Սմբատ Բյուրատ
Սմբատ Բյուրատ (Տեր Ղազարյանց (բոլոր գրքերի վրա օգտագործվել է Տեր Ղազարենց, մարտի 15, 1862[1], Զեյթուն, Դիարբեքիրի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 26, 1915[1], Այաշ, Օսմանյան կայսրություն, իր վերջին նամակը թվագրված է հունիս 20, 1915), հայ արձակագիր, հրապարակախոս։
Սմբատ Բյուրատ | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Սմբատ Տէր Ղազարեան |
Ծնվել է | մարտի 15, 1862[1] |
Ծննդավայր | Զեյթուն, Դիարբեքիրի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 26, 1915[1] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Այաշ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, խմբագիր և լրագրող |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան (1880) և Փարիզի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | «Յըլտզե Սասուն» «Սասունեն ետքը» «Իննսունվեցը» |
Աշխատավայր | Փյունիկ, Նոր օր և Մանզումեի էֆքյար |
Սմբատ Բյուրատ Վիքիդարանում | |
Smpad Piurad Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Զեյթունում, կրթությունը ստացել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում, որն ավարտել է 1880 թվականին, վերադարձել հայրենիք, նշանակվել Մարաշի Կիլիկյան ընկերության դպրոցի տնօրեն։ Այնուհետև պաշտոնավարել է Զեյթունի Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանում։ 1880 թվականից սովորել է Սորբոնի համալսարանում։ 1885 թվականին Սիս քաղաքում բաց է արել վարժարան, սակայն կարճ ժամանակից փակել է և տեղափոխվել Պոլիս, զբաղվել գրականությամբ։ Եղել է հնչակյան կուսակցության անդամ։ 1896 թվականի կոտորածներից հետո ընտանիքով փախել է Եգիպտոս, Կահիրեում հիմնադրել «Կեդրոնական կրթարան» վարժարանը, հրատարակել «Փյունիկ» կիսամյա պարբերականը, ապա՝ «Նոր օր»։
1907 թվականին մեկնել է Ռումինիա, իսկ օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել Պոլիս, խմբագրել «Մանզումեի էֆքյար» օրաթերթը, այնտեղ տպագրելով «Բանտե բանտ» վեպը, որ առանձին գրքով լույս է տեսել 1910 թվականին։ 1909-1910 թթ. հրատարակել է «Բուրգերեն», «Ավարայրրի արծիվը», «Վեղարավոր հերոսը», «Զեյթունցի վարդապետը» երկերը, ապա՝ ծավալուն վեպեր՝ «Յըլտզե Սասուն», «Սասունեն ետքը», «Իննսունվեցը» վեպերը, որոնք լույս են տեսել 1910-1912 թթ.։ Նրա գրչին են պատկանում նաև «Ազատության համար», «Զեյթունի վրեժը», «Որդեսպան ծնողքը», «Վերջին բերդը», «Արյունի ճամբուն վրա», «Արյունի ձորը» և այլ վեպեր։
Գրել է նաև պատմական աշխատություններ, ինչպես՝ «Հայկական ընդհանուր պատմություն» (1912), «Արևելյան խնդիր» (1914) և այլն։ Ժամանակին հայ մամուլում տպագրել է բազմաթիվ հոդվածներ սեփական ստորագրությամբ և Հայկ, Լևոն, Ապտակ, Թաթ, Մտրակ, Խայթոց, Լեռնորդի և այլ ծածկանուններով։
1997 թվականին Երևանի №125 միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Սմբատ Բյուրատի անունով[2]։
Մահը
խմբագրելՍպանվել է 1915 թվականին Պոլսի հայ մտավորականների հետ միասին։ Անտիպ երկերից «Լեռնականի մը հուշատետրը» հետմահու լույս է տեսել «Բազմավեպ» պարբերականում, 1935-1936 թվականներին[3][4]։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Աւարայրի արծիւը կամ Վարդանանք (ողբերգութիւն), Կ. Պոլիս, 1909, 96 էջ[5]։
- Բանաստեղծական երկեր, Կ. Պոլիս, 1909, 48 էջ։
- Ելտըզէ Սասուն, հատ. Ա–Ե, Կ. Պոլիս, 1910, 1308 էջ։
- Զեյթունցի վարդապետը կամ Գրիգորիս Ծ. վ. Աբարդեանց, Կ. Պոլիս, 1910, 40 էջ։
- Ազատութեան համար։ Զեյթունի վրէժը, հատ. Ա–Բ, Կ. Պոլիս, 1911, 960 էջ։
- Բանտէ բանտ, հատ. Ա–Ե, Կ. Պոլիս, 1910–1911, 1048 էջ։
- Իննսունվեց (արիւնի մէջէն), հատ. Ա–Զ, Կ. Պոլիս, 1910–1911, 1560 էջ։
- Տէմիր Մուշլու (մշեցի կնոջ մը կեանքէն), Կ. Պոլիս, 1911, 28 էջ։
- Սասունէն ետքը, հատ. Ա. Դիակապուտները, Կ. Պոլիս, 1911, 236 էջ։
- Սասունէն ետքը, հատ. Բ. Դէպի Եըլտըզ, Կ. Պոլիս, 1911, 272 էջ։
- Ելտըզի պօմպան, հատ. Ա–Բ, Կ. Պոլիս, 1912, 640 էջ։
- Հայկական ընդհանուր պատմութիւն, Կ. Պոլիս, 1912, 296 էջ։
- Որդեսպան ծնողքը, Կ. Պոլիս, 1912, 232 էջ։
- Վերջին բերդը (կտտացող վէրքեր հայութեան սրտէն), Կ. Պոլիս, 1910, 185 էջ։
- Տէմիր Մուշլու (մշեցի կնոջ մը կեանքէն), Պուքրէշ, 1916, 32 էջ։
- Արևելեան խնդիր և Հայկական հարցը, Կ. Պոլիս, 1919, 48 էջ։
- Արիւնի ձորը, Կ. Պոլիս, 1919, 61 էջ։
- Միւքէմմէլ եէմէք քիթապը, Կ. Պոլիս, 1926, 320 էջ:գրել է Վաղինակ Բյուրատը
- Բանտէ բանտ, հատ. Ա–Ե, Կ. Պոլիս, 1927, 1024 էջ։
- Վերջին բերդը (կտտացող վէրքեր հայութեան սրտէն), Հալէպ, 1929, 188 էջ։
- Որդեսպան ծնողքը, Աղէքսանդրիա, 1932, 312 էջ։
- Աւարայրի արծիւը կամ Վարդանանք (ողբերգութիւն), Պէյրութ, 1933, 76 էջ։
- Իննսունվեց (արիւնի մէջէն), հատ. Ա–Զ, Աթէնք, 1934, 1488 էջ։
- Լեռներու տիրուհին, Աղէքսանդրիա, 1934, 215 էջ։
- Ելտըզի պօմպան, Աղէքսանդրիա, 1935, 232 էջ։
- Ելտըզէ Սասուն, Աղէքսանդրիա, 1935, 712 էջ։
- Կենսագրութիւն Տիգրան Երկաթ-ի, Աղէքսանդրիա, 1935, 96 էջ։
- Ազատութեան համար։ Զեյթունի վրէժը, հատ. Ա–Բ, Աղէքսանդրիա, 1938, 456 էջ։
- Վարդանանք, Ռիչմոնդ, 1967, 64 էջ։
- Երկեր (չափածո, արձակ և դրամատիկական գործեր), Երևան, 2001, 348 էջ[6]։
- Սմբատ Բյուրատի վիպաշխարհը (Վեպերի վերապատումներ, քննություն, բնագրեր), Երևան, 2002։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #140747958 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Սմբատ Բյուրատի անվան Երևանի №125 միջնակարգ դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ "Բազմավեպ", #1, 1935
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 200.
- ↑ Բյուրատ, Սմբատ (1909). Աւարայրի արծիւը կամ Վարդանանք։ Ողբերգութիւն 5 արար և 4 պատկեր. տպ. Զարեհ Ն. Պէրպէրեան.
- ↑ Բյուրատ, Սմբատ (2001). Երկեր: Չափածո, արձակ և դրամատիկական գործեր. Գրականության և արվեստի թանգարանի հրատ. ISBN 9789993060239.
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմբատ Բյուրատ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմբատ Բյուրատ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 481)։ |