Բորուսիա Դորտմունդ կամ Դորտմունդի Բորուսիա գերմանական ֆուտբոլային ակումբ ։ Ամբողջական անվանումն է Բալշփիլ Ֆերայն Բորուսիա 1909 Դորտմունդ, մականունը՝ գերմ.՝ Die Borussen, գերմ.՝ Die Schwarzgelben։

Բորուսիա Դորտմունդ
Ամբողջական անուն Ballspielverein Borussia 09 e.V. Dortmund
Մականուն(ներ) Die Borussen (Բարուսիացիները)
Die Schwarzgelben (Սև-դեղիները)
Հիմնադրում դեկտեմբերի 19, 1909
Երկիր Գերմանիա Գերմանիա
Քաղաք Դորտմունդ
Մարզադաշտ Սիգնալ Իդունա Պարկ (Westfallenstadion)
Տարողունակություն 81,359
Նախագահ Գերմանիա Ռայնհարդ Ռաուբալ
Մարզիչ Գերմանիա Էդին Տերզիչ
Ավագ Գերմանիա Մարսել Շմելցեր
Կայք
Լիգա Բունդեսլիգա
2021-22 2-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ
Ներկա մրցաշրջան

Հիմնադրվել է 1909 թվականի դեկտեմբերի 19-ին, Կայսերական Գերմանիայի Դորտմունդ քաղաքում։ Մարզիչը ավստրիացի մասնագետ Պետեր Շտյոգերն է։ Թիմի սեփականատերն է Ռայնհարդ Ռաուբալը։ Թիմի սպորտային տնօրենն է Հանս-Յոահիմ Վացկեն։ Թիմի կարգախոսն է Echte Liebe-ն (Իրական սեր)։ Մարզադաշտն է Սիգնալ Իդունա Պարկը (Վեսթֆալենշտադիոն)։

Պատմություն

խմբագրել

2010 թվական-ներկա

խմբագրել
 
Բորուսիայի ֆուտբոլիստները տոնում են 2011 թվականի իրենց հաղթանակը Բունդեսլիգայում

2011 թվականի ապրիլի 30-ին Դորտմունդի Բորուսիան տնային խաղում 2։0 հաշվով հաղթեց Նյուրնբերգին և հռչակվեց 2010-11 մրցաշրջանի Բունդեսլիգայի հաղթող[1][2]։ Դա Յուրգեն Կլոպի գլխավորությամբ առաջին նվաճած տիտղոսն էր[3]։ Վերջինիս գլխավորությամբ 2011-12 մրցաշրջանում թիմը ավելի լավ արդյունք գրանցեց՝ պաշտպանելով երկրի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մրցաշրջանում թիմը վաստակեց 81 միավոր և ողջ առաջնության ընթացքում պարտվեց ընդամենը 3 անգամ։ Այդ տարի Դորտմունդի Բորուսիան Գերմանիայի գավաթի եզրափակչում 5։2 հաշվով հաղթեց Մյունխենի Բավարիային և նվաճեց Գերմանիայի գավաթը։ Այդ խաղում Ռոբերտ Լևանդովսկին իր հաշվին 3 գոլ գրանցեց։ Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա այստեղ թիմը ձախողվեց՝ խմբային փուլի 6 խաղերում վաստակելով ընդամենը 4 միավոր, զբաղեցրեց վերջին տեղը և նույնիսկ չվաստակեց Եվրոպայի լիգայի ուղեգիր։

Բունդեսլիգա 2011-12 մրցաշրջանի սկզբում Բորուսիան Գերմանիայի սուպերգավաթում պարտվեց Բավարիային։ Նույն կերպ Գերմանիայի Գավաթի 1/4 եզրափակչում թիմը պարտվեց Բավարիային։

Բորուսիայի գործերը ավելի հաջող ընթացան Չեմպիոնների լիգայում։ Խմբային փուլը հաղթահարելուց հետո թիմի հաջորդ մրցակիցը Մալագան էր։ Պատասխան խաղում Բորուսիան ավելացված ժամանակում խփեց 2 գոլ և ապահովեց ուղեգիրը դեպի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ[4]։ Իսկ հաջորդ փուլում Դորտմունդի մրցակիցը Մադրիդի Ռեալն էր։ Տնային խաղում Բորուսիան Ռեալին ջախջախեց 4։1 հաշվով։ Ի դեպ, այդ խաղում պոկերի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներից հաշիվը թրջեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Մրցակցի դաշտում Բորուսիան պարտվեց 2։0 հաշվով, որը, սակայն, ձեռնտու էր իրեն[5]։ Եզրափակչում Դորտմունդի Բորուսիայի մրցակիցը Մյունխենի Բավարիան էր[6]։ Խաղին վնասվածքի պատճառով չէր մասնակցում Մարիո Գյոթցեն։ Սկզբում հաշիվը բացեց Մարիո Մանջուկիչը։ Հետո 11-մետրանոցը հստակ իրացրեց Իլկայ Գունդոգանը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Արիեն Ռոբենը։

