Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

կուսակցություն


Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) հայ ազգային-քաղաքական կուսակցություն է։ Այն հիմնադրվել է1887 թ. օգոստոսին Ժնևում մի խումբ արեւելահայ ուսանողների կողմից, որոնք էին՝ Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), Գաբրիել Կաֆյանը , Քրիստափոր Օհանյանը, Գևորգ Ղարաջյանը, Մանուել Մանուելյանը(՞)։ Կենտրոնական օրգանն էր «Հնչակ» թերթը (այստեղից էլ անվանումը), որի առաջին հրատարակությունը լույս տեսավ հոկտեմբերի ամսին։ Կուսակցության սոցիալական հիմքը կազմում էին տարատոհմիկ մտավորականությունը, արհեստավորները,  գյուղացիները, նաև բանվորներ որոշ արդյունաբերական շրջաններում (կուսակցության ստեղծման տարիներին արդյունաբերությունը հայաբնակ հատվածում զարգացած չէր եւ բնակչության հիմնային մասն էր կազմում գյուղացիությունը) ։ Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Օսմանյան կայսրությունում (114), ԱՄՆ-ում (86), Ռուսաստանում (36), Պարսկաստանում (15), Բուլղարիայում (9), Ռումինիայում (7), Եգիպտոսում (6) այլուր։

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն.jpg
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդՀ. Սարաֆյան
ՀիմնադիրԱվետիս Նազարբեկյան , Մարո Վարդանյան-Նազարբեկյան , Ռուբեն Խանազատ
Հիմնադրված1887 թ. Ժնև
ԳաղափարախոսությունՁախ Ազգայնականություն , Սոցիալիզմ , Սոցիալ-Դեմոկրատիա , Մարքսիզմ , Դեմոկրատական սոցիալիզմ
Քաղաքական հայացքleft-wing
Պաշտոնական գույն(եր)Կարմիր
ՇտաբԵրևան
ԹերթՀնչակ
Ազգային պատկանելությունՀայ
Կայքհնչակ.հայ
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության Վիքիպահեստում

Հնչակյան կուսակցությունը ծնունդ էր հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլի, երբ ազատագրական խմբակներին ու կազմակերպություններին փոխարինելու եկան քաղաքական կուսակցություները, Հնչակյան կուսակցությունը կարճ ժամանակում դարձավ ազտագրական շարժումների ավանգարդը։

Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստել են հայ հասարակական-քաղաքական մտքի ազգային-դեմոկրատական հոսանքը (Միքայել Նալբանդյան, Րաֆֆի) և ռուս դեմոկրատ Ա. Գերցենի ու նրա «Կոլոկոլ» պարբերականի ("Колокол" հայերեն` «Հնչակ») գաղափարները, ռուս հեղափոխական նարոդնիկությունը։ 1888-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը, իսկ հեռավոր նպատակ՝ հայ հասարակության սոցիալիստական վերափոխումը։ Միջազգային սոցիալ-դեմոկրատական շարժման աշխուժացման պայմաններում հնչակյանները նարոդնիկական տիպի ազգային սոցիալիստական կուսակցությունից վերաճում էին ազգային սոցիալ-դեմոկրատական (ընդունեցին հասարակության ռեֆորմներով վերափոխման հնարավորությունը) կուսակցության։

ՍԴՀԿ դրոշներ


ՍտեղծումԽմբագրել

Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու և ռուս հեղափոխական նարոդնիկ Ալեքսանդր Գերցենի գաղափարների։ Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։ Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով։

Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում «Հնչակը»։ Այն իր անունը ստացել էր Գերցենի «Կոլոկոլից»։ «Հնչակի տպարանը հաստատվել էր Նազարբեկի տանը։

1888 թվականին «Հնչակ» թերթում հրատարակվեց ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր 1887 թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գ. Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ 1888 թ. կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ «Հնչակյան» անվանումը կուսակցությունը ստացավ միայն 1890 թ.։

Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում։

ԳործունեությունըԽմբագրել

 
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության գրասենյակը Երևանի Հանրապետության փողոցում


Հնչակյաններն առաջինը հայ հասարակությանը եւ Առաջավոր Ասիայի մյուս ազգերին ծանոթացրեցին ժամանակի սոցիալիստական մտքին։ Կուսակցության ծրագրում սոցիալիզմի մասին հոդվածի առկայությունը պատճառ է դարձել կուսակցության պառակտման։ Այն հնչակյանները, որոնք հանդես էին գալիս միայն ազգային խնդիրների իրականացման պահանջով, 1896-ին անջատվել են և ձևավորել առանձին՝ Վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը (Լոնդոնում)։ Ռուսական երեք հեղափոխությունների ընթացքում հնչակյան տեղական կազմակերպություններ գործակցել են ՌՍԴԲԿ-ի հետ։ Հնչակյանները, սակայն, դեմ էին Առաջին համաշխարհային պատերազմի նկատմամբ բոլշևիկների պարտվողական դիրքորոշմանը, ավելի ուշ Բրեստի հաշտությանը (1918)։ Կուսակցությունն ուներ իր կամավորական գնդերը որոնք կռվում էին կովկասյան ռազմաճակատում, ինչպես նաեւ կուսակցությունը մի շարք հայ երեւելիների հետ ստեղծել էր ֆրանսիական բանակի կազմում կռվող «Արեւելյան Լեգիոն»-ը, որը հետագայում վերանվանվեց «Հայկական Լեգիոն»-ի։

Կուսակցության ծրագրի համաձայն հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր եւ սոցիալիզմը։ XIX դ. 80 90-ական թթ. Արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության  Ազգային ճնշման դեմ իրենց մարտավարության մեջ հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները։ Մեծ արձագանք են ունեցել հնչակյանների կազմակերպած (1890-ի հունիսի 18-ին Կարինում, 1890-ի հուլիսի 15-ին Կ. Պոլսում) ցույցերը, ելույթները, որոնք եղել են աննախադեպ Օսմանյան կայսրության մեջ։ 1894-ին Սասունում կազմակերպած զինված ելույթները թեպետ պարտություն են կրել, սակայն եվրոպական տերություններին պարտադրել են Արևմտյան Հայաստանի համար մշակել բարեփոխումների ծրագիր (հայտնի է 1895-ի «Մայիսյան բարենորոգումներ» անվամբ)։ 1890-ական թթ. կեսին, երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ է եղել հայ բնակչության ջարդերին, հնչակյանների գործունեության հիմնական նպատակն է դարձել ոչ հայերի այլեւ հարեւանությամբ ապրող ցեղերի կյանքի և ունեցվածքի զինված պաշտպանաթյունը։ Նրանք ակտիվորեն կազմակրեպել, մասնակցել ու ղեկավարել են զինված ելույթներ, ինչպես  Զեյթունում, Վանում, Սասունում։

1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, ելնելով նոր քաղաքական իրավիճակից, Հնչակյան կուսակցությունը փոխել է իր ծրագրային պահանջները, որդեգրել երիտթուրքերի դեմ սահմանադրական պայքարի ուղին, առ ժամանակ հրաժարվել զինված պայքարի և անկախ Հայաստանի գաղափարից հայտարարելով, որ կուսակցության առաջնային նպատակն է Հայաստանի, Մակեդոնիայի և մյուս կախյալ ժողովուրդների ինքնավարությունը, ամբողջ Թուրքիայի համար՝ ժողովրդավարական սահմանադրությունը: 1912-ին, երբ վերստին արծարծվել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, Հնչակյան կուսակցությունը հանդես է եկել Ռուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանի ինքնավարության, իսկ ավելի ուշ՝ եվրոպական երկրների հսկողությամբ ինքնավարության պահանջով։ Բայց շուտով սահմանադրական պատրանքներր ցրվել են, և ակնհայտ է դարձել, որ երիտթուրքերը Հայկական հարցում շարունակում են սուլթան Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը: Հնչակյանների գործունեության մեջ առաջնային են դարձել զինված ընդդիմության և ինքնապաշտպանության խնդիրները: Սակայն նրանք միայն մասամբ հասցրեցին հայ բնակչությանը նախապատրաստել ինքնապաշտպանության։ Երիտթուրքերը ջախջախեցին Թուրքիայում գործող հնչակյան կազմակերպությունները, ձերբակալեցին ղեկավար գործիչներին, որոնցից 20-ին (Փարամազ և ուրիշներ) 1915-ին կախաղան հանեցին Կ. Պոլսում։ Հնչակյանները դարձան սկսվող ցեղասպանության առաջին զոհերը։ Թուրքական աղբյուրները հղում անելով հնչակյան գաղափարաբանությանը հայտարարում էին, որ հայերը կոտորվում էին, քանի որ հայ էին, սոցիալիստ էին, քանի որ քրիստոնյա էին։ Չնայած դրան որոշ վայրերում նրանք կարողացել են կազմակերպել գինված դիմադրություն (1915-ի Մուսա լեռան հերոսամարտը, Ֆընտըճագի ինքնապաշտպանությունը, Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանությունը եւ այլն), և հայ բնակչության մի մասը փրկվել է։ Կուսակցության կենտրոնական վարչությունը 1915-ի հունվարի 7-ին Փարիզում դիմել է աշխարհի հանրությանը՝ փրկելու հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջման վտանգից։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) հնչակյաններն ակտիվորեն մասնակցել են ռուսական բանակի կազմում հայկական կամավորական գնդերի կազմակերպմանն ու գործունեությանը 1916-ին Ֆրանսիական կառավարության որոշմամբ ստեղծվել է Արևելյան լեգեոնը (Հայկական լեգեոն), որը հիմնականում կազմված էր հնչակյաններից։ 1918-ի մայիսին հնչակյանների ջոկատը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։

1920-ի օգոստոսին հնչակյանների ջանքերով հռչակվել է Կիլիկիայի անկախությունը, կազմակերպվել Հայկական կառավարություն՝ Միհրան Տամատյանի ղեկավարությամբ։ Դրանք անմիջապես ճնշվել են Ֆրանսիական իշխանությունների կողմից։

Ռուսաստանում 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո հնչակյաններն իրենց աջակցությունն են հայտնել ժամանակավոր կառավարությանը։ Կուսակցությունն ընդունել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը և «Թուրքահայաստանի մասին» դեկրետը։ ՍԴՀԿ ռուսաստանյան կազմակերպությունները դատապարտել են Անդրկովկասյան սեյմի գործունեությունը, դեմ արտահայտվել դաշնակցականների գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը (մինչդեռ սփյուռքի հնչակյանները ողջունել են այն)։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակից հետո, ենթարկվելով Կոմինտերնի 1923-ի փետրվարի 5-ի Հնչակյան կուսակցության մասին որոշմանը, ԽՍՀՄ տարածքում հնչակյան կագմակերպությունները լուծարվել են, մի մասը մտել ՌԿ(բ)Կ շարքերը։

Արտերկրի հնչակյան կազմակերպությունները սկզբում անվստահությամբ են վերաբերվել խորհրդային իշխանությանը, սակայն աստիճանաբար փոխել են իրենց դիրքորոշումը ելնելով «Բացի խորհրդային Հայաստանից մենք այլ հայրենիք չունենք» դիրքորոշումից։ 1920-ի դեկտեմբերին հնչակյանները հանդես են եկել Խորհրդային Հայաստանին օգնելու կոչով, դատապարտել 1921-ի Փետրվարյան հակախորհրդային ապստամբությունը: 1924-ին ՍԴՀԿ-ն որոշումներ է կայացրել Խորհրդային Հայաստանը ճանաչելու, III ինտերնացիոնալին աջակցելու, հակախորհրդային կուսակցությունների հետ չհամագործակցելու մասին։ Այս սկզբունքների վրա էլ կառուցել է իր գործունեությունը երկրորդ աշխարհամարտի (1939-45) տարիներին հնչակյանները պայքարել են ֆաշիզմի դեմ, նյութական և բարոյական օգնություն ցույց տվել խորհրդային ժողովրդին և կարմիր բանակին։ Հետպատերազմյան շրջանում շարունակել են դրվատել խորհրդային իշխանության տարիներին հայ ժողովրդի ձեռք բերած նվաճումները:

Սփյուռքում հնչակյան կազմակերպությունների գործունեության գլխավոր առանցքը եղել է հայապահպանությունը եւ սոցիալիստական գաղափարների քարոզչությունը։ Աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներում կուսակցության ջանքերով հիմնվել և գործում են կրթական, մշակութային, մարզական-երիտասարդական հաստատություններ, կազմակերպություններ և ակումբներ։ ՍԴՀԿ հովանավորությամբ են գործում Նոր Սերունդ մշակութային միությունը, Հայ մարմնա-մարզական միությունը, որոնք մասնաճյուղեր ունեն գրեթե բոլոր խոշոր հայ համայնքներում։ ՍԴՀԿ-ն հանդես է գալիս ազգային համերաշխության և միջկուսակցական համագործակցության դիրքերից, զորավիգ է Հայ առաքելական եկեղեցու միավորման գաղափարին։ Չնայած առանձին գաղութներում կուսակցության ազդեցության թուլացմանը՝ հնչակյանները շարունակում են ազգապահպան գործունեությունը։

2001-ի ապրիլին Լառնակայամ (Կիպրոս) գումարվել է ՍԴՀԿ 17-րդ համագումարը։ Ընդունելով «անկախ Հայաստանի պետականության իրավական իրողությունը և նրա տասնամյա գոյության դիմագրաված առարկայական դժվարությունները և գնահատելով իրարահաջորդ իշխանությունների դրական ճիգերով ձեռք բերված արդյունքները»՝ կու-սակցությունը միևնույն ժամանակ Հայաստանի ներկա վիճակը համարում է մտահոգիչ. «Քաղաքական կյանքը կընթանա դեպի լճացում, ուր հակաժողովրդավարական ձևերով մեկուսացումի և ապալրատվության կենթարկվեն ընդդիմադիր ձայները»։ Հայաստանում տիրող քաղաքական, տնտեսական և ընկերային վիճակի ուղղակի հետևանք է համարվում արտագաղթը՝ «հայ ժոդովրդի և Հայաստանի առաջ ծառացած մեծագույն դժբախտությունը»։

Հնչակյան կուսակցության հովանավորությամբ են գործել մի շարք ինքնապաշտպանական ջոկատներ արցախյան ազատամարտի տարիներին, դրանք ունեցել են ինքնապաշտպանական գործողություններում առանցքային դեր։ Համագործակցել են Լեոնիդ Ազգալդյանի, Կարո Քահքեջյանի եւ այլոց հրամանատարությամբ այլ նշանավոր ջոկատների հետ։

Հնչակյանները շարունակում են Ղարաբաղի հարցի լուծման համար հիմք համարել ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը՝ ընդունելի գտնելով «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միացումը կամ նրա անկախ կարգավիճակի ընդունումը»։

Կուսակցության համաշխարհային բարձրագույն գործադիր մարմինը կենտրոնական վարչությունն է, ատենապետն Է Համբիկ Սարաֆյանը, ատնադպիր Ալեքսան Քեոշքերյանը ։

1991-ից  փաստացի եւ 1992 թ-ից պետական գրանցմամբ Հայաստանում վերականգնվել է  Սոցիալ-Սեմոկրատ Հնչակյան կասակցությունը եւ կազմում է համաշխարհային Հնչակյան ընտանիքի մաս հատուկ՝ Հայրենիքում գործողի կարգավիճակով։ Ատենապետն(նախագահն) է Ա. Կուպելյանը, Ատենադպիրը(Քարտուղար) Ռ. Կարապետյանը:

ՍԴՀԿ-ն 133-ամյա իր գործունեության ընթացքում հրատարակել է պաշտոնաթերթեր ու հանդեսներ, որոնք լուսաբանել են կուսակցության գործունեությունը հայության ազգային-ազատագրական պայքարը, քարոզել թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրման գաղափարը, արծարծել Հայկական հարցը, տեղեկություններ հաղորդել հայաբնակ գավառների բնակչության տնտեսական և քաղաքական կացության վերաբերյալ, հայ իրականության մեջ առաջին անգամ տարածել մարքսիստական և սոցիալիստական գաղափարներ։

Հայտնի հրատարակություններից են «Հնչակ» հասարակական-քաղաքական(1887-1915) և «Հնչակ» տեսական (1935-40) ամսաթերթերը, «Գաղափար» (1904) տեսական եռամսյա հանդեսը, «Հնչակյան մամուլ» քաղաքական, գիտական և գրական կիսամսյա թերթը, (1929-31), «Շարժում» շաբաթաթերթը (1937 91) եւ այլն։

 
Պարզեցված Զինանշան

Ներկայումս լույս են տեսնում «Արարատ» օրաթերթը (2001-ից շաբաթաթերթ, Բեյրութ), կուսակցության Արևմտյան Ամերիկայի կազմակերպության պաշտոնաթերթ «Մասիս» շաբաթաթերթը (Փասադենա), «Ջահակիր» պարբերականը (Կահիրե) եւ այլն։

Հայաստանի անկախությունից ի վեր ՍԴՀԿ-ն ներկայացվածություն է ունեցել ՀՀ խորհրդարանում մինչ 2007 թվականը, իսկ մինչ օրս նրա գործունեությունը որոշ չափով փաթարվել է քաղաքական խոչնդոտների եւ ճնշումների պատճառով։

Գործում են կուսակցության hnchak.am  եւ sdhp.net կայքերը։

Վերջին տարիներին Կուսակցության երիտասարդական միության ջանքերով վեր են հանվել պատմության դասագրքերում կեղծարարությունների հարցերը, միությունը հետեւողականորեն շարունակում է գնալ հարցի լուծման ճանապարհով։

2018թ.-ի ներհայաստանյան իրադարձություններից հետո այն շարունակում է մնալ գաղափարական ընդդիմություն պետականամետ դիրքորոշմամբ։

Ծրագիր և կառուցվածքԽմբագրել

Հնչակյան կուսակցության ծրագիրը կազմված էր հեռավոր և մոտակա նպատակներից։

Ծրագիրը հայ ծողովրդի հեռավոր նպատակ էր հայտարարում սոցիալիստական հասարակության հաստատումը՝ իդեալական համարելով սոցիալիստական հարաբերությունները։ Այս հարաբերությունները վերջ կդնեին մարդու շահագործմանը և կնպաստեին հասարակության յուրաքանչյուր անդամի լիակատար զարգացմանը՝ պահպանելով մարդկային բնական իրավունքները։

Ծրագրի մոտակա նպատակ էր հռչակվում Արևմտյան Հայաստանի ազատագրումը։ Ծրագրում նշվում էր, որ այդ նպատակի իրագործումից անմիջապես հետո պետք է գործադրվեն քաղաքական ազատության ապահովման հիմնական պայմանները՝ ժողովրդական ներկայացուցիչների ընտրություններ՝ Օրենսդիր ժողով կազմակերպելու համար, նահանգային և համայնական ինքնավարության ընտրական ցենզի վերացում, մամուլի, ժողովների և այլ դեմոկրատական ազատություններ, պարտադիր կրթական համակարգ բոլորի համար։ Այս ամենից հետո իրագործվելու էր ժողովրդի տնտեսական դրության բարեփոխումը։

Վերոհիշյալ նպատակներին հասնելու միջոց էր համարվում հեղափոխությունը՝ ժողովրդական ապստամբության միջոցով։

Հնչակյան կուսակցությունն իր կառույցով կենտրոնացված կազմակերպություն էր, որը ղեկավարվում էր կենտրոնական գործադիր կոմիտեների կողմից։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ծրագիր- 1887թ.,

ամփոփ նկարագիր .


Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ծրագիր- 1887թ.

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ծրագիրը (1887) ամփոփ

ներկայացնելու դեպքում կունենա նման տեսք.

«I. Ժամանակի գաղափարական ազդեցությունը հանգեցրեց հասարակության մեջ

նոր հայացքների ձևավորման: Կուսակցությունը կարող էր ըմբռնել աշխարհում

գոյություն ունեցող կենսապայմանները և տեսնել ամենուր գոյություն ունեցող

անարդարությունը: Մարկանց ճնշող մեծամասնությունը կեղեքումների էր

ենթարկվում ու շահագործվում փոքրամասնության ներկայացուցիչների կողմից,

ովքեր իրենց արտոնյալ դիրքի ուժով ունակ էին ղեկավարել և կառավարել

աղքատ զանգվածներին: Այդ ճնշող մեծամասնության համար լիարժեք և իրական

ազատություն նվաճելու համար հրատապ էր մարդասիրական և սոցիալիստական

սկզբունքների վրա հիմնված նոր կարգերի հաստատումը: Ներկա իրավիճակը

պետք է կործանվի հեղափոխության միջոցով: Այնուհետև, նախկին

հասարակության մոխրի վրա պետք է ստեղծվի նորը` հիմնված “տնտեսական

ճշմարտության” և “սոցիալիստական արդարության վրա”:

II. Կուսակցության անմիջական նպատակը Թուրքահայաստանի քաղաքական ու

պետական անկախությունն էր: Նկարագրվել են Ասիական Թուրքիայում հայերի

կենսապայմանները, և բացատրվել է այս տարածքում հնչակյանների

գործողությունների կենտրոնացման կարիքը: Այստեղ շարադրված էր նաև

կառավարության, ազնվականության և կապիտալիստների կողմից բարձր

հարկերի, հողերի առգրավման և աշխատանքի պտուղներից զրկելու ու այլ

միջոցներով հայերի շահագործման մասին: Այս անարդարություններից զատ,

մարդիկ զուրկ էին իրենց քաղաքական իրավունքներից և հարկադրված էին լուռ

մնալ որպես իշխող մակաբույծի ստրուկներ: Նրանք ազատ չէին երկրպագելու/

ունենալու հավատք, և նրանք գոհացել ու մշտապես վախով էին ապրում

ասպատակ ցեղերից: Հայերին ստրկությունից փրկելու համար Սոցիալ Դեմոկրատ

Հնչակյան կուսակցությունը մտադրվեց առաջնորդել նրանց սոցիալիզմ տանող

ճանապարհին և գործել ի նպաստ նրանց առաջնային նպատակի, այն

է`Թուրքահայաստանի անկախության:

Անմիջական նպատակը գիտակցելուց հետո պետք է գործարկվեին որոշակի

քաղաքական ու տնտեսական նպատակներ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան

կուսակցության քաղաքական նպատակներն են`

1. Մշտապես հեղինակավոր Օրենսդրական ժողով` ընտրված համընդհանուր և

ուղղակի ընտրական իրավունքի միջոցով` ազատ ընտրությունների արդյունքում:

ա. Ժողովրդի ներկայացուցիչները պետք է ընտրվեն հասարակության բոլոր

շերտերից,

բ. Օրենսդրական ժողովի նստավայրը պետք է լինի Հայաստանի կարևոր

քաղաքներից մեկում:

2. Ընդարձակ գավառական ինքնավարություն:

3. Ընդարձակ հանրային ինքնավարություն:

ա. Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ կետերին, մարդիկ պետք է ունենան

բոլոր հանրային կառավարիչներին ընտրելու իրավասություն:

4. Յուրաքանչյուրն առանց դիրքի կամ հարստության խտրականության պետք է

ունենա պաշտոն զբաղեցնելու իրավունք:

5. Մամուլի, խոսքի, խղճի, հավաքի, կազմակերպությունների և ընտրական

քարոզչության ամբողջական ազատություն:

6. Յուրքանչյուր անհատի անձն ու տունը պետք է լինեն անձեռնմխելի:

7. Համընդհանուր զինվորական ծառայություն: Կուսակցության տնտեսական

նպատակները որոշվել են մարդկանց կարիքների ու ցանկությունների

մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Ծրագրում նկարագրված են երկու

տնտեսական նպատակներ: Դրանք են`որոշակի ներդրումային շեմից բարձր

հարկման առաջադեմ համակարգի հաստատում և համընդհանուր պարտադիր

կրթության համակարգ:

III. Հնչակյան ծրագիրը պաշտպանում է հեղափոխությունը որպես առաջնային

նպատակին հասնելու միակ միջոց: Որպես հեղափոխական գործողությունների

թատերաբեմ նախատեսված էր Թուրքահայաստանը: Կուսակցությունը

հավատում էր, որ Թուրքահայաստանում գոյություն ունեցող հասարակական

կազմակերպությունը կարող է փոխվել Թուրքիայի կառավարության հանդեպ

բռնությամբ և նկարագրել է հետևյալ մեթոդները` քարոզչություն, ագիտացիա,

ահաբեկչություն, կազմակերպում և գյուղացիական ու աշխատավորական

գործողություններ: Քարոզչությունն ուղղված էր լինելու լուսավորելու մարդկանց

հետևյալի մասին` կառավարության դեմ հեղափոխության համար հիմնարար

պատճառներ ու ճիշտ ժամանակ; հասարակական կարգ, որը հաստատվելու էր

հաջող հեղափոխությունից հետո: Ագիտացիան ու ահաբեկչությունն անհրաժեշտ

էին “ժողովրդի ոգին բարձր պահելու համար”: Կառավարության դեմ ցույցերը,

հարկեր վճարելուց հրաժարվելը, բարեփոխումների պահանջները և

ազնվականության նկատմամբ ատելությունը կուսակցության ագիտացիոն

քարոզարշավի մասն էին: Ահաբեկչությունը կիրառվելու էր որպես մարդկանց

պաշտպանելու միջոց և Հնչակյան ծրագրի նկատմամբ վերջիններիս

վստահությունը ձեռք բերելու համար:

Կուսակցության կազմակերպությունը պետք է լիներ կենտրոնացված համակարգ`

ղեկավարվող կենտրոնական գործադիր հանձնաժողովի կողմից:

Հեղափոխությունն անհնար էր հաղթել միայն կուսակցական կազմակերպության

մասնակցությամբ: Գյուղացիներն ու աշխատավորները պետք է պաշտպանեին

ժողովրդի ձեռքբերումներն ու շահերը և պետք է վերցնեին կառավարման ղեկն ու

կառավարեին ժողովրդավարական սկզբունքների համաձայն:

IV. Անմիջական նպատակն իրականացնելու համար ընդհանուր

ապստամբություն բարձրացնելու ամենահարմար ժամանակն այն էր, երբ

Թուրքիան զբաղված էր պատերազմով: Թուրքահայաստանի ոչ հայ

բնակչությունը չէր անտեսվել: Հեղափոխական գործի համար կուսակցությունը

հայտարարեց, որ ոչ հայ բնակչության կենսապայմանները բարելավելու համար

հարկավոր է ձեռք բերել այլ փոքրամասնությունների համակրանքը ևս, ինչպիսիք

են ասորիները և քրդերը:

V. Ծրագրի վերջին մասում մատնանշում էր, որ հայերի մեծ մասն ապրում էր

Թուրքահայաստանում, և որ այդ տարածքը ներառում էր նաև պատմական

Հայաստանի ամենամեծ մասը: Այստեղ հայ ժողովրդի մեծամասնությունն

ապրում էր Օսմանյան կառավարիչների կողմից պարտադրված անբարենպաստ

պայմաններում, ինչը մեծ տերությունները ճանաչեցին այն ժամանակ, երբ

Բեռլինի պայմանագրի LXI (61-րդ) հոդվածով հաստատեցին բարեփոխումները

Թուրքահայաստանում:

Այս նկատառումները հանգեցրին կուսակցությանը կողմից այն պահանջին, որ

բոլոր հեղափոխական ուժերը նվիրվեն Թուրքիահայաստանի անկախության

համար պայքարին: Կուսակցությունը նախազգուշացրեց իր հետևորդներին այս

տարածաշրջանի հետ կապված այլ տերությունների եսասիրական շահերի մասին

և կանխատեսեց, որ արդեն սնանկացած Օսմանյան կայսրության անկումից հետո

եվրոպական տերությունները համակարգված կերպով մասնատելու են

կայսրությունը, այդ թվում և Թուրքահայաստանը` ելնելով իրենց շահերից: Ուստի

կուսակցությունը կրկին վերահաստատեց իր «անմիջական

նպատակը»`Թուրքահայաստանի քաղաքական անկախություն:

Թուրքահայաստանի անկախությունից հետո հեղափոխությունը տարածվելու էր

Հայաստանի` ռուսների և պարսկների կողմից վերահսկվող տարածքների վրա`

նպատակ ունենալով հռչակել քաղաքականապես անկախ Հայաստանի Դաշնային

Ժողովրդավարական Հանրապետություն` կազմված թուրքական, ռուսական և

պարսկական Հայաստաններից: Անկախ պետությունն այնուհետև առաջնորդելու

էր հայրենիքում և արտերկրում բնակվող հայերին դեպի կուսակցության

«ապագա նպատակը»` սոցիալ-դեմոկրատական հասարակություն համայն

մարդկության համար:

Ծրագրում բացահայտվել են երկու գերակա նպատակներ. անմիջական նպատակը

Թուրքահայաստանի անկախությունն էր, ապագա նպատակը սոցիալիզմն էր: Այս

երկու նպատակները արժանի էին գովասանքի: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան

կուսակցությունը առաջին ու միակ հայկական քաղաքական կուսակցությունն էր

19-րդ դարում, որի ծրագիրը միանաշանակ կերպով պահանջել է անկախ ու

միացյալ Հայաստանի Հանրապետություն և դրա հետ մեկտեղ` սոցիալ-

դեմոկրատական կարգեր համայն մարդկության համար: Սոցիալ Դեմոկրատ

Հնչակյան կուսակցության ծրագիրը միաժամանակ սոցիալ-դեմոկրատական էր և

ազգայնական»[1]:

2019 թվականից սկսվել են ՍԴՀԿ կուսակցության ծրագրի թարմացման աշխատանքները, համաձայն կուսակցության կայքի այն ներկայացված է հետեւյալ տեսքով .

  1. Գաղափարական հիմնադրույթներ.

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունն ազդարարում է, որ այն ազգային սոցիալ-դեմոկրատ կուսակցություն է,  իր գաղափարախոսության հիմքը ազգային ընկերվարությունն է, որի պատմական հիմքերից են մի կողմից Միքայել Նալբանդյանի եւ Րաֆֆու ավանդած ուսմունքները, իսկ մեկ այլ կողմից սոցիալիզմը։

Վերլուծելով հասարակական զարգացման  նախորդ ողջ ժամանակաշրջանը, ՍԴՀԿ-ն գտնում է , որ հավատարիմ մնալով սոցիալիզմի գաղափարներին , անհրաժեշտ է ստեղծագործաբար և արդիականացված ըմբռնել ու կիրառել մարքսիզմի հիմնադրույթները, իրերին, երևությներին դիտել ժամանակի պահանջներով: Այս առումով, հնչակյանները մերժում են մարքսիստական գաղափարների բացարձակացումները, դոգմատիզմը, մերժում են արմատական ծայրահեղ գործելակերպը: ՍԴՀԿ-ի գաղափարախոսության անկյունաքարը իրավական պետության մեջ դեմոկրատական օրինականության սահմաններում անցկացվելիք բարեփոխումների`ռեֆորմների օգնությամբ ազգային, ժողովրդավարական, ընկերվարական հասարակարգին անցնելու դրույթն է , որը պետք է դրվի կուսակցության ռազմավարության հիմքում :


Իր գաղափարախոսության հիմքում դնելով ազգային սոցիալ-դեմոկրատիայի արժեքները, հաշվի առնելով նոր պայմաններում քաղաքական պայքարի առանձնահատկությունները ՍԴՀԿ-ն որդեգրում է հետևյալ սկզբունքները.

  • 'Արդարություն.'
  • Ազատություն.
  • Սոցիալական համերաշխություն.
  • Ազգայնություն, Հայրենասիրություն.
  • Պետական-ազգային անվտանգություն.
  • Անվճար եւ հասանելի առողջապահություն.
  • Անվճար եւ հասանելի կրթություն.
  • Իրավական եւ սոցիալական պետություն.
  • Հավասարություն, Էգալիտարիզմ.
  • Դեմոկրատիա, քաղաքական եւ գաղափարական բազմազանություն, բազմակարծություն.
  • Տնտեսական դեմոկրատիա, մեկնարկային հավասարություն.
  • Տնտեսության բազմակացութաձեւություն, սոցիալական ուղղուածության տնտեսություն, ճկուն տնտեսություն, ապակենտրոնացում.
  • Մարդու իրավունքների պաշտպանություն.
  • Պետական ընդհանուր ապահովություն.
  • Աշխատանքային պայմանների բարելավում, արժանապատիվ աշխատանք.
  • Բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ հոգածություն։


  1. Արդարություն.

-Արդարությունը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյանները դիտում են որպես այնպիսի հասարակական հարաբերություններ, որոնք յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն են տալիս հավասար պայմաններում ապրել ու աշխատել, ուսում ստանալ ու բուժվել, տնտեսական, մշակութային գործունեություն ծավալել, ունենալ նույն սոցիալական ապահովվածությունը: Արդար չի կարող լինել այն հասարակարգը, որտեղ մարդկանց մի մասը մյուսին զրկում է աշխատելու և ստեղծագործելու հնարավորությունից:

Երբ եկամուտների և ունեցվածքի անհավասար բաշխումը հասարակությունը բաժանում է երկու խմբերի՝ մեկը, որ տալիս է, իսկ մյուսը, որ ստանում է հրահանգներ՝ սահմանափակվում են օրինական հավասար իրավունքները և անխուսափելիորեն առաջ է գալիս անարդարություն: Այդ իսկ պատճառով արդարությունը պահանջում է եկամուտների, ուժի և սեփականության արդարացի բաշխում:

Նվաճումները պետք է ընդունվեն և հարգվեն: Նվաճումների վրա հիմնված եկամուտների և սեփականության բաշխումը արդարացի բաշխում է: Սեփականության իրավունքն իր հետ բերում է նաև պարտականություններ: Նրանք, ովքեր ունեն մեծ եկամուտ կամ ավելի շատ սեփականություն, քան մյուսները, պետք է նաև ավելի մեծ ներդրում ունենան հասարակության բարեկեցության գործում:

  1. Ազատություն.

-Ազատությունը սոցիալ-դեմոկրատիան դիտում է առաջին հերթին որպես անձի ազատություն, երբ յուրաքանչյուր քաղաքացի հասարակական կյանքի ցանկացած ոլորտում ունի ընտրության ու ինքնորոշման իրավունք: Հասարակության մի մասի ազատություններն ու իրավունքները չպետք է ոտնահարեն մյուս հատվածների ազատություններն ու իրավունքները: Անձի ազատության իրականացումը կապված է դեմոկրատիայի և սոցիալական արդարության հետ:

Ազատությունը ենթադրում է ինքնորոշում, յուրաքանչյուր ոք ունի ազատության իրավունք եւ կարողություն։ Սակայն անհատը կարո՞ղ է ապրել այդպես՝ այդ կախված է հասարակությունից։

Յուրաքանչյուր ոք պետք է ապրի առանց նվաստացնղ կախվածության, կարիքի ու վախի եւ պետք է հնարավորություն ունենա իրացնել իր հնարավորությունները, մասնակցել հասարակական եւ քաղաքական կյանքին։ Անհատը կարող է օգտագործել իր ազատությունը միայն այն ժամանակ, երբ վստահ է, որ ունի համապատասխան սոցիալական ապահովություն:

  1. Սոցիալական համերաշխություն.

-Իր սոցիալական բնույթով լինելով ազգային ընկերվարական կուսակցություն, ՍԴՀԿ-ն վճռականապես մերժում է նեղ դասակարգային դիրքերից ելնող քաղաքականությունը, դեմ է դասակարգային հակամարտությանը և թշնամանքի բորբոքմանը, կողմ է ընկերային համերաշխությանն ու համագործակցությանը, քաղաքացիական համերաշխությանը:

Համերաշխություն նշանակում է երկկողմ կապվածություն, պատկանելություն և օգնություն: Սա ենթադրում է պատրաստակամություն պաշտպանելու և օգնելու միմյանց, ուժեղներին և թույլերին, սերունդներին և ժողովուրդներին: Համերաշխությունը մեծ ուժ է, որը հասարակության անդամներին կապում է միմյանց՝ պատրաստակամ միմյանց օգնելու: Այն ունի ընդհանուր կանոններ, և բարեկեցիկ պետությունն իր մեջ ներառում է քաղաքականապես երաշխավորված և կազմակերպված համերաշխություն:

  1. Ազգայնություն, Հայրենասիրություն.

–Հայաստանը դարձնել կայուն, դեմոկրատական, տնտեսապես զարգացած, հեղինակավոր, ուժեղ և արդար պետություն, որտեղից հայերը այլևս չեն արտագաղթի: Հայաստանը գործնականորեն վերածել համայն հայության տան, ստեղծել զանգվածային ներգաղթի պայմաններ։ Հայաստանը երաշխավորն է հայ մարդու կյանքի, ինչքի, հայ մշակույթի, լեզվի եւ հայ ազգի բնականոն կենսագործունեության աշխարհի յուրաքանչյուր կետում։ Այս է հայրենասիրության եւ ազգայնության մասին կուսակցության գաղափարախոսության էությունը:


5.Անվճար և հասանելի կրթություն.

-Սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքը կրթության ոլորտում կայանում է կրթական հնարավորությունների հավասարության վրա անկախ անձի բնակության վայրից և նյութական հնարավորություններից։ Կրթական համակարգի դերը կայանում է շուկայական տնտեսության հետեւանքով առաջացած անհավասարությունների շտկման  և ոչ դրա ավելի խորացման մեջ։

  1. Իրավական և սոցիալական պետություն.

-Բազմակացութաձև տնտեսությունը ծնում է բազմաշերտ սոցիալական համակարգ և առաջացնում է հասարակական շահերի բախում: Ապահովել այդ շահերի համամասնությունը կարող է միայն սոցիալական կողմնորոշում ունեցող իրավական պետությունը: Իրավական պետությունը ՍԴՀԿ-ն դիտում է որպես այնպիսի քաղաքական համակարգ, որն ապահովում է օրենքի գերակայությունը և իշխանության երեք թևերի(օրենսդիր, գործադիր, դատական) անկախ ու ներդաշնակ գործունեությունը:

ՍԴՀԿ-ի այս գաղափարական դրույթները դրվելու են կուսակցության ծրագրային գործունեության հիմքում և նրա կոնկրետ խնդիրները տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականության տարբեր բնագավառներում չպետք է հակասեն կուսակցության գաղափարախոսությանը:

  1. Հավասարություն, Էգալիտարիզմ.

–Հավասարությունը կարող է լինել միայն իրավահավասարություն, երբ բոլոր քաղաքացիները իրական կյանքում ունեն և օգտվում  են հավասար իրավունքներից։ Չկան ընտրյալներ և արտոնյալներ, այլ միայն հասարակության իրավահավասար անդամներ։

  1. Դեմոկրատիա, քաղաքական և գաղափարական բազմազանություն, բազմակարծություն.

-Հասարակության քաղաքական համակարգի հիմքը պետք է լինի ժողովրդաիշխանությունը, որը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու հավասար պայմաններում , ուղղակիորեն կամ իր ընտրած ներկայացուցիչների միջոցով, մասնակցությունը պետական-հասարակական կյանքին:

  1. Տնտեսական դեմոկրատիա, մեկնարկային հավասարություն.

–Այն համակարգը, որտեղ քաղաքացիների մի մասը տնտեսապես գերիշխում է մյուսների վրա, պետական լծակներով յուրացնում ուրիշի աշխատանքով ստեղծված արդյունքները, չի կարող լինել իրական ժողովրդավարություն: Միայն այն մարդը կարող է իրականացնել իր կամքը, ով ունի աշխատանքի և տնտեսական գործունեության իրավունք և զրկված չէ արտադրված հասարակական արդյունքների իր մասնաբաժնի սպառման հնարավորությունից:

Քաղաքական դեմոկրատիան անհնար է առանց տնտեսական դեմոկրատիայի:

  1. Տնտեսության բազմակացութաձևություն, սոցիալական ուղղուածության տնտեսություն, ճկուն տնտեսություն, ապակենտրոնացում.

-Սոցիալիստական հասարակարգին կարելի է հասնել միայն տնտեսական զարգացածությամբ և բարեկեցության բարձր մակարդակով: Այն կարող է ապահովվել, ինչպես ցույց է տալիս մի շարք երկրների օրինակ , սեփականության բոլոր առկայությամբ և նրանց միջև սոցիալ-շուկայական հարաբերություններով ու մրցակցությամբ, եթե դրանք անհարիր չեն ազգային նկարագրին և չեն սպառնում ազգային, պետական անվտանգությանը:

Մարտավարական նշանակության օբյեկտների և ռեսուրսների ազգայնացումը հասարակական վերահսկողությամբ կարող է հանդիսանալ օրվա հրամայական։

Մեր մոտեցումը հետևյալն է.

Մրցակցություն այնքան, որքան հնարավոր է, պետության կողմից կարգավորում այնքան, ինչքան անհրաժեշտ է։

  1. Մարդու իրավունքների պաշտպանություն.

-Հզոր և բարեկեցիկ է այն պետությունը, որտեղ պաշտպանված և ապահոված են մարդու իրավունքները՝ անկախ սեռից, տարիքից և այլ հատկանիշներից, որտեղ մարդը լիարժեք անդամն է հասարակության։ Պետության հիմնային պարտականություններից է հսկել, պաշտպանել քաղաքացիների և մարդկանց իրավունքները, հոգ տանել նրանց մասին՝ ակնկալելով հոգատարություն քաղաքացու կողմից պետության նկատմամբ։

  1. Պետական ընդհանուր ապահովություն.

-Չկա ավելի ջերմ զգացում, քան տան ընտանեկան միջավայրը, որտեղ քեզ համար հոգում են և ինքդ հոգում ես այլոց համար, որտեղ յուրայինների շարքում ես։

ՍԴՀԿ-ն ձգտում է, որ մեզ բոլորիս մոտ այդ զգացումը լինի հայկական պետականության մեջ։ Ամեն ծնված երեխա սպասված է և ստեղծված են լիարժեք կյանքի բոլոր պայմանները նրա համար։ Տարեցների ներդրումը գնահատվում է ըստ արժանավույնս։ Հատուկ կարիքներով մարդիկ իրենց զգում են այնքան անհրաժեշտ, որքան և հասարակության մյուս անդամները։ Եւ հասարակության որեւէ անդամ զրկված չպիտի մնա համընդհանուր բարիքներից ու անհրաժեշտություններից ֆինանսական պատճառներով։

  1. Աշխատանքային պայմանների բարելավում, արժանապատիվ աշխատանք.

-Աշխատանքն հանդիսանում է միջոց և ոչ նպատակ, իսկ աշխատակիցը հանդիսանում է գործատուի գործընկերը և ոչ ծառան։ Աշխատանքը միջոց է ապրուստի ապահովման և բարեկեցիկ միջավայրի ստեղծման։

Մեր քաղաքականության նպատակակետն է, որպեսզի Հայաստանում ապահովված լինի զբաղվածության բարձր մակարդակ և աշխատանքի արժանապատիվ վարձատրություն։

  1. Բնության և շրջակա միջավայրի նկատմամբ հոգածություն.

-Շահառուների անբարեխիղճ վերաբերմունքը և օր օրի աճող հանքերը, բնության հաշվին գումար վաստակելու ձգտումը նպաստում են անտառների և շրջակա կենսոլորտի վնասմանը, վերացմանը։ Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր բնությանը և շրջակա միջավայրին հանուն մեր ապագա սերունդների, ուստի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ հնարավոր է գտնել խնդրի լուծման տարբերակներ զարգացնելով էներգետիկ ոլորտը այլընտրանքային և վերականգնողական էներգետիկայի զարգացման միջոցով։

եւ այլն[2]...

Աղբյուրներ և գրականությունԽմբագրել

  • Յիսնամեակ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան (1887-1937), խմբ. Ստեփան Սապահ-Գիւլեանի, Փրովիտէնս, 1938, 352 էջ։
  • Յուշարձան նուիրուած Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Քառասունամեակին, տպագր. Յ. Բ. Թիւրապեան, Փարիզ, 1930, 288 էջ։
  • Աւետեան Մ., Հայ ազատագրական ազգային յիսնամեայ (1870-1920) յուշամատեան եւ Զօր. Անդրանիկ, Փարիզ, 1954, 526 էջ։
  • Կոստանդյան Էմմա, Ակնարկներ արևմտահայ մշակութային և հասարակական-քաղաքական կյանքի պատմության /19-րդ դարի 80-ական թվականներ/, Երևան, 2005, 175 էջ։
  • Համբարյան Ազատ, Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում (1898-1908 թթ.), Երևան, 1999, 478 էջ։
  • Հովհաննիսյան Գ., Հնչակյան կուսակցության պատմություն (1887-1915 թթ.), Երևան, 2012, 354 էջ։
  • Չելեպյան Անդրանիկ, Զորավար Անդրանիկ և հայ հեղափոխական շարժումը, Երևան, 1990, 720 էջ։
  • Չորմիսեան Լևոն, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Բ. հատ. (1878-1908 թթ.), Պէյրութ, 1974, 572 էջ։
  • Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962), հատ. Ա., խմբ. Ա. Կիտուր, Պէյրութ, 1962, 640 էջ։
  • Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962), հատ. Բ., խմբ. Ա. Կիտուր, Պէյրութ, 1963:
  • Սերոբեան Մ., Մեր պայքարը հայ ազատագրութեան ուղիով (վերլուծումներ Հայկական հարցին շուրջ), Գահիրէ, 1948, 384 էջ։
  • «Հայկական հարց» , Երևան, 1996թ
  • Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 406-412
  • Հայ Ժողովրդի պատմություն, հ. 6.Ե., 1981:
  • Աղայան Շ. Պ, Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, ե., 1976:
  • Թառոյան Կ.  Զ., Արևմտահայերի ազատագրական պայքարը XIX դ վերջերին-XX դ. սկզբներին, Ե, 1980:
  • Ռուբեն, Հայ հեղափոխականի մը հիշատակները, հ. 1- 7, Թեհրան, 1982:
  • Անդրանիկ, Աոաքելոց վանքին կռիվը, Ե., 1992 :
  • Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 397-401
  • Հայկական Սովետական Հանրագիտարան էջ 495

Արտաքին հղումներԽմբագրել

  1. «ՍԴՀԿ կայք» 
  2. «ՍԴՀԿ ծրագիր-գաղափարախոսություն»