Հալլ Սիթի (անգլ.՝ Hull City A.F.C.), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Կինգստոն-ափոն-Հալլ քաղաքից։ Հիմնադրվել է 1904 թվականին։ 2007/2008 մրցաշրջանում ակումբն իր պատմության ընթացքում առաջին անգամ ստացվավ իրավունք մասնակցելու Պրեմիեր Լիգային՝ հաղթելով «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Չեմպիոնշիպի եզրափակչում։ Նրանց ամենամեծ ձեռքբերումը գավաթի խաղարկություններում եղել է 1930 թվականին, երբ թիմը հայտնվել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում։ 2012/2013 մրցաշրջանից հետո «Հալլ Սիթին» Չեմպիոնշիպում նվաճել է Պրեմիեր Լիգայի ուղեգիր։ «Հալլ Սիթին» իր սեփական հարկի տակ անցկացվող հանդիպումներն անցկացնում է «Կինգսոն Կոմյունիկեյշն» մարզադաշտում։ Նրանք սովորաբար խաղում են սև և բաց շագանակագույն մարզահագուստով, հաճախ մարզաշապիկը գծերով ձևավորված, դրա համար էլ նրանց մականունը «վագրեր» է։ Ակումբի խորհրդանիշը վագրն է։

Հալլ Սիթի
Ամբողջական անուն Hull City Association Football Club
Մականուն(ներ) The Tigers
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Կինգսոն Կոմյունիկեյշն, Կինգստոն-ափոն-Հալլ
Տարողունակություն 25 586
Նախագահ Եգիպտոս Ասեմ Ալլամ
Մարզիչ Պորտուգալիա Մարկո Սիլվա
Կայք
Լիգա Չեմպիոնշիպ
2015-16 4-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալլ Սիթի» հոդվածին։