Արամ Անտոնյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Անտոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Անտոնի Անտոնյան (սեպտեմբերի 1, 1879[1][2], Բեյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 23, 1951[3][4], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[3][4]), հայ լրագրող, պատմաբան, հրապարակագիր։
Արամ Անտոնյան արմտ. հայ.՝ Արամ Անտոնեան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1879[1][2] |
Ծննդավայր | Բեյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 23, 1951[3][4] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[3][4] |
Գերեզման | Հայ մտավորականների դամբարան[5] |
Մասնագիտություն | պատմաբան, լրագրող, հրապարակախոս, գրող, հասարակական գործիչ և գծանկարիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Ուշագրավ աշխատանքներ | Նայիմ բեյի հուշեր |
Աշխատավայր | Ծաղիկ[3], Կառափնատ[3], Խարազան[3] և Նուպարյան մատենադարան[3] |
Արամ Անտոնյան Վիքիդարանում | |
Aram Andonian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է ծննդավայրի հայկական և ֆրանսիական վարժարանները։ Կոստանդնուպոլսում հրատարակել և խմբագրել է բազմաթիվ պարբերականներ («Լոյս», «Շաղիկ», «Խարազան» և այլն), որոնք ձևավորել է ինքը։ Բալկանյան պատերազմներից հետո Անտոնյանը հրատարակել է «Պատմութիւն Պալքանեան պատերազմներու» (1913) ուսումնասիրությունը։ 1914 թվականի օգոստոսից նշանակվել է հայերեն նամակների կայսերական «գրաքննիչ», սակայն, «անգաղտնապահ» գտնվելով՝ Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանին որոշ տեղեկություններ է հադորդել, որի համար և 1915 թվականին աքսորվել է հայ մտավորականների հետ։ Հալեպում եղած ժամանակ բռնագաղթի տնօրինության թուրք քարտուղար Նայիմ բեյից ձեռք է բերել Հայոց ցեղասպանության մասին մի շարք պաշտոնական-պետական վավերագրեր, որոնք հրապարակել է «Այն սև օրերուն...» (1918) և «Նայիմ բեյի հուշերը» (1920, ֆրանս. և անգլ., հայերեն հրտ. «Մեծ ոճիրը», 1921) գրքերում։ Այն փաստաթղթերը, որոնց հավաստիությունը հաստատել է հատուկ հանձնաժողովը, երիտթուրքական կառավարության նախապատրաստած և իրականացրած Հայոց ցեղասպանության ամենահամոզիչ վկայություններն են։ Այդ վավերագրերը օգտագործվել են ինչպես երիտթուրքերի (1919), այնպես էլ Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ։ Իր նշանակությամբ Անտոնյանի «Մեծ ոճիրը» գիրքը (1921), որն այդ փաստաթղթերի և վկայագրերի ամփոփումն է, անգնահատելի Է Մեծ եղեռնի պատմության ուսումնասիրության համար։ Գրել է նաև «Աքսորին ճամբուն վրայ» (1920) հուշագրությունը։ 1920 թվականին Անտոնյանը տեղափոխվել է Փարիզ, ստանձնել հայոց ազգային պատվիրակության դիվանապետի պաշտոնը (մինչև 1923-ի Լոզանի կոնֆերանսը), ապա կատարել Գաբրիել Նորատունկյանի անձնական քարտուղարի պարտականությունները։ Այդ տարիներին գրի է առել Լևոն Բաշալյանի՝ Լոզանի խորհրդաժողովի մասին օրագրությունը (հրտ. 1951-ին, Փարիզի «Այսօր» օրաթերթում)։ 1928 թվականին նշանակվել է Նուբարյան մատենադարանի (Փարիզ) տնօրեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական օկուպացիայի պայմաններում կարողացել է փրկել մատենադարանի մեծարժեք շատ հայերեն ձեռագրեր ու գրքեր, մշակութային այլ արժեքներ։ Թարգմանել կամ ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր, խմբագրել Նուբար փաշայի և Ներսես Վարժապետյանի թղթակցությունները և այլն[6][7]։
Օգտագործել է Ա., Ա. Ա., Այբայբ, Արամանտո, Բոլիթիքոս, Ա. Գրիգորյան, Էտլվայս, Էրամ, Կապարճ, Մ., Մերս.-, Մարա, Մեղուիկյան, Նվարդ, Մերսետես, Մեֆիսթո, Մոլորակ, Սուրխաթան], Վերատեսուչ, Փյունիկ, Արամ ծածկանունները[8]։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք։ Միջին դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1907, 176 էջ։
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, տարրական դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1909, 128 էջ։
- Ճշմարտութիւնը, Կ. Պոլիս, 1909, 60 էջ։
- Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք։ Միջին դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1910, 240 էջ։
- Կաւէ արձաններ, Կ. Պոլիս, 1910, 80 էջ։
- Շիրուանզադէ (կենսագրական նոթեր իր գրական գործունէութեան յոբելեանին առթիւ), Կ. Պոլիս, 1911, 48 էջ։
- Գանձարան (բարձրագոյն դասընթացք), Կ. Պոլիս, 1912, 504 էջ։
- Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Ա, Կ. Պոլիս, 1912, էջ 1-192։
- Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Բ, Կ. Պոլիս, 1913, էջ 193-368։
- Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Գ, Կ. Պոլիս, 1913, էջ 369-536։
- Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Դ, Կ. Պոլիս, 1913, էջ 537-752։
- Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Ե, Կ. Պոլիս, 1913, էջ 753-1040։
- Այն սեւ օրերուն… (պատկերներ), Պոսթըն, 1919, 204 էջ։
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, միջին դասընթացք), Կ. Պոլիս, 1919, 224 էջ։
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, տարրական դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1919, 144 էջ։
- Գանձարան (բարձրագոյն դասընթացք), Կ. Պոլիս, 1920, 472 էջ։
- Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Կ. Պոլիս, 1920, 352 էջ։
- Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Կ. Պոսթըն, 1921, 308 էջ։
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, միջին դասընթացք), Կ. Պոլիս, 1925, 224 էջ։
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, տարրական դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1926, 144 էջ։
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, միջին դասընթացք), Կ. Պոլիս, 1934, 288 էջ։
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, տարրական դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1936, 192 էջ։
- Ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, Պէյրութ, 1940, 432 էջ։
- Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք։ Միջին դասընթացք, Գ եւ Դ տարի), Իսթանպուլ, 1950, 288 էջ։
- Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Պէյրութ, 1965, 224 էջ։
- Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք։ Միջին դասընթացքի համար), Իսթանպուլ, 1969, 240 էջ։
- Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Պէյրութ, 1977, 300 էջ։
- Այն սեւ օրերուն… (պատկերներ), Պէյրութ, 1985, 204 էջ։
- Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Երևան, 1990, 304 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMDctMjQiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjczNzc0O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1543%2C-353&uielem_islocked=1&uielem_zoom=185&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
- ↑ 2,0 2,1 Հայ մտավորականների դամբարան — 1957.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ https://www.geneanet.org/cimetieres/view/3466480
- ↑ Մեծ ոճիրը, Ե., 1990։
- ↑ The Memoirs of Naim Bey. Turkish Official Documents Relating to the Deportations and Massacres of Armenians, L, 1920.
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 559։
Գրականություն
խմբագրել- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 1, Երևան, 1974, էջ 456։
- Հայկական համառոտ հանրագիտարան, Երևան, 1990, էջ 224։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 456)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Անտոնյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Անտոնյան» հոդվածին։ |