Վուլվերհեմփտոն Ուոնդերերս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վուլվերհեմփտոն Ուոնդերերս (լրիվ անվանումը՝ «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» ֆուտբոլային ակումբ, անգլ.՝ Wolverhampton Wanderers Football Club, wʊlvərˈhæmptən 'wɔndərəz 'futbɔ:l klʌb), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Անգլիայի Արևմտյան Միդլենդ կոմսության Վուլվերհեմփտոն քաղաքից։ Հիմնադրվել է 1877 թվականին, «Սենթ Լաք՛ս» (անգլ.՝ St. Luke’s) անվանումով (հիմնադիրները եղել են այդ անունը կրող դրպոցի սաներ[1]): Կոչվում է նաև «Վուլվզ» («Գայլեր»)։ 1889 թվականից ի վեր՝ թիմի, այսպես կոչված՝ «տնային» մրցասպարեզը «Մոլինյու» մարզադաշտն է, որն ունի 32 հազարից ավելի նստատեղ[2]։
Վուլվս | ||||
![]() | ||||
Ամբողջական անուն | Wolverhampton Wanderers F.C. Վուլվերհեմպտոն Ուոնդերերս Ֆուտբոլային Ակումբ | |||
---|---|---|---|---|
Գույներ | Դեղին-սև | |||
Հիմնադրում | 1877 թ. | |||
Երկիր | ![]() | |||
Մարզադաշտ | Մոլինեքս մարզադաշտ, Վուլվերհամպտոն | |||
Տարողունակություն | 28 525 | |||
Նախագահ | ![]() | |||
Մարզիչ | ![]() | |||
Կայք | ||||
Լիգա | Անգլիայի Պրեմիեր Լիգա | |||
2023/24 | 14 | |||
|
«Վուլվերհեմփտոն»ի մասնակցությամբ է 1888 թվականին հիմնադրվել Անգլիայի ֆուտբոլային լիգան։ Ակումբը երեք անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը (1953/54, 1957/58, 1958/59), չորս անգամ՝ Անգլիայի գավաթը (1892/93, 1907/08, 1948/49, 1959/60), երկու անգամ՝ ֆուտբոլային լիգայի գավաթը (1973/74, 1979/80): Առնվազն 60 մրցաշրջան հանդես է եկել և ներկայումս էլ հանդես է գալիս Անգլիայի ֆուտբոլային լիգաների բարձրագույն դիվիզիոնում՝ Պրեմիեր լիգայում։ Բազմիցս իրավունք է նվաճել մասնակցելու եվրոպական ակումբային գավաթների խաղարկություններին, գավաթակիրների գավաթի խաղարկությունում 1960-1961 մրցաշրջանում հասել մինչև կիսաեզրափակիչ, ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ եզրափակիչ (1970 թ.):
Թիմի սկզբունքային մրցակիցը համարվում է «Վեսթ Բրոմվիչ Ալբիոն»-ը, որի հետ անցկացվող մրցախաղերը կրում են «Սև երկրի դերբի» անվանումը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Вулверхэмптон: досье» (російською). sports.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Архівована копія» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 27 липня 2020-ին. Վերցված է 30 липня 2020-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» հոդվածին։ |