Սուֆյան Ֆեյղուլի (ֆր.՝ Sofiane Feghouli, դեկտեմբերի 26, 1989(1989-12-26)[1][2][3], Լևալլուա Պերե), ալժիրցի ֆուտբոլիստ, Ալժիրի հավաքականի և «Վալենսիա»-յի աջ կիսապաշտպան[4][5]։

Սուֆյան Ֆեյղուլի
ֆր.՝ Sofiane Feghouli
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ալժիր և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 26, 1989(1989-12-26)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Լևալլուա Պերե
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 8
Պատանեկան կարիերա
1995-1998 Ֆրանսիա ՅՈՒՍՄԱ
1998-2003 Ֆրանսիա Ռեդ Սթար
2003-2004 Ֆրանսիա Փարիզ
2004-2005 Ֆրանսիա Գրենոբլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2010 Ֆրանսիա Գրենոբլ 60 (3)
2010-ն.ժ. Իսպանիա Վալենսիա 125 (17)
2011  Իսպանիա Ալմերիա 9 (2)
Ազգային հավաքական
2006-2008 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 2 (0)
2008-2010. Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 3 (0)
2011-ն.ժ. Ալժիր Ալժիր 35 (9)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24 մայիսի 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 30 մարտի 2015

Ակումբային կարիերա խմբագրել

Գրենոբլ խմբագրել

«Ռեդ Սթար» ֆուտբոլային ակումբի սանը իր կարիերան սկսել է «Գրենոբլ» ակումբում։ Ֆեյղուլիի նորամուտը կայացել է 2007 թվականի ապրիլի 27-ին «Ռեյմս» ակումբի դեմ խաղում[6][7][8]։ Այդ ժամանակ նա 17 տարեկան էր։ Այդ խաղում «Գրենոբլ» ակումբը հաղթեց 1։0 հաշվով։ Այդ մրցաշրջանում նա խաղաց ևս երկու խաղերում, այդ թվում նաև մրցաշրջանը եզրափակող՝ «Մոնպելե»-ի դեմ խաղը, որում Ֆեյղուլին դուրս եկավ խաղադաշտ առաջին րոպեից սկսած։ «Մոնպելե»-ն այդ խաղում հաղթեց 1։0 հաշվով, իսկ Ֆեյղուլին խաղաց ընդամենը 56 րոպե, որից հետո փոխարինվեց։ Մրցաշրջանի ավարտից հետո նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Գրենոբլ» ակումբի հետ՝ մինչև 2010 թվականը[9][10]։

Հաջորդ մրցաշրջանում նա ստացավ 8 համարի մարզաշապիկը և չնայած նրան, որ նա ընդամենը 17 տարեկան էր, թիմում կատարում էր շատ կարևոր դեր։ Այդ մրցաշրջանում նա խաղաց 26 խաղ և խփեց 3 գոլ, ինչը օգնեց ակումբին դուրս գալ Լիգա 1։ Իր առաջին գոլը պաշտոնական խաղերում նա հեղինակեց այն թիմի դարպասը, որի դեմ կայացել էր Ֆեյղուլիի նորամուտը՝ այսինքն «Ռեյմս»-ի դեմ խաղում։ «Գրենոբլը» այդ խաղում հաղթեց 4։3[11]։

Լիգա 1-ի հենց առաջին մրցաշրջանից Սուֆյան Ֆեյղուլին մեկնարկային կազմի ֆուտբոլիստ էր։ 2009 թվականի ապրիլի 11-ին «Մարսել»-ի դեմ 1։4 հաշվով պարտությունից հետո Ֆեյղուլին ստացավ ծանր վնասվածք, որի պատճառով նա բաց թողեց մրցաշրջանի մնացած մասը։ Ֆեյղուլին վերադարձավ 2009-2010 մրցաշրջանի օգոստոսի 29-ին՝ «Սենտ Էտիեն»-ի դեմ խաղում։ Այդ խաղում «Գրենոբլը» պարտվեց 0։1 հաշվով։ Առաջնությունում 5 խաղերից հետո Ֆեյղուլին նորից վնասվածք ստացավ։ Այս անգամ կտրվել էին Սուֆյանի աջ ծնկի կապաձև մկանները։ Հոկտեմբերին նրան շատ հաջող վիրահատեցին։ Վիրահատությունից հետո «Գրենոբլի» հայտնի պաշտոնատար դեմքերը, մասնավորապես գլխավոր տնօրեն Պեր Վանտին շատ քննադատեց ֆուտբոլիստին։ Արդեն 2010 թվականի ամռանը լրանում էր ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը, իսկ եվրոպական ակումբների հետաքրքրությունը մնում էր նույնը[12][13]։

Վալենսիա խմբագրել

2010 թվականի մայիսի 20-ին կնքելով 4 տարվա պայմանագիր, Ֆեյղուլին դարձավ «Վալենսիա» ակումբի ֆուտբոլիստ[14][15]։

Նորամուտը «Վալենսիա»-յում կայացավ սեպտեմբերի 25-ին Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում՝ «Սպորտինգ Խիխոն»-ի դեմ խաղում։ Հանդիպման 70-րդ րոպեին Ֆեյղուլին փոխարինեց Խուան Մատային։ Ինչպես նաև մրցաշրջանում նա կատարեց իր նորամուտը Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների Լիգայում[16]։

2010-11 ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆեյղուլին վարձավճարով տեղափոխվեց Սեգունդայում հանդես եկող «Ալմերիա»[17]։

Վերադառնալով «Վալենսիա», Ֆեյղուլին դարձավ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ և Իսպանիա առաջնության 2011-2012 մրցաշրջանում խաղալով 30 խաղ դարձավ 6 գոլի հեղինակ, դրանից բացի նա նաև 7 խաղ անցկացրեց Եվրոպայի Լիգայում և 6 խաղ էլ խաղաց Իսպանիայի գավաթի խաղարկությունում, որտեղ «Վալենսիան» հասավ մինչև կիսաեզրափակիչ։ 2011-2012 մրցաշրջանում Ֆեյղուլին ճանաչվեց Ալժիրի տարվա ֆուտբոլիստ[18]։

2013-2014 մրցաշրջանում «Վալենսիան» հասավ մինչև Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ[19][20]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Ֆեյղուլին ուներ իրավանուք հանդես գալ և ինչպես Ալժիրի այնպես էլ Ֆրանսիայի հավաքականներում[21]։ Նա նախապատվությունը տվեց Ֆրանսիայի հավաքականին և շատ կարճ ժամանակ անց հանդես եկավ երկրի երիտասարդական հավաքականի մի քանի խաղերում։ 2008 թվականի նոյեմբերի 12-ին հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը Ֆեյղուլիին ընդգրկեց Ուրուգվայի հավաքականի դեմ խաղի հայտացուցակում[22][23]։

Սակայն արդեն 2011 թվականին Ֆեյղուլին ասաց, որ ցանկանում է հանդես գալ իր պատմական հայրենքի հավաքականի կազմում։ Դրա համար նա ՖԻՖԱ-ի հետ համաձայնեցրեց Ալժիրում հանդես գալու համար ամեն ինչ և 2012 թվականի փետրվարի 29-ին Գամբիայի հավաքականի դեմ խաղում կայացավ նրա նորամուտը։ Ֆեյղուլին այս խաղում աչքի ընկավ իր հաղթական գոլով[24][25] ։

Աֆրիկյան ազգերի գավաթի 2013 թվականի եզրափակիչ մրցաշարում Ֆեյղուլին ունեցավ մասնակցություն երեք խաղում և աչքի ընկավ մեկ գոլով[26]։

2014 թվականի հունիսին Վահիդ Հալիլհոջիչի՝ մարզչի կողմից Ֆեյղուլին ընդգրկվեց հավաքականի կազմում 2014 թվականի Աշխարհի առաջնության մասնակցության համար։ Մրցաշարում նա ունեցավ մասնակցություն հավաքականի բոլոր 4 խաղերում և հեղինակեց մեկ գոլ[24] ։ Այդ գոլը դարձավ հավաքականի 28 տարվա ընդմիջումից հետո աշխարհի առաջնություններում առաջին գոլը (2010 թվականին հավաքականը մասնակցել է առաջնությանը, սակայն առաջնությունում նրանք ոչ մի գոլ չեն հեղինակել)[27][27]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2015 թվականի օգոստոսի 19-ի տվյալներով[28]

Միջազգային խմբագրել

2015 թվականի օգոստոսի 20-ի տվյալներով[29]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Ալժիր 2012 8 2
2013 9 3
2014 12 2
2015 6 2
Ընդհանուր 35 9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Spirited Feghouli rewards Grenoble belief
  5. Grenoble v. Reims Match Report(չաշխատող հղում)
  6. Grenoble v. Montpellier Match Report(չաշխատող հղում)
  7. «Grenoble : Feghouli signe pro». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «I'm the 'new Zidane'... No I am!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. «Reims v. Grenoble Match Report». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «L'imbroglio Feghouli». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. Sofiane Feghouli et son "prétendu agent" dans le collimateur
  12. «Որս» Սուֆյան Ֆեյղուլիի նկատմամբ Արխիվացված 2014-07-14 Wayback Machine Transfernews.ru
  13. El Valencia ficha al francés Sofiane Feghouli para los próximos cuatro años (Valencia signs French Sofiane Feghouli for the next four years); Diario AS, 20 May 2010 (Իսպաներեն)
  14. «Վալենսիա»-ն Ֆեյղուլիի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր Valencianistas.ru
  15. El Valencia se gusta (Valencia likes it); Marca, 25 September 2010 (Իսպաներեն)
  16. Feghouli se va cedido al Almería hasta final de temporada (Feghouli goes on loan to Almería until the end of the season); Marca, 28 January 2011 (Իսպաներեն)
  17. Y de repente, Feghouli (And suddenly, Feghouli); Marca, 29 October 2011 (Իսպաներեն)
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  19. GM (2012 թ․ դեկտեմբերի 18). «Feghouli Ballon d'or algérien» (French). So Foot. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Ait-Ouaret, Nabil (2012 թ․ դեկտեմբերի 25). «DZFOOT D'OR 2012 : Sofiane Feghouli élu meilleur joueur algérien par les internautes» (French). DZFoot. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Sofiane Feghouli joue sur tous les tableaux». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  22. Equipe de France. Douchez comme Carrasso Bericht auf ladepeche.fr vom 12. November 2008 (französisch)
  23. Equipe de France. Douchez comme Carrasso
  24. 24,0 24,1 «Sofiane FEGHOULI». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  25. «Au cours d'une rencontre avec Raouraoua à Paris : Feghouli dit oui à l'Algérie». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  26. EN : 31 joueurs pour le stage de Novembre Արխիվացված 2014-02-01 Wayback Machine; DZFoot.com, 25 October 2011.
  27. 27,0 27,1 Grohmann, Karolos. «Algeria end 28-year wait for World Cup goal». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  28. «Sofiane Feghouli» (French). L'Équipe. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Feghouli, Sofiane». National Football Teams. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուֆյան Ֆեյղուլի» հոդվածին։