Հաջորդ մրցաշրջանի սկզբում 2013 թվականի Գերմանիայի սուպերգավաթի խաղում Բորուսիան Բավարիային հաղթեց 4։2 հաշվով։ Թիմ եկան նոր ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Պիեռ Էմերիկ Օբամեյանգը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը։ Կլոպը ցանկանում էր այս նոր ֆուտբոլիստների շնորհիվ վերանվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը։

2013/2014 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Բորուսիայի հակառակորդները շատ հզոր թիմեր էին՝ Մարսելի Օլիմպիկը, Նապոլին, Արսենալը։ Նապոլիին պարտվելուց հետո թիմի առջև դրված էր ծանր առաջադրանք՝ հաղթել մյուս երկուսին։ Արսենալին հաղթելուց հետո Դորտմունդցիների համար ամենաորոշիչ խաղը Օլիմպիկի դեմ խաղն էր։ Պարտվելու դեպքում թիմը դուրս չէր գա խմբից, հաղթելու դեպքում դուրս կգար առաջին տեղով։ Խաղի վերջին րոպեին Կևին Գրոսկրոյցը խփեց վճռորոշ գոլը[7]։ 1/8 եզրափակչում թիմը հաղթեց Զենիթին[8] և անցավ հաջորդ փուլ, որտեղ թիմը 3։2 ընդհանուր հաշվով պարտվեց Ռեալ Մադրիդին[9]։ Ռեալի դեմ պատասխան խաղում իրենց հիանալի դրսևորեցին Մարկո Ռոյսը և Ռոբերտ Լևանդովսկին։ Ռոյսը 24-րդ րոպեին խփեց իր թիմի առաջին գոլը, իսկ 37-րդ րոպեին Լևանդովսկու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և անդրադարձավ Ռոյսին, ով տվյալ դիրքից չվրիպեց և դուբլ ձևակերպեց։ Ցավոք երրորդ գոլը խփել չհաջողվեց[10]։ Բունդեսլիգա 2013-14-ում թիմը գրավեց 2-րդ տեղը, իսկ Գերմանիայի գավաթի եզրափակչում ավելացված ժամանակում 2։0 հաշվով զիջեց Մյունխենի Բավարիային[11]։

2014/2015 մրցաշրջանի սկզբում Գերմանիայի սուպերգավաթի խաղում դորտմունդցիները Սիգնալ Իդունա Պարկում 2։0 հաշվով հաղթեցին Մյունխենի Բավարիային[12]։ Սակայն նոր մրցաշրջանի առաջին կեսը անհաջող էր Բորուսիայի համար։ Բորուսիան գրանցեց ընդամենը 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 10 խայտառակ պարտություն։ Այդ պահին Բորուսիան զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։ Այսպիսի վատ արդյունք վերջին անգամ Բորուսիան գրանցել էր 27 տարի առաջ։ Նույն մրցաշրջանի երկրորդ խաղաշրջանը Բորուսիան վատ մեկնարկեց՝ 2 խաղում վաստակելով 1 միավոր։ Սակայն դրանից հետո թիմը 4 խաղ անընդմեջ տարավ հաղթանակներ (այդ թվում և Շալկեի նկատմամբ տարած խոշոր հաղթանակը՝ 3-0[13]) և աղյուսակում բարձրացավ 10-րդ հորիզոնական։ Ցավոք սրտի թիմին չհաջողվեց հաջորդ 5 տուրերում բարելավել դիրքը և թիմը մնաց նույն 10-րդ հորիզոնականում։ 2015 թվականի ապրիլի 15-ին Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ 7 տարի ակումբի մարզիչ լինելուց հետո, նա լքում է Բորուսիան[14]։ 4 օր անց Բորուսիան հայտարարեց, որ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանից կփոխարինի Կլոպին[15]։ Այնուամենայնիվ, Բորուսիան բարձր նոտայի վրա ավարտեց մրցաշրջանը՝ զբաղեցնելով 7-րդ տեղը, նվաճելով Եվրոպա Լիգայի ուղեգիրը և դուրս գալով Գերմանիայի գավաթի եզրափակիչ։ Գավաթի կիսաեզրափակչում Բավարիայի դեմ խաղում լրացուցիչ ժամանակում 1-1 հաշիվ գրանցվեց, և Բորուսիան հաղթեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ[16], սակայն եզրափակչում թիմը պարտվեց Վոլֆսբուրգին[17]։

