Դրանից մի քանի օր հետո Գրեյը ընդգրկվել է «Ֆուտբոլային լիգայի «վաղվա» աստղերի լավագույն տասնյակում»[8], նա խփել է իր առաջին գոլը «Բլաքբըրն Ռովերս» ակումբի դեմ հանդիպման ժամանակ[9]։ 2013/14 մրցաշրջանի ավարտից հետո Գրեյը իր ելույթների համրա արժանացել է «Academy Player of the Season» մրցանակին[10]։

Գրեյը 2014/15 մրցաշրջանի իր հաջող ելույթներով ապացուցեց որ նա արդեն «կայացած» ֆուտբոլիստ է, և ակումբի ղեկավարությունը դա զգալով որոշեց որ նա պարբերաբար հանդես գա թիմի հիմնական կազմում[11]։ Առաջին երկու հանդիպումները մրցաշրջանի սկզբում Գրեյը անցկացրեց դաշտում։  Այնուամենայնիվ, Գրեյը դերևս հիմնականում պահեստային կազմի խաղացող էր, նախքան գլխավոր մարզիչ Լի Քլարկի պաշտոնանկ լինելը[12]։ Սակայն Գերի Ռուետա մարզչի պաշտոնի ժամանակ Գրեյի հետ կապված իրավիճակը փոխվել է, և նոյեմբերի 22-ին նա մասնակցեց Ռոտերմ Յունայթեդի դեմ կայացած հանդիպմանը[13]։ Շուտով, Գրեյը ձախ կիսապաշտպանի դիրքում հայտնվեց, ով իրեն հիանալի դրսեվորեց 4-2-3-1 սխեմայի մեջ և դարձավ ակումբի մեկնարկային կազմի մշտական խաղացողը[14]։ Դեկտեմբերի 14-ին «Ռեդինգի» դեմ հանդիպման ժամանակ Գրեյը իր կարիերայում առաջին անգամ ձևակերպեց հեթ-տրիկ[15][16], ընդ որում երեք գոլերն էլ խփել է առաջին խաղակեսում։ Դեկտեմբերին ելույթներից հետո Գրեյին արժանացել է «ֆուտբոլային լիգայում ամսվա երիտասարդ խաղացողի» տիտղոսին[14]։

 
Դեմարայ Գրեյը Բիրմինգհեմ Սիթիի կազմում

2014 թվականի հոկտեմբերին Կլարկը մտահոգություն է հայտնել, որ ակումբի ֆինանսական դժվարությունների պատճառով կարող են վաճառվել այնպիսի խաղացողներ, ինչպիսին է Գրեյը[17], և խաղացողի առաջարկվել է երկարաձգել պայմանագիրը երկու տարի ժամկետով[18]։ Սեպտեմբերին ակումբը մերժեց «Քրիսթալ Փելասի» կողմից առաջարկը, որը ցանկություն էր հայտնել գնել ֆուտբոլիստին 500 հազար ֆունտով[17]։ Տարբեր ակումբների սկաուտները հետաքրքրված էին խաղացողով[19], և ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր էին տարածվում ակումբների հետաքրքրությունների մասին, ինչպիսիք են անգլիական թոփ ակումբներից «Լիվերպուլը», «Տոտենհեմ Հոտսպուրը», նաև «Նյուքասլ Յունայթեդը»[16]։ «Բիրմինգհեմը» մերժեց այդ բոլոր առաջարկները։ Ինչպես նշում է ակումբը, ամենաթանկ պայմանագիրը «Բորնմութի» կողմից առաջարկվել է 2015 թվականի հունվարին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մասնավորապես, Գրեյի տեղափոխումը կատարելու համար «Բորնմութը» 5 մլն ֆունտ առաջարկեց։ Տրանսֆերային պատուհանը փակվելուց հետո ակումբը նշել է, որ «այս առաջարկներից ոչ մեկը արժանի չէ Գրեյի կարողությանը» և գոհունակություն հայտնեց, որ նրանց հաջողվեց Գրեյին պահել ակումբում[20]։

Դրանից հետո, «Բիրմինգհեմը» վարձավճարով ձեռք է բերել Լլոյդ Դայերին, ակումբի գլխավոր մարզիչ Ռոուետը սկսել է  «խնայել» Գրեյի հաշվին, և մտադրված կերպով կրճատել է նրա խաղաժամանակը՝ պատճառաբանելով, թե դա սովորական պրակտիկա է երիտասարդ խաղացողի սովորեցնելու համար. խաղացողը պետք է իմանա, թե ինչպես բաց թոնել խաղերը, զգա մրցակցությունը՝ չնայած նրա նկատմամբ եղած մեծ ուշադրությանը[21]։ «Birmingam Mail» թերթը նշել է, որ չպետք է անտեսել Գրեյի ներուժը[22]։ Ապրիլի 11-ին «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբի դեմ խաղում խփած հաղթական գոլի շնորհիվ նա արժանացել է «Մրցաշրջանի գոլ ակումբում» մրցանակին[23]։ Ընդհանուր առմամբ,Գրեյը մրցաշրջանում մասնակցել է 43 խաղի, որոնց երկու երեք անագամ մեկնարկային կազմում։ Գրեյը նաև արժանացել է «Մրցաշրջանի երիտասարդ խաղացող» մրցանակին[23]։ Երկար բանակցություններից հետո[18][24] Գրեյը ակումբի հետ ստորագրեց նոր եռամյա պայմանագիր 2015 թվականի հուլիսին[25]։

«Լեսթեր Սիթի» խմբագրել

 
Դեմարայ Գրեյը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդեիպման ժամանակ, փոխարինվում է և դուրս գալիս խաղադաշտ Մարկ Օլբրայթոնի փոխարեն

2016 թվականի հունվարի 4-ին Գրեյը չոր տարվա պայմանագիր կնքեց «Լեսթեր Սիթիի» հետ[26]։ Նրա տրանսֆերի գումարը կազմել է 3,7 միլիոն ֆունտ ստերլինգ։ Հունվարի 10-ին «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի դեմ Անգլիայի գավաթի երրորդ փուլի խաղում նա կատարիեց իր նորամուտը նոր ակումբի կազմում[27]։ Են նույն հանդիպման ժամանակ կատարել է գոլային փոխանցում Մարցին Վասիլևսկուն։ Վեց օր անց, «Աստոն Վիլլայի» դեմ խաղում Գրեյը կատարել է իր դեբյուտը անգլիական Պրեմիեր լիգայում, հանդիպման 85-րդ րոպեին փոխարինելով Մարկ Օլբրայթոնին[28]։ 2016 թվականի սեպտեմբերի 24-ին Գրեյն խփեց իր առաջին գոլը «Լեսթերի» կազմում, հանդիպման 60-րդ րոպեին գրավելով «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։

Միջազգային կարիերա խմբագրել

 
Գրեյը (աջից) Անգլիայի և Ֆրանսիայի մինչև 19-ը տարեկանների հանդիպման ժամանակ, 2015 թվական

2013 թվականի նոյեմբերին Գրեյին հրավիրվել է Անգլիայի մինչև 18 տարեկանների հավաքական[29]։ Փետրվարի 18-ին Բելգիայի մինչև 18 տարեկանների հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ Գրեյը կատարեց իր նորամուտը հավաքականի կազմում, որտեղ էլ բրիտանացիները հաղթեցին 4:0 հաշվով[30]։ 2014 թվականի սեպտեմբերին Գրեյը հրավիրվել է Անգլիայի  հավաքական, Գերմանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար[31]։ Անհանգստացնող վնասվածքները Գրեյին ստիպել են կարճ ժամանակահատվածում բաց թողնել Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի հանդիպումները[32], սակայն նա պատրաստ էր խաղալ էլիտար փուլում։ Դրանից հետո Գրեյը իր առաջին հանդիպումն անցկացրեց Դանիայի հավաքականի դեմ։ Հաջորդ հանդիպումը Ադրբեջանի հավաքականի հետ, Գրեյը բաց թողեց և անցկացրել պահեստայինների նստարանին[33]։ Մեկնարկային կազմ Գրեյը վերադարձել է Ֆրանսիայի դեմ կայացած խաղի ժամանակ, սակայն բրիտանացիները այդ հանդիպումը պարտվել են հաշվով 2:1 հաշվով և դուրս մնացել հետագա պայքարից[34]։

Անգլիայի մինչ 20 տարեկանների և երիտասարդական հավաքականների հետ համատեղ մարզումների մասնակցելուց հետո[35], Գրեյն ընդգրկվել է Անգլիայի մինչև 20 տարերկանների ազգային հավաքականում՝ մասնակցելու 2015 թվականին կայանալիք Թուլոնի մրցաշարին։ Գրեյը Մարոկկոյի հավաքականի դեմ իր նորամուտային խաղում հանդիպման 8-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը[36]։ Գրեյը մասանակցել է նաև Կոտ դ'Իվուարի[37] և Մեքսիկայի[38] հավաքականների դեմ խաղերին։ Հաջորդ հանդիպումները Չինաստանի[39] և ԱՄՆ[40] հավաքականների հետ էր, սակայն Գրեյը բաց թողեց վատ առողջության պատճառով։ Հաջորդ անգամ մինչև 20 տարեկանների հավաքական Գրեյը հրավիրվել է իր ակումբակից Ռիս Բրաունի հետ միասին՝ մասնակցելու Չեխիայի դեմ խաղին[41]։ Առաջին խաղում Գրեյը և Բրաունը մեկ գոլ խփեցին, իսկ հանդիպումն ավարտվեց 5:0 հաշվով Անգլիայի հավաքականի հաղթանակով[42]։ Երկրորդ հանդիպումը հաղթեցին չեխերը 1:0 հաշվով[43]։

2015 թվականի նոյեմբերին Գրեյն հրավիրվեց Անգլիայի երիտասարդական` մասնակցելու 2017 թվականին կայանալիք Եվրոպայի երիտասարդական հավաքականների առաջնությա ընտրական մրցաշարին[44]։ 2016 թվականի մարտի 26-ին Շվեյցարական հավաքականի դեմ հանդիպման ժամանակ նա կատարեց իր նորամուտը։  Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 1։ 1 հաշվով, սակայն մարզիչ Գարեթ Սաուտգեյտը ասել է Գրեյին որ «դա գերազանց դեբյուտ էր» և  Գրեյը «վտանգավոր խաղացող էր հակառակորդի համար»[45]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2016 թվականի մայիսի 15-ի դրությամբ
Ակումբ Լիգա Մրցաշրջան Առաջնություն Երկրի գավաթ[46] Լիգայի գավաթ[47] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Բիրմինգհեմ Սիթի Չենպիոնշիպ 2013/14[48] 7 1 1 0 1 0 9 1
Չենպիոնշիպ 2014/15[12] 41 6 1 0 1 0 43 6
Չենպիոնշիպ 2015/16[49] 24 1 0 0 2 0 26 1
Ընդհանուր 72 8 2 0 4 0 78 8
  Լեսթեր Սիթի Պրեմիեր Լիգա 2015/16[49] 12 0 2 0 0 0 14 0
Ընդհանուր 12 0 2 0 0 0 14 0
Ընդհանուր կարիերայում 84 8 4 0 4 0 92 8

Ձեռքբերումներ խմբագրել

  «Լեսթեր Սիթի»

  • Անգլիայի չենպիոն։ 2015-16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Demarai Gray» (անգլերեն). hugmansfootballers.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  3. «Blue kid on the block – Demarai Gray» (անգլերեն). Birmingham City F.C. 2013 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «Lee Clark: Demarai Gray is in the squad. He was superb in training on Monday» (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Birmingham 4–0 Millwall» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «Birmingham City 0 Charlton Athletic 1» (անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. «Birmingham City: Demarai Gray signs two-and-a-half-year pro deal» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. «The Top 10 Football League stars of tomorrow» (անգլերեն). FourFourTwo. 2014 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  9. «Birmingham City 2 Blackburn 4» (անգլերեն). Birmingham Mail. 2014 թ․ ապրիլի 19. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  10. Walker, Andy (2014 թ․ մայիսի 4). «Robbo's double delight at #PA14». Birmingham City F.C. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  11. Tattum, Colin (2014 թ․ օգոստոսի 5). «Teen star Demarai Gray keen to keep up pre-season form». Birmingham Mail (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  12. 12,0 12,1 «Статистика в сезоне 2014/15 на сайте soccerbase.com» (անգլերեն).
  13. Dick, Brian (2014 թ․ նոյեմբերի 22). «Rotherham United 0 Birmingham City 1». Birmingham Mail. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  14. 14,0 14,1 Scott, Ged (2015 թ․ հունվարի 22). «Demarai Gray: Birmingham City teenager unaffected by speculation». BBC Sport. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  15. «Birmingham 6–1 Reading». BBC Sport. 2014 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  16. 16,0 16,1 Dick, Brian (2014 թ․ դեկտեմբերի 15). «Birmingham City's Demarai Gray ignores speculation linking him with Newcastle, Liverpool and Spurs». Birmingham Mail. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  17. 17,0 17,1 Tattum, Colin (2014 թ․ հոկտեմբերի 20). «Lee Clark worried over Blues losing Koby Arthur and Demarai Gray». Birmingham Mail. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  18. 18,0 18,1 «Birmingham offer Demarai Gray a two-year contract extension». Sky Sports. 2014 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  19. Dick, Brian (2015 թ․ հունվարի 8). «Demarai Gray not affected by rumours, says Gary Rowett». Birmingham Mail. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  20. Dick, Brian (2015 թ․ փետրվարի 2). «Birmingham City beaming with delight after holding on to prized asset Demarai Gray». Birmingham Mail. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
  21. Dick, Brian (2015 թ․ մարտի 12). «Gary Rowett: Birmingham City prospect Demarai Gray has a first-team challenge». Birmingham Mail. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  22. Dick, Brian (2015 թ․ փետրվարի 11). «Demarai Gray has a knack of impacting the game from the bench and four other things we learned as Birmingham City went down at home to Millwall». Birmingham Mail. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  23. 23,0 23,1 Burrell, Jack (2015 թ․ մայիսի 3). «Donaldson completes hat-trick at the Players Awards 2015». Birmingham City F.C. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  24. Kendrick, Mat (2015 թ․ փետրվարի 6). «Blues are ready to reward Demarai Gray's exciting emergence with a bumper new deal». Birmingham Mail. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  25. «Birmingham City: Demarai Gray agrees new deal». BBC Sport. 2015 թ․ հուլիսի 14. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  26. «Leicester agree deal for Birmingham winger». BBC Sport. 2016 թ․ հունվարի 2. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  27. Cryer, Andy (2016 թ․ հունվարի 10). «Tottenham 2–2 Leicester». BBC Sport. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  28. Peach, Tim (2016 թ․ հունվարի 16). «Aston Villa 1–1 Leicester». BBC Sport. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  29. Veevers, Nicholas (2013 թ․ նոյեմբերի 5). «England U18s squad named for training camp». The Football Association. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  30. Callow, James (2014 թ․ փետրվարի 18). «England pick up impressive victory over Belgium». The Football Association. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  31. «Three U17 Euro winners make step up to England U19s». The Football Association. 2014 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  32. «Internationals: Demarai Gray out of England U19 squad due to ankle complaint». Sky Sports. 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
  33. Lavery, Glenn (2015 թ․ մարտի 28). «U19s grind out Azerbaijan win to close in on Euro finals». The Football Association. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
  34. Lavery, Glenn (2015 թ․ մարտի 31). «England Under-19s miss out after defeat in France». The Football Association. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
  35. Dick, Brian (2015 թ․ մայիսի 13). «Birmingham City star links up with England squad». Birmingham Mail. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  36. Callow, James (2015 թ․ մայիսի 28). «Chuba Akpom spares England U20s blushes in Toulon opener». The Football Association. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  37. Marshall, James (2015 թ․ մայիսի 30). «Impressive England U20s see off Ivory Coast in Toulon». The Football Association. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  38. Callow, James (2015 թ․ հունիսի 3). «England U20s finally lose after Mexico battle back in Toulon». The Football Association. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  39. Callow, James (2015 թ․ հունիսի 5). «England U20s beat China to set up battle for third with USA». The Football Association. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  40. Reid, Jamie (2015 թ․ հունիսի 7). «England Under-20s must settle for fourth after USA defeat». The Football Association. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  41. Veevers, Nicholas (2015 թ․ օգոստոսի 27). «England U20s squad selected ahead of Czech test». The Football Association. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  42. Veevers, Nicholas (2015 թ․ սեպտեմբերի 5). «England U20s kick-off with 5–0 win at St. George's Park». The Football Association. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  43. Owens, James (2015 թ․ սեպտեմբերի 7). «'We lacked a cutting edge', says U20s boss Keith Downing». The Football Association. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  44. «Demarai Gray called up to England U21 squad». Sky Sports. 2015 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  45. Callow, James (2016 թ․ մարտի 26). «Gareth Southgate impressed by Demarai Gray's 'super debut'». The Football Association. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  46. Матчи в Кубке Англии
  47. Матчи в Кубке Футбольной лиги
  48. «Статистика в сезоне 2013/14 на сайте soccerbase.com» (անգլերեն).
  49. 49,0 49,1 «Статистика в сезоне 2015/16 на сайте soccerbase.com» (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմարայ Գրեյ» հոդվածին։