Կովկասի իսլամական բանակ
Կովկասի իսլամական բանակ կամ Իսլամի բանակ (ադրբ.՝ Qafqaz İslam Ordusu թուրքերեն՝ Kafkas İslâm Ordusu), թուրք-ադրբեջանա-դաղստանական ռազմական միավորում, որը ակտիվ էր Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարիներին։ Այդ ստորաբաժանումը ձևավորվել էր 1918 թվականի մայիս-հունիս ամիսներին Ադրբեջանում (1918 թվականի հունիսին Ադրբեջանի Ժողովրդավարական հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքված պայմանագրի համաձայն, Օսմանյան կայսրությունը պարտադրվում էր ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի հանարապետությանը «երկրում կարգ ու կանոն հաստատելու համար»)։
Կովկասի իսլամական բանակ | |
---|---|
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Գլխավոր շտաբ | Գանձակ, Ադրբեջան |
Զորքի թվաքանակ
խմբագրելԻսլամի բանակը ներառում էր ադրբեջանական 7000-ոց կորպուսը և կովկասյան այլ ոչ կանոնավոր բաժիններ և օսմանյան կանոնավոր զորքերի 5000-ոց կորպուսը Նուրի փաշայի հրամանատարության տակ։
Թվաքանակ.
- ադրբեջանցիներ՝ 11 000 + 3000 Մաշտանգինյան ինքնապաշտպանական ջոկատից
- թուրքեր՝ 4000
- դաղստանական խմբավորումներ՝ 3000 - 4000
Պատմություն
խմբագրել2018 թվականի մայիսի 25-ին Եվլախից Գանձակ եկավ Նուրի փաշան (Էնվեր փաշայի կրտսեր եղբայրը) մի խումբ սպաների հետ (ապագա շտաբի) և անցավ կովկասյան իսլամական բանակի ստեղծման գործին։
Հունիսի 4-ին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության պատվիրականությունը Օսմանյան կայսրության հետ Բաթումում պայմանագիր ստորագրեց բարեկամության և համագործակցության մասին, որի համաձայն Օսմանյան կայսրությունը պարտադրվում էր «Ադրբեջանի հանրապետության կառավարությանը ռազմական օգնություն ցուցաբերել, եթե այն պահանջվի երկրում կարգ ու կանոն հաստատելու համար»[1]։ Թուրքական հրամանատարությունը հայտարարեց, որ «100 հազար թյուրք և մուսուլման Բաքվում և դրա շրջակայքում անգութ ավազակների, այսպես կոչված հեղափոխականների հարձակումներին են դիմադրում»[2][3]։
Հունիսի 16-ին ԱԺՀ կառավարությունը Թիբիլիսիից տեղափոխվեց Գանձակ, իսկ երեք օր անց կառավարության հրաամանագրով Ադրբեջանի տարածքում նոր ռազմական իրավիճակ հաստատվեց[4]։ Ադրբեջանի ազգային ժողովը ռազմական օգնության համար դիմեց Թուրքիային, որն այդ նպատակով գործի դրեց Կովկասյան իսլամական բանակը՝ Նուրի փաշայի հրամանատարությամբ, որի կազմի մեջ Կովկասյան 5-րդ և Չանախգալիական 15-րդ թուրքական դիվիզիաների հետ մեկտեղ, մտավ մուսուլմանական կորպուսը, որը ձևավորվել էր ԱԺՀ կառավարության կողմից[5]։
Կարամարյամի մոտ եռօրյա պատերազմից հետո (1918 թվականի հունիսի 16-18) Կովկասյան իսլամական բանակի ջոկատները ստիպված էին նահանջել Գեոկչայա, կորցնելով 1000 հոգի վիրավոր և զոհ՝ թուրքական բանակը նման դիմադրություն և զոհերի պատրաստ չէր։ Ամսվա վերջին թուրքական հրամանատարությունը Գանձակ տեղափոխեց լրացուցիչ 15000 ասկյարներ[6]։
1918 թվականին Գեոկչայի ճակատամարտում հունիսի 27-ից հուլիսի 1-ը Կովկասյան իսլամական բանակի զորամասերը ջախջախեցին Կարմիր բանակի Կովկասյան 1-ին կորպուսը, որի ստորաբաժանումները հետ նահանջեցին Կարամարյանում։ Նախաձեռնությունը լրիվությամբ անցավ Կովկասյան իսլամական բանակին։ Հուլիսի 2-ին խորհրդային ստորաբաժանումները լքեցին Աղսուն, հուլիսի 10-ին, եռօրյա մարտերից հետո, Կյուրդամիր, հուլիսի 14-ին Կերար կայանը և շարունակում էին հեռանալ երկաթգծի ճանապարհի երկարությամբ։ Ճակատի երկարությունը սկսեց զգալիորեն աճել, ձգելով Բաքվի Կարմիր բանակի ջախջախված զորաջոկատները։ Արդեն հուլիսին մարտերն ընթանում էին 3 ուղղություններով՝ Շամախինի, Սելդիական և կենտրոնական՝ Քյուրդամիրում։ Ճակատի ձախ և աջ ֆլանգների վրա հարձակվում էին թուրքական զորամասեր, իսկ կենտրոնում նրանց ավելացվեց տեղի մուսուլմանների զորքի 5000-ոց խմբավորումը գնդապետ Գ. Սալիմովի, Ադրբեջանի գլխավոր շտաբի ապագա պետի տեղակալին։
Ճակատամարտերից կարմիր բանակի ուժասպառ զինվորները չէին կարող երկար դիմադրել և սկսեցին նահանջել ողջ ճակատով՝ դաշնակցականների ջոկատների հետևից։ Ճակատի գիծն արագ սկսեց մոտենալ Բաքվին։
Վերջապես, 1918 թվականի սեպտեմբերին Բաքվի համար պատերազմում, որը սկսվել էր օգոտսոսի 26-ին, Կովկասի իսլամական բանակը հաղթանակ տարավ։ 1918 թվականի սեպտեմբերի 15-ին Կովկասի իսլամական բանակի զորամասերը մտան Բաքու[7]։ Գերի վերցրին 36 սպա (17 հայ, 9 ռուս և 10 վրացի) և 1651 զինվոր (1151 հայ, 383 ռուս, 4 անգլիացի և 113 այլ ազգության մարդիկ)[8]։ Քաղաքի գրավումը ուղեկցվում էր հայերի զանգվածային ջարդով, ի պատասխան Բաքվում մուսուլմանների զանգվածային սպանության, որը իրականացվել էր խորհրդային բանակի և հայկական Դաշնացություն կուսակցության զինված ջոկատների կողմից 1918 թվականի մարտին։
Սեպտեմբերի 16-ին քաղաքի արվարձանում տեղի ունեցավ Կովկասյան 5-րդ գնդի և 15-րդ հետևակային դիվիզիայի շքերթը։ Շքերթը ղեկավարում էր «Արևելք» բանակի խմբի հրամանատար Խալիլ փաշան[9]։ ԱԺՀ վերահսկողություն հաստատեց երկրի տարածքի մեծ մասի վրա։ Բաքուն դարձավ հանրապետության մայրաքաղաքը և 1918 թվականի սեպտեմբերի 17-ին ԱԺՀ ղեկավարությունը Գանձակից տեղափոխվեց Բաքու[10][11][12]։
1918 թվականի հոկտեմբերի 9-ին Մուդրոսի հաշտության պայմանագիրն կնքելուց հետո, որով Թուրքիան դադարում էր Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել, Կովկասյան իսլամական բանակը կազմալուծվեց։ Թուրքական զորքերն Ադրբեջանից հանելուց հետո, ադրբեջանական անկանոն զորաջոկատների մեծ մասը միանում է ԱԺՀ բանակին[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Азербайджанская Демократическая Республика (1918—1920). Внешняя политика. (Документы и материалы). — Баку, 1998. — С. 16.
- ↑ Мехман Сулейманов. Кавказская исламская армия и Азербайджан. — Баку, 1999. — С. 106.
- ↑ Ajun Kurter, Türk Hava Kuvvetleri Tarihi, Cilt: IV, 3rd edition, Türk Hava Kuvvetleri Komutanlığı, 2009, p. 92. (թուրքերեն)
- ↑ Документы и материалы по внешней политике Закавказья и Грузии. — Тф., 1919. — С. 309.
- ↑ Азербайджанская Демократическая Республика (1918—1920). Армия. (Документы и материалы). — Баку, 1998. — С. 16.
- ↑ Волхонский М., Муханов В. По следам Азербайджанской Демократической Республики. — М.: Европа, 2007. — ISBN 978-5-9739-0114-1, С.87
- ↑ Азербайджанская Демократическая Республика (1918—1920). Армия. (Документы и материалы). — Баку, 1998, с. 199—200
- ↑ Мехман Сулейманов. Кавказская исламская армия и Азербайджан. — Баку, 1999, с. 356
- ↑ Firuz Kazemzadeh. Struggle For Transcaucasia (1917—1921), New York Philosophical Library, 1951.
- ↑ «Азербайджан и Россия. Общества и государства. Майкл Смит. Память об утратах и азербайджанское общество». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Kazemzadeh, F. The Struggle For Transcaucasia: 1917—1921, The New York Philosophical Library, 1951, p. 143
- ↑ Tadeusz Swietochowski. Russian Azerbaijan, 1905—1920: The Shaping of a National Identity in a Muslim Community. Cambridge University Press, 2004. ISBN 0-521-52245-5, 9780521522458
- ↑ Мехман Сулейманов. Армия Азербайджана (1918—1920). — Баку, 1998, с. 138
Գրականություն
խմբագրել- Тадеуш Свентоховский, Brian C. Collins Historical dictionary of Azerbaijan. — USA: Scarecrow Press, 1999. — С. 20. — 145 с. — ISBN 0810835509