Գևորգ Ղարաջյան

հայ դրամատուրգ

Գևորգ Հարությունի Ղարաջյան (1861, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1936, ծածկանունը՝ Ս. Տ. Արկոմեդ, որ կազմված է դեմոկրատ բառի շրջված ընթերցումից +Ս.=Ս. դեմոկրատ, այսինքն՝ սոցիալ դեմոկրատ), հայ դրամատուրգ, քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատ, հայ առաջին մարքսիստներից, գիտական սոցիալիզմի պրոպագանդիստ, Անդրկովկասի հեղափոխական շարժման գործիչ[1]։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Գևորգ Ղարաջյան
Ծնվել է1861
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1936
Մասնագիտությունդրամատուրգ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Ժնևի համալսարան (1889)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՇուշիի թեմական հոգևոր դպրոց, Շավիղ, Երևանի պետական համալսարան և Զարյա Վոստոկա
Գևորգ Ղարաջյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Ղարաջյանը ծնվել է 1861 թվականին, Թիֆլիսում։ Ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը։ 1883-1886 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Գանձակ քաղաքում։ 1889 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետը։ Այնուհետև վերադարձել է Անդրկովկաս և զբաղվել ուսուցչությամբ. 1889-1890 թվականներին՝ Երևանի և Շուշիի թեմական դպրոցներում։ 1900 թվականից նվիրվում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործունեությանը։ Մենշևիկյան ֆրակցիայի անդամ էր։ 1902 թվականին չորս տարով աքսորվել է Ենիսեյի նահանգ։ Աքսորից վերադառնալուց հետո՝ 1907 թվականին, եղել է «Շավիղ» թերթի խմբագիրը։ 1908-1917 թվականներին որպես քաղաքական վտարանդի՝ ապրել է Շվեյցարիայում։ Այդ տարիներին նա դասախոսել է Ժնևի համալսարանում։ 1918 թվականին Ղարաջյանը դուրս է եկել մենշևիկյան կուսակցությունից։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո նշանակվել է Վրաստանի հեղափոխական թանգարանի վարիչ։ 1921-1922 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1921-1922 թվականներին եղել է համալսարանի խորհրդային շինարարության ֆակուլտետի առաջին դեկանը։ 1922 թվականին վերադարձել է Թիֆլիս և աշխատել «Զարյա վոստոկա» թերթի խմբագրությունում։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Բանվորական շարժումը և սոցիալ-դեմոկրատիան Կովկասում» (Ժնև, 1910, Մոսկվա, 1923) աշխատությունը, որի առաջաբանը գրել է Գեորգի Պլեխանովը։ Վ. Ի. Լենինը ընթերցել է այդ գիրքը և լուսանցքներում նշումներ կատարել։ 1915 թվականին Շվեյցարիայում ֆրանսերեն լույս է տեսել Ղարաջյանի «Համաշխարհային պատերազմը և սոցիալիզմը» գիրքը։ Մահացել է 1936 թվականին[2][3]։

Ծածկանուններ խմբագրել

Արկ, Ս. Տ.: Արխիմեդ։ Արկոմեդ, Ս. Տ.: Արկոմեդ, Տ.: Աքսորյալ։ Բանտարկյալ։ Բիձա։ Գ. Ղ.: Դեմոկրատ։ Ղ.: Ղարաջ.: Ղարաջ., Գ.: Ղարաջ., Գևորգ։ Նուբար; Ս. Տ. Ա.: Տ.Ա.: Օրթոդոքս։ Аркомед, С.Т.: С. Т. А.: Феникс: Z:

Երկեր խմբագրել

  • Բանվորների ապահովացման խնդիրը, Թիֆլիս, 1894, 86 էջ։
  • Փուչ զավակ (դրամա), Թիֆլիս, 1906, 94 էջ։
  • Անցյալի հիշողություններից, 1918, Թիֆլիս
  • Անդրկովկասի քաղաքական կյանքը 1918 թվականին, Թբիլիսի, 1919։
  • Բայց և այնպես նա շարժվում է (դրամա), Թիֆլիս, 1925, 56 էջ։
  • Արտեմ Սոլոմոնովիչ Դոլմազովը բանտում (դրամա), Թիֆլիս, 1926, 40 էջ։
  • Հայ անդրանիկ հեղափոխական խմբակը Անդրկովկասում, Թբիլիսի, 1927։
  • Ռուբեն Խանազատի հեքիաթները (ովքեր են հնչակյանները և ինչ են ասում նրանք իրենց մասին), Թիֆլիս, 1928։
  • Բանվորական շարժումը և սոցիալ-դեմոկրատիան Կովկասում, Երևան, 1929[4]։
  • Первая группа революционеров армян на Кавказе, 1929.
  • Սանդալը և նրա վեպերը, Թիֆլիս, 1929,134 էջ։
  • Материалы по истории отпадения Закавказья от России, 1931
  • Կուսակցական-քաղաքական մոլորությունների ճիրաններում, 1935, 68 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Ղարաջյան, Գևորգ Հարությունի, 1861-1936 (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 507-508։
  3. Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 653։
  4. Ղարաջյան, Գևորգ Հարությունի; Պլեխանով, Գ Վ (1929). Բանվորական շարժումը յեվ սոցիալ-դեմոկրատիան Կովկասում. Translated by Հարությունյան, Հարություն Խաչատուրի. Յերևան: Պետհրատ.