2015/2016 մրցաշրջանի առաջին խաղում Դորտմունդի Բորուսիան 4-0 հաշվով հաղթեց Բորուսիա Մյոնխենգլադբախին[18], ինչին հետևեցին 4 հաջորդական հաղթանակներ, որոնց շնորհիվ Բորուսիան զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը։ Մրցաշրջանը Բորուսիան ավարտեց 34 խաղերում 24 հաղթանակներով, սակայն զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով Բավարիային և դառնալով Բունդեսլիգայի պատմության լավագույն ցուցանիշներով 2-րդ տեղ գրաված թիմը։ Եվրոպա Լիգայում նրանք հասան քառորդ եզրափակիչ, որտեղ դրամատիկ պայքարում 4-3 հաշվով և 2 խաղերի արդյունքում 5-4 հաշվով զիջեցին Յուրգեն Կլոպի գլխավորած Լիվերպուլին[19]։ Գերմանիայի գավաթում Բորուսիան 3-րդ տարին անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտվեց Բավարիային հետխաղյա 11-մետրանոցներով[20]։

2016/2017 մրցաշրջանում Բորուսիան Բունդեսլիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ Չեմպիոնների Լիգայում դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 2 խաղերի արդյունքում 3-6 հաշվով պարտվելով Մոնակոյին[21]։

Համազգեստի փոփոխությունը

խմբագրել

Հիմնական հանդերձանքը

խմբագրել
 
 
 
 
2003-04
 
 
 
 
 
2005-06
 
 
 
 
 
2005-06
 
 
 
 
 
 
2006-07
 
 
 
 
 
 
 
 
2007-08
 
 
 
 
 
2008-09
 
 
 
 
 
 
 
 
 
2009-10
 
 
 
 
 
 
 
 
2010-11
 
 
 
 
 
 
 
 
 
2011-12
 
 
 
 
 
 
 
 
 
2012-13
 
 
 
 
 
 
 
 
 
2013-14
 
 
 
 
 
 
 
2014-15
 
 
 
 
 
 
 
 
 
2016-17

Պահուստային հանդերձանքը

խմբագրել
 
 
 
 
2003-04
 
 
 
 
2004-05
 
 
 
 
 
2005-06
 
 
 
 
 
 
2006-07
 
 
 
 
2007-08
 
 
 
 
 
2008-09
 
 
 
 
 
 
 
 
2009-10
 
 
 
 
 
 
 
 
2010-11
 
 
 
 
 
 
 
 
2011-12
 
 
 
 
 
 
 
2012-13
 
 
 
 
 
 
 
 
2013-14
 
 
 
 
 
 
 
2014-15

Չեմպիոնների լիգայում

խմբագրել
 
 
 
 
 
 
 
 
1996-97
 
 
 
 
 
 
 
2012-13

Մարզադաշտ

խմբագրել
 
Բորուսիայի տնային մարզադաշտը

Signal Iduna Park (մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը անվանվել է Վեսթվալյան մարզադաշտ գերմ.՝ Westfalenstadion) Դորտմունդում, Գերմանիայի ամաենամեծ ստադիոնն է, տարողությունը՝ 80 720 երկրպագու։ Ըստ ՖԻՖԱ-ի հինգաստաղանի (     ) մարզադաշտ է։

Մարզադաշտը կառուցվել է 1971-1974 թվականներին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության համար և տեղավորում էր 54 000 հանդիսատեսի։ Առաջին անց կացված խաղը եղել է «Բորուսիայի» և Շալկե 04-ի միջև կայացած ընկերական հանդիպումը (0։3)։ Մինչև 1990-ական թվականներ մարզադաշտի տեսքը մնացել էր անխոփոխ։ 1992 թվականին տրիբունաները փոխարինվեցին, ինչի պատճառով տարողությունը իջավ և մարզադաշտում տեղավորվում էր 42 800 երկրպագուվ։ 1995-1998 թվականներին մարզադաշտի տրիբունաները մեծացվեցին և այն կարող էր ընդունել միանագամից 80 720 հանդիսատեսի։ 2011/12 թվականներին 80 720 մարդ տեղավորող Signal Iduna Park-ը դարձավ Եվրոպայի ամենաայցելված մարզադաշտը։

Երկրպագուների աջակցությունը

խմբագրել

BVB-ի երկրպագուները

խմբագրել
 
Բորուսիայի երկրպագուները

BVB-ի երկրպագուները համարվում են Գերմանիայի ամենակրեատիվ և ամենաշատ աջակցություն ցույց տվող երկրպագուները[22]։ «Բորուսիայի» ստադիոնը համարվում է Եվրոպայի ամենաայցելվող ստադիոններից մեկը՝ երկու անգամ՝ 2003/2004 և 2004/2005 մրցաշրջաններում, Վեսթֆալիյում գտնվող ստադիոնը դարձել է մայրցամաքի ամենաշատ այցելուներ ունեցող ստադիոնը։ Իսկ 2003/2004 մրցաշրջանում սահմանել է բացարձակ ռեկորդ՝ մեկ տարվա ընթացքում տնային խաղերում ընդունելով 1.35 միլիոն երկրպագու։ Այսպիսով դորտմունդյան ակումբը ամեն տարի վաճառում է մոտավորապես 45000 սեզոնային տոմս, իսկ 2007/2008 մրցաշրջանում ակումբը վաճառել է 50549 տոմս, ինչը համարվում է ռեկորդ Բունդեսլիգայի ողջ պատմության ընթացքում։ 2009 թվականին՝ իրենց ստեղծման 100-րդ տարում, ակումբը սահմանեց նոր ռեկորդ, գերազանցելով իրենց նախկին ռեկորդը։ Նրանք վաճառել էին 50675 տոմս։ Մոտավորապես 25000 մարդ ամբողջ աշխարհում ակումբի 650 պաշտոնական ֆան-ակումբների անդամ է։ «Բորուսիային» երկրպագում են ոչ միայն Դորտմունդում, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի երկրներում։ Իսկ Հայաստանում «Բորուսիային» սկսեցին երկրպագել այն ժամանակ, երբ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց այնտեղ։

Ռուրյան դերբի

խմբագրել

Բորուսիայի ամենադաժան թշնամի երկրպագուները գելզերկիրխենյան Շալկե 04-ի երկրպագուներն են։ Դրա պատճառներից մեկը քաղաքների աշխարհագրական դիրքն է։ Առաջին դերբին կայացել է 1925 թվականի մայիսի 3-ին։ Այդ հանդիպումը ավարտվել է 4։2 հաշվով՝ հօգուտ առավել ուժեղ գելզենկիրխենցիների։ Մինչև 1943 թ. դեղնասևերին ոչ մի անգամ չի հաջողվել հաղթել իրենց հարևաններին։ Առաջին հաղթանակը արձանագրվել է 1943 թվականի հոկտեմբերի 14-ին։ «Շալկեի» դարպասին միակ գոլը խփել էր Ավգուստ Լենցը։ Կարելի է հիշել նաև ամենախոշոր պարտության մասին։ 1940 թվականի հոկտեմբերի 20-ին դորտմունդցիիները պարտվեցին 0։10 հաշվով։ 50-ական թվականները անցնում էին հիմնականում դորտմունդցիների հաղթանակներով։ Իսկ 1966 թվականի դերբին հաղթական էր «Բորուսիայի» համար։ Շալկեն պարտվել էր 7։0 հաշվով։ 2։1 հաշվով հաղթանակից հետո Բորուսիային ոչ մի անգամ չհաջողվեց հաղթել «Շալկեին»։ Եվ վերջապես 1977 թվականի նոյեմբերի 5-ին «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և 54000 երկրպագուների ներկայությամբ դորտմունդցիները հաղթում են Շալկեին 2։1 հաշվով։ Մյուս տարիները այլընտրանքային էին, հաղթում էին ինչպես դորտմունդցիները, այնպես էլ գելզենկիրխենցիները։ Վերջին տարիների ամենավառ դերբին 2006/2007 թվականների դերբին էր, որը ավարտվեց 2։0 հաշվով և «Բորուսիայի» հաղթանակով։ 2013/2014 մրցաշրջանը Բորուսիայի համար սկսվեց հաղթանակով։ Բորուսիան հաղթեց մրցակցին 3։1 հաշվով, իսկ խաղի լավագույն խաղացող ճանաչվեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Ակումբի հիմնը

խմբագրել
Օրիգինալ տեքստ
Heja BVB,Heja BVB,
Heja BVB,Heja BVB,
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Heute wollen wir siegen,
wir gehen mächtig ran
Borussia spielt heut`ganz groß,
bis zum letzten Mann!
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Stürmen wollen wir das Tor,
ja das ist uns`re Pflicht
wir geben heut`das Tempo an,
der Gegner stört uns Nicht!
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Ist das Spiel gewonnen,
dann kann man es versteh`n
der BVB,der BVB
wird niemals untergeh`n
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB
Heja BVB,Heja BVB,
Heja,Heja,Heja BVB

Հիմնի տարբերակը YouTube-ում։

Թիմի կազմ

խմբագրել
2017/2018 մրցաշրջանի հավանական մեկնարկային կազմ։

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[23][24][25]

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Ռոման Բյուրկի
2   ՊՇ Դան-Աքսել Զագադու
4   ՊՇ Աբդու Դիալո
6   ԿՊ Թոմաս Դելանի
7   ԿՊ Ջեյդոն Սանչո
8   ԿՊ Նուրի Շահին
9   ՀՐ Անդրեյ Յարմոլենկո
10   ԿՊ Մարիո Գյոթցե
11   ՀՐ Մարկո Ռոյս  
13   ՊՇ Ռաֆայել Գերեյրու
14   ՀՐ Ալեքսանդր Իսակ
15   ՊՇ Ժերեմի Տոլիան
16   ՊՇ Մանուել Ականջի
17   ՊՇ Սերխիո Գոմեզ
Դիրք Խաղացող
18   ԿՊ Սեբաստիան Ռոդե
19   ԿՊ Մահմուդ Դահուդ
20   ՀՐ Մաքսիմիլիան Ֆիլիպ
21   ԿՊ Անդրե Շյուրլե
22   ԿՊ Քրիստիան Պուլիշիչ
23   ԿՊ Շինջի Կագավա
26   ՊՇ Լուկաս Պիշչեկ
27   ԿՊ Մարիուս Վոլֆ
29   ՊՇ Մարսել Շմելցեր
33   ԿՊ Յուլիան Վայգլ
34   ԿՊ Յակոբ Լարսեն
35   ԴՊ Մարվին Հից
36   ՊՇ Oմեր Տոպրակ
37   ՊՇ Էրիկ Դուրմ

Ներկա կազմը

խմբագրել
1 փետրվար 2018-ի դրությամբ<ref>
Խաղացող Երկիր Ծննդյան ամսաթիվ Նախորդ ակումբը
Դարպասապահներ
1 Ռոման Բյուրկի   14.11.1990   Ֆրայբուրգ
35 Մարվին Հից   18.9.1987  Աուգսբուրգ
Պաշտպաններ
2 Դան-Աքսել Զագադու   3.6.1999   Պարի Սեն-Ժերմեն
13 Ռաֆայել Գերեյրու   22.12.1993   Լորյան
26 Լուկաս Պիշեկ   3.6.1985   Հերթա Բեռլին
29 Մարսել Շմելցեր   22.1.1988   Մագդեբուրգ
36 Օմեր Տոպրակ   21.7.1989   Բայեր 04
36 Ժերեմի Տոլիան   8.8.1994   Հոֆենհայմ
37 Էրիկ Դուրմ   12.5.1992   Մայնց 05
Կիսապաշտպան
10 Մարիո Գյոթցե   3.6.1992   Բավարիա
18 Սեբաստիան Ռոդե   11.10.1990   Բավարիա
11 Մարկո Ռոյս     31.5.1989   Բորուսիա Մյոնխենգլադբախ
19 Մահմուդ Դաուդ   1.1.1996   Բորուսիա Մյոնխենգլադբախ
6 Թոմաս Դելանի   3.9.1991   Վերդեր Բրեմեն
8 Նուրի Շահին   05.09.1988   Ռեալ Մադրիդ
20 Մաքսիմիլիան Ֆիլիպ   1.3.1994   Ֆրայբուրգ
22 Քրիստիան Պուլիշիչ   18.9.1998 Ակումբի սան
7 Ջեյդն Սանչո   25.3.2000  Մանչեսթեր Սիթի
23 Շինջի Կագավա   17.3.1989   Մանչեսթեր Յունայթեդ
33 Յուլիան Վայգլ   8.9.1995   Մյունխեն 1860
Հարձակվողներ
9 Անդրեյ Յարմոլենկո   23.10.1989   Դինամո
21 Անդրե Շյուրլե   6.11.1990   Վոլֆսբուրգ
14 Ալեքսանդր Իսակ   21.9.1999   ԱԻԿ
17 Միշի Բաչուայի   2.10.1993   Չելսի

Բորուսիայի ֆուտբոլիստները

խմբագրել

Stand: 1. հունվար 2016

Մրցաշրջանների վիճակագրություն

խմբագրել
Մրցաշրջան Դիվիզիոն Տեղ Գավաթ
1963/64 Բունդեսլիգա 4
1964/65 Բունդեսլիգա 3
1965/66 Բունդեսլիգա 2
1966/67 Բունդեսլիգա 3
1967/68 Բունդեսլիգա 14
1968/69 Բունդեսլիգա 16
1969/70 Բունդեսլիգա 5
1970/71 Բունդեսլիգա 13
1971/72 Բունդեսլիգա  17
1972/73 Ռեգիոնալլիգա 4
1973/74 Ռեգիոնալլիգա 6
1974/75 Ռեգիոնալլիգա 6
1975/76 Ռեգիոնալլիգա  2
1976/77 Բունդեսլիգա 8
Սեզոն Դիվիզիոն Տեղ Գավաթ
1977/78 Բունդեսլիգա 11
1978/79 Բունդեսլիգա 12
1979/80 Բունդեսլիգա 6
1980/81 Բունդեսլիգա 7
1981/82 Բունդեսլիգա 6
1982/83 Բունդեսլիգա 7
1983/84 Բունդեսլիգա 13
1984/85 Բունդեսլիգա 15
1985/86 Բունդեսլիգա 16
1986/87 Բունդեսլիգա 4
1987/88 Բունդեսլիգա 13
1988/89 Բունդեսլիգա 7
1989/90 Բունդեսլիգա 4
1990/91 Բունդեսլիգա 10
Սեզոն Դիվիզիոն Տեղ Գավաթ
1991/92 Բունդեսլիգա 2
1992/93 Բունդեսլիգա 4
1993/94 Բունդեսլիգա 4
1994/95 Բունդեսլիգա  
1995/96 Բունդեսլիգա  
1996/97 Բունդեսլիգա 3
1997/98 Բունդեսլիգա 10
1998/99 Բունդեսլիգա 4
1999/00 Բունդեսլիգա 11
2000/01 Բունդեսլիգա 3
2001/02 Բունդեսլիգա  
2002/03 Բունդեսլիգա 3
2003/04 Բունդեսլիգա 6
2004/05 Բունդեսլիգա 7
Սեզոն Դիվիզիոն Տեղ Գավաթ
2005/06 Բունդեսլիգա 7
2006/07 Բունդեսլիգա 9
2007/08 Բունդեսլիգա 13 Ֆինալիստ
2008/09 Բունդեսլիգա 6
2009/10 Բունդեսլիգա 5
2010/11 Բունդեսլիգա  
2011/12 Բունդեսլիգա   Գավաթակիր
2012/13 Բունդեսլիգա 2
2013/14 Բունդեսլիգա 2 Ֆինալիստ
2014/15 Բունդեսլիգա 7 Ֆինալիստ
2015/16 Բունդեսլիգա 2 Ֆինալիստ
2016/17 Բունդեսլիգա 3 Գավաթակիր
2017/18 Բունդեսլիգա 3

Նվաճումներ

խմբագրել

Ազգային

խմբագրել

Համազգային

խմբագրել

Հովանավորներ

խմբագրել
Հովանավոր
Մրցաշրջան Հովանավոր
1974-1990  
Adidas
1990-2000  
Nike
2000-2004 Goool.de
2004-2009  
Nike
2009-2012
Kappa
2012-այժմ
Puma

Մարզիչներ

խմբագրել

Այստեղ ներկայացված են այն բոլոր մարզիչները, ովքեր գլխավորել են ակումբը 1965 թվականից։

  • Հերմանն Էփենհոֆֆ - 1.07.1963-30.06.1965
  • Ուիլլի Մուլտհաուպ - 1.07.1965-30.06.1966
  • Օսվալդ Պֆաու - 18.04.1968-16.12.1968
  • Հելմուտ Շնեիդեր - 17.12.1968-17.03.1969
  • Հերման Լինդերման - 21.03.1969-30.06.1970
  • Հորստ Վիցլեր - 1.07.1970-21.12.1971
  • Դետլև Բրյուգեմանն - 1.07.1972-31.10.1972
  • Մաքս Միխալեկ - 1.11.1972-1.03.1973
  • Հերբերտ Բուրդենդկի - 3.01.1972-1.03.1973
  • Դիտեր Կուրատ - 2.03.1973-30.06.1973
  • Ջեյնոս Բեդլ - 1.07.1973-30.06.1974
  • Օտտո Նեֆլլեր - 1.07.1974-1.02.1976
  • Հորսթ Բուհց - 1.02.1976-13.06.1976
  • Օտտո Ռեհագգել - 14.06.1976-30.04.1978
  • Կառլ Հայնց-Ռուհլ - 21.05.1978-29.04.1979
  • Ուլի Մասլո - 30.04.1979-30.06.1979
  • Լետտեկ Ուդո - 1.07.1979-10.05.1981
  • Ռոլֆ Բոք - 11.05.1981-30.06.1981
  • Բրանկո Զեբեց - 1.07.1981-30.06.1982
  • Կառլհայնց Ֆելդկամպ - 1.07.1982-5.04.1983
  • Հելմուտ Ուիլլե - 6.04.1983-30.06.1983
  • Ուլի Մասլո - 1.07.1983-23.10.1983
  • Հորսթ-Դիթեր Տիպպենհաուեր - 31.10.1983-15.11.1983
  • Ֆրանց Հորսթ - 16.11.1983-30.06.1984
  • Ֆրինդհելմ Կոնիեցկա - 1.07.1984-24.10.1984
  • Էրիկ Ռիբբեկ - 28.10.1984-30.06.1985
  • Պահլ Կզերնաի - 1.07.1985-20.04.1986
  • Ռայնարդ Սաֆթիգ - 20.04.1986-26.06.1988
  • Հորսթ Կոպպել - 27.06.1988-30.06.1991
  • Օտտմար Հիցֆելդ - 1.07.1991-30.06.1997
  • Նևիո Սկալա - 1.07.1997-30.06.1998
  • Մայքլ Սկիբբե- .07.1998-4.02.2000
  • Բեռն Կռաուսս - 5.02.2000-12.04.2000
  • Ուդո Լատտեկ - 16.04.2000-30.06.2000
  • Մաթիաս Զամմեր - 1.07.2000-30.06.2004
  • Բերթ վան Մարվեյկ - 1.07.2004-18.12.2006
  • Յուրգեն Ռոբբեր - 19.12.2006-12.03.2007
  • Թոմաս Դոլլ - 13.03.2007-19.05.2008
  • Յուրգեն Կլոպ - 1.07.2008 - 31.05.2015
  • Թոմաս Տուխել - 3.06.2015 - 30.05.2017
  • Պետեր Բոս - 1.06.2017 - 10.12.2017
  • Պետեր Շտյոգեր - 10.12.2017 - հիմա

