«Ուայթ Հարթ Լեյն» (անգլ.՝ White Hart Lane), եղել է ֆուտբոլային մարզադաշտ Անգլիայի Լոնդոն քաղաքում, որտեղ 1899-2017 թվականներին իր տնային խաղերն է անցկացրել «Տոտտենհեմ Հոտսպուր» ֆուտբոլային ակումբը։ Քանդման պահին տարողությունը 36 240 նստատեղ էր։

Ուայթ Հարթ Լեյն
Տեսակֆուտբոլային մարզադաշտ և defunct sports venue?
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումՈւայթ Հարթ Լեյն
ՏեղագրությունՏոտենհեմ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված1899
Բացված1899 սեպտեմբերի 4
Փակված2017
ՃարտարապետԱրչիբալդ Լեյտչ
ՍեփականատերՏոտենհեմ Հոտսպուր
ԳործաղեկավարՏոտենհեմ Հոտսպուր
Տարողություն36 284
Տնային թիմՏոտենհեմ Հոտսպուր
Դաշտի չափսեր100 x 67 մ
Ծածկույթի տեսակըգազոն
Քարտեզ
Քարտեզ
 White Hart Lane Վիքիպահեստում

Տարբեր ժամանակներում «Տոտտենհեմից» բացի «Ուայթ Հարթ Լեյնում» իրենց տնային խաղերն են անցկացրել նաև Անգլիայի հավաքականը և Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականը։ 2016 թվականին «Տոտտենհեմ Հոտսպուրը» նոր մարզադաշտ կառուցելու նպատակով սկսեց մարզադաշտի քանդման աշխատանքը, որն ավարտին հասավ 2017 թվականի ամռանը։

Տարողությունը

խմբագրել
 
Տոտտենհեմի նոր մարզադաշտը և կիսաքանդ Ուայթ Հարթ Լեյնը երկնքից, 2017 մայիս

Մարզադաշտը ռեկորդային թվով ֆուտբոլասեր է տեղավորել 1938 թվականի մարտի 5-ին՝ «Սանդերլենդի» դեմ Անգլիայի գավաթի խաղում՝ 75 038։

Տրիբունա Տարողությունը
Հյուսիսային տրիբունա(Paxton Road) 10,086
Հարավային տրիբունա(Park Lane) 8,633
Արևելյան տրիբունա(Worcester Avenue) 10,691
Արևմտյան տրիբունա(High Road) 6,890
Ընդհանուր տարողությունը 36,240

Այլ օգտագործողներ

խմբագրել

«Ուեմբլի մարզադաշտի» վերակառուցումների ժամանակ «Ուայթ Հարթ Լենում» իր տնային խաղերն է անցկացրել Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, ինչպես օրինակ 2001 թ. Անգլիա 2-0 Հոլանդիա խաղը։ Մարզադաշտում իր տնային խաղերն է անցկացրել նաև Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականը, ինչպես օրինակ 2005 թվականին Անգլիա Մ21 1-1 Ֆրանսիա Մ21։

Գոլառատ խաղեր

խմբագրել

«Տոտտենհեմը» խոշոր հաշվով «Ուայթ Հարթ Լեյնում» հաղթել է 1960 թվականի փետրվարին՝ Անգլիայի գավաթային խաղում 13-2 հաշվով առավելության հասնելով «Կրու Ալեքսանդրիա» ակումբի նկատմամբ։ 2009 թ. «Տոտտենհեմն» այստեղ 9-1 հաշվով հաղթեց «Ուիգան Ատլետիկին»։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուայթ Հարթ Լեյն» հոդվածին։