Գաբրիել Կաֆյան
Գաբրիել Գերասիմի Կաֆյան (1860[1][2], Շուշի, Ռուսական կայսրություն[2] - 1930[1][2], Թիֆլիս, ԽՍՀՄ[1][2]), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Գաբրիել Կաֆյան | |
---|---|
Ծնվել է | 1860[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | 1930[1][2] |
Մահվան վայր | Թիֆլիս, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Անդամություն | Second International?[1] |
Կենսագրություն
խմբագրելԳաբրիել Կաֆյանը սովորել է Ցյուրիխի համալսարանում։ 1887 թվականին Ա․ և Մ. Նազարբեկների հետ մասնակցել է «Հնչակ» թերթի և կուսակցության հիմնադրմանը։ 1889 թվականին ծանոթացել է Գ. Պլեխանովի և նրա խմբի գործիչների հետ, Փարիզում մտել երկրորդ Ինտերնացիոնալի մեջ։ 1890 թվականների սկզբներին գործել է Կոստանդնուպոլսում, մասնակցել Գում-Դափուի հակասուլթանական ցույցին։ Նրա մասնակցությամբ հայ ազատագրական շարժման խմբակներ և կազմակերպություններ են ստեղծվել Արաբկիրում, Սեբաստիայում, Մարզվանում, Ամասիայում, Ակնում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելԿաֆյանը մեծ ջանքեր է գործադրել Դերսիմի քրդերին ներգրավելու հակասուլթանական շարժման մեջ, սակայն 1893 թվականին ձերբակալվել ու նետվել է բանտ։ Սամսունի բանտից տեղափոխելու ժամանակ նրան հաջողվել է փախչել և նորից հեղափոխական գործունեություն ծավալել Արևմտյան Հայաստանում։ Այնուհետև Գաբրիել Կաֆյանը մեկնել է Հունաստան, որոշ ժամանակ աշխատել Աթենքում, ապա տեղափոխվել Եվդոկիա, աշխատել որպես հայկական դպրոցների տեսուչ։ Եվդոկիայում նորից ձերբակալվել և տեղափոխվել է Կ. Պոլիս։ Թուրքական դատաքննիչները, երկար տանջանքների ենթարկելուց հետո, որպես ռուսահպատակի, նրան հանձնել են Կ. Պոլսի ռուսական հյուպատոսին։ Գաբրել Կաֆյանը փոխադրվել է Պետերբուրգ։ Ցարական դատարանը նրան դատապարտեց ազատ աքսորի՝ Վոլոգդայի նահանգը։ Մասնակցել է 1917 թվականի Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Կաֆյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 354)։ |