Ակումբի գույները

խմբագրել
Սև Դեղին

Հայտնի խաղացողներ

խմբագրել

«Բորուսիայի» խաղացողները համազգային մրցույթներում

խմբագրել
Առաջնությունները Մասնակիցները
  1954 թվականի աշխարհի առաջնություն     Հայնց Կվյատովսկի
  1958 թվականի աշխարհի առաջնություն   Հայնց Կվյատովսկի
  Ակի Շմիդտ
  Ալֆրեդ Կելբասա
  Վոլֆգանգ Պետերս
  1966 թվականի աշխարհի առաջնություն     Հանս Տիլտովսկի
    Վոլֆգանգ Պաուլ
    Զիլֆրիդ Հելդ
    Լոտար Էմերիխ
  1970 թվականի աշխարհի առաջնություն     Զիգի Հելդ
  Եվրոպայի առաջնություն 1980     Այկե Իմել
    Միրոսլավ Վոտավա
  1982 թվականի աշխարհի առաջնություն     Այկե Իմել
  Աշխարհի առաջնություն 1986     Այկե Իմել
  Եվրոպայի առաջնություն 1988     Ֆրանկ Միլ
  1990 թվականի աշխարհի առաջնություն   Սերգեյ Գորլուկովիչ
  Մերդա Մակլաուդ
    Անդրեաս Մյոլեր
    Ֆրանկ Միլ
  Եվրոպայի առաջնություն 1992     Ֆլեմինգ Պոուլսեն
    Թոմաս Հելմեր
    Միխաել Շուլց
  1994 թվականի աշխարհի առաջնություն   Ստեֆան Շապյուիզա
  Մատտիաս Զամեր
  Կարլ-Հայնց Ռիդլե
  Լեոնարդո Ռոդրիգես
  Եվրոպայի առաջնություն 1996   Ստեֆան Շապյուիզա
    Շտեֆան Ռոյտեր
    Մատտիաս Զամեր
    Յուրգեն Կոլեր
    Շտեֆան Ֆրոյնդ
    Անդրեաս Մյոլեր
  1998 թվականի աշխարհի առաջնություն   Վոկֆգանգ Ֆայերզինգեր
  Յուրգեն Կոլեր
  Շտեֆան Ռոյտեր
  Յորգ Հայնրիխ
  Անդրեաս Մյոլեր
  Շտեֆեն Ֆրոյնդ
  Կոնֆեդերացիայի գավաթ 1999   Լարս Ռիկեն
    Եվրոպայի առաջնություն 2000   Յենս Լեման
    2002 թվականի աշխարհի առաջնություն     Յենս Լեման
    Սեբաստիան Կել
    Քրիստոֆ Մետցելդեր
    Լարս Ռիկեն
    ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2001   Էվալսոն
  Եվրոպայի առաջնություն 2004   Նիկլաս Յենսեն
  Քրիստիան Վյորնս
  Սեբաստիան Կել
  Տորստոն Ֆրինգս
    Թոմաշ Ռոսիցկի
    Յան Կոլեր
  2006 թվականի աշխարհի առաջնություն     Քրիստոֆ Մետցելդեր
    Սեբաստիան Կել
    Դավիդ Օդոդկոր
  Էուզեբիուշ Սմոլյարեկ
  Թոմաշ Ռոսիցկի
  Յան Կոլեր
  Ֆիլիպ Դեգեն
    Եվրոպայի առաջնություն 2008   Ֆիլիպ Դեգեն
  Ալեքսանդր Ֆրայ
  Ռոբերտ Կովաչ
  Մլադեն Պետրիչ
  ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2009   Մուհամեդ Զիդան
  2010 թվականի աշխարհի առաջնություն   Նևեն Սուբոտիչ
  Նելսոն Վալդես
  Լուկաս Բարիոս
    Եվրոպայի առաջնություն 2012   Ռոբերտ Լևանդովսկի
  Լուկաս Պիշեկ
  Յակուբ Բլաշիկովսկի
    Մարսել Շմելցեր
    Մաթս Հումմելս
    Իլկայ Գյունդոգան
    Մարիո Գյոթցե
    Մարկո Ռոյս
  Իվան Պերիշիչ
  2014 թվականի աշխարհի առաջնություն   Միտչել Լանգերակ
  Սոկրատիս Պապաստատոպուլոս
    Ռոման Վայդենֆելեր
    Մաթս Հումմելս
    Էրիկ Դուրմ
    Կևին Գրոսկրոյց
  Ադրիան Ռամոս
  Չիրո Իմմոբիլե
  ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017     Ռաֆայել Գերեյրու

    Մատտիաս Գինտեր

«Ոսկե Գնդակի» մրցանակակիրներ

խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները ստացել են «Ոսկե Գնդակ», Բորուսիայում հանդես գալու տարիներին։

Բունդեսլիգայի տարվա ֆուտբոլիստներ

խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Բորուսիայում, ճանաչվել են Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ:

Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուներ

խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Բորուսիայում, դարձել են Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու:

Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ

խմբագրել

Հետևյալ մարզիչները Բորուսիայում հանդես գալու տարիներին ճանաչվել են Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ։

Տեխնիկական անձնակազմ

խմբագրել
Մարզիչ՝ Պետեր Շտյոգեր
Օգնականներ՝ Մանֆրեդ Շմիդ, Յորգ Հայնրիխ
Սպորտային տնօրեններ՝ Հանս-Յոահիմ Վացկե, Միխաիլ Ցորկ
Սեփականատեր՝ Ռայնհարդ Ռաուբալ

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի ֆոտոշարքը

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Дортмундская "Բորուսիան" Գերմանիայի չեմպիոն է դարձել». Чемпионат.ру. 30.04.2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  2. «Deutscher Meister! BVB macht den siebten Titel durch ein 2:0 gegen den 1. FC Nürnberg perfekt» (գերմաներեն). Offizielle Website des BV Borussia Dortmund. 30.04.2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Neuer Star der Trainer-Riege Klopps erster Titel» (գերմաներեն). transfermarkt.de. 30.04.2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  4. «Felipe Santana macht den Wahnsinn perfekt». Champions League, 2012/13, Viertelfinale. Kicker. 09.04.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  5. Матвеев А. (2013 թ․ մայիսի 1). «Нереальная «Боруссия»». Футбол. Спорт-Экспресс. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  6. ««Бавария» - победитель Лиги чемпионов». 2013-25-05. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. «Marseille 1-2 Borussia Dortmund». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  8. «Borussia Dortmund 1-2 Zenit (5-4 agg)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մարտի 19. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  9. uefa.com (2014 թ․ ապրիլի 2). «UEFA Champions League 2013/14 - History - Real Madrid-Dortmund - UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  10. uefa.com (2014 թ․ ապրիլի 8). «UEFA Champions League 2013/14 - History - Dortmund-Real Madrid - UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  11. «Borussia Dortmund 0-2 Bayern Munich». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  12. «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  13. «Borussia Dortmund 3 - 0 Schalke 04 Match report - 2/28/15 Bundesliga - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  14. «Jurgen Klopp to leave Borussia Dortmund - report». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  15. «Borussia Dortmund name Thomas Tuchel as successor to Jurgen Klopp». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  16. «Bayern München 1 - 1 Borussia Dortmund Match report - 4/28/15 DFB Pokal - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  17. «Borussia Dortmund 1 - 3 Wolfsburg Match report - 5/30/15 DFB Pokal - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  18. «Borussia Dortmund 4 - 0 Borussia M'gladbach Match report - 8/15/15 Bundesliga - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  19. «Liverpool 4-3 Borussia Dortmund (agg: 5-4)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 14. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  20. «Bayern Munich 0-0 B Dortmund (pens 4-3)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  21. Murray, Scott (2017 թ․ ապրիլի 19). «Monaco 3-1 Borussia Dortmund (agg 6-3): Champions League quarter-final - as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  22. «Fanomenologie» in Die ZEIT, Nr. 51/2006
  23. KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «BVB 09 | Teams | About First Team | Borussia Dortmund | bvb.de». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  24. UEFA.com. «Dortmund - UCL - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  25. «Borussia Dortmund - Kader | bundesliga.de - bundesliga.de - bundesliga.de». bundesliga.de - die offizielle Webseite der Bundesliga (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Պաշտոնական կայքեր

խմբագրել

Ոչ պաշտոնական կայքեր

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորուսիա Դորտմունդ» հոդվածին։