Բացել գլխավոր ցանկը

Էվերթոն, անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Լիվերպուլ քաղաքից: Ակումբը ստեղծվել է 1878 թվականին և ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր լիգայում։ Ակումբն Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնում անցկացրել է ռեկորդային 114 մրցաշրջան։

Էվերթոն
Everton FC logo.svg.png
Ամբողջական անուն Everton Football Club
Մականուն(ներ) The Toffees (Իրիսներ)
The Blues (Կապույտներ)
Հիմնադրում 1878-ին, որպես Սուրբ Դոմինգո ՖԱ[1]
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Գուդիսոն Պարկ
Տարողունակություն 39,572
Նախագահ Անգլիա Բիլ Կենրայթ
Մարզիչ Նիդերլանդներ Ռոնալդ Կուման[2]
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2016-17 7-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Թիմը մասնակցել է ավելի շատ բարձրագույն դիվիզիոնի խաղերի, քան որևէ այլ անգլիական թիմ և 9 անգամ հաղթել առաջնությունում։ 1954 թվականից Էվերթոնը մնացել է բարձրագույն դիվիզիոնում և 1922 թվականին եղել է Պրեմիեր Լիգայի հիմնադիր անդամներից։

ՊատմությունԽմբագրել

Ձևավորված լինելով 1878 թվականին`Էվերթոնը 1888 թվականին դարձել է Ֆուտբոլի Լիգայի հիմնադիր անդամ և 2 մրցաշրջան հետո հաղթել է իր առաջին լիգայի առաջնությունը։ 4 լիգայի տիտղոսները և 2 Անգլիայի Գավաթի հաղթանակները ձեռք բերելուց հետո Էվերթոնը հետպատերազմական շրջանում «նահանջեց», և միայն 1960-ականներին հաղթեց 2 լիգայի առաջնություն և Անգլիայի Գավաթ:

1980-ականների կեսերին ունեցավ վերջին շրջանի մեծ հաջողություններ՝ երկու լիգայի առաջնության հաջողություններ, Անգլիայի Գավաթ, իսկ 1985 թվականին ձեռք բերած ՈՒԵՖԱ Գավաթակիրների Գավաթը նրանց առաջին մայրցամաքային ձեռքբերումն էր։ Ակումբի վերջին խոշոր ձեռքբերումը եղել է 1995 թվականի Անգլիայի Գավաթը։ Ակումբի կողմնակիցները հայտնի են որպես Էվերթոնիաններ։ Էվերթոնը երկրպագուների մեծ բանակ ունի, որի թիվը գնալով ավելանում է՝գերազանցելով 36,000-ը յուրաքանչյուր խաղի ժամանակ. դա կազմում է մարզադաշտի 95%-ը։ Էվերթոնը մրցակցության մեջ է հարևան Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի հետ, և երկու կողմերն էլ պարբերաբար մրցում են Մերսիսայդ Դերբիում։

Լիվերպուլ ֆուտբոլային ակումբը ձևավորվել է 1892 թվականին մի առանձնացած խմբից, որի կազմում են եղել Էվերթոնի նախկին նախագահը և մի քանի այլ խաղացողներ։ Վեճը հանգեցրեց նաև Էվերթոնի Էնֆիլդը լքելուն։ 1892 թվականից ակումբը հաստատվում է ներկայիս գլխավոր հրապարակում՝ Գուդիսոն Պարկում։

Ներկա կազմԽմբագրել

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Ջորդան Պիկֆորդ
2   ԿՊ Մորգան Շնայդերլին
3   ՊՇ Լեյթոն Բեյնս  
4   ՊՇ Մայքլ Քին
5   ՊՇ Էշլի Ուիլյամս
6   ՊՇ Ֆիլ Ջագելկա  
7   ՀՐ Յանիկ Բոլասի
8   ԿՊ Ռոս Բարքլի
9   ՀՐ Սանդրո Ռամիրես
10   ՀՐ Ուեյն Ռունի
11   ՀՐ Կևին Միրալյաս
12   ԿՊ Աարոն Լենոն
15   ՊՇ Կուկո Մարտինա
16   ԿՊ Ջեյմս Մակկարտի
17   ԿՊ Իդրիսա Գեյե
Դիրք Խաղացող
18   ԿՊ Գիլֆի Սիգուրդսոն
20   ԿՊ Դևի Կլասեն
21   ԿՊ Մուհամեդ Բեշիչ
22   ԴՊ Մարտեն Ստեկելենբուրգ
23   ՊՇ Շեյմուս Կոլման
25   ՊՇ Ռամիրո Ֆունես Մորի
26   ԿՊ Թոմ Դևիս
27   ՀՐ Նիկոլա Վլաշիչ
29   ՀՐ Դոմինիկ Կալվերտ-Լյուին
30   ՊՇ Մեյսոն Հոլգեյտ
31   ՀՐ Ադեմոլա Լուկման
33   ԴՊ Խոել Ռոբլես
34   ՀՐ Ումար Նիաս
43   ՊՇ Ջոնջո Կեննի

ՀամազգեստԽմբագրել

Ակումբի տնային համազգեստի գույները 1901-02 մրցաշրջանից ի վեր եղել են ավանդական արքայական կապույտը և սպիտակը։

Տարի Համազգեստ Հովանավոր
1974–1979 Umbro չկա
1979–1983 Hafnia
1983–1985 Le Coq Sportif
1985–1986 NEC
1986–1995 Umbro
1995–1997 Danka
1997–2000 One 2 One
2000–2002 Puma
2002–2004 Kejian
2004–2009 Umbro Chang Beer
2009–2012 Le Coq Sportif
2012–2014 Nike
2014–2017 Umbro
2017–ներկա SportPesa

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Everton F.C. website»։ Evertonfc.com։ Վերցված է 2010 թ․ մարտի 7 
  2. Blues Appoint Koeman

Արտաքին հղումներԽմբագրել