Գրիգորի Սերգեևիչ Գոլիցին (դեկտեմբերի 20 1838 (հունվարի 1 1839), Starawieś, Lukovsky district, Podlasie Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - մարտի 28 (ապրիլի 10), 1907, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս պետական և ռազմական գործիչ, գեներալ-ադյուտանտ, իշխան։

Գրիգորի Գոլիցին
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 20 1838 (հունվարի 1 1839)
ԾննդավայրStarawieś, Lukovsky district, Podlasie Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 28 (ապրիլի 10), 1907 (68 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՆիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՊաժերի կորպուս (հունիսի 28 (հուլիսի 10), 1856)
Մասնագիտությունռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Սերգեյ Գոլիցին, մայր՝ Q123857501?
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան
 Grigory Sergeyevich Glolitsyn Վիքիպահեստում

1896 թվականին նշանակվել է Կովկասի քաղաքացիական մասի կառավարչապետ և ռազմական օկրուգի զորքերի հրամանատար։ Գոլիցինի կառավարման տարիները հայտնի են «գոլիցինյան ռեժիմ» անունով։ Լինելով մոլի միապետական՝ լայն պայքար է ծավալել ազգային-ազատագրական շարժման դեմ։ Գոլիցինի օրոք փակվել են հայկական շատ հասարակական կազմակերպություններ, սահմանափակվել է բարեգործական հիմնարկների գործունեությունը, խստացվել է գրաքննությունը, փակվել են պարբերական շատ հրատարակություններ, հալածվել են հայ մշակույթի շատ գործիչներ։ Գոլիցինի համառ պնդումներով կառավարությունը 1903 թ. ընդունել է Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, որը ոտնահարում էր հայ ժողովրդի կենսական շահերը։ Գոլիցինը բազմիցս աոաջարկել է զրկել Էջմիածնի կաթողիկոսներին «Ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսից։ 1903 թվական հոկտեմբերի 14-ին հնչակյանները մահափորձ են կատարել և ծանր վիրավորել Գոլիցինին։ 1904 թ. վերջին ցարը ստիպված էր հետ կանչել նրան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 148