Հնչակյան մամուլ
«Հնչակյան մամուլ», հայալեզու քաղաքական, հասարակական, գիտական և գրական կիսամսյա թերթ Ֆրանսիայում։ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ֆրանսիայի շրջանի հանձնախմբի հրատարակչություն։ Լույս է տեսել 1929-1931 թվականներին (ընդհատումներով), Փարիզում։ Խմբագիրներ՝ Վ. Կեոքճյան, Բ. Սյունիք, Ա. Կենճյան։ Անդրադարձել է Հայաստանի տնտեսության ու մշակույթի հարցերին, նպաստել հայրենիքի հետ հայկական սփյուռքի կապերի ամրապնդմանը, զգալի տեղ հատկացրել սփյուռքահայ հայրենակցական կազմակերպությունների, ՀԲԸՄ, ՀՕԿ-ի գործունեությանը։
Աղբյուր
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 495)։ |