Հայ Մարմնամարզական Միություն
Հայ Մարմնամարզական Միություն, տարածված հապավումը ՀՄՄ (դասական ուղղագրությամբ՝ Հայ Մարմնամարզական Միութիւն, անգլերեն՝ Homenmen, տարածված հապավումը՝ HMM), 1921 թ հիմնադրված Հալեպ, Սիրիա-ում իբր հայկական մարզական և սկաուտական սփյուռքահայ կազմակերպություն։ Նաև գործում է Հայաստանում։
Հայ Մարմնամարզական Միություն | |
---|---|
Կիպրոսի ՀՄՄ-ի ֆոտզալի թիմ (2010 թ.) | |
Տեսակ | սպորտային կազմակերպություն |
Հապավում | ՀՄՄ / HMM |
Հիմնադրված | 1921 թ. հունվար, Հալեպում |
Տարածաշրջան | Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Քուվեյթ, Անգլիա, Շվեյցարիա, Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, ԱՄՆ, Կանադա, Հայաստան |
Սպորտային խմբեր | ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, հեծանվավազք և թեթև աթլետիկա |
Կայք | homenmen.org |
ՀՄՄ-ը անկուսակցական կազմակերպություն է, սակայն վայելում է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության հովանավորությունը։ Միությունն ունի ծրագիր և կանոնադրություն, առաջնորդվում է ազգային ժողովրդական հիմունքներով և ապակենտրոնացման սկզբունքով։ ՀՄՄ Կենտրոնական վարչությունը միության մասնաճյուղերի գործունեությունը համադրող մի մարմին է։ ՀՄՄ մասնաճյուղեր են գործում (1999) հայաշատ գաղութներ ունեցող երկրներում՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Քուվեյթում, Անգլիայում, Շվեյցարիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում, Կանադայում։ Բյուջեն գոյանում է անդամավճարներից, տարբեր միջոցառումների հասույթներից և նվիրատվություններից։
ՀՄՄ ունի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի, հեծանվավազքի և թեթև աթլետիկայի խմբեր։ Հատկապես Լիբանանում և մասամբ Սիրիայում զգալի հաջողությունների են հասել ՀՄՄ ֆուտբոլիստներն ու հեծանվորդները, որոնք բազմիցս հաղթել են երկրի առաջնություններում։ Բեյրութի «Հոմենմեն» ֆուտբոլի թիմը Լիբանանի բազմակի չեմպիոն է և գավաթակիր։ Անցյալում ՀՄՄ ունեցել է նաև սահմանափակ մշակութային գործունեություն։
ՀՄՄ մեծ ավանդ ունի հայրենիք-սփյուռք մարզական կապերի սերտացման բնագավառում։ 1959 թվականին, միության հրավերով առաջին անգամ Սիրիա և Լիբանան է այցելել Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմը։
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայ մարզական միություն Արխիվացված 2017-09-15 Wayback Machine
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |