Ավետիս Նազարբեկյան

հայ հրապարակախոս, հասարակական գործիչ, բանաստեղծ, գրող

Ավետիս Վարդանի Նազարբեկյան (Լեռենց, հուլիսի 12, 1866(1866-07-12)[1], Թավրիզ, Պարսկական կայսրություն և Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 23, 1939(1939-09-23)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, գրող։ ՍԴՀԿ հիմնադիրներից, ՀամԿ(բ)կ անդամ 1934 թվականից։ Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, սովորել Սանկտ Պետերբուրգի, 1883 թվականին ավարտել Փարիզի (Սորբոնի) համալսարանը[2]։

Ավետիս Նազարբեկյան
Ծնվել էհուլիսի 12, 1866(1866-07-12)[1]
ԾննդավայրԹավրիզ, Պարսկական կայսրություն կամ Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 23, 1939(1939-09-23)[1] (73 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Գրական անունԼեռենց և Նազարբեկ
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, հեղափոխական և քաղաքական գործիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՓարիզի համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան և Թիֆլիսի գիմնազիա
Գրական ուղղություններՀայ ֆիդայական շարժում
ԱնդամակցությունՀայաստանի օգնության կոմիտե
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, ԽՄԿԿ և ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրՀնչակ, Ապտակ, Վերածնություն, Արմենիա և Գաղափար
ԱմուսինՄարո Նազարբեկ

Կենսագրություն խմբագրել

  • 1886-1887 աշխատակցել է Մ. Ռ. Փորթուգալյանի «Արմենիա» (Մարսել) հանդեսին[3]։ Ժնևում կազմակերպել է սոց. գրականություն ուսումնասիրող ուսանողների խմբակ, կապեր հաստատել Գ. Վ. Պլեխանովի հետ, մասնակցել «Աշխատանքի ազատագրություն» խմբի հավաքներին։
  • 1887 Մոնպելիեում (Ֆրանսիա) մի խումբ կովկասահայ ուսանողների հետ հիմնադրել է «Հնչակ» թերթը։
  • 1890 ընտրվել է ՍԴՀԿ կենտկոմի նախագահ, իսկ կուսակցության պառակտումից (1896) հետո գլխավորել հնչակյանների ձախ՝ սոցիալական թևը։

Գործունեություն խմբագրել

Հիմնել է «Սոցիալիստական գրադարան» մատենաշարը, հայերեն թարգմանել և հրատարակել մարքսիզմի դասականների երկերից, անձնապես ծանոթ է եղել Ֆ. էնգելսի, Ժ. Ժորեսի, Պ. Լաֆարգի, Կ. Կաուցկու, Վ. Լենինի հետ։ Աշխատակցել է հայ պարբերական մամուլին, խմբագրել «Գաղափար» (Աթենք), «Ապտակ» (Աթենք, Լոնդոն), «Վերածնություն» (Ռուսչուկ) պարբերականները։ Գրական գործերում «Փախստականը» (1891), «Ավազակը» (1892), «Մարտում» (1893), «Փոթորիկի միջով։ Պատկերներ Հայոց աշխարհի կյանքից» (անգլերեն, 1899), «Դարբնեվոր» (1904) և այլն) ազատագրական պայքարի կոչ է արել, հայ ժողովրդի ապագան կապել բանվորի «հզոր բազուկների» հետ։

1923 թվականին Փարիզից մեկնել է ԱՄՆ, ընդունվել կոմկուսի շարքերը, կազմել հայկական մասնաճյուղ։ Մասնակցել է ՀՕԿ-ի աշխատանքներին։ 1934 թվականին տեղափոխվել է Խորհրդային Միություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 AV Production (հայ.) — 2010.
  2. «Avetis Nazarbek». geni_family_tree (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  3. «Հնչակյան կուսակցություն։ Ձևավորումը | historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 193։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 140