Խանասորի Արշավանքը հարձակում էր քրդական Մազրիկ ցեղախմբի վրա հայ ազատամարտիկների կողմից հուլիս 25, 1897 թվին։ Այն կազմակերպվել ու կատարել էր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը։ Հասնելով հաղթանակի, հայ ֆիդայիները վերացրին մազրիկ ցեղախմբի ազդեցությունը Վանի շրջանում։

Խանասորի արշավանք
Նիկոլ Դումանի խումբը
Թվական 1897
Վայր Արևմտյան Հայաստան, Խանասորյան դաշտավայր
Արդյունք Հայերի հաղթանակ, Մազրիկ ցեղի ոչնչացում
Հակառակորդներ
Մազրիկ ցեղ Դաշնակցական ֆիդայիներ
Հրամանատարներ
Շարիֆ Բեկ Վարդան Խանասորի, Հովսեփ Արղության (Իշխան), Նիկոլ Դուման, հիսնապետի օգնական՝ խան Կարապետ Դավթյան
Կորուստներ
ցեղի համարյա բոլոր տղամարդիկ 25 ֆիդայի

Արշավանքը խմբագրել

1896-ի հունիսին, քուրդ Մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի («Արյունոտ սուլթան»-ի) հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանությունից հետո հարձակվել էր դեպի Պարսկաստան նահանջող անզեն մարտիկների վրա և կոտորել գրեթե բոլորին։ Հետագայում, Նիկոլ Դումանը առաջարկեց ՀՅԴ-ի զորախմբին վրեժխնդրություն կատարել և կազմակերպել արշավանք դեպի Խանասոր, որտեղ վրաններում ապրում էր քրդական մազրիկ ցեղը։ 1897 թ. Հուլիսին ՀՅԴ կուսակցության բյուրոյի հանձնարարությամբ Հարություն Շահրիկյանը մեկնում է Սալմաստ, համաձայնեցնելու Խանասորի արշավանքի կազմակերպումը[1]։

1897 թ. հուլիսի 25-ի արշալույսին 253 ֆիդայիներ Նիկոլ Դումանի, Խանասորա Վարդանի և Հովսեփ Արղությանի գլխավորությամբ անակնկալորեն հարձակվեցին քրդական Մազրիկ ցեղի վրա։ Հայ մարտիկներին հաջողվեց կոտորել մազրիկ զինյալների մեծամասնությունը, սակայն հայերը խնայեցին կանանց ու երեխաներին։ Մազրիկ ցեղի հրամանատարը՝ Շարիֆ Բեկը՝ կանացի հագուստ հագած փախավ մարտից։ Խուսափելով մազրիկ ցեղին օգնության հասած մեծաթիվ քրդական այլ ցեղերի հետ լայնածավալ բախումներից՝ ՀՅԴ արշավախումբը նահանջում է Պարսկաստան։ Արշավանքը ավարտվեց 1897-ի հուլիսի 27-ին։

Հետևանքներ խմբագրել

Խանասորի Արշավանքը հաղթական ավարտ ունեցավ հայերի համար։ Արշավանքն ինքնավստահություն ներշնչեց հայ ֆիդայիներին, որոնք երկար ժամանակ հարձակումներին էին ենթարկվում «Արյունոտ սուլթան»-ի զորքերի և քուրդ քոչվոր ավազակախմբերի կողմից։ Արշավանքից հետո քրդերն սկսեցին զգուշանալ հայ ֆիդայիների հետ բախումներից, իսկ առանձին դեպքերում եղան նաև համագործակցության դեպքեր։ Արշավանքի ընթացքում 25 հայեր զոհվել են, որոնց շարքերում էր նաև ՀՅԴ հիմնադիր՝ Ռոստոմի եղբայրը՝ Կարոն (Արիստակես Զորյան)։ ՀՅԴ-ն մինչ օրս տոնում է Խանասորի Արշավանքի հաղթանակի տարելիցը։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել