Փարամազ (կամավորական ջոկատ)
Փարամազ, Ղարաբաղյան ազատագրական պատերազմի ժամանակ հայ կամավորական ջոկատ։ Կոչվել է 19-րդ դար ավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Փարամազի (1863-1915) անունով։ Ստեղծվել է 1990 թվականին, Մեղրիում՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախաձեռնությամբ և միջոցներով։ 1992-94 թվականին մասնակցել է ՀՀ Մեղրիի (Ագարակ, Նյուվադի), Կապանի (Դավիթ Բեկ, Ներքին Հանդ, Ճակատեն) և ԼՂՀ Կուբաթլուի, Զանգելանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Ազատյան[1]։
Փարամազ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Անվանված է | Փարամազ |
Ստեղծվեց | 1990 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարամազ (այլ կիրառումներ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան։