Մարո Նազարբեկ

հայ հեղափոխական, հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարո Հովհաննեսի Նազարբեկ (Նազարբեկյան) (Մարիամ (Մարո) Վարդանյան[1], 1864, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1941, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական, քաղաքական գործիչ։

Մարո Նազարբեկ
Ծնվել է1864
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1941
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԺնևի համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ, հեղափոխական և քաղաքական գործիչ
ԱմուսինԱվետիս Նազարբեկյան
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն և ԽՄԿԿ

Ավետիս Նազարբեկի կինը։

Կենսագրություն խմբագրել

 
Ավետիս Նազարբեկյան, Մարիամ Վարդանյան, Գևորգ Ղարաջյան, Ռուբեն Խանազատ, Քրիստոֆեր Օհանյան, Գաբրիել Կաֆյան և Մանուել Մանուելյան

1881 թվականին ավարտել է Թիֆլիսի կանանց գիմնազիան, սովորել Պետերբուրգի կանանց բարձրագույն դասընթացներում (վերջին կուրսից հեռացվել է հեղափոխական շարժումներին մասնակցելու համար)։ 1886 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է ապագա ամուսնու՝ Ավետիս Նազարբեկի հետ, ապա տեղափոխվել Ժնև, սովորել տեղի համալսարանում։ Ժնևյան հանդիպումների ընթացքում բարձրացվել է Արեմտահայաստանի ազատագրմանը նվիրված հեղափոխական կուսակցության ստեղծման անհրաժեշտության հարցը[1]։ 1887 թ. մասնակցել է «Հնչակ» թերթի և հնչակյան կուսակցության հիմնադրմանը։

1896 թվականին՝ կուսակցության պառակտումից հետո ամուսնու՝ Ավետիս Նազարբեկի հետ գլխավորել է նրա ձախ՝ սոցիալիստական թևը, մասնակցել հնչակյան «Գաղափար» և «Ապտակ» հանդեսների հրատարակմանը։

1904 թ.-ից հեղափոխական աշխատանք է կատարել Ռուսաստանում, 1910 թվականին ձերբակալվել է, բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Սիբիր։ Աքսորից վերադարձել է 1917 թ. Փետրվարյան հեդափոխությունից հետո։ Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո աշխատել է Թիֆլիսում։ 1925 թ. ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հնչակյան կուսակցություն։ Ձևավորումը։
  2. «ՆԱԶԱՐԲԵԿ (Նազարբեկյան) Մարո | armeniansgenocide.am». www.armeniansgenocide.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 141