Ալեքսանդր Աթաբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Մովսեսի Աթաբեկյան (փետրվարի 2, 1868, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1933, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ականավոր անարխիստ, բժիշկ։
Ալեքսանդր Աթաբեկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1869 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 5, 1933 (64 տարեկան) |
Մահվան վայր | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան և Ժնևի համալսարան (1896) |
Մասնագիտություն | գրող, խմբագիր, լրագրող, ակտիվիստ, քաղաքական գործիչ և բժիշկ |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն և ՀՅԴ |
Alexander Atabekian Վիքիպահեստում |
Հովսեփ Աթաբեկյանցի հորեղբորորդին։ Պյոտր Կրոպոտկինի մտերիմ գործակիցը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել 1868 թվականի փետրվարի 2-ին Շուշի քաղաքում (Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն), Աթաբեկյանների մելիքական տոհմի շառավիղ բժշկի ընտանիքում։ 1886 թվականին ավարտել է Շուշիի հիմնական դպրոցը։ 1889-ից 1896 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Անդամակցել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը, ներդրում է ունեցել Ավետիս Նազարբեկյանի խմբագրությամբ հրատարակվող «Հնչակ» թերթի տպագրության գործում[1], սակայն շուտով դուրս է գալիս դրա կազմից և դառնում է անիշխանական։ Ժնևում դասավանդել է անարխիստական գրականություն՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։ 1891 թվականին (ոչ թե 1893 թվականին, ինչպես ինքն է նշում իր հիշողություններում) բուլղարական անարխիստ Պ. Ստոյանովի հետ միասին մեկնում են Լոնդոն՝ Պյոտր Կրոպոտկինի մոտ՝ հրատարակչական նախագծերի մասին պայմանավերվելու։ Հետագայում, գտնվելով վտարանդիության մեջ, ակտիվ քաղաքական գործունեությունից հեռանում է։ 1914 թվականի վերջից ռուսական բանակի բժիշկ, կովկասյան ճակատի հոսպիտալում հրամանատար։ 1917 թվականի օգոստոսին ժամանում է Մոսկվա, վերականգնում կապերը անարխիստների հետ, այդ թվում և Պյոտր Կրոպոտկինի և սկսում է համագործակցել նրանց հետ։ Հոկտեմբերին մասնակցում է «Անարխիա» (ռուս.՝ «Анархия») թերթում լուսաբանված քննարկմանը, որտեղ խոսվում էր անարխիստների՝ Ժամանակավոր կառավարության կոնկրետ գործողությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։
Աթաբեկյանը ձեռբակալվել է 1930-ականներին և համարվում է գուլագում մահացած[2]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացել է բժիշկ Եկատերինա Սոկոլովայի հետ, ունեցել է 3 երեխա՝ Ալեքսանդրը (1896-1952), Արսենը (1902-1960) և Արիանան (1910-1977)։ Երեխաների ազգանունը եղել է «Աթաբեկ»։
Աշխատություններ
խմբագրել(Ռուսերեն)
խմբագրել- Возможна ли анархическая социальная революция?, М., 1918;
- Вопросы теории и практики, М., 1918;
- Против власти. Сборник статей, М., 1918.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Selbuz, Cemal (2006 թ․ հուլիս). «An anarchist on the roads of freedom». Abolishing the Borders from Below (25). Վերցված է 2008 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Alexander Atabekian papers». International Institute of Social History. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 29-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Бирюков А., Кривенький В. Атабекян А. М. // Политические деятели России. 1917: Биографический словарь. М.: Большая Российская энциклопедия, 1993. С. 26-27.
- Maiz Jordi. Ni zares ni sultanes // Anarquistas y revolucionarios del Caucaso 1890 - 1925. Madrid, 